040.0037.110397
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«11» մարտի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 մարտի 1997 թ. թիվ 37
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅՐՎԱԾՔՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնին Հայաստանի Հանրապետություն ներմուծել`
ա) ֆանտոմ-կոբալտ` 57 պրեպարատ, 370 մեգաբեկերել (10 միլիկյուրի) ակտիվությամբ.
բ) տասը գեներատոր` Տեխնեցիա-99 Մ, 430 միլիկյուրի:
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել նշված ռադիոակտիվ ապրանքների ներմուծման անվտանգությունը: