(ուժը կորցրել է 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)
i
100.0682.041203
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«04» 12 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10003366
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
8 օգոստոսի 2003 թվականի N 682-Ն
i
«ՈՉ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2-III-4.1-02-2003 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 4-ի, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.08.2002 թ. N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության կետ 7-ի «ե» ենթակետի` ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից` ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով»
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.1-03-2003 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը (կցվում է):
2. ՀՀԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների ղեկավարներին` սահմանել հսկողություն «Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.1-03-2003 սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի կատարման նկատմամբ:
Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
08.08.2003թ.
N 682-Ն հրամանով
ՈՉ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Սանիտարական կանոններ և հիգիենիկ նորմեր N 2-III -4.1-03-2003
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը (այսուհետ` սանիտարական կանոններ) սահմանում են ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները:
2. ՏԱՐԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
2.1. Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրության տարածքի լուսավորությունը պետք է համապատասխանի «Արհեստական և բնական լուսավորում» ՀՀ ՇՆ II-8.03-96 պահանջներին:
2.2. Տարաները, շինարարական և տնտեսական նյութերը պահվում են փակ պահեստներում, իսկ ժամանակավորապես` ասֆալտածածկ, բետոնածածկ կամ հեշտ մաքրման հնարավորություն ընձեռող այլ հարթակների վրա, ծածկի տակ:
2.3. Արտադրական թափոնների և աղբի հավաքման համար տեղադրվում են անջրաթափանց, կափարիչներով փակվող կուտակիչ տարողություններ: Վերջիններիս տարողունակությունը պետք է նախատեսված լինի ոչ պակաս, քան 2 օրվա ընթացքում գոյացած թափոնների և աղբի կուտակման համար:
2.4. Աղբի կուտակման տարողությունները տեղակայվում են արտադրական սենքերից և պահեստներից 25 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:
Կուտակիչ տարողությունները տեղադրվում են ասֆալտածածկ, բետոնածածկ կամ հեշտ մաքրման հնարավորություն ընձեռող այլ հարթակների վրա: Վերջիններիս մակերեսը պետք է գերազանցի կուտակիչ տարողության հիմքի մակերեսը, յուրաքանչյուր ուղղությամբ 1 մետրից ոչ պակաս: Հարթակները մաքրվում են ամեն օր և ախտահանվում ըստ անհրաժեշտության:
2.5. Աղբը հեռացվում է ըստ կուտակման: Տարվա տաք եղանակին տարողությունները ախտահանվում են հանգած կրի 20%, քլորակրի 10% լուծույթով կամ համարժեք ախտահանիչ այլ միջոցներով:
2.6. Վարորդների, առաքողների, բեռնաբարձ բանվորների և հաճախորդների համար նախատեսված սան. հանգույցները տեղակայվում են օժանդակ մասնաշենքերում` դեպի տարածք առանձին ելքով:
2.7. Սան. հանգույցները պահվում են մաքուր վիճակում և ամեն օր ախտահանվում 10% քլորակրի կամ համարժեք ախտահանիչ այլ միջոցներով:
3. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
3.1. Կազմակերպությունների ջրամատակարարման համակարգը պետք է համապատասխանի 2.04.01-85 «Շենքերի ներքին ջրամատակարարում և կոյուղի», 2.04.02-84 «Ջրամատակարարում: Արտաքին ցանցեր և կառույցներ», ՍՆԻՊ-ների պահանջներին:
3.2. Կազմակերպությունները պետք է ապահովված լինեն խմելու, տնտեսակենցաղային և տեխնոլոգիական կարիքների համար օգտագործվող «Խմելու ջուր. Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ. Որակի հսկողություն» N2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխանող սառը և տաք ջրով:
3.3. Արտեզյան հորատանցքերը, պահուստային ջրամբարները պետք է ունենան սանիտարական պահպանման գոտի, համաձայն «Խմելու տնտեսական նշանակության ջրմուղների և ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման գոտիներ» N 2-III-Ա2-2 սանիտարական կանոնների և նորմերի պահանջների: Ջրմուղի կառույցների, ջրագծերի և արտեզյան հորատանցքերի սանիտարա-տեխնիկական վիճակի նկատմամբ սահմանվում է կանոնավոր հսկողություն:
3.4. Ջրամատակարարման քաղաքային ցանցից և տեղային աղբյուրից սնվող ջրագծերը պետք է լինեն առանձին և չունենան միացումներ:
3.5. Պահուստային ջրի տարողությունները (բաքեր, ցիստեռններ և այլն) պետք է փակված լինեն կափարիչներով, մաքրվեն և ախտահանվեն ամիսը մեկ անգամից ոչ պակաս: Տարողություններն ախտահանումից հետո լվացվում են խմելու մաքուր ջրով:
3.6. Արտադրական տեղամասերում նախատեսվում է.
- ձեռքերի լվացման համար լվացարան` ապահովված հոսող տաք և սառը ջրով, օճառով, ախտահանիչ լուծույթով, էլեկտրաչորացուցիչով կամ միանվագ օգտագործման սրբիչով,
- ծորակ` հատակը լվանալու համար:
3.7. Կազմակերպությունների ջրահեռացման համակարգը պետք է համապատասխանի 2.04.03-85 «Կոյուղի: Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» ՍՆԻՊ-ի պահանջներին:
3.8. Ջրահեռացման հատականցքերը տեղակայվում են աշխատատեղերից և անցուղիներից հեռու: Հատակը դեպի հատականցքերը պետք է ունենա 0.03%-ից ոչ պակաս թեքություն: Ջրահեռացման հատականցքերը և խողովակների տրամագիծը պետք է ապահովեն հատակի ցանկացած հատվածից լվացման ջրերի և կեղտաջրերի ամբողջական հեռացումը:
4. ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
4.1. Կազմակերպության լուսավորությունը պետք է համապատասխանի «Արհեստական և բնական լուսավորում» ՀՀ ՇՆ II-8.03-96 պահանջներին:
4.2. Լուսային բացվածքները չի թույլատրվում փակել արտադրական սարքավորումներով, տարաներով, պատրաստի արտադրանքով:
4.3. Լուսատու սարքերը և պաշտպանիչ պիտույքակազմերը մաքրվում են ըստ անհրաժեշտության:
4.4. Լյումինեսցենտային լամպերով լուսատուները պետք է ունենան պաշտպանիչ ցանցեր, իսկ շիկացման լամպերով լուսատուները` պայթյունաանվտանգ պիտույքակազմեր:
4.5. Չի թույլատրվում լուսատու կետերի (կանթեղների) զետեղումը արտադրական տարողությունների և հոսքագծերի անմիջապես վերևում:
4.6. Յուրաքանչյուր հերթափոխից հետո սենքը մանրակրկիտ հավաքում են, տարողությունների և հատակի մակերեսից քաղցուի մնացորդները ամբողջովին մաքրում և լվանում:
4.7. Կվասի արտադրությունում մանրէների մաքուր կուլտուրաների բազմացման բաժնի օդը վարակազերծելու համար (30 րոպեից ոչ պակաս) տեղադրում են մանրէասպան լամպեր, որոնց աշխատանքային ռեժիմը համապատասխանում է դրանց շահագործման հրահանգի պահանջներին:
5. ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ, ՋԵՌՈՒՑՄԱՆԸ ԵՎ ԱՂՄՈՒԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
5.1. Կազմակերպության ջեռուցման և օդափոխության համակարգերը պետք է համապատասխանեն ՀՀ ՇՆ IV-12.01-2000 «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» պահանջներին:
5.2. Արտադրական սենքերի օդի ջերմաստիճանը, հարաբերական խոնավությունը և շարժման արագությունը պետք է համապատասխանի «Արդյունաբերական ձեռնարկությունների նախագծման սանիտարական նորմեր» 245-71 ՍՆ ի պահանջներին:
5.3. Խոնավության, ջերմության, վնասակար նյութերի աղբյուր հանդիսացող տեխնոլոգիական սարքավորումները պետք է ապահովված լինեն օդափոխության տեղային արտաձիգ համակարգով:
5.4. Օդափոխության սարքավորումները տեղադրվում են աղմուկը և ցնցումը նվազեցնող սարքավորումներով ապահովված օդափոխիչ խցիկներում` համաձայն «Պաշտպանությունը աղմուկից» II-12-77 ՍՆիՊ-ի պահանջների:
5.5. Արտադրական սենքերում աղմուկի մակարդակը պետք է համապատասխանի «Աղմուկն աշխատատեղերում բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N 2-III-11.3 սանիտարական նորմերի պահանջներին:
5.6. Սարքերը, մեքենաները, սարքավորումները պետք է ապահովված լինեն ցնցումամարիչ հարմարանքներով:
6. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՍԵՆՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
6.1. Արտադրական սենքերի և արտադրամասերի տեղակայումը պետք է ապահովի տեխնոլոգիական գործընթացների հոսքայնությունը և բացառի հումքի ու պատրաստի արտադրանքի հանդիպակաց և խաչվող հոսքերը:
6.2. Կվասի արտադրությունում մաքուր կուլտուրաների բազմացման համար նախատեսվում է առանձնացված սենք: Այդ սենքի կամ բաժնի մուտքի դռան մոտ տեղադրվում է ախտահանիչ լուծույթով թրջված գորգ, որն ամեն օր թրջվում է ախտահանիչ լուծույթով:
6.3. Արտադրական սենքերի պատերը ծածկվում են անջրաթափանց, խոնավ մաքրման և ախտահանման հնարավորություն ընձեռող նյութերով: Շշալցման արտադրամասում պատերը պետք է լինեն սալիկապատված, յուղաներկված կամ ունենան խոնավ մաքրման և ախտահանման հնարավորություն ընձեռող այլ ծածկ` 1.75 մ-ից ոչ պակաս բարձրությամբ: Առաստաղները ներկվում են անջրաթափանց ներկով:
6.4. Բոլոր սենքերում հատակը պետք է լինի անջրաթափանց, հարթ և ունենա թեքություն դեպի հատականցքերը:
6.5. Սարքավորումներից կեղտաջրերի և լվացման ջրերի դատարկումը ջրահեռացման ցանց կատարվում է փակ եղանակով:
6.6. Մեքենաների, սարքավորումների և սարքերի տեղադրումը պետք է հնարավորություն ընձեռի դրանց ազատ մոտենալու համար:
6.7. Արտադրանքի հետ շփվող սարքավորումների մակերեսը պետք է պատրաստված լինի սննդամթերքի հետ շփման համար նախատեսված նյութերից: Սարքավորումների և գույքի մակերեսը պետք է լինի հարթ, հեշտությամբ լվացվող և ախտահանվող:
6.8. Արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերի մաքրումը (հարդարումը) կատարվում է տեխնիկական անձնակազմի կողմից, իսկ աշխատատեղերի և սարքավորումների` տվյալ տեխնոլոգիական գործընթացում աշխատողների կողմից:
6.9. Տեխնիկական անձնակազմը պետք է ապահովված լինի գույքով, լվացման, մաքրման միջոցներով, ինչպես նաև անջրաթափանց հատուկ հագուստով, կոշիկներով և ռետինե ձեռնոցներով:
6.10. Աշխատանքային օրվա (հերթափոխի) վերջում, մաքրման աշխատանքներն ավարտելուց հետո, մաքրող գույքը լվացվում և ախտահանվում է քլորակրի 2% լուծույթով կամ համարժեք ախտահանիչ այլ միջոցով: Արտադրական արտադրամասերի մաքրման գույքը մակնշվում է և պահվում առանձին պահարաններում:
6.11. Աշխատանքն ավարտելուց հետո կատարվում է չոր տեղամասերի, սարքավորումների, գույքի խոնավ մաքրում:
6.12. Պատուհանների ապակիները, ներքին շրջանակները մաքրվում և լվացվում են ըստ աղտոտվածության:
6.13. Ցանցապատ և պաշտպանիչ այլ փակոցները, օդափոխիչների խցերը և խողովակները մաքրվում են ըստ դրանց աղտոտման:
6.14. Բոլոր սենքերի վերանորոգումը կատարվում է ըստ անհրաժեշտության: Բորբոսի առաջացման դեպքում պատերը, առաստաղը և անկյունները, նախքան սպիտակեցնելը, մշակվում են հակասնկային միջոցներով: Պատերի թափված ծեփերն անմիջապես սվաղվում են, ապա ծածկվում խոնավ մաքրման հնարավորություն ընձեռող ծածկով:
6.15. Նորոգման աշխատանքներով զբաղված բանվորների գործիքները պահվում են հատուկ պահարաններում և տեղափոխվում գործիքների տեղափոխման արկղերով:
6.16. Չի թույլատրվում կատարել շինվերանորոգման աշխատանքներ տեխնոլոգիական գործընթացին զուգահեռ: Նորոգման մանր աշխատանքները կարող են կատարվել առանց արտադրությունը դադարեցնելու, արտադրանքի (մթերքի) մեջ կողմնակի իրերի հայտնվելը բացառելու պայմանով:
7. ՀՈՒՄՔԻՆ ԵՎ ՊԱՏՐԱՍՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
7.1. Ընդունվող ամբողջ հումքը, օժանդակ և փաթեթավորող նյութերը, տարաները, ինչպես նաև թողարկվող արտադրանքը պետք է համապատասխանեն դրանց որակը և անվտանգությունը սահմանող ստանդարտների, տեխնիկական պայմանների պահանջներին և ունենան որակն ու անվտանգությունը հավաստող հավաստագրեր կամ հիգիենիկ եզրակացություններ:
7.2. Հումքի, օժանդակ նյութերի, պատրաստի արտադրանքի որակի, տեխնոլոգիական գործընթացների և արտադրության սանիտարահիգիենիկ ռեժիմների պահպանման լաբորատոր հսկողությունը իրականացվում է արտադրական լաբորատորիայի կամ հավատարմագրված այլ լաբորատորիաների կողմից, իսկ ընտրանքային կարգով` Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից:
7.3. Պարկերում փաթեթավորված հումքը պահվում է դարակաշարերի վրա, հատակից 25-30 սմ բարձրության, պատերից 70 սմ հեռավորության վրա: Դարսակույտերի միջև տարածությունը պետք է լինի 0.5 մ-ից ոչ պակաս, գլխավոր անցուղու լայնքը` 1,5 մ-ից ոչ պակաս:
7.4. Սննդային հավելումներ կիրառելու դեպքում պարտադիր է մատակարարող կազմակերպության հավաստագրի, ինչպես նաև հիգիենիկ եզրակացության առկայությունը:
7.5. Արտադրությունում կիրառվող սննդային հավելումները (բուրահաղորդիչներ, թթուներ, սննդային ներկեր) պետք է պահվեն գործարանային փաթեթներում և պարտադիր կարգով ունենան պիտակներ: Սննդային հավելումների տեղափոխումը գործարանային փաթեթավորումից այլ տարողությունների մեջ պահելու նպատակով չի թույլատրվում: Սննդային ներկերը և բուրահաղորդիչները պետք է օգտագործվեն արտադրական լաբորատորիայի աշխատակիցների կողմից պատրաստված լուծույթների տեսքով: Լուծույթների պատրաստման համար օգտագործվող տարողությունները պետք է պատրաստված լինեն սննդամթերքի հետ շփման համար նախատեսված նյութերից: Ներկանյութերի և բուրահաղորդիչների լուծույթներով տարողությունները պետք է ունենան պիտակներ` սննդային հավելումի անվան և լուծույթի խտության նշումով:
7.6. Պարենահումքի պահեստներում չի թույլատրվում պահել ոչ պարենային մթերք, նյութեր, իրեր, թափոններ և այլն:
Շաքարավազի պարկերը բացվում են կարերի գծով և զգուշությամբ դատարկվում բունկերի մեջ` թույլ չտալով շաքարավազի փոշիացումը:
7.7. Արտադրողը պարտավոր է ապահովել արտադրվող և մատակարարվող արտադրանքի խմբաքանակի համապատասխանությունը սահմանված պահանջներին (երաշխավորել արտադրանքի համապատասխան որակը):
7.8. Տակառների, թիթեղամանների և շշերի արտաքին մակերեսը մաքրվում է (անհրաժեշտության դեպքում լվացվում):
7.9. Ապակյա տարողությունները (շշեր, բանկաներ) մանրակրկիտ զննում են` առանձնացնելով վնասվածքներ (կոտրվածք, ճաք) ունեցողները:
7.10. Դատարկ տարաները դուրս են բերվում արտադրական տեղամասերից:
7.11. Պատրաստի արտադրանքը պահվում է պահեստում արկղերում (պոլիմերային փաթեթներում) դարսակույտերով` պատերից 70 սմ հեռավորության վրա: Դարսակույտերի միջև պետք է թողնվեն անցուղիներ:
8. ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄՇԱԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
8.1. Օշարակի եփման կաթսաները և խողովակագծերը ամեն օր, իսկ օշարակի պահման տարողությունները յուրաքանչյուր դատարկումից հետո, լվացվում են հոսող տաք (60oC-ից ոչ ցածր) ջրով:
8.2. Օշարակի ֆիլտրերն ամեն օր մաքրվում են և տաք ջրով (60oC-ից ոչ ցածր) լվացվում:
8.3. Կուպաժի տարողությունները, ֆիլտր-մամլիչները և դրանց հարող խողովակագծերը նախքան այլ տեսակի ըմպելիքով շշալցնելը, բայց ոչ պակաս, քան օրը 1 անգամ, լվացվում են տաք (60oC), ապա սառը ջրով:
8.4. Միաժամանակյա-խառնիչ սարքավորումը, փաթեթավորող մեքենան և դրանց հարող խողովակագծերը, նախքան այլ տեսակի ըմպելիքով շշալցնելը, բայց ոչ պակաս, քան օրը 1 անգամ, լվացվում են տաք (60oC), ապա սառը ջրով:
8.5. Խոտանի համար նախատեսված գիծը, ներառյալ դատարկ ձագարները, խողովակագծերը և խոտանի հավաքման տարողությունը, դատարկելուց հետո լվացվում են տաք (60oC), ապա սառը ջրով:
8.6. Օշարակի եփման կաթսաները, օշարակի կուպաժի և խոտանի հավաքման տարողությունները շաբաթական 1 անգամ մշակվում են հետևյալ կարգով.
ա) ողողում 35oC-ից ոչ ցածր ջերմաստիճանի ջրով,
բ) մանրակրկիտ լվացում 40-50oC ջերմաստիճանի կալցիումացված սոդայի 0.5% լուծույթով,
գ) պարզաջրում մաքուր ջրով,
դ) ախտահանում այդ նպատակի համար թույլատրված ախտահանիչ նյութի լուծույթով, 30 րոպե տևողությամբ,
ե) պարզաջրում տաք (60oC-ից ոչ ցածր), ապա սառը ջրով:
Օշարակի եփման բաժնի սարքավորումները ախտահանվում են նույն եղանակով կամ 15 րոպե տևողությամբ շոգեհարվում:
8.7. Խողովակագծերը, միաժամանակյա-խառնիչ սարքավորումները, շշալցման մեքենաներն ախտահանվում են շաբաթը 1 անգամ: Տաք ջրով (60oC) լվանալուց հետո դրանք լցվում են ախտահանիչ լուծույթով և 30 րոպեից հետո պարզաջրվում տաք (60oC), ապա սառը ջրով:
8.8. Խմելու ջրի կուտակիչ տարողությունը շաբաթը 1 անգամ մանրակրկիտ լվացվում է ջրի ճնշումային շիթով, իսկ ամիսը մեկ անգամ` ախտահանվում:
8.9. Օդային ֆիլտրերը վերալիցքավորում են ոչ պակաս, քան ամիսը 2 անգամ:
8.10. Պաստերացնող-պաղեցնող սարքերը, թունելային պաստերատորները լվացվում և ախտահանվում են դրանց տեղադրման-շահագործման հրահանգի պահանջներին համապատասխան:
8.11. Մրգահատապտղային հյութերի տարողությունները լվացվում և ախտահանվում են յուրաքանչյուր դատարկվելուց հետո:
8.12. Խմորասնկերի և կաթնաթթվային մանրէների մաքուր կուլտուրաների բազմացման համար նախատեսված տարողությունները յուրաքանչյուր օգտագործումից առաջ մշակում են հետևյալ կերպ.
- տարողությունների և դրանց միացված խողովակաշարերի ողողում 35oC ջերմաստիճանի ջրով,
- տարողությունների մաքրում, լվացում կալցիումացված սոդայի 0.5%, 40-45oC ջերմաստիճանի ջրով,
- ողողում 60oC ջերմաստիճանի ջրով,
- տարողությունների և դրանց միացված խողովակաշարերի շոգեհարում գոլորշիով 30 րոպե տևողությամբ:
8.13. Մանրէների բազմացման համար նախատեսված տարողություններին միացված խողովակաշարերը, հատուկ տեղադրված եռամուտք ծորակներով, խմորասնկերի և կաթնաթթվային մանրէների յուրաքանչյուր փոխադրումից առաջ լվացվում են 35oC ջերմաստիճանի, ապա 60-80oC ջերմաստիճանի ջրով, որից հետո գոլորշիով շոգեհարվում 15 րոպե տևողությամբ: Կուլտուրաների փոխադրումից հետո խողովակաշարերը նորից լվացվում են 35oC ջերմաստիճանի, ապա 60-80oC ջերմաստիճանի ջրով:
8.14. Օշարակատար խողովակները և շաքարի օշարակի համար նախատեսված տարողությունները յուրաքանչյուր դատարկումից հետո լվացվում են 60-80oC ջերմաստիճանի ջրով, իսկ շաբաթը 1 անգամ շոգեհարում 15 րոպե տևողությամբ:
9.1. ՀԱՑԻ ԿՎԱՍԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
9.1.1. Կվասի քաղցուի խտանյութը (ԿՔԽ) պահվում է ամուր փակվող տարողություններում: ԿՔԽ-ն ընդունվում է միայն մաքուր և ախտահանված տարողություններում: ԿՔԽ-ն պահվում է «-30oC»-ից ոչ ցածր և «+30oC»-ից ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում:
9.1.2. ԿՔԽ-ի պահման հավաքիչ տարողությունները դատարկելուց հետո մշակվում է հետևյալ կերպ.
- ողողում 60oC տաք ջրով մինչև խտանյութի հետքերի վերացումը,
- մանրակրկիտ մաքրում և լվացում` կալցիումացված սոդայի 0.5%, 40-45oC ջերմաստիճանի լուծույթով,
- ողողում հոսող ջրով, այնուհետև ախտահանում որևէ ախտահանիչ լուծույթով` 30 րոպեից ոչ պակաս,
- ողողում 60oC-ի տաք, ապա սառը հոսող ջրով:
9.1.3. ԿՔԽ-ի տեղափոխման ավտոցիստեռնները օգտագործելուց առաջ լվացվում է 60oC-ի տաք ջրով, մաքրվում, լվացվում, ապա ախտահանվում 15 րոպե կամ շոգեհարվում գոլորշիով 10 րոպե տևողությամբ:
9.1.4. Խտանյութի տեղափոխման ռետինե խողովակները, խողովակաշարերը օգտագործելուց հետո մանրակրկիտ լվացվում են 60oC տաք ջրով, մինչև ԿՔԽ-ի լիովին հեռացումը: Խողովակները պահվում են փակ ծայրերով և կախված վիճակում: Օգտագործելուց առաջ լվացվում են 60oC տաք ջրով և շոգեհարվում գոլորշիով 10 րոպե տևողությամբ, կամ ախտահանվում 30 րոպե և ողողվում:
9.1.5. ԿՔԽ-ի նոսրացման հավաքիչ տարողությունները, խմորման-կուպաժի սարքավորումները, գլանա-կոնաձև տանկերը, սառեցման տարողությունները, ջերմափոխանակիչները, ճնշումային տարողությունները, ինչպես նաև խողովակաշարերը, ըստ անհրաժեշտության լվացվում են տաք, ապա սառը ջրով և մշակվում հետևյալ կերպ.
- ողողում տաք ջրով` 40-45oC, մինչև ԿՔԽ-ի հետքերի կամ կվասի մնացորդների հեռացումը,
- տարողությունների մանրակրկիտ մաքրում, լվացում կալցիումացված սոդայի 0.5% 40-45oC ջերմաստիճանի լուծույթով, ապա ողողում,
- ախտահանում 30 րոպե տևողությամբ, այնուհետև լվանում տաք, ապա սառը ջրով:
9.1.6. Հացաթխման խմորասնկերի զատիչների պատրաստման համար նախատեսված տարողությունները կամ չաները յուրաքանչյուր դատարկումից (խմորման չաներ տեղափոխումից) հետո մանրակրկիտ մաքրվում, լվացվում, ողողվում են տաք ջրով և շաբաթը 2 անգամ ախտահանվում:
9.1.7. Հացաթխման խմորասնկերը կաթնաթթվային մանրէներով կամ խմորասնկերի մաքուր կուլտուրաներով փոխարինելու դեպքում հացաթխման խմորասնկերի զատիչների պատրաստման համար տարողությունները, խմորման չաները և մյուս սարքավորումները մանրակրկիտ լվանում և ախտահանում են:
9.1.8. Պատրաստի կվասի չափիչները, կարգավորիչները, լցման համար նախատեսված իզոբարիկ ապարատները յուրաքանչյուր հերթափոխի ընթացքում մանրակրկիտ լվանում են տաք ջրով` 60oC-ից ոչ ցածր, իսկ շաբաթը 2 անգամ` շոգեհարում գոլորշիով 10 րոպե տևողությամբ: Յուրաքանչյուր հերթափոխի ընթացքում ավտոցիստեռնների լցման համար նախատեսված խողովակի ծայրը արտաքին մակերեսից լվանում և ախտահանում են, իսկ խողովակը պահում են կախված վիճակում:
10. ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆԸ (ՇՇԱԼՑՈՒՄ), ՊԱՀՄԱՆԸ, ՏԵՂԱՓՈԽՄԱՆԸ ԵՎ ԻՐԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
10.1. ՏԱՐԱՅԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
10.1.1. Արտադրությունում ստացվող ամբողջ ապակյա տարան ստուգվում է տարայի ընդունման բաժնում:
Չի թույլատրվում ընդունել տեխնիկական հեղուկների, քիմիական նյութերի շշալցման համար օգտագործված, սուր հոտ ունեցող տարաներ:
10.1.2. Համաձայն «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի հոդված 13-ի, ոչ ալկոհոլային ըմպելիքների շշալցման պոլիմերային տարաները կարող են օգտագործվել միայն սանիտարահիգիենիկ փորձաքննության տվյալների հիման վրա տրված դրական եզրակացության առկայության դեպքում:
10.1.3. Պոլիմերային շշերը, նախքան օգտագործումը, ենթարկվում են սանիտարական մշակման և լվացվում հոսող ջրով` դրանց շահագործման հրահանգի համաձայն: Պոլիմերային տարաների հետադարձ ընդունումը և կրկնակի օգտագործումը ոչ ալկոհոլային ըմպելիքների շշալցման նպատակով չի թույլատրվում:
10.1.4. Նախքան լվանալը ապակյա շշերը ենթարկվում են ստուգման (խոտանման): Չի թույլատրվում լվանալու համար ընդունել վնասված (կոտրված, ճաքած), օդի պղպջակներով կամ կողմնակի հոտով շշերը: Խիստ աղտոտված շշերը, նախքան շշերի լվացման մեքենայով լվանալը, ենթարկվում են նախնական լվացման կամ մեքենայով լվացվում են կրկնակի անգամ:
10.1.5. Շշերի լվացման համար կարող են օգտագործվել
- կաուստիկ սոդայի 1.8-2% լուծույթ
- կաուստիկ սոդայի 1.3-2% լուծույթ` 0.0008 % սուլֆանոլի և 0.001% ացետիլացված մոնոգլիցերինի ավելացմամբ:
Բացի նշված միջոցներից շշերի լվացման համար կարող են օգտագործվել այդ նպատակի համար նախատեսված այլ միջոցներ: Արգելվում է շշերի լվացման համար լվացքի փոշիների կամ այդ նպատակի համար չթույլատրված միջոցների օգտագործումը:
10.1.6. Շշերի լվացումը մեքենայում կատարվում է վերջինիս շահագործման հրահանգի պահանջներին համապատասխան:
10.1.7. Շշերի լվացման մեքենաների մաքրումը կատարվում է ոչ պակաս, քան շաբաթը 2 անգամ: Լվացող հեղուկի դատարկումից հետո լվացման ավազանները (խցիկները) մաքրվում են պիտակների մնացորդներից, ապակու փշուրներից (կտորտանքներից) և այլ կեղտից:
Լվացման ավազանների ներքին մակերեսը և մեքենայի ներքին պատերը մշակվում են քլորակրի 2% կամ համարժեք ախտահանիչ այլ լուծույթով, որը լվացվում է 1 ժամ հետո: Լվացված մեքենան լցվում է լվացող հեղուկի թարմ պատրաստված լուծույթով:
10.1.8. Եթե շշերը նախապես լվացված են, լվացման մեքենայում լվացող լուծույթը փոխվում է հերթափոխում ոչ պակաս, քան 1 անգամ: Հերթափոխի վերջում շշերի լվացման մեքենան ենթարկվում է մեխանիկական մաքրման և լվացվում ջրով:
10.1.9. Լվացված շշերը հսկվում են լուսային էկրանների միջոցով: Վատ լվացված շշերը վերադարձվում են կրկնակի լվանալու համար:
10.1.10. Ապակու ջարդոնի համար արտադրամասում տեղադրվում է հատուկ տարողություն, որի դատարկումը կատարվում է ըստ լցվածության:
10.2. ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ՇՇԱԼՑՈՒՄ
10.2.1. Շշալցման հոսքագծի փաթեթավորող-խցանափակող հատվածը շաբաթը 1 անգամ կազմատվում է, ենթարկվում մեխանիկական մաքրման, ախտահանվում գոլորշիով և հակասեպտիկներով (անտիֆորմին, կատամին ԱԲ, սուլֆոքլորանտին և այլն), ջրով մանրակրկիտ լվացվում մինչև ախտահանիչ նյութի հետքերի անհետացումը:
10.2.2. Շշալցման սարքերը, նախքան ըմպելիքի փաթեթավորումը և դրանից հետո, լավ լվացվում են սկզբում տաք (60oC), ապա սառը ջրով` 30 րոպե տևողությամբ:
10.2.3. Չի թույլատրվում արտադրողից խցաններ ընդունել վնասված պարկերով: Խցաններով պարկերը բացվում են օգտագործելուց անմիջապես առաջ:
10.2.4. Պատրաստի արտադրանքի ստուգումը (խոտանումը) կատարվում է շշալցնելուց հետո, նախքան պիտակների փակցնելը: Որակի ստուգումը պարտադիր է շշալցման ընթացքում և պատրաստի արտադրանքի պահեստում:
10.3. ՏԱԿԱՌՆԵՐԻ ԼՎԱՑՈՒՄ
10.3.1. Փայտե տակառները լվացվում են հետևյալ եղանակով.
ա) ցածր լարվածության (12վ) էլեկտրալամպերի օգնությամբ զննվում է ներքին մակերեսը` կողմնակի առարկաներ հայտնաբերելու և ծածկույթի վիճակը ստուգելու նպատակով,
բ) կողմնակի առարկաները հեռացնելուց, ծածկույթի վիճակը և կողմնակի հոտի առկայությունը ստուգելուց հետո, տակառը լցվում է տաք (45-55oC) ջրով` տարողության 1/4-ի չափով և փոխանցվում լվացող մեքենաների պտտվող սարքին` տակառների արտաքին մակերեսը խոզանակներով և տաք ջրով լվանալու համար,
գ) տակառները պարզաջրվում են բարձր ճնշման տակ, 3 հաջորդական ներարկումների միջոցով:
10.3.2. Տակառների լվացման ավտոմատ սարքերի բոլոր մասերը (խոզանակներ, ձողիկներ և այլն), որոնք շփվել են տակառների հետ աշխատանքի վերջում լվացվում են ջրի ճնշումային շիթով և ողողվում տաք ջրով: Ախտահանումը կատարվում է արտադրամասի ընդհանուր ախտահանման ընթացքում:
10.3.3. Ձեռքով լվացման դեպքում տակառների ներքին մակերեսը ախտահանվում է 0,5-1% քլորակրի պարզեցված ջրային լուծույթով, որից հետո տակառները եռակի անգամ ողողվում են մաքուր ջրով:
10.3.4. Օշարակի լցման համար չձյութված տակառներ օգտագործելու դեպքում դրանց լվացման ջրի ջերմաստիճանը պետք է լինի 80oC:
10.3.5. Լվանալուց հետո տակառները ենթարկվում են կրկնակի ստուգիչ զննման:
10.3.6. Լվացված տակառները խցանափակվում են մաքուր խցանով և հատուկ գծերով տեղափոխվում տակառների լցման բաժին: Չի թույլատրվում լվացած տակառները տեղափոխել անմիջապես հատակի վրայով: Տակառների փակման համար օգտագործվող խցանները պահվում են քլորակրի 0.01% ջրային լուծույթում, հատուկ տարողություններում:
10.3.7. Տակառների ներքին մակերեսը խեժապատվում է (ձյութապատվում):
10.3.8. Ալյումինե տակառները ստուգվում են 9.3.1. կետի «ա» ենթակետի համապատասխան, ապա արտաքինից լվացվում 60-80oC ջերմաստիճանի տաք ջրով:
10.3.9. Ալյումինե տակառների ներքին մակերեսը 30 վայրկյան տևողությամբ մշակվում է գոլորշիով, ապա պարզաջրվում 5oC -ից ոչ ցածր ջերմաստիճանի սառը ջրով:
10.3.10. Լվանալուց հետո ալյումինե տակառների ներքին մակերեսը ներարկիչների միջոցով մշակվում է համապատասխան ախտահանիչ նյութով և պարզաջրվում` 2 անգամ տաք և 1 անգամ սառը ջրով:
10.3.11. Պարզաջրված տակառները ստուգվում են և ուղարկվում լցման:
10.4. ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ՊԱՀՈՒՄ, ՓՈԽԱԴՐՈՒՄ (ՏԵՂԱՓՈԽՈՒՄ) ԻՐԱՑՈՒՄ
10.4.1. Ոչ ալկոհոլային ըմպելիքների մակնշումը, պահման ու իրացման ժամկետները պետք է համապատասխանեն նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջներին:
10.4.2. Ըմպելիքների փոխադրումը կատարվում է սննդամթերքի տեղափոխման համար նախատեսված փոխադրամիջոցներով, որոնց օգտագործումը ոչ պարենային ապրանք տեղափոխելու համար չի թույլատրվում:
10.4.3. Կվաս փոխադրող ավտոցիստեռնները մշակվում և լվացվում են միայն արտադրության տարածքում նախատեսված անջրաթափանց հարթակի վրա` միացված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին, ու ապահովված շարժական էլեկտրական լամպով: Կվասի լցման տարածքը ապահովում են ծածկով:
10.4.4. Կվաս փոխադրող ավտոցիստեռններն անցնում են սանիտարական մշակում և լցվում են միայն արտադրության տարածքում:
10.4.5. Ցիստեռնների ներքին մակերեսը և ամրանները նախքան լցնելը մաքրում են նստվածքից, լվանում հոսող ջրով, շոգեհարում 5-6 րոպե տևողությամբ` փակ դիտանցքի պայմաններում և ողողում ջրով:
Յուրաքանչյուր լցման դեպքում ցիստեռնը կնքում են:
10.4.6. Ըմպելիքների տեղափոխման փոխադրամիջոցները պետք է լինեն մաքուր և ապահովված համապատասխան հարմարանքներով` արտադրանքը մթնոլորտային տեղումներից, փոշուց, արևից պաշտպանելու համար:
11. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱԽՏԱՀԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
11.1. Ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող կազմակերպություններում ընդհանուր ախտահանում կատարվում է ամիսը 1 անգամ:
Նախքան ընդհանուր ախտահանումը կատարվում է սարքավորումների և սարքերի մանրակրկիտ մեխանիկական մաքրում:
Ախտահանման համար օգտագործվում են միայն թարմ լուծույթներ:
11.2. Ախտահանելուց հետո բոլոր սարքավորումները, սարքերը մանրակրկիտ լվացվում են մինչև ախտահանիչ նյութի հետքերի լիովին անհետացումը:
11.3. Ախտահանիչ նյութերի օգտագործման ժամանակ հաշվի է առնվում մշակվող մակերեսի հակակորոզիոն կայունությունը:
11.4. Ախտահանիչ լուծույթը լցվում է կուպաժային տարողությունների մեջ, անցկացվում բոլոր խողովակագծերով, բաժնաչափիչ, փաթեթավորող (շշալցնող) մեքենաների մեջ և պահվում 2 ժամ տևողությամբ:
11.5. Ախտահանումն ավարտելուց հետո բոլոր խողովակագծերը լվացվում են սկզբում տաք, ապա սառը ջրով, մինչև ախտահանիչ նյութի հետքերի լիովին անհետանալը:
11.6. Միաժամանակ մաքրվում և անտիֆորմինով կամ քլորակրով ախտահանվում են օդի և ջրի մաքրման ֆիլտրերը, բոլոր խողովակագծերը և ռետինե խողովակները:
11.7. Ընդհանուր ախտահանման ընթացքում կատարվում է պաստերացման սարքերի մեխանիկական մաքրում և ներքին մակերեսի լվացում:
11.8. Սարքավորումները լվացվում են խոզանակներով: Չի թույլատրվում այդ նպատակի համար լաթերի օգտագործումը:
12. ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍԵՆՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
12.1. Ոչ ալկոհոլային ըմպելիքների կազմակերպությունները պետք է ունենան 2.09.04-87 «Ադմինիստրատիվ և կենցաղային շենքեր» ՍՆիՊ-ի պահանջների համապատասխան կենցաղային սենքեր:
12.2. Հանդերձարաններում վերին և տնային հագուստը, սանիտարական հագուստը և կոշիկները պահվում են առանձին:
12.3. Մաքուր և կեղտոտված սանիտարական հագուստը պահվում է առանձին:
12.4. Սան. հանգույցների նախամուտքերում ձեռքերի լվացման և ախտահանման համար տեղադրված լվացարանները պետք է ապահովված լինեն օճառով, էլեկտրաչորացուցիչներով, ախտահանիչ լուծույթով, սան. հագուստը կախելու համար կախիչներով:
12.5. Ցնցուղարանները տեղակայվում են հանդերձարանների կողքին, դրանց կից պետք է լինի կախիչներով և նստարաններով ապահովված նախացնցուղարան:
12.6. Հանրային սննդի կետերը (սննդի ընդունման կետեր) տեղակայվում են կենցաղային սենքերի կազմում կամ առանձին մասնաշենքում: Ճաշարանների բացակայության դեպքում նախատեսվում է սննդի ընդունման սենյակ:
Չի թույլատրվում սննդի ընդունման կետեր մտնել սան. հագուստով: Սննդի ընդունման կետերի մուտքի մոտ տեղադրվում են տաք և սառը ջրով ապահովված լվացարաններ, օճառ, էլեկտրաչորացուցիչ, կախիչներ` սան. հագուստը կախելու համար:
Չի թույլատրվում արտադրական արտադրամասերում սնունդ ընդունել:
12.7. Կենցաղային սենքերի մաքրումը (հարդարումը) կատարվում է ամեն օր` օճառով, տաք ջրով և ախտահանիչ լուծույթներով:
12.8. Սան. հանգույցների մաքրման և ախտահանման համար առանձնացվում է մակնշված առանձին գույք (դույլեր, լաթեր, խոզանակներ և այլն):
Սան. հանգույցների մաքրման համար նախատեսված գույքը պահվում է առանձին:
13. ՄԻՋԱՏՆԵՐԻ ԵՎ ԿՐԾՈՂՆԵՐԻ ԴԵՄ ՏԱՐՎՈՂ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
13.1. Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունում միջատների (ճանճեր, ուտիճներ) և կրծողների առկայություն չի թույլատրվում:
13.2. Արտադրական, պահեստային և օժանդակ սենքերի տարածքում միջատների և կրծողների հայտնվելը կանխելու նպատակով պետք է պահպանվի սահմանված սանիտարական ռեժիմը:
13.3. Կրծողների և թռչունների ներթափանցումը կանխելու նպատակով օդափոխանակության խողովակների բացվածքները ցանցապատվում են (5մմ x 5մմ անցքերով):
13.4. Միջատների ներթափանցումը կանխելու նպատակով բացվող բոլոր արտաքին խորշերը և պատուհանները տարվա տաք եղանակին ծածկվում են ցանցերով:
13.5. Նախքան միջատների դեմ պայքարի միջոցառումների անցկացումը, հումքը, պատրաստի արտադրանքը, գույքը դուրս են բերվում սենքից: Մշակման ենթակա են միայն պատերը, առաստաղները և պատուհանների շրջանակները:
Չի թույլատրվում միջատասպան պատրաստուկներով մշակել հատակը, սարքավորումները, ինչպես նաև որպես միջատասպան նյութեր կիրառել ֆորմալին և ֆտոր պարունակող պատրաստուկներ:
13.6. Միջատների հայտնաբերման դեպքում, անհապաղ կատարվում է բոլոր սենքերի մաքրում (հարդարում) և ամբողջ գույքի շոգեհարում` եռման ջրով:
Միջատների և կրծողների դեմ պայքարի միջոցառումները կատարվում են այդ աշխատանքների կատարման համար իրավասու կազմակերպությունների կողմից:
14. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
14.1. Ոչ ալկոհոլային ըմպելիքների կազմակերպություններում աշխատանքի ընդունվող անձինք պետք է ենթարկվեն պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների` «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականությունների ցանկը և անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի ու բժշկական զննության ենթակա անձանց անվանացուցակի ձևերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 27.03.2003թ. N 347-Ն որոշմանը համապատասխան:
14.2. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների որոշման համաձայն, համաճարակային ցուցումով, պետք է իրականացվեն աշխատողների մանրէակրության նկատմամբ հետազոտություններ:
14.3. Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունում աշխատող անձնակազմը պարտավոր է պահպանել անձնական հիգիենայի հետևյալ կանոնները.
- արտահագուստը և տնային հագուստը, անձնական իրերը թողնել հանդերձարանում (անհատական պահպանում),
- աշխատանքը սկսելուց առաջ հագնել մաքուր սանիտարական հագուստ, մազերը ծածկել գլխարկով/գլխաշորով:
- չկրել զարդեր, եղունգները չերկարացնել, չլաքապատել, սանիտարական հագուստը չամրացնել ասեղներով, գնդասեղներով»
- սան. հանգույց հաճախելիս արտահագուստը թողնել այդ նպատակի համար հատկացված տեղում (կախիչի վրա), հաճախելուց հետո ձեռքերը լվանալ օճառով և ախտահանել քլորամինի 0,2% կամ համարժեք ախտահանիչ այլ լուծույթով,
- ծխել միայն այդ նպատակի համար հատկացված հատուկ տեղերում:
14.4. Շշերի լվացումը հսկող, ինչպես նաև շշալցված պատրաստի արտադրանքը խոտանող բանվորների տեսողությունը հետազոտվում է (ստուգվում) եռամսյակը 1 անգամ:
14.5. Սույն սանիտարական կանոնների պահանջների կատարման պատասխանատուն կազմակերպության տնօրենն է:
15. Սույն սանիտարական կանոնների պահանջների կատարման վերահսկողությունը իրականացվում է ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների կողմից:
Հավելված 1
Ներարտադրամասային մանրէաբանական հսկողության կազմակերպման աղյուսակ
._________________________________________________________________________.
|N |Հսկողության |Նմուշառման |Հսկողության |Ցուցանիշի |Մանրէների |
| |օբյեկտներ |կետ |պարբերակա- |անվանում |թույլատրելի |
| | | |նություն | |քանակ |
|___|________________|_____________|_____________|__________|_____________|
|1. |Խմելու ջուր |Ջրամատակա- |ամիսը |Համաձայն |«Խմելու |
| | |րարման |1 անգամ |«Խմելու |ջուր» |
| | |յուրաքանչյուր| |ջուր» |N2-III-Ա2-1 |
| | |գծից | |N2-III- |ՍԿևՆ-ի |
| | | | |Ա2-1 |պահանջների |
| | | | |ՍԿևՆ-ի |համապատաս- |
| | | | |պահանջների|խան |
|___|________________|_____________|_____________|__________|_____________|
|2. |Շաքարավազ |պարկերից |տեղափոխման և |ՄԱՖԱՄ |1 գր. |
| | | |պահման | |շաքարավազում |
| | | |պայմանների | |1000 բջջից |
| | | |խախտման | |ոչ ավելի |
| | | |դեպքում | | |
|___|________________|_____________|_____________|__________|_____________|
|3. |Հեղուկ շաքար |պահման |շաբաթը |ՄԱՖԱՄ |20-ից ոչ |
| | |տարողություն-|1 անգամ |Խմորասնկեր|ավելի չի |
| | |ներից | | |թույլատրվում |
|___|________________|_____________|_____________|__________|_____________|
|4. |Շաքարի օշարակ | - || - | - || - | - || - | - || - |
|___|________________|_____________|_____________|__________|_____________|
|5. |Պտղահատապտղային |Տարողություն-|ստանալու |խմորասնկեր|1սմ3-ում |
| |հյութեր` |ներից շշերից,|ժամանակ | |300 բջջից ոչ |
| |- սպիրտային |բանկաներից, |Մանրէաբանական| |ավելի |
| |- խտացրած |տակառներից |փչացումը | - || - | - || - |
| | | |հաստատելու | | |
| | | |անհրաժեշտու- | | |
| | | |թյան դեպքում | | |
|___|________________|_____________|_____________|__________|_____________|
|6. |Պտղահատապտղային | - || - |Ստացված |խմորասնկեր|3սմ3 |
| |ըմպելիքների | |յուրաքանչյուր| |խմորասնկերը |
| |խտածոներ | |խմբաքանակից | |բացակայում |
| | | | | |են |
|___|________________|_____________|_____________|__________|_____________|
|7. |Կուպաժային | - || - |շաբաթը | - || - |1սմ3-ում |
| |օշարակներ առանց | |1 անգամ | |300 բջջից ոչ |
| |պահածոյացնող | |յուրաքանչյուր| |ավելի |
| |նյութերի | |տեսակից | | |
|___|________________|_____________|_____________|__________|_____________|
|8. |Կուպաժային |պատրաստի |շաբաթը |խմորասնկեր|1սմ3-ում |
| |օշարակներ |կուպաժային |1 անգամ | |եզակի բջիջներ|
| |պահածոյացնող |օշարակի |յուրաքանչյուր| |5-ից ոչ ավելի|
| |նյութերով` |տարողություն-|տեսակից | | |
| |- թուրմերի և |ներ | | | |
| |բուրահաղորդիչ- | | | | |
| |ների հիմքի վրա | | | | |
| |- հյութերով | - || - | - || - | - || - |1սմ3-ում |
| | | | | |30 բջջից ոչ |
| | | | | |ավելի |
|___|________________|_____________|_____________|__________|_____________|
|9. |Պատրաստի |շշալցման |շաբաթը |խմորասնկեր|1սմ3-ում |
| |արտադրանք |հոսքագծից |1 անգամ | |100-ից ոչ |
| | |/յուրաքանչ- | | |ավելի |
| | |յուր տեսակից | | | |
| |- առանց | - || - |շաբաթը |խմորասնկեր|1սմ3 10-ից |
| | պահածոյացնող | |1 անգամ | |ոչ ավելի |
| | նյութերի | | | |/թուրմերի |
| | | | | |և բուրահա- |
| | | | | |ղորդիչների |
| | | | | |հիմքի վրա/ |
| | | | | |և 50-ից ոչ |
| | | | | |ավելի |
| | | | | |/հյութերի |
| | | | | |հիմքի վրա/ |
| |- պահածոյացնող | - || - |շաբաթը |ԱՑԽՄ |3-ից ոչ |
| | նյութերով | |1 անգամ | |ավելի |
|___|________________|_____________|_____________|__________|_____________|
|10.|Շշեր |շշերի լվացման|շաբաթը |մանրէների |50-ից ոչ |
| | |հոսքագծից |1 անգամ |ընդհանուր |ավելի |
| | |/5-10 շիշ/ | |քանակ | |
|___|________________|_____________|_____________|__________|_____________|
|11.|Խցաններ |աշխատատեղից |շաբաթը |մանրէների |100-ից ոչ |
| | | |1 անգամ |ընդհանուր |ավելի 1 |
| | | | |քանակ |խցանի համար |
|___|________________|_____________|_____________|__________|_____________|
|12.|Գազավորված |սարքավորում- |շաբաթը |մանրէների |50-ից ոչ |
| |ըմպելիքների |ները |1 անգամ |ընդհանուր |ավելի |
| |արտադրության |լվանալուց |ամիսը 1 |քանակ | |
| |լվացման ջրեր |հետո |անգամ |խմորասնկեր|բացակայում |
| | | |/ընդհանուր | |են |
| | | |ախտահանումից |ԱՑԽՄ |չի |
| | | |հետո/ | |թույլատրվում |
|___|________________|_____________|_____________|__________|_____________|
|13.|Հացի կվասի |սարքավորում- |շաբաթը |մանրէների |50-ից ոչ |
| |արտադրության |ները |1 անգամ |ընդհանուր |ավելի |
| |լվացման ջրեր |լվանալուց | |քանակ | |
| | |հետո | |ԱՑԽՄ |չի |
| | | | | |թույլատրվում |
|___|________________|_____________|_____________|__________|_____________|
|14.|Օդ` կվասի |շինության օդ |ՄԱՖԱՄ |խմորասնկե-|1մ3-ում |
| |արտադրության | | |րի մաքուր |500-ից ոչ |
| |մանրէների | | |կուլտուրա-|ավել |
| |մաքուր | | |յի | |
| |կուլտուրաների | | |նոսրացման | |
| |բազմացման բաժնից| | |դեպքում | |
._________________________________________________________________________.