Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ...

 

 

118.0270.060404

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»         04           2004Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11804064

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

24 մարտի 2004 թվականի N 270-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ` ՕՐԵՆՔՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1460-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի «գ» ենթակետի 8-րդ պարբերությամբ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանված գործառույթը` «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությանը համապատասխան ՀՀ կառավարությանը վերապահված իրավասությունների իրականացման գործընթացի շրջանակներում ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն նյութերի ներկայացման և քննարկման ընթացակարգը, ինչպես նաև այդ կապակցությամբ նախարարությունում իրականացվող փաստաթղթաշրջանառությունը կանոնակարգելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեներով նախատեսված ծախսային ծրագրերի գծով հաստատված հատկացումների` օրենքներով սահմանված շրջանակներում ՀՀ կառավարությանը թույլատրված վերաբաշխումների իրականացման համար ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն համաձայնեցման նպատակով նյութերի ներկայացումը և դրանց քննարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2003 թվականի ապրիլի 10-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածով նախատեսված ծախսային ծրագրերի գծով հաստատված հատկացումների` օրենքով սահմանված շրջանակներում ՀՀ կառավարությանը թույլատրված վերաբաշխումների իրականացման համար ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն համաձայնեցման նպատակով նյութերի ներկայացման և դրանց քննարկման կարգը հաստատելու մասին» N 321-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
24.03.2004
N 270-Ն
Հրաման