101.0005.211103
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«21» 11 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10103355
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՀՐԱՄԱՆ
13 նոյեմբերի 2003 թվականի N 5-Ն
i
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ (ԱՄԵՆԱՄՅԱ), ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ԼՐԱՑՈՒՑԻՉ (ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ), ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ, ԿԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ` ՆԱԽԱԾՆՆԴՅԱՆ ԵՎ ՀԵՏԾՆՆԴՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՄԱՐ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
ա) «Ազգային անվտանգության մարմիններում հերթական (ամենամյա), ուսումնական, լրացուցիչ (կարճաժամկետ), հիվանդության պատճառով, կին ծառայողներին` նախածննդյան և հետծննդյան, ինչպես նաև երեխայի խնամքի համար արձակուրդների տրամադրման» կարգը` համաձայն N 1 հավելվածի,
բ) ՀՀ ԱԱԾ ծառայողներին տրվող արձակուրդային վկայականի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարի 1999 թվականի դեկտեմբերի 30-ի «Կազմակերպչական հարցերի մասին» N 01 հրամանը:
3. Հրամանը ծանոթացնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության ամբողջ անձնակազմին:
Հավելված N 1
ՀՀ ԱԱԾ տնօրենի 2003 թվականի
13 նոյեմբերի N 5-Ն հրամանի
ԿԱՐԳ
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ (ԱՄԵՆԱՄՅԱ), ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ԼՐԱՑՈՒՑԻՉ (ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ), ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ, ԿԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ` ՆԱԽԱԾՆՆԴՅԱՆ ԵՎ ՀԵՏԾՆՆԴՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՄԱՐ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն կարգը սահմանում է ՀՀ ԱԱԾ համակարգի ծառայողներին տրվող հերթական (ամենամյա), ուսումնական, լրացուցիչ (կարճաժամկետ), հիվանդության պատճառով, կին ծառայողներին` նախածննդյան և հետծննդյան, ինչպես նաև երեխայի խնամքի համար արձակուրդների տրամադրման պայմանները:
1.2. Ազգային անվտանգության մարմինների ծառայողներին տրվում է նաև օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ արձակուրդ: Նշված արձակուրդները տրամադրվում են սույն կարգի 2.6. կետով սահմանված կարգով և ծառայողի ցանկությամբ կարող են միացվել հերթական արձակուրդին:
2. ՀԵՐԹԱԿԱՆ (ԱՄԵՆԱՄՅԱ) ԱՐՁԱԿՈՒՐԴ
2.1. Հերթական (ամենամյա) արձակուրդը ՀՀ ԱԱԾ ծառայողներին տրվում է օրացուցային տարվա ընթացքում, համաձայն ՀՀ ԱԱԾ համապատասխան մարմնի պետի կողմից հաստատված գրաֆիկի: Օրացուցային տարվա արձակուրդների գրաֆիկը կազմվում է մինչև տվյալ տարվա հունվարի 15-ը, որի մեկ օրինակն ուղարկվում է ՀՀ ԱԱԾ կադրերի վարչություն` ի գիտություն:
Արձակուրդների գրաֆիկում փոփոխություններ կարող են կատարվել միայն բացառիկ դեպքերում` գրաֆիկը հաստատած պաշտոնատար անձի թույլտվությամբ:
2.2. Հերթական (ամենամյա) արձակուրդի տրամադրման համար զեկուցագիրը ծառայողը արձակուրդ մեկնելուց 15 օր առաջ սահմանված կարգով ներկայացնում է իրեն արձակուրդ տրամադրելու իրավունքով օժտված ղեկավարին:
2.3. Հերթական (ամենամյա) արձակուրդ տրամադրելու վերաբերյալ հրաման չի արձակվում, այլ ծառայողին տրվում է արձակուրդային վկայական, որը ստորագրում է տվյալ ծառայողին արձակուրդ տրամադրելու իրավունք ունեցող ղեկավարը:
2.4. ՀՀ ԱԱԾ ֆինանսական վարչությունը ծառայողի արձակուրդային վկայականը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է ծառայողին հատկացնել արձակուրդի հետ կապված դրամական բավարարումը:
2.5. Ազգային անվտանգության մարմիններից արձակվող և օրացուցային տարվա հերթական (ամենամյա) արձակուրդը չօգտագործած ծառայողների հերթական (ամենամյա) արձակուրդը թույլատրվում է փոխարինել դրամական փոխհատուցմամբ:
2.6. Հերթական (ամենամյա) արձակուրդները տրամադրում են`
i
ա) ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալներին, կենտրոնական մարմինների և մարզային վարչությունների պետերին և նրանց տեղակալներին` ՀՀ ԱԱԾ տնօրենը,
բ) ՀՀ ԱԱԾ կենտրոնական մարմինների և մարզային վարչությունների կազմում գտնվող ստորաբաժանումների (վարչություն, բաժին, բաժանմունք) պետերին և նրանց տեղակալներին` ՀՀ ԱԱԾ տնօրենի տվյալ մարմնի հետ տարվող աշխատանքները համակարգող տեղակալը, իսկ այդպիսին չլինելու դեպքում` ՀՀ ԱԱԾ տնօրենի կադրերի հետ տարվող աշխատանքները համակարգող տեղակալը` բացառությամբ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կազմում գտնվող ստորաբաժանումների պետերի (հրամանատարների), որոնց հերթական (ամենամյա) արձակուրդ տրամադրում է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը,
գ) ՀՀ ԱԱԾ կենտրոնական մարմինների և մարզային վարչությունների մնացած անձնակազմին` տվյալ մարմնի պետը, բացառությամբ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զորամասերի, որոնց մնացած անձնակազմին հերթական (ամենամյա) արձակուրդ տրամադրում է տվյալ զորամասի հրամանատարը (պետը),
դ) ՀՀ ԱԱԾ ամբողջ անձնակազմին հեռավոր արտասահմանյան պետություններ մեկնելիս` ՀՀ ԱԱԾ տնօրենը, իսկ ԱՊՀ պետություններ մեկնելիս` ՀՀ ԱԱԾ տնօրենի կադրերի հետ տարվող աշխատանքները համակարգող տեղակալը` բացառությամբ սույն կետի «ա» ենթակետում նշված պաշտոնատար անձանց:
(2.6-րդ կետը փոփ. 17.01.06 թիվ 1-Ն, 15.12.10 թիվ 1-Ն հրամաններ)
3. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ
3.1. Բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման ձևով, ՀՀ ԱԱԾ տնօրենի թույլտվությամբ սովորող ծառայողներին (այդ թվում` ասպիրանտներին, դոկտորանտներին) տրվում է ուսումնական արձակուրդ ուսումնաքննական ժամկետներին համապատասխան:
3.2. ՈՒսումնական արձակուրդ տրամադրելու համար զեկուցագիրը, համապատասխան ԲՈՒՀ-ի կողմից տրված տեղեկանքի հետ միասին, ծառայողը ներկայացնում է ՀՀ ԱԱԾ տնօրենի կադրերի հետ տարվող աշխատանքները համակարգող տեղակալի անունով:
ՈՒսումնական արձակուրդ տրամադրելու վերաբերյալ արձակվում է հրաման:
4. ԼՐԱՑՈՒՑԻՉ (ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ) ԱՐՁԱԿՈՒՐԴ
4.1. Ընտանեկան պայմաններից ելնելով և հարգելի այլ պատճառներով ծառայողներին կարող է տրվել լրացուցիչ (կարճաժամկետ) արձակուրդ:
4.2. Լրացուցիչ (կարճաժամկետ) արձակուրդը ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալներին, կենտրոնական մարմինների և մարզային վարչությունների պետերին տրամադրում է ՀՀ ԱԱԾ տնօրենը, մյուս ծառայողներին` մինչև երեք օր տևողությամբ` ՀՀ ԱԱԾ համապատասխան մարմնի պետը, իսկ երեք օրից ավելի տևողությամբ` ՀՀ ԱԱԾ տնօրենի կադրերի հետ տարվող աշխատանքները համակարգող տեղակալը:
4.3. Լրացուցիչ (կարճաժամկետ) արձակուրդը տրամադրվում է ծառայողի զեկուցագրի վրա համապատասխան նշում կատարելով:
4.4. Հեռավոր արտասահմանյան և ԱՊՀ պետություններ մեկնելու նպատակով լրացուցիչ (կարճաժամկետ) արձակուրդը տրամադրվում է սույն կարգի 2.6. կետով սահմանված կարգով:
5. ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՐՁԱԿՈՒՐԴ
5.1. Ծառայողին ՀՀ ԱԱԾ ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա տրամադրվում է հիվանդության պատճառով արձակուրդ:
5.2. Հիվանդության պատճառով արձակուրդը ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալներին, կենտրոնական մարմինների և մարզային վարչությունների պետերին տրամադրում է ՀՀ ԱԱԾ տնօրենը, իսկ մնացած անձնակազմին` համապատասխան մարմնի պետը:
6. ՆԱԽԱԾՆՆԴՅԱՆ, ՀԵՏԾՆՆԴՅԱՆ, ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՄԱՐ ԱՐՁԱԿՈՒՐԴ
6.1. Կին ծառայողներին նախածննդյան, հետծննդյան, ինչպես նաև երեխայի խնամքի համար տրվում է արձակուրդ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
6.2. Նախածննդյան, հետծննդյան, ինչպես նաև երեխայի խնամքի համար արձակուրդը տրամադրվում է ՀՀ ԱԱԾ տնօրենի կադրերի հետ տարվող աշխատանքները համակարգող տեղակալի հրամանով:
Կտրոն թիվ ------ | Կտրոն թիվ ------ | Հայաստանի
| |Հանրապետության
| |ազգային անվտանգության
| | ծառայություն
| |
-------------------- |-------------------- | Վկայական թիվ ---
(կոչումը, Ա Ա Հ) | (կոչումը, Ա Ա Հ) |
-------------------- |-------------------- |---------------------
-------------------- |-------------------- | (կոչումը, Ա Ա Հ)
տրվել է 200-թ. հերթական |տրվել է 200-թ. հերթական |---------------------
արձակուրդը |արձակուրդը |---------------------
| |տրվել է հերթական
200-թ. ------- «---» -ից |200-թ. ------- «---» -ից |արձակուրդը
մինչև ------- «---» -ը |մինչև ------- «---» -ը |200-թ. ----- «---» -ից
Արձակուրդը անց է կացնելու |Արձակուրդը անց է կացնելու|Արձակուրդը անց է
------------------------- |-------------------------|կացնելու
(ՀՀ բնակավայրը) | (ՀՀ բնակավայրը) |---------------------
------------------------- |-------------------------| (ՀՀ բնակավայրը)
| |
ՀՀ ԱԱԾ ------------------ |ՀՀ ԱԱԾ ------------------|ՀՀ ԱԱԾ --------------
(պաշտոնը, | (պաշտոնը, |(պաշտոնը, կոչումը,
կոչումը, ստորագրությունը) |կոչումը, ստորագրությունը)|ստորագրությունը)
--------------------------|-------------------------|---------------------
(անվանատառերը և |(անվանատառերը և | (անվանատառերը և
ազգանունը) |ազգանունը) | ազգանունը)
| |
Կ.տ. |Կ.տ. |Կ.տ.
| |
«---»------ 200-թ. |«---»------ 200-թ. |»---»------ 200-թ.
| |
ժամանել է «---» ------- 200-թ.
--------------------------------
Կ.տ. Ստորագրություն ------------
մեկնել է «---»-------- 200-թ.
--------------------------------
Կ.տ. Ստորագրություն ------------