Սեղմել Esc փակելու համար:
ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎ ...

 

 

331.0074.271003

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                   «27»         10           2003 Թ.

                                     ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 33103340

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

5 հունիսի 2003 թվականի N 074-Ն

 

i

ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՂԵԿԱՎԱՐ ԵՎ ԻՆԺԵՆԵՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳԾՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգերի ջրային տնտեսության ընկերությունների գործունեության և կառավարման բարելավման ծրագրի, 2001-2005 թվականների ֆինանսական հոսքերի և դրանց իրականացման միջոցառումների մասին» N 440 որոշման 3-րդ կետի «ե» ենթակետով,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Ջրային համակարգերի պահպանման և օգտագործման բնագավառի ղեկավար և ինժեներատեխնիկական անձնակազմին անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման գծով ներկայացվող պահանջների մասին կարգը»` համաձայն հավելվածի:

2. Իրավաբանական վարչության պետ Ս. Մաճկալյանին` սույն հրամանում նշված կարգը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

Հավելված

ՀՀ ջրտնտպետկոմիտեի նախագահի

5 հունիսի 2003թ.

N 074-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՂԵԿԱՎԱՐ ԵՎ ԻՆԺԵՆԵՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳԾՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է ջրային համակարգերի պահպանման և օգտագործման բնագավառի ղեկավար և ինժեներատեխնիկական անձնակազմին անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման գծով ներկայացվող պահանջները, նրանց ուսուցման և ստուգման կարգը:

 

ԳԼՈՒԽ 1
ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ, ԱՅԴ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ

 

II. ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

2. Հիդրոտեխնիկական կառուցվածքներ (այսուհետ` ՀՏԿ) օգտագործող կազմակերպությունները`

ա) ապահովում են ՀՏԿ-ի շահագործման և վերանորոգման աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության նորմերի և կանոնների պահպանումը.

բ) կատարելագործում են ՀՏԿ-ի տեխնիկական վիճակի հսկողության համակարգը, ապահովում դրանց տեխնիկական վիճակի տվյալների մոնիտորինգը և գնահատում անվտանգության ցուցանիշները.

գ) ապահովում են անհրաժեշտ պայմաններ ՀՏԿ-ի անվտանգությունը վերահսկող մարմնի աշխատանքները կազմակերպելու համար:

3. ՀՏԿ-ի անվտանգ օգտագործման համար պատասխանատու է ՀՏԿ-ն օգտագործող կազմակերպությունը:

4. ՀՏԿ-ի հնարավոր վթարի վտանգի դեպքում դա օգտագործող կազմակերպությունը այդ մասին անհապաղ իրազեկում է ջրային համակարգերի կառավարման մարմին, ինչպես նաև, տեղեկատվական համակարգի միջոցով` վթարի վտանգի մասին տեղյակ է պահում հնարավոր ջրածածկման տակ հայտնվող տարածքների բնակչությանը և կազմակերպություններին:

5. ՀՏԿ-ներ օգտագործող կազմակերպությունը մշակում է պլան, որն ապահովում է հիդրոտեխնիկական կառուցվածքներով հեղեղային ելքերի բացթողումը, այդ պայմաններում կառուցվածքը վնասվածքներից զերծ պահելը և միաժամանակ աշխատողների և բնակչության անվտանգությունը:

6. Հնարավոր վթարային իրավիճակներ առաջանալու դեպքում ստեղծվում են վթարային բրիգադներ և մշակվում է նրանց կողմից կատարվելիք աշխատանքների պլանը:

7. Վթարային իրավիճակ առաջանալու վտանգի դեպքում ուժեղացված հսկողություն է իրականացվում վտանգի ենթակա տարածքների վիճակի նկատմամբ:

8. Հակավթարային հարմարանքները, միջոցները և փրկարարական միջոցները պահպանվում են սարքին վիճակում և պարբերաբար ստուգվում են դրանց պիտանելիությունը:

9. Հսկիչ-չափիչ սարքերը ստուգվում են դրանց տեխնիկական անձնագրերով նախատեսված հաճախականությամբ և ժամկետներում: Ստուգման արդյունքները գրանցվում են համապատասխան մատյանում:

10. Բոլոր հսկիչ-չափող սարքերը անհրաժեշտ է պաշտպանել մեխանիկական վնասվածքներից և կեղտոտումից, իսկ որոշ սարքեր նաև` ձմռանը սառչելուց ու սառցակալելուց:

11. Անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման համար կազմակերպության աշխատակիցներին ներկայացվող պահանջները ամրագրվում են նրանց պաշտոնեական հրահանգներում:

12. Կազմակերպությունների ղեկավարները սահմանում են իրենց աշխատողների` անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման գծով պաշտոնեական պարտականությունները ու ապահովում են դրանց կատարումը:

13. Կազմակերպություններում անվտանգության տեխնիկայի կանոնների մշակման, ուսուցման և ստուգման աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև ստեղծված վթարային իրավիճակները կամ խախտումները ուսումնասիրող հանձնաժողովների աշխատանքներին ու ձեռք առնվող անհրաժեշտ միջոցառումների մշակմանը մասնակցելու, միջոցառումների տարեկան պլաններ մշակելու և հաշվետվություն ներկայացնելու համար կազմակերպությունում ստեղծվում է համապատասխան ստորաբաժանում կամ առանձնացվում է անվտանգության տեխնիկայի գծով ճարտարագետի հաստիք:

14. Կազմակերպությունում անվտանգության տեխնիկայի պահպանման գծով առանձին աշխատակցի հաստիքի բացակայության դեպքում դրա պարտականությունները տնօրենի հրամանով դրվում է շահագործումով զբաղվող համապատասխան մասնագետի վրա:

15. Անվտանգության տեխնիկայի կանոնների ընդհանուր պահպանման ղեկավարումը դրվում է կազմակերպության ղեկավարի վրա, որը`

ա) սահմանում է կառուցվածքային ստորաբաժանումների և առանձին պաշտոնատար անձանց պարտականությունները անվտանգության տեխնիկայի գծով և հսկողություն է իրականացնում դրանց կատարման նկատմամբ.

բ) ապահովում է կազմակերպությունը բարձր որակավորում և աշխատանքային փորձ ունեցող կադրերով.

գ) ապահովում է համապատասխան նյութատեխնիկական և ֆինանսական միջոցներ անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման և բարելավման համար.

դ) պայմաններ է ապահովում ինժեներատեխնիկական անձնակազմի ուսուցման և մասնագիտական հմտությունների բարձրացման համար:

16. Անվտանգության տեխնիկայի պահպանման գծով կազմակերպության գլխավոր ճարտարագետը (շահագործման գծով տնօրենի տեղակալը)`

ա) կազմակերպում է առանձին աշխատակիցների կողմից անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման ստուգումը.

բ) նպաստում է ինժեներատեխնիկական անձնակազմի մասնագիտական հմտությունների բարձրացմանը.

գ) կազմակերպում է տեխնիկական աշխատողների անվտանգության տեխնիկայի գծով ուսուցումը և ատեստավորումը.

դ) կազմում է ՀՏԿ-ի անվտանգության հայտարարագիրը.

ե) կազմակերպում ու իրականացնում է ՀՏԿ-ի տեխնիկական վիճակի մոնիտորինգը և անվտանգության ցուցանիշների գնահատումը.

զ) կազմակերպում է ՀՏԿ-ի վթարի հետևանքների վերացման միջոցառումների իրականացումը:

17. Անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման գծով ճարտարագետը`

ա) հսկողություն է իրականացնում կազմակերպությունում անվտանգ և ոչ վնասակար աշխատանքային պայմանների ստեղծման ուղղությամբ.

բ) մասնակցում է անվտանգության ապահովման ուղղությամբ նորագույն տեխնիկայի և տեխնոլոգիայի կիրառման գործընթացին.

գ) մասնակցում է ՀՏԿ-ի տեխնիկական վիճակի մոնիտորինգին և անվտանգության ցուցանիշների գնահատմանը.

դ) մասնակցում է ՀՏԿ-ի անվտանգության ճշտված չափանիշների մշակմանը.

ե) վթարային իրավիճակների ստեղծման դեպքում մասնակցում է դրանց պատճառների հետազոտմանն ու վերլուծմանը և դրանց վերացման համար նախատեսվող միջոցառումների մշակմանը.

զ) անցկացնում է աշխատակիցներին անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման գծով հրահանգավորում.

է) ստեղծում է անվտանգության տեխնիկայի գծով ստենդներ և կազմակերպում դասընթացներ.

ը) մասնակցում է ինժեներատեխնիկական անձնակազմի անվտանգության տեխնիկայի գծով գիտելիքների ստուգման հանձնաժողովի աշխատանքներին.

թ) համակարգում է առանձին կառուցվածքային ստորաբաժանումների կողմից անվտանգության տեխնիկայի գծով կատարվող աշխատանքները և հաշվետվությունները կազմելը:

18. Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգ շահագործումը, կառուցվածքների զննումը և անվտանգության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները պետք է իրականացվեն համապատասխան մասնագիտական կրթություն և աշխատանքային փորձ ունեցող ինժեներատեխնիկական անձնակազմի ուժերով:

19. Այնպիսի աշխատանքների կատարումը, որոնց դեպքում անհրաժեշտ են լրացուցիչ պահանջներ անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման համար, թույլատրվում է այն աշխատակիցների կողմից, որոնք ունեն համապատասխան մասնագիտական փորձ, անցել են ուսուցում նման աշխատանքների կատարման համար և ունեն այն հաստատող վկայական: Նման վկայական չունեցող աշխատակիցները մինչ համապատասխան վերապատրաստում (ուսուցում) անցնելը ինքնուրույն աշխատանք կատարելու թույլտվություն չեն կարող ստանալ:

20. Շինարարական և մոնտաժային աշխատանքների կատարման ժամանակ անհրաժեշտ է կիրառել այնպիսի տեխնոլոգիաներ և մեխանիզմներ, որոնք իրենց լուծումներով և տեխնիկական բնութագրերով համապատասխանում են անվտանգ կատարման պայմաններին:

21. Անվտանգության նորմերի և կանոնների խախտման բացահայտման դեպքում աշխատակիցները պարտավոր են միջոցներ ձեռք առնել դրանց վերացման համար, իսկ դրա անհնարինության դեպքում` այդ մասին անհապաղ իրազեկել ղեկավարությանը:

22. Աշխատանքի կատարման անվտանգությանը և աշխատակիցների առողջությանը վտանգ սպառնալու դեպքում պատասխանատու աշխատողները պարտավոր են ձեռք առնել համապատասխան միջոցներ վտանգի վերացման համար, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև կազմակերպել աշխատողների տեղահանումը անվտանգ վայր:

23. Արտադրական պրակտիկա անցնող ուսանողների և շինարարական ջոկատների առկայության դեպքում կազմակերպության ղեկավարությունը ինժեներատեխնիկական անձնակազմից նշանակում է դրանց ղեկավար, որը հսկողություն է իրականացնում աշխատատեղերում անվտանգության տեխնիկայի կանոնների պայմանների պատշաճ պահպանման նկատմամբ:

 

III. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՆՈՐՄԵՐԻ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

 

24. Կազմակերպության աշխատակիցների անվտանգության տեխնիկայի ուսուցման, հրահանգների ժամանակին և որակով կատարման հսկողությունն ամբողջովին դրվում է կազմակերպության անվտանգության տեխնիկայի գծով ճարտարագետի վրա, իսկ վերջինիս բացակայության դեպքում` այն աշխատողի վրա, որը տնօրենի հրամանով նշանակված է անվտանգության տեխնիկայի պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար:

25. Անվտանգության տեխնիկայի պահպանման վերաբերյալ հրահանգավորումն անց է կացվում բոլոր կազմակերպություններում, անկախ աշխատողների մասնագիտությունից և աշխատանքային փորձից ու ստաժից:

26. Աշխատողների հրահանգավորումն անց է կացվում կազմակերպության գլխավոր ճարտարագետի (շահագործման գծով տնօրենի տեղակալի) կողմից հաստատված հրահանգների հիման վրա:

27. Յուրաքանչյուր մասնագիտության կամ աշխատանքի տեսակի համար անվտանգության տեխնիկայի հրահանգները մշակվում են անվտանգության տեխնիկայի գործող կանոնների (հրահանգների) հիման վրա` հաշվի առնելով արտադրական կոնկրետ պայմաններն ու առանձնահատկությունները:

28. Անվտանգության գծով ճարտարագետը պետք է ունենա գրանցման մատյան, որում գրառվում են անցկացված հրահանգավորման վերաբերյալ բոլոր տեղեկությունները:

29. Առանձին աշխատողների կամ խմբերի անվտանգության տեխնիկայի պահպանման գծով նախնական հրահանգավորումն անց է կացվում անվտանգության գծով ճարտարագետի կողմից: Այն պետք է անցկացվի աշխատանքի պաշտպանության կաբինետում կամ անկյունում` կիրառելով պլակատներ, դիագրամներ, դիաֆիլմեր, անհատական պաշտպանության միջոցներ և այլն:

30. Հրահանգավորման ժամանակ անհրաժեշտ է աշխատողին ծանոթացնել`

ա) անվտանգության տեխնիկայի պահպանման հիմնական դրույթներին.

բ) կազմակերպության աշխատանքային ներքին կարգապահության կանոններին.

գ) անվտանգության տեխնիկայի և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման գծով կազմակերպության վարչակազմի պարտականություններին.

դ) աշխատանքի կազմակերպման կանոններին.

ե) օդափոխման տեղակայանքների օգտագործման կանոններին.

զ) անհատական պաշտպանության միջոցներին.

է) էլեկտրաանվտանգության կանոններին և էլեկտրական հոսանքից տուժածներին առաջին օգնություն ցույց տալու եղանակներին.

ը) պայթյունավտանգ սարքավորումների շահագործման անվտանգության տեխնիկայի կանոններին.

թ) դժբախտ դեպքերի` բնորոշ պատճառներին, դժբախտ դեպքերի ու հնարավոր վթարների ժամանակ աշխատողի վարքի կանոններին.

ժ) դժբախտ դեպքերի ժամանակ տուժածներին առաջին օգնություն ցույց տալու կանոններին:

31. Յուրաքանչյուր նոր ընդունված աշխատողի հետ աշխատատեղում անց է կացվում անվտանգության տեխնիկայի պահպանման սկզբնական հրահանգավորում: Սկզբնական հրահանգավորում է անցկացվում նաև այն դեպքում, երբ աշխատողը տեղափոխվում է նոր աշխատանքի կամ մի տեղամասից այլ տեղամաս:

32. Աշխատատեղում հրահանգավորումն անց է կացվում տվյալ տեղամասի անմիջական ղեկավարի կողմից, որի ենթակայության տակ է գտնվում աշխատողը:

33. Աշխատատեղում հրահանգավորման ժամանակ աշխատողին անհրաժեշտ է ծանոթացնել`

ա) տեղամասի սարքավորումներին և ընդհանուր տեխնոլոգիական գործողություններին.

բ) վտանգավոր տեղերին ու գոտիներին, պաշտպանիչ պարսպումներին, շրջափակումներին ու ազդանշաններին.

գ) անհատական պաշտպանության միջոցներին ու հարմարանքներին, դրանց օգտագործման կանոններին.

դ) բանվորական տեղի ճիշտ և անվտանգ կազմակերպմանը.

ե) աշխատանքի կատարման անվտանգ եղանակներին:

34. Անկախ ստաժից ու մասնագիտական որակավորումից, բոլոր աշխատողները պետք է անցնեն անվտանգության տեխնիկայի պահպանության կրկնակի հրահանգավորում:

35. Ինժեներատեխնիկական անձնակազմի հետ անց է կացվում ատեստավորում, առնվազն երեք տարին մեկ անգամ, բացառությամբ այն աշխատողների, որոնց աշխատանքի յուրահատուկ առանձնահատկություններից ելնելով` ատեստավորման ժամկետները սահմանվում են կազմակերպության տնօրենի կողմից:

36. Բանվորների, վարպետների և այլ աշխատողների կրկնակի հրահանգավորումը կատարվում է երեք ամիսը մեկ` տվյալ տեղամասի անմիջական ղեկավարի կողմից:

37. Անվտանգության տեխնիկայի պահպանման արտապլանային հրահանգավորում անց է կացվում հետևյալ դեպքերում`

ա) տեխնոլոգիական գործողությունների ու սարքավորումների փոփոխման կամ արդիականացման և այլ դեպքերում, երբ էապես փոփոխվում են աշխատանքի պայմանները և առաջանում են վտանգավոր նոր հանգամանքներ.

բ) աշխատողների կողմից անվտանգության տեխնիկայի նորմերի ու կանոնների խախտման, ինչպես նաև աշխատանքի ոչ ճիշտ մեթոդների ու եղանակների կիրառման դեպքերում, որոնք կարող են հանգեցնել դժբախտ պատահարների.

գ) երբ անվտանգության տեխնիկայի կանոնների խախտումների հետևանքով տեղի է ունեցել դժբախտ պատահար:

38. Ընթացիկ հրահանգավորում անց է կացվում հատկապես վտանգավոր և առողջության համար վնասակար աշխատանքների կատարումից առաջ, երբ անհրաժեշտ է լինում բանվորներին տալ կարգագիր-թույլտվություն:

 

IV. ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ

 

39. Կազմակերպության ղեկավարները պարտավոր են աշխատողներին աշխատանքի ընդունելուց, հետագայում նաև պարբերաբար, կազմակերպել անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման նորմերի ուսուցումը և ստուգումը` համաձայն տվյալ աշխատողի պաշտոնեական հրահանգի:

40. Գիտելիքների ստուգումը կատարվում է համապատասխան հանձնաժողովի կողմից, որը նշանակվում է կազմակերպության ղեկավարի հրամանով:

Ստուգման արդյունքները գրանցվում են համապատասխան մատյանում և դրա վերաբերյալ տրվում է վկայագիր:

41. Գիտելիքների ստուգումն իրականացնող որակավորման հանձնաժողովը պետք է բաղկացած լինի առնվազն երեք մասնագետից:

42. Հիգիենիկ-համաճարակային և այլ մարմինների հսկողության տակ գտնվող օբյեկտները սպասարկող ինժեներատեխնիկական անձնակազմի գիտելիքները ստուգող հանձնաժողովներում կարող են ընդգրկվել նաև նշված ծառայությունների ներկայացուցիչները:

43. Տեխնիկական անձնակազմին և բանվորներին աշխատանքի ընդունելուց հետո մեկ ամսվա ընթացքում պետք է ուսուցանվեն անվտանգության տեխնիկայի կանոնները և տնօրենի հրամանով նշանակված հանձնաժողովով կատարվի գիտելիքների ստուգում: Իսկ մինչ ուսուցումը այդ աշխատողների կողմից աշխատանք կատարելը թույլատրվում է փորձված մասնագետների անմիջական հսկողության ներքո:

44. Պարբերաբար (առնվազն 4 տարին մեկ) անհրաժեշտ է վերապատրաստման դասընթացների միջոցով բարձրացնել ինժեներատեխնիկական անձնակազմի մասնագիտական գիտելիքների մակարդակը և տեխնիկայի վերջին ձեռքբերումների կիրառման ու ներդրման ունակությունները:

45. Դասընթացները կազմակերպվում և անց են կացվում կազմակերպության տնօրենի կողմից սահմանված կարգով:

46. Դասընթացը պետք է`

ա) ներառի դասախոսություններ, զրույցներ, խորհրդատվություն և կինոֆիլմերի ցուցադրում անվտանգության տեխնիկայի կանոնների և նորագույն տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ.

բ) ծանոթացնի գիտության և տեխնիկայի վերջին ձեռքբերումներին ու դրանց կիրառման հնարավորություններին.

գ) ներառի նաև առաջավոր փորձը պրոպագանդող թեմատիկ ցուցահանդեսներ կազմակերպումը.

դ) հաշվի առնի պատվիրատուի պահանջները.

ե) հաշվի առնի շուկայի պահանջները, որոնց պետք է հետևել անընդհատ.

զ) լինի իրատեսական և հնարավորին չափով հաշվի առնի այն դժվարությունները, որոնք կծագեն ինժեներատեխնիկական անձնակազմի առջև աշխատանքային գործունեության ընթացքում:

47. Դասընթացն ավարտողների գիտելիքների ստուգումը իրականացվում է մասնագետներից և շահագրգիռ կազմակերպության ներկայացուցչից կազմված որակավորումը ստուգող հանձնաժողովի կողմից:

48. Դասընթացներն ավարտողին տրվում է համապատասխան վկայական:

 

ԳԼՈՒԽ 2
V. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՆՈՐՄԵՐԸ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

49. Սույն նորմերը և կանոնները անհրաժեշտ է պահպանել հիդրոտեխնիկական կառուցվածքների օգտագործման ժամանակ, ինչպես նաև դրանց վերանորոգման, վերակառուցման և տեխնիկական վերազինման աշխատանքներն իրականացնելիս:

50. ՀՏԿ-ները օգտագործողների հիմնական խնդիրն է ստեղծել պայմաններ դրանց արդյունավետ շահագործման, նորմալ տեխնիկական վիճակի պահպանման և հնարավոր վթարային ռիսկի նվազեցման համար: Օգտագործումը պետք է իրականացվի այնպես, որ բավարարվեն շրջակա միջավայրի պահպանման և աշխատողների անվտանգության պայմանների պահանջները:

51. Շահագործող կազմակերպությունում պետք է ստեղծվեն պայմաններ աշխատողների կողմից անվտանգության տեխնիկայի նորմերի և կանոնների ուսումնասիրման համար: Անվտանգության տեխնիկայի պահպանման նորմերում և այլ փաստաթղթերում պետք է հստակ արտացոլված լինեն այն պահանջները, որոնք տարածվում են կոնկրետ արտադրական գործունեության վրա:

52. Կազմակերպության ղեկավարությունը պարտավոր է ստեղծել պայմաններ անվտանգության տեխնիկայի նորմերի ուսուցման և աշխատողների կողմից դրանց յուրացման ստուգումն իրականացնելու համար:

 

VI. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

53. Կազմակերպությունում աշխատանքի և անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման պատասխանատուն հանդիսանում է գործատուն, որը և իրականացնում է ՀՏԿ-ի օգտագործումը:

54. Որպես կանոն, անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման համար յուրաքանչյուր կազմակերպությունում նշանակվում են պատասխանատու աշխատողներ, այդ թվում`

ա) կազմակերպությունում ամբողջապես.

բ) արտադրական ստորաբաժանումներում.

գ) արտադրական տարածքներում.

դ) մեքենաների և սարքավորումների շահագործման դեպքում.

ե) կոնկրետ աշխատանքների կատարման դեպքում:

55. Գործատուն և նրա ներկայացուցիչները մշտապես միջոցներ են ձեռք առնում աշխատանքի և անվտանգության տեխնիկայի կանոնների և նորմերի պահպանման ու աշխատանքային պայմանների բարելավման համար:

56. Կազմակերպությունում պետք է անցկացվեն աշխատանքի և անվտանգության տեխնիկայի պահպանության վիճակի ստուգումներ հետևյալ կարգով`

ա) սարքավորումների, աշխատանքային գործիքների, էլեկտրական սարքերի հողակցման և մյուս պաշտպանիչ միջոցների առկայության և սարքին վիճակում լինելու նկատմամբ մշտական հսկողությունը աշխատողների կողմից աշխատանքն սկսելուց առաջ և աշխատանքի ընթացքում.

բ) կազմակերպության առանձին ընտրովի ստորաբաժանումներում անվտանգության տեխնիկայի պայմանների պահպանման հսկիչ ստուգումներ անվտանգության տեխնիկայի պահպանման պատասխանատու աշխատողների կողմից:

Անվտանգության տեխնիկայի պայմանների խախտումների դեպքում անհապաղ պետք է ձեռք առնվեն միջոցներ դրանց վերացման համար:

57. Կազմակերպություններում պետք է մշակվեն աշխատատեղերում անվտանգության տեխնիկայի պահպանման գծով հրահանգներ:

58. Կեղտոտ միջավայրում կամ վտանգավոր պայմաններում աշխատողները պետք է ապահովվեն հատուկ հագուստով, կոշիկով և անհատական պաշտպանության այլ միջոցներով:

59. Կազմակերպություններում և դրանց արտադրական ստորաբաժանումներում պետք է պահպանվեն դեղամիջոցներ և առաջին օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ համապատասխան միջոցներ:

60. Անվտանգության տեխնիկայի պահպանման գործընթացի կազմակերպմանը նպաստելու և խրախուսման նպատակով կազմակերպություններում պետք է ստեղծվեն առանձին կաբինետներ կամ անկյուններ:

 

VII. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՆ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

61. Արտադրական տարածքներում և աշխատատեղերում պետք է ստեղծվեն պայմաններ անվտանգության տեխնիկայի պահպանման համար աշխատանքի կատարման բոլոր փուլերում:

62. Աշխատատեղերի տեղաբաշխումը, մարդկանց անցնելու ճանապարհները և շինարարական մեքենաների ու մեխանիզմների աշխատանքային գոտիները պետք է կազմակերպվեն և սահմանվեն այնպես, որ պահպանվեն անվտանգության տեխնիկայի կանոնների պահանջները:

63. Վտանգավոր գոտիները պետք է նշվեն համապատասխան նախազգուշացնող նշաններով և գրություններով: Նման տեղամասերում աշխատանքներ կատարելու ժամանակ անհրաժեշտ է իրականացնել կազմակերպչատեխնոլոգիական միջոցառումներ, որոնք ապահովեն աշխատողների անվտանգությունը:

64. Բնակավայրերին մոտ արտադրական տեղամասերը կողմնակի անձանց մուտքը արգելելու համար պետք է այդ տեղամասերը ցանկապատվեն:

65. Արտադրական տեղամասերում պետք է պահպանվեն հակահրդեհային անվտանգության պայմաններ:

66. Արտադրական տեղամասերում և աշխատատեղերում էլեկտրաանվտանգության պայմանները պետք է բավարարեն սահմանված պահանջներին:

67. Աշխատատեղերում պետք է պահպանվեն օդի սահմանային հարաբերական խոնավությունը, ջերմաստիճանը, վիբրացիայի և աղմուկի չափը:

68. Աշխատանքների կատարումը թույլատրվում է համապատասխան լուսավորվածության առկայության դեպքում:

69. Դիտահորերը պետք է ծածկված լինեն կափարիչներով, իսկ փոսորակները և այլ վտանգավոր տեղամասերը ունենան ցանկապատեր:

70. Աշխատանքների կատարման տեղամասերում և նրանց շատ մոտ տարածքում ավտոմեքենաների արագությունը չպետք է գերազանցի 10 կմ/ժ-ը:

71. Մարդկանց և ավտոմեքենաների անցման տեղերը անհրաժեշտ է պարբերաբար մաքրել և չծանրաբեռնել:

72. Բանվորական տեղերում մարդկանց համար նախատեսված անցումները պետք է ունենան ոչ պակաս 0.6 մ լայնություն և 1.8 մ բարձրություն:

73. Շարժական աստիճանները շահագործումից առաջ պետք է փորձարկվեն: Շահագործման ընթացքում փայտե աստիճանները անհրաժեշտ է փորձարկել 6 ամիսը մեկ անգամ, իսկ մետաղականը` տարին մեկ անգամ:

74. Շինարարական նյութերն ու կոնստրուկցիաները մատուցվում են այնպիսի տեխնոլոգիայով, որպեսզի ապահովվեն անվտանգության տեխնիկայի կանոնների պահանջները:

75. Աշխատատեղերում նյութերի և սարքավորումների պահեստավորումը պետք է կատարել այնպես, որպեսզի աշխատանքի ժամանակ չստեղծվեն վտանգավոր իրավիճակներ և չխոչընդոտեն անցումներին:

76. Դյուրավառ և պայթյունավտանգ նյութերի գտնվելու տեղից 50 մ շառավղով տարածքում արգելվում է օգտվել բաց կրակից:

77. Վնասակար գազերի առաջացման դեպքում անհրաժեշտ է դադարեցնել աշխատանքը տվյալ տեղամասում մինչև օդափոխության կամ աշխատակիցներին անհատական անվտանգության միջոցներով ապահովումը:

78. Հորերում և փակ ծավալներում աշխատանք կատարելու ժամանակ անհրաժեշտ է կիրառել վտանգի կանխարգելման համապատասխան միջոցներ` աշխատողներին հատկացնելով հակագազեր, ապահովիչ գոտիներ և նրանց ամրացված պարաններ: Այդ աշխատողների անվտանգությունն ապահովելու համար դրսում պետք է լինեն երկու այլ աշխատակից:

79. Ջրավազաններում աշխատանքներ իրականացնելու ժամանակ աշխատողները պետք է ապահովված լինեն փրկարարական միջոցներով:

80. Նյութերի, կոնստրուկցիաների և սարքավորումների պահեստավորման ժամանակ պետք է պահպանվեն համապատասխան տեխնիկական նորմերի պահանջները:

81. Վտանգավոր և պայթյունավտանգ լուծիչներ պարունակող նյութերը անհրաժեշտ է պահել հերմետիկ տարողություններում:

82. Շինություններում փոշենման նյութերով աշխատանքներ իրականացնելու ժամանակ անհրաժեշտ է բանվորական տեղերում ապահովել օդափոխությունը:

83. Պայթեցման աշխատանքներ կատարելու ժամանակ անհրաժեշտ է պահպանել նման աշխատանքների կատարման ժամանակ սահմանված անվտանգության կանոնները:

84. Աշխատանքի կատարման գոտում գտնվող անկայուն կոնստրուկցիաները անհրաժեշտ է ամրացնել հենարաններով:

 

 

pin
Ջրային տնտեսության կոմիտե
05.06.2003
N 074-Ն
Հրաման