Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱԽՍԱՅ ...

 

 

118.0269.060404

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»         04           2004Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11804065

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

24 մարտի 2004 թվականի N 269-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԳԾՈՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ` ԸՍՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐՈՎ ՉՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1460-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի «գ» ենթակետի 8-րդ պարբերությամբ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանած գործառույթը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ ու 16-րդ մասերին համապատասխան` ՀՀ կառավարությանը վերապահված իրավասությունների իրականացման գործընթացի շրջանակներում ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից 2004 թվականին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն նյութերի ներկայացման և քննարկման ընթացակարգը, ինչպես նաև այդ կապակցությամբ նախարարությունում իրականացվող փաստաթղթաշրջանառությունը կանոնակարգելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

i

Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի գծով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով հաստատված հատկացումների գումարների` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների վերաբաշխումները, ինչպես նաև բյուջետային հատկացումների հաշվին պետական կարիքների համար գնումների անվանացանկում բյուջետային հատկացումների վերաբաշխումներով չպայմանավորված փոփոխություններն ու լրացումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2003 թվականի ապրիլի 10-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածով նախատեսված ծախսային ծրագրերի գծով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով հաստատված հատկացումների գումարների` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների վերաբաշխումների, ինչպես նաև նույն օրենքով հաստատված` բյուջետային հատկացումների հաշվին պետական կարիքների համար գնումների անվանացանկում բյուջետային հատկացումների վերաբաշխումներով չպայմանավորված փոփոխությունների և լրացումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 320-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
24.03.2004
N 269-Ն
Հրաման