(ուժը կորցրել է 06.08.14 թիվ 673-Ն հրաման)
i
118.0786.031103
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«03» 11 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11803341
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
14 հոկտեմբերի 2003 թվականի N 786-Ն
i
ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգը, գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգը, մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով գնանշման միջոցով գնումների իրականացման կարգը, Պետական գնումների գործակալության գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 16-ի N 572 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1267 որոշմամբ հաստատված «Գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման» կարգի 19-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
հաստատել հանձնման-ընդունման արձանագրության ձևը` համաձայն հավելված N 1-ի և «հավելված N 1-ով սահմանված հանձնման - ընդունման արձանագրության ձևի լրացման պահանջները»` համաձայն հավելված N 2-ի:
Հավելված N 1
ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի նախարարի
2003 թվականի հոկտեմբերի 14-ի
N 786-Ն հրամանի
Կատարող Պատվիրատու
--------------------- ---------------------
--------------------- ---------------------
--------------------- ---------------------
հասցե --------------- հասցե ---------------
հհ ------------------ հհ ------------------
--------------------- ---------------------
հվհհ ---------------- հվհհ ----------------
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ___
ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ
«__» «_________» 200_ թ.
Պայմանագրի անվանումը` ____________________________________________________
__________________________________________________________________________
Պայմանագրի կնքման ամսաթիվը` «__» «______» 200_թ. Պայմանագրի համարը`- _____
Պատվիրատուն` ի դեմս_____-__________________________________________ և Կատարողը` ի դեմս__________________________________________________, հիմք ընդունելով վերոհիշյալ պայմանագրի կատարման վերաբերյալ «__» «_____» 200_ թ. կազմված տեխնիկական հսկողության հանձնաժողովի (պատասխանատու ստորաբաժանման) N__ եզրակացությունը, այն մասին, որ պայմանագրով նախատեսված` ստորև նշված աշխատանքները, մատակարարումները և ծառայությունները (այսուհետև` աշխատանքներ) համապատասխանում են պայմանագրով ամրագրված տեխնիկական բնութագրերին և գնման ժամանակացույցին` կազմեցին սույն արձանագրությունը հետևյալի մասին.
Պայմանագրի շրջանակներում Կատարողը «__» «______» 200__թ-ից «__» «_____» 200_թ. ընկած ժամանակահատվածում իրականացրել է հետևյալ աշխատանքները
.______________________________________________________________.
|Կատարված |Կատարված |Աշխատանքների|Վճարման |Վճարման |
|աշխատանքների|աշխատանքների|կատարման |ենթակա |ժամկետը |
|համառոտ |քանակական |ժամկետը |գումարը |(ըստ ժամա- |
|նկարագիրը |ցուցանիշները| |(հազ. դրամ)|նակացույցի |
|____________|____________|____________|___________|___________|
|____________|____________|____________|___________|___________|
|____________|____________|____________|___________|___________|
|____________|____________|____________|___________|___________|
|Ընդամենը | ------ | ------- | | ------ |
.______________________________________________________________.
Վերոհիշյալ աշխատանքների կատարման վերաբերյալ բոլոր հաշիվ-ապրանքագրերը հանդիսանում են սույն արձանագրության բաղկացուցիչ մասը և կցվում են:
Աշխատանքը հանձնեց Աշխատանքը ընդունեց
---------------------- ----------------------
(ստորագրություն) (ստորագրություն)
ազգանուն ------------- ազգանուն -------------
Կ.Տ Կ.Տ
Հավելված N 2
ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի նախարարի
2003 թվականի հոկտեմբերի 14-ի
N 786-Ն հրամանի
ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
ՀԱՎԵԼՎԱԾ N 1-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ»
Հավելված N 1-ով սահմանված` Հանձնման-ընդունման արձանագրության ձևը`
. լրացվում է հետևյալ կերպ` կենտրոնացված գնումների դեպքում նշվում է այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը, որի կարիքների համար իրականացվել և պետք է ֆինանսավորվեն այդ գնումները.
. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացնելիս, չի ներկայացվում հանձնման-ընդունման արձանագրության բաղկացուցիչ մաս հանդիսացող հաշիվ-ապրանքագրերը: