041.0023.240197
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
24 հունվարի 1997 թ. թիվ 23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 327 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. 1997 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցի աշխատավարձի ֆոնդը հաշվարկել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի սահմանման մասին» թիվ 604 որոշմամբ սահմանված միջին դրույքաչափերով:
i
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցում դասավանդողների ժամային վարձատրության և դպրոցի ունկնդիրների կրթաթոշակի չափերի սահմանման մասին» թիվ 327 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման առաջին կետում «40» թիվը փոխարինել «75» թվով: