ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ
ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
03432/3-2
20 հոկտեմբերի 1992 թ.
ԲՈԼՈՐ ՇՐՋԱՆԱՅԻՆ (ՔԱՂԱՔԱՅԻՆ) ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Կից ներկայացվում է ՀՀ կառավարության 1992 թ. ապրիլի 16-ի թիվ 238 որոշմամբ հաստատված հիմնական դրույթներում կատարվող փոփոխություններն ու լրացումները:
i
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 Թ. ԱՊՐԻԼԻ 16-Ի ԹԻՎ 238 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
1. 7-րդ կետի վերջում ավելացնել նոր պարբերություն հետևյալ խմբագրությամբ.
«Բնական ռեսուրսների համար վճարների մյուս տեսակները, ինչպես նաև շրջակա միջավայրը աղտոտող նյութերի արտանետումների համար գանձվող վճարները իրականացվում են իրենց տրամադրության տակ մնացող օգուտների հաշվին` գործող օրենսդրության համաձայն»:
2. 10-րդ կետի վերջում ավելացնել պարբերություն հետևյալ բովանդակությամբ:
«Սանիտարահիգիենիկ պահանջների կատարումը ապահովելու համար ներառյալ ձեռնարկությունների անմիջական տարածքում բուժկետերի կազմակերպման նպատակով բժշկական հիմնարկություններին ձեռնարկությունների կողմից տրամադրվող շենքերի ու գույքի պահպանման, արտադրությունում մաքրության և կարգ ու կանոնի հաստատման, հակահրդեհային ու պահակային ծառայությունների, ինչպես նաև ձեռնարկությունների տեխնիկական շահագործման կանոններով նախատեսված նրանց գործունեության վրա հսկողության այլ հատուկ պահանջների ապահովման ծախսերը»:
3. 14-րդ կետի վերջին պարբերությունում «այլ սպասարկման ծախսերը» բառերից հետո ավելացնել հետևյալ բառերը. «հիշյալ ծախսերը ինքնարժեքի կազմում հաշվառվում են դրանք հավաստող սկզբնական փաստաթղթերի առկայության դեպքում» մնացածը` ինչպես տեքստում:
4. 20-րդ կետում ավելացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.
«Ոչ արտադրական ոլորտի ձեռնարկություններում (բնակարանային կոմունալ տնտեսություն, նախադպրոցական, բժշկական, առողջարարական հիմնարկներ և այլն) աշխատողների աշխատանքի վարձատրությունից կատարվող պետական սոցիալական ապահովագրության մասհանումները պետք է ընդգրկվեն այդ ոլորտի տնտեսությունների, հիմնարկությունների պահպանման ծախսերի նախահաշիվների կազմում, որոնք ֆինանսավորվում են համապատասխան աղբյուրների հաշվին (ձեռնարկության տրամադրության տակ մնացած շահույթ, բնակարանատերերի մուծումներ, մանկապարտեզներում երեխաներին խնամելու համար ծնողների կողմից կատարվող մուծումներ և այլն)» :
5. 25-րդ կետում «միջնորդային» բառից հետո ավելացնել «բրոկերային» բառը:
6. 28-րդ կետից հետո ավելացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.
«Ոչ նյութական ակտիվներին են պատկանում հողի, ջրի և բնական այլ ռեսուրսների, շենքերի և սարքավորումների օգտագործման իրավունքի, ինչպես նաև ուրիշ գույքային իրավունքների արժեքը, այդ թվում մտավոր սեփականությունը, որոնք բաժնետերերի կողմից իրենց ավանդների հաշվին, կամ գործունեության ընթացքում ներդրել են կանոնադիր ֆոնդի մեջ:
Ոչ նյութական ակտիվների մաշվածքը արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքին վերագրվում է ամեն ամիս ըստ նորմաների, որոնք հաշվարկվում են ձեռնարկության կողմից ելնելով նրանց սկզբնական արժեքից և օգտակար գործածության ժամկետից (բայց ոչ ավելի քան ձեռնարկության գործունեության ժամկետն է):
Այն ոչ նյութական ակտիվների գծով, որոնց համար անհնար է որոշել օգտակար գործածության ժամկետը, մաշվածքի նորմաները սահմանվում են տասը տարվա հաշվով (բայց ոչ ավել, քան ձեռնարկության գործունեության ժամկետն է)»:
7. 28-րդ կետից հետո ավելացնել նոր ենթակետեր հետևյալ բովանդակությամբ.
«28ա. ստեղծագործ աշխատանքով զբաղվողների աշխատավարձերի հավելավճարները և հոնորարները, որոնք փոխանցվում են ստեղծագործական միությունների կողմից նրանց ֆոնդերից` համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշումների:
28բ. Արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ մտնող այլ տեսակի ծախսեր, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ»:
8. 31-րդ կետում ավելացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.
«Արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ չեն արտացոլվում նաև ձեռնարկությունների հաշվեկշիռներում գտնվող մշակութա-կենցաղային և այլ օբյեկտների շինարարական աշխատանքների կատարման, սարքավորումների պահպանման (ներառյալ ամորտիզացիոն մասհանումներն ու բոլոր տեսակի նորոգման ծախսերը), ինչպես նաև այլ ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեությանը օգնություն ցույց տալու և մասնակցության կարգով աշխատանքների վրա կատարվող ծախսումները»:
9. 33-րդ կետում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
5-րդ պարբերությունից հանել «բացառությամբ կապիտալ ներդրումների» բառերը: Նույն նախադասության մեջ «պահպանման նպատակով վերահսկողության իրականացման» բառերից հետո ավելացնել «հիմնական արտադրական ֆոնդերի ու նորոգման» բառերը:
11-րդ պարբերությունից հանել «(բացառությամբ փայտե և ստվարաթղթե տարայից)» բառերը:
Վերջին պարբերությունից հետո ավելացնել նոր պարբերություններ հետևյալ բովանդակությամբ.
1. «Վերադարձվող թափոնները գնահատվում են հետևյալ կարգով.
- սկզբնական նյութական ռեսուրսների իջեցրած (հնարավոր օգտագործման)
գնով, եթե թափոնները կարող են օգտագործվել հիմնական արտադրության
համար, բայց բարձրացված ծախսերով (պատրաստի արտադրանքի իջեցված ելքով)
կամ օժանդակ արտադրության կարիքների համար, լայն սպառման առարկաների
(մշակութակենցաղային նշանակության և տնտեսական գործածության
ապրանքների) պատրաստման համար.
- թափոնների համար հնարավոր իրացման գներով (հանելով` նրանց հավաքման և
մշակման ծախսերը), երբ նրանք գնում են ձեռնարկության ներսում
վերամշակման կամ հանձնվում են ուրիշ ձեռնարկությունների,
կազմակերպությունների.
- սկզբնական նյութական ռեսուրսի լրիվ գնով, եթե թափոնները իրացվում են
դրսի կազմակերպություններին որպես լիարժեք ռեսուրս օգտագործելու
համար»:
10. 34-րդ կետում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1-ին պարբերության վերջում «(հաշվի առած գների ինդեքսը») բառերից հետո ավելացնել «գների բարձրացման հետ կապված եկամուտների ինդեքսավորման գումարները ՀՀ օրենսդրությամբ նախատեսված նորմաների սահմաններում» բառերը:
6-րդ պարբերությունը խմբագրել հետևյալ բովանդակությամբ. «փոխհատուցվող բնույթի վճարներ, կախված աշխատանքային ռեժիմի և աշխատանքի պայմանների հետ` գիշերվա աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, ծանր, վնասակար և խիստ վնասակար պայմաններում աշխատանքի համար սպասարկման գոտիների ընդլայնման նպատակով աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները»:
7-րդ պարբերությունը հանել:
7-րդ պարբերությունից հետո ավելացնել պարբերություն հետևյալ բովանդակությամբ.
«Գործող օրենսդրությանը համապատասխան անվճար տրվող և անձնական մշտական օգտագործման մնացող առարկաների (ներառյալ արտահագուստը, հանդերձանքը) կամ արտոնյալ կարգով իջեցված գներով այդ առարկաների վաճառքի գումարները»:
8-րդ պարբերությունում «կերակրող մայրերին աշխատանքի ընթացքում տրվող ընդմիջումների» բառերից հետո ավելացնել «բժշկական հետազոտություն անցնելու» բառերը:
8-րդ պարբերությունից հետո ավելացնել պարբերություններ հետևյալ խմբագրությամբ.
«Երկարամյա ծառայության համար միանվագ պարգևատրումները (տվյալ տնտեսությունում մասնագիտության գծով աշխատանքային ստաժի համար հավելավճարները) համաձայն գործող օրենսդրության:
Մասնագիտական-տեխնիկական ուսումնարանների և բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին նրանց աշխատանքի անցնելուց առաջ տրվող արձակուրդային վճարները:
Գումարները, որոնք վճարվում են (հերթափոխային աշխատանքների կատարման դեպքում), ձեռնարկության գտնվելու վայրից (հավաքման կետ) աշխատանքի վայր և վերադառնալու ճանապարհի օրական դրույքաչափով, որը նախատեսված է հերթափոխային աշխատանքի գրաֆիկով, ինչպես նաև տրանսպորտային կազմակերպության մեղքով և օդերևութաբանական պայմանների հետևանքով աշխատողների ճանապարհին մնալու օրերի համար:
Ձեռնարկություններում դրսից ներգրավված աշխատուժի, պետական ձեռնարկությունների հետ հատուկ պայմանագիր կնքած ձեռնարկություններին աշխատուժ տրամադրելու համար հատկացվող գումարները, որոնք տրվում են ինչպես անմիջականորեն այդ անձանց, այնպես էլ պետական ձեռնարկություններին կատարվող փոխանցումների ձևով:
Կադրերի վերապատրաստման ու որակավորման բարձրացման համար ձեռնարկության ու կազմակերպության ղեկավարներին, մասնագետներին և այլ աշխատողներին տրվող աշխատավարձը` դասընթացների ժամանակ աշխատանքից կտրվելու օրերի դիմաց:
Աշխատող դոնորներին` նրանց հետազոտման (զննման), արյուն հանձնելու և յուրաքանչյուր անգամ արյուն հանձնելուց հետո հատկացվող հանգստի օրերի դիմաց կատարվող վճարումները:
Բարձրագույն ուսումնական հաստատություններում և միջնակարգ մասնագիտական և մասնագիտական-տեխնիկական ուսումնական հաստատություններում սովորողներին կատարվող աշխատավարձի վճարումները, որոնք ձեռնարկություններում անցնում են արտադրական պրակտիկա, ինչպես նաև հանրակրթական դպրոցների սովորողներին նրանց մասնագիտական կողմնորոշման ընթացքում տրվող աշխատանքի վարձատրությունը»:
15-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«աշխատանքի վարձատրության ֆոնդի մեջ սահմանված կարգով մտցվող այլ ծախսեր (բացառությամբ ձեռնարկության տրամադրության տակ մնացող շահույթի և այլ նպատակային մուտքերի հաշվին կատարվող վճարումների»):
11. 36-րդ կետում ավելացնել պարբերություններ հետևյալ բովանդակությամբ.
«Ձեռնարկությունները, որոնք հիմնական ֆոնդերի լրիվ վերականգնման համար օրենսդրությամբ սահմանված կարգով կատարում են գործող ամորտիզացիոն նորմաներով հատկացվող մասհանումների ինդեքսավորում «հիմնական ֆոնդերի ամորտիզացիա» տողում արտացոլվում են նաև ինդեքսավորման հետևանքով ամորտիզացիոն մասհանումների աճի գումարները:
Ծախսերի այս տողում արտացոլվում են նաև աշխատանքային կոլեկտիվներին սպասարկող սննդի ձեռնարկություններին անվճար տրվող հիմնական ֆոնդերի (շինությունների), ինչպես նաև ձեռնարկության անմիջական տարածքում բուժկետեր կազմակերպելու համար ձեռնարկության կողմից բժշկական հաստատություններին տրվող գույքի և շինությունների արժեքից հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումները»:
12. 41-րդ կետի առաջին պարբերությունը խմբագրել հետևյալ բովանդակությամբ:
«Արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ մտնող «Արտադրանքի (աշխատանքի, ծառայությունների) արտադրության և իրացման այլ ծախսեր» տարրին են պատկանում արտադրական ֆոնդերի կազմում հաշվի առնվող ձեռնարկության գույքի պարտադիր և ռիսկային, ինչպես նաև հիմնական արտադրական անձնակազմի, որոնք զբաղված են համապատասխան արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտադրությամբ, ապահովագրության գծով կատարվող վճարումները, հայտնագործությունների և ռացիոնալիզատորական առաջարկությունների համար տրվող վարձատրությունները, բանկերի կարճատև վարկերի համար տոկոսների վճարները (բացի ժամկետանց և հետաձգված վարկերի ու սեփական շրջանառու միջոցների պակասի լրացման և հիմնական միջոցների ու ոչ նյութական ակտիվների ձեռքբերման համար ստացած վարկի տոկոսներից), արտադրանքի հավաստագրի գծով աշխատանքների վարձատրումը, օրենսդրությամբ սահմանված նորմաներով գործուղման ծախսերը, տեղափոխությունների համար տրվող գումարները, հրշեջ և պահակային պահպանության համար կողմնակի ձեռնարկություններին հատկացվող վճարը, աշխատողների կազմակերպված հավաքագրման ծախսերը, կապի և հաշվողական կենտրոնների ծառայությունների վարձատրությունը, ոչ նյութական ակտիվների մաշվածությունը, ինչպես նաև արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի կազմի մտնող, սակայն վաղօրոք թվարկված ծախսերի տարրերին չպատկանող բնական ռեսուրսների օգտագործման վճարները, գովազդի (ներառյալ ցուցահանդեսների, տոնավաճառների մասնակցությունը) վաճառահանման, դիզայնի, երաշխավորված վերանորոգման ու սպասարկման ծախսերը և այլ ծախսեր»:
41-րդ կետից հետո ավելացնել նոր 42 և 43 կետեր հետևյալ խմբագրությամբ.
«42. Արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտադրության և իրացման հետ կապված ծախսերը արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի կանխատեսման, պլանավորման, հաշվառման և կալկուլյացիայի ժամանակ խմբավորվում են ըստ ծախսերի հոդվածների:
Ծախսերի հոդվածների թվարկումը, նրանց կազմը և ըստ արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) տեսակների բաշխման մեթոդները սահմանվում են արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի կանխատեսման, պլանավորման, հաշվառման և կալկուլյացիայի հարցերի գծով ճյուղային մեթոդական ցուցումներով, հաշվի առնելով տվյալ ճյուղի արտադրական առանձնահատկությունները, որոնք հաստատվում են ՀՀ կառավարության կողմից: Ընդ որում համապատասխան ճյուղի (ենթաճյուղի, գործունեության տեսակի) համար ծախսերի սահմանված խմբավորումը ըստ հոդվածների պետք է ապահովի ծախսերի առանձնացումը (կախված առանձին արտադրատեսակների արտադրության հետ), որոնք կարող են ուղղակիորեն ընդգրկվել նրանց ինքնարժեքի մեջ (այսպես կոչված ուղղակի ծախսեր):
43. Արտադրանքի արտադրության (աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) ծախսերը ընդգրկվում են արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ այն հաշվետու ժամանակաշրջանում, որին նրանք պատկանում են` անկախ վճարման ժամկետից, լինի այն նախնական (վարձակալական վճար և այլն) կամ առաջիկա (աշխատողների արձակուրդային վճարներ, երկարամյա ծառայության համար պարգևատրություն, տարվա արդյունքների համար պարգևատրություն և այլն):
Առանձին ծախսատեսակները (օրինակ, արտադրության նախապատրաստման և յուրացման հետ կապված ծախսեր, հատուկ գործիքների հարմարանքների վերականգնում և այլն), որոնց նկատմամբ անհնար է ճշտորեն պարզել, թե որ կալկուլյացիոն ժամանակաշրջանին են վերաբերվում, ինչպես նաև արդյունաբերության սեզոնային ճյուղերի ծախսերը ընդգրկվում են արտադրության ծախսերի մեջ նախահաշվա-նորմալացված կարգով, որոնք որոշվում են արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի կալկուլյացիայի ճյուղային մեթոդական ցուցումներով:
Անարտադրողական ծախսերը արտացոլվում են այն հաշվետու ամսվա հաշվառումներում, որոնցում նրանք բացահայտվում են:
Ծախսերը, որոնք ձեռնարկությունները կատարում են արտասահմանյան արժույթով և որոնք ենթակա են ընդգրկման արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ, արտացոլվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող արժույթով, այն գումարով, որն ստացվում է արտասահմանյան արժույթը Հայաստանի Հանրապետության ազգային բանկի կողմից գործողությունը կատարելու օրը գործող կուրսով վերահաշվարկ կատարելու եղանակով:
«42» և «43» կետերը դարձնել համապատասխանաբար «44» և «45»:
13. 42-րդ կետից հանել 3-րդ պարբերությունը և տեղափոխել 4-րդ գլուխ:
42-րդ կետի 7-րդ պարբերությունից հետո ավելացնել պարբերություն հետևյալ խմբագրությամբ.
«անհուսալի պարտքերի դուրս գրումից առաջացած վնասները»:
42-րդ կետի վերջում ավելացնել պարբերություն հետևյալ խմբագրությամբ.
«արժութային հաշիվներում, ինչպես նաև արտասահմանյան արժույթով գործարքների հետևանքով կուրսային տարբերությունները (սալդոն):
14. 43-րդ կետում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
6-րդ պարբերությունից հետո ավելացնել հետևյալ պարբերությունը.
«պահակային և հրդեհի ազդանշանային շինությունների գծով աշխատանքի վարձատրությունը»:
8-րդ պարբերությունից հետո ավելացնել հետևյալ պարբերությունները.
«Նոր շահագործման հանձնվող ձեռնարկություններում աշխատանքի համար կադրերի պատրաստման ծախսերը:
Նախագծերում և շինարարական-տեղակայման աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման, արտադրող գործարանների մեղքով առաջացած սարքավորումների խոտանի լուծարման, ինչպես նաև մինչօբյեկտային պահեստ տեղափոխման ժամանակ հասցված վնասվածքների և ձևափոխումների ուղղման, հակակոռոզիայի պաշտպանության թերություններով պայմանավորված սարքավորումների վերստուգման (քանդման) ծախսերը և համանման այլ ծախսերը իրականացվում են մատակարարումների և աշխատանքների կատարման պայմանները խախտած ձեռնարկությունների հաշվին:
Ներարտադրական պատճառներով պարապուրդներից առաջացած կորուստները»:
11-րդ պարբերությունից հետո ավելացնել նոր պարբերություն`
«Նյութական արժեքների, ներառյալ պատրաստի արտադրանքը, բնական կորուստների նորմաներից ավելի կորուստներն ու պակասորդները (այն դեպքերում, երբ մեղավորները չեն հայտնաբերվել կամ որոնց գանձումը մերժվել է դատարանի կողմից)»:
35-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«աշխատանքի վարձատրության ծախսերի համապատասխան բաժնեմասով ձեռնարկության տրամադրության տակ մնացող շահույթի հաշվին ամենամյա արձակուրդային գումարները»:
39-րդ պարբերությունից հետո ավելացնել պարբերություն հետևյալ խմբագրությամբ.
«Ոչ նյութական ակտիվները մինչև նրանց սկզբնական արժեքի լրիվ մարումը դուրս գրելու դեպքում, մնացորդային արժեքը»:
Նախավերջին պարբերությունը հանել: