Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒ ...

11.01.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.10.2001  -ից մինչեւ   11.01.2002  -ը:
 
i

(ուժը կորցրել է 11.01.02 թիվ 5 որոշում) (գործում է այնքանով, որքանով չի հակասում «Լիցենզավորման մասին» Հայաստանի

Հանրապետության օրենքի դրույթներին 06.11.01 թիվ 294 որոշում)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 դեկտեմբերի 1996 թ. թիվ 64

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Ելնելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արժութային քաղաքականության մասին հայտարարության դրույթներից, այդ դրույթների կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգը /կցվում է/:

2. Հայաստանի Հանրապետության արժութային քաղաքականության մեջ ցանկացած փոփոխության նախորդում է մամուլում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հայտարարությունը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ

11-Ի ԹԻՎ 64 ՈՐՈՇՄԱՄԲ

 

i

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ - 8 ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

ԳԼՈՒԽ 1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

i

Կանոն 1. Ընթացիկ հաշվի գործարքների հասկացությունը

 

Ընթացիկ հաշվի գործարքներ են համարվում ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների միջև կատարվող վճարումները (գործարքները), անկախ դրանց գումարային մեծությունից, որոնք, բացառությամբ սույն կանոնի «գ» կետում սահմանված դեպքերի, կապված չեն կապիտալի շարժի հետ և ներառում են`

ա) ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ներմուծման կամ արտահանման հետ կապված վճարումները, ինչպես նաև կարճաժամկետ վարկերի տրամադրումը.

բ) փոխառությունների դիմաց վճարվող տոկոսները, ինչպես նաև ներդրումներից ստացված զուտ եկամուտը (շահույթը).

գ) փոխառությունների մայր գումարի մարմանը կամ ուղղակի ներդրումների ամորտիզացիային ուղղված փոքրածավալ գումարների վճարումները.

դ) անձնական կամ ընտանեկան ծախսերը հոգալու նպատակով փոքրածավալ գումարների փոխանցումները:

/խմբ. 22.05.97 թիվ 142 որոշում/

 

i

Կանոն 2. Գործարքների արժույթը և վճարման գործիքները

 

Ընթացիկ հաշվի գործարքները, կողմերի համաձայնությամբ, կարող են իրականացվել հայկական դրամով կամ արտարժույթով, չեկերով, քարտերով, ինչպես նաև բանկային պրակտիկայում կիրառվող վճարումների այլ եղանակներով:

/խմբ. 22.05.97 թիվ 142 որոշում/

 

Կանոն 3. Ընթացիկ գործարքների իրականացումը

 

3.1. ՀՀ տարածքում արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններն իրականացվում են ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից լիցենզավորված արժութային դիլերների (գործակալների), ներառյալ բանկերի և ՀՀ կենտրոնական բանկի միջոցով:

i

3.2. Ընթացիկ հաշվի գործարքների նկատմամբ որևէ սահմանափակում չի կիրառվում:

/խմբ. 22.05.97 թիվ 142 որոշում/

3.3. ՀՀ տարածքում արգելվում է արտարժույթը որպես ապրանքների իրացման (աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) դիմաց վճարամիջոց օգտագործելը, բացառությամբ այն դեպքերի, երբ կատարվում են ընթացիկ հաշվի գործարքներ:

3.4. Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ արժութային դիլերները, ներառյալ բանկերը, ՀՀ ֆինանսական շուկայում արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններն իրականացնում են իրենց համար նախընտրելի առք ու վաճառքի փոխարժեքով և սահմանաքանակներով (լոտերով): Արժութային դիլերներն արտարժույթի փոխարկման գործառնությունները կարող են իրականացնել` շրջանցելով ՀՀ դրամը:

Փոխանակման կետերը փոխարկման գործառնություններ իրականացնելիս կարող են փոխանակել մեկ արտարժույթը մյուսով` միայն ՀՀ դրամի միջոցով:

3.5. ՀՀ ռեզիդենտները և ոչ ռեզիդենտները, անկախ կազմակերպական-իրավական կարգավիճակից, կարող են ՀՀ տարածքում արտարժույթի փոխարկման գործառնություններ իրականացնել արժութային դիլերների միջոցով` առանց որևէ սահմանափակման:

3.6. ՀՀ կենտրոնական բանկն արժութային շուկայի դիլերներից մեկն է, որը, ելնելով դրամավարկային քաղաքականության նպատակներից, իր գործունեությունն իրականացնում է անուղղակի ազդեցության գործիքներով` հաշվի առնելով պետական արժութային պահուստների մակարդակը:

 

Կանոն 4. Ընթացիկ հաշվի գործարքների

վերաբերյալ հաշվետվությունը

 

i

4.1. ՀՀ տարածքում գործող ֆոնդային և ապրանքաֆոնդային բորսաները պարտավոր են սակարկությունների անցկացման օրվա մինչև ժամը 17:00-ն ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնել սակարկությունների ընթացքում արտարժույթի, թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորների առք ու վաճառքի ծավալների, առաջարկի և պահանջարկի, ձևավորված փոխարժեքների և գների վերաբերյալ հաշվետվություններ (կցվում են):

Բորսան ապահովում է վերոհիշյալ տեղեկությունների հրապարակայնությունը:

(4.1 կետը փոփ. 05.02.01 թիվ 27 որոշում)

4.2. Համապատասխան արտոնագիր ունեցող բորսաներում գործարքներ իրականացնող արժութային դիլերների արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների վերաբերյալ տեղեկատվությունը նույնպես արտացոլվում է բորսայի կողմից ներկայացվող հաշվետվության մեջ:

4.3. Բորսաներից դուրս արտարժույթի առք ու վաճառքի գործարքներ իրականացնող արժութային դիլերները (բացառությամբ բանկերի) 1000 և դրանից ավելի ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարով գործարքներ իրականացնելու դեպքում պարտավոր են ամեն օր, մինչև ժամը 17.00-ը, կապի միջոցներով ՀՀ կենտրոնական բանկ հայտնել տեղեկություններ, իսկ յուրաքանչյուր շաբաթ, մինչև հաջորդ շաբաթվա երեքշաբթի օրը, ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնել հաշվետվություն (ձևը կցվում է)` գործարքների ծավալների (անկախ դրանց մեծությունից) ու ձևավորված փոխարժեքների մասին: Արժութային դիլերները ապահովում են վերոհիշյալ տեղեկությունների հրապարակայնությունը:

4.4. Արժութային դիլերները (բացի բանկերից և ֆիզիկական անձ հանդիսացող դիլերներից) մինչև հաջորդ ամսվա 10-ը սահմանված ձևով ՀՀ կենտրոնական բանկ են ներկայացնում նաև ամսական հաշվեկշիռ:

4.5. Բանկերի կողմից ներկայացվող հաշվետվություններն ու հաշվեկշիռները ՀՀ կենտրոնական բանկ են ներկայացվում համաձայն ՀՀ կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 9-ի թիվ 134 որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ի:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԱՇԻՎՆԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ

 

Կանոն 5. Բանկերում հաշիվների բացումը

 

ՀՀ տարածքում գործող բանկերը կարող են իրենց կողմից սահմանված կարգով ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ հանդիսացող հաճախորդների սպասարկման նպատակով ցանկացած արժույթով (ինչպես հայկական դրամով, այնպես էլ արտարժույթով) նրանց կամ նրանց կողմից նշանակված անձանց անունով բացել և վարել միջազգային բանկային պրակտիկայում ընդունված հաշիվներ առանց սահմանափակումների:

 

Կանոն 6. Օտարերկրյա բանկերի մասնաճյուղերում

հաշիվների բացումը

 

6.1. ՀՀ տարածքում գործող օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը կարող են ՀՀ ոչ ռեզիդենտ հանդիսացող հաճախորդների սպասարկման նպատակով, ցանկացած արժույթով, նրանց անունով բացել և վարել միջազգային բանկային պրակտիկայում ընդունված հաշիվներ:

6.2. ՀՀ տարածքում գործող օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը կարող են ՀՀ ռեզիդենտ հանդիսացող հաճախորդների սպասարկման նպատակով, ցանկացած արժույթով, նրանց անունով բացել և վարել միջազգային բանկային պրակտիկայում ընդունված հաշիվներ, բացի ավանդային հաշիվներից:

 

Կանոն 7. Օտարերկրյա բանկերում հաշիվների բացումը

 

ՀՀ ռեզիդենտները, անկախ կազմակերպաիրավական կարգավիճակից, կարող են օտարերկրյա բանկերում բացել միջազգային բանկային պրակտիկայում ընդունված հաշիվներ:

 

ԳԼՈՒԽ 3. ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՊԻՏԱԼԻ ՇԱՐԺԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

Կանոն 8. Կապիտալի շարժի հետ կապված գործարքների բնորոշումը

 

Կապիտալի շարժի հետ կապված գործարքները այն գործառնություններն են, որոնք չեն համարվում ընթացիկ հաշվի գործարքներ:

 

Կանոն 9. ՀՀ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից կապիտալի

շարժի հետ կապված գործարքների իրականացումը

 

i

9.1. ՀՀ ռեզիդենտների կողմից կապիտալի շարժի հետ կապված գործարքները կարող են իրականացվել առանց սահմանափակումների, եթե ապագայում ՀՀ կենտրոնական բանկի կողմից այլ բան չի նախատեսվի:

ՀՀ կենտրոնական բանկն այս գործառնությունների իրականացման գծով ապագայում նախատեսվող որևէ սահմանափակում մտցնելու իր մտադրության մասին նախապես, որոշում ընդունելուց մեկ ամիս առաջ, տեղեկացնում է ՀՀ զանգվածային լրատվության միջոցներով, պայմանով, որ սույն կանոնակարգի կանոն 1-ի «գ» ենթակետով նախատեսված գործարքների համար որևէ սահմանափակում նախատեսվել չի կարող:

/լրաց. 22.05.97 թիվ 142 որոշում/

 

9.2. ՀՀ ռեզիդենտները միջազգային ֆինանսական շուկաներում կարող են իրականացնել գործառնություններ` առանց սահմանափակումների:

9.3. Ոչ ռեզիդենտների կողմից կապիտալի շարժի հետ կապված գործարքները կանոնակարգվում են «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքով:

 

Կանոն 10. ՀՀ ռեզիդենտների օգտին արտարժույթով ստացված

միջոցների փոխանցումը

 

ՀՀ կենտրոնական բանկն անհրաժեշտության դեպքում կարող է կիրառել արժութային միջոցների ռեպատրիցիայի (վերահայրենականացում) պահանջ` օրենքով սահմանված կարգով:

 

Կանոն 11. Օտարերկրյա դրամանիշեր` արտահայտված բանկային տոմսերի,

գանձատան թղթադրամների և մետաղադրամների տեսքով ու

դրանով արտահայտված արժեթղթերի փոխադրումը, առաքումը,

ներմուծումը և արտահանումը

 

11.1. ՀՀ ռեզիդենտները և ոչ ռեզիդենտները կարող են առանց որևէ սահմանափակման Հայաստանի Հանրապետություն փոխադրել, առաքել և ներմուծել օտարերկրյա դրամանիշեր` արտահայտված բանկային տոմսերի, գանձատան թղթադրամների և մետաղադրամների տեսքով և արտարժույթով արտահայտված արժեթղթեր:

i

11.2. Ֆիզիկական անձինք իրավունք ունեն առանց որևէ փաստաթղթի առկայության Հայաստանի Հանրապետությունից արտահանել արտարժույթով արտահայտված արժեթղթեր և մինչև 10.000 ԱՄՆ-ի դոլար կամ դրան համարժեք այլ կանխիկ արտարժույթ` արտահայտված բանկային տոմսերի, գանձատան թղթադրամների ու մետաղադրամների տեսքով:

(11.2 կետը խմբ. 12.05.99 թիվ 70 որոշում)

11.3. 11.2 կետում նախատեսված գումարը գերազանցելու դեպքում արտահանումն իրականացվում է բանկային փոխանցումների միջոցով:

(11.3 կետը խմբ. 12.05.99 թիվ 70 որոշում)

 

i
ԳԼՈՒԽ 4. ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ, ՔԱՐԵՐՈՎ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵՔՆԵՐՈՎ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

(4-րդ գլուխն ուժը կորցրել է 23.10.01 թիվ 278 որոշում)

 

ԳԼՈՒԽ 5. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Կանոն 13. Արտարժույթի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքի որոշումը

 

13.1. ՀՀ կենտրոնական բանկը հայտարարում է արտարժույթի ամենօրյա առք ու վաճառքի փոխարժեքները նախորդ օրը ֆինանսական շուկայում ձևավորված փոխարժեքների հիման վրա, որոնց միջնակետը /միջին մեծությունը/ համարվում է հաշվարկային փոխարժեքը:

ՀՀ կենտրոնական բանկն առք ու վաճառքի փոխարժեքներն օգտագործում է բանկերի և ՀՀ կենտրոնական բանկի այլ հաճախորդների հետ գործառնությունների իրականացման ընթացքում:

13.2. Հաշվարկային փոխարժեքն օգտագործվում է հաշվապահական հաշվառման նպատակներով և հիմք է հանդիսանում ՀՀ գանձապետարանի բանկային սպասարկման համար:

13.3. Արժութային դիլերները գործարքներ իրականացնելիս ինքնուրույն են սահմանում առք ու վաճառքի փոխարժեքները:

Արժութային դիլերները հաշվառման և վերագնահատման նպատակով կարող են օգտագործել ՀՀ կենտրոնական բանկի հաշվարկային փոխարժեքը, ՀՀ կենտրոնական բանկ վիճակագրական նպատակով ներկայացվող հաշվետվություններում օգտագործվող առք ու վաճառքի փոխարժեքների միջնակետը կամ իրենց կողմից կատարված առք ու վաճառքի գործառնությունների հիման վրա ձևավորված փոխարժեքը: Ընդ որում, ընտրված մեթոդի մասին հայտարարվում է ֆինանսական տարվա սկզբին, և այն տարվա ընթացքում ենթակա չէ փոփոխման:

Այս կամ այն մեթոդի կիրառման կարգը սահմանվում է ՀՀ կենտրոնական բանկի և ֆինանսների նախարարության կողմից:

ՀՀ կենտրոնական բանկ վիճակագրական նպատակով ներկայացվող հաշվետվություններում օգտագործվում է առք ու վաճառքի փոխարժեքների միջնակետը, որը հաշվարկելու համար անհրաժեշտ է արտարժույթի բոլոր առքերի ծավալների ու դրանց փոխարժեքների արտադրյալների գումարին ավելացնել բոլոր վաճառքների ծավալների ու դրանց փոխարժեքների արտադրյալների գումարը և ստացված թիվը բաժանել առք ու վաճառքի ընդհանուր ծավալների գումարին:

13.4. ՀՀ տարածքում գործող արժութային դիլերները պարտադիր սահմանում և հրապարակում են հայկական դրամի նկատմամբ արտարժույթների առք ու վաճառքի փոխարժեքները` կրոս-կուրսի կամ իրենց կողմից նախընտրելի փոխարժեքների հիման վրա:

13.5. ՀՀ տնտեսավարող այլ սուբյեկտները գործարքներ իրականացնելիս ինքնուրույն են որոշում փոխարժեքը:

Հաշվառման և վերագնահատման նպատակով այդ սուբյեկտները կիրառում են սպասարկող որևէ բանկի կամ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքը: Այս կամ այն մեթոդի կիրառման կարգը սահմանվում է ՀՀ կենտրոնական բանկի և ֆինանսների նախարարության կողմից:

13.6. Փոխանակման կետերը հաշվապահական և վիճակագրական նպատակներով օգտագործում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքը:

 

i
ԳԼՈՒԽ 6. ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԴԻԼԵՐՆԵՐԻ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

Կանոն 14. Արժութային դիլերներ

 

14.1. Արժութային դիլերը ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը սույն կանոնակարգի 18.1 կետով նախատեսված գործարքները կարող է իրականացնել իր անունից և իր հաշվին, այլ անձանց անունից և այլ անձանց հաշվին ու հանձնարարությամբ, իր անունից և այլ անձանց հաշվին ու հանձնարարությամբ, այլ անձանց անունից և իր հաշվին:

14.2. Արժութային դիլեր են համարվում`

ա) ՀՀ տարածքում գործող բանկերը,

բ) արժեթղթերի շուկայում գործունեություն իրականացնելու լիցենզիա և ՀՀ կենտրոնական բանկի կողմից սույն կանոնակարգով սահմանված կարգով արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիա ստացած ֆիզիկական և իրավաբանական անձինք,

գ) ՀՀ կենտրոնական բանկի կողմից սույն կանոնակարգով սահմանված կարգով արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիա ստացած ֆիզիկական և իրավաբանական անձինք:

14.3. Սույն գլխի դրույթները չեն տարածվում ՀՀ տարածքում գործող բանկերի, դրանց մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի), ինչպես նաև ՀՀ տարածքում գործող օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի վրա, եթե սույն գլխում այլ բան սահմանված չէ:

14.4. ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերը սահմանված գործառնություններն իրականացնում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի և սույն կանոնակարգի համաձայն:

i

14.5. Սույն կանոնակարգի 14.2 կետի «բ» և «գ» ենթակետերով նախատեսված արժութային դիլերների տարածքի և տեխնիկական հագեցվածության նկատմամբ սահմանվում են սույն կանոնակարգի 14.6 կետով նախատեսված պահանջները, բացառությամբ այն դեպքերի, երբ «բ» ենթակետով նախատեսված արժութային դիլերները կանխիկ դրամով գործառնություններ չեն իրականացնում:

(14.5 կետը լրաց. 14.02.00 թիվ 26 որոշում)

i

14.6. Սույն կանոնակարգի 14.2 կետի «բ» և «գ» ենթակետերով նախատեսված արժութային դիլերները պետք է ունենան սեփականության իրավունքով պատկանող կամ վարձակալությամբ վերցված տարածք: Տարածքի վարձակալության պայմանագիրը պետք է գրանցված լինի պետական լիազորված մարմնի կողմից և կնքված լինի ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու պահից առնվազն մեկ տարի ժամկետով:

Սույն կանոնակարգի 14.2 կետի «բ» և «գ» ենթակետերով նախատեսված արժութային դիլերների տարածքը պետք է բավարարի հետևյալ պահանջներին.

- առանձնացված լինի հարակից տարածքներից,

- օգտագործվի միայն լիցենզիայով նախատեսված գործունեություն իրականացնելու համար: Գործունեության տարածքում չի կարող իրականացվել արտադրական, առևտրային կամ սպասարկման այլ գործունեություն:

Արժութային դիլերների գործունեության տարածքը պետք է ունենա`

- անմիջական մուտք դրսից,

- դրամով և այլ արժեքներով գործառնություններ կատարելու, հաճախորդների դրամարկղային սպասարկումն իրականացնելու, կանխիկ դրամի ու այլ արժեքների հուսալի պահպանության համար դրամարկղային հանգույց, որի մեջ մտնում են տարածքի հետևյալ մասերը (այսուհետ` ենթատարածքներ).

- կանխիկ դրամի և այլ արժեքների պահպանության դրամապահոց` իր նախադրամապահոցով, կամ չհրկիզվող պահարանների սենյակ, ընդ որում` սույն ենթատարածքի առկայությունը պարտադիր չէ, եթե դրամի և այլ արժեքների ամենօրյա տեղափոխման, հանձնման և պահպանման վերաբերյալ ինկասացիոն ծառայության և որևէ բանկի հետ կնքված է համապատասխան պայմանագիր,

- ենթատարածք, որտեղ տեղադրված է գործառնական դրամարկղ (այսուհետ` գործառնական դրամարկղ),

- ենթատարածք, որտեղ հնարավոր է իրականացնել հաճախորդներից ստացված դրամի վերահաշվարկ,

- պահպանիչ-հակահրդեհային ազդարարման գործող համակարգ, որի, ինչպես նաև դրամարկղային հանգույցի էլեկտրասնուցումը կատարվում է տարբեր աղբյուրներից, որոնցից մեկը պետք է լինի պահեստային: Հիմնական էլեկտրասնուցումը շարքից դուրս գալու դեպքում դրամարկղային հանգույցը կարող է ունենալ տեղային (լոկալ) էլեկտրասնուցում:

Դրամարկղային հանգույցը պետք է սարքավորված լինի անվտանգության ահազանգման համակարգով, ընդ որում, պահպանիչ ահազանգի ցանցի, հեռախոսային և տագնապի ուղիղ կապի վահանակները պետք է տեղակայված լինեն անվտանգության ծառայության դիտակետում:

Դրամարկղային հանգույցի նկատմամբ ներկայացվող տարածքային պահանջներն են`

Դրամարկղային հանգույցը տեղակայվում է այլ սենյակներից և միջանցքներից առանձնացված, որպես կանոն, շենքի առաջին հարկում` մեկ հարթության վրա:

Դրամապահոցը կառուցվում է առանց պատուհանների և պետք է ունենա մեկ զրահապատ չհրկիզվող դուռ:

Դրամապահոցը չպետք է ունենա ընդհանուր պատ շենքի արտաքին և նույն շենքում տեղակայված այլ հաստատությունների պատերի հետ: Դրամապահոցը շենքի արտաքին կամ այլ հաստատությունների պատերին կից կառուցելու դեպքում դրանց միջև պետք է լինի դիտողական միջանցք, որը հնարավորություն կտա դիտելու դրամապահոցի պատերի ամբողջականությունը (հսկելու անվտանգությունը):

Դրամապահոցների տակ նկուղային հարկերի առկայությունն անթույլատրելի է: Եթե դրամապահոցը գտնվում է շենքի վերջին հարկում, կամ դրամապահոցի վերևում տեղակայված է այլ կազմակերպություն, ապա դրամապահոցի առաստաղը վերևի հարկի հատակից (կամ տանիքից) պետք է բաժանված լինի դիտողական միջանցքով, որը հնարավորություն կտա դիտելու և հսկելու առաստաղի ամբողջականությունը:

Գործառնական դրամարկղը պետք է ընդհանուր սրահից առանձնացված լինի ապակուց, փայտից կամ այլ շինանյութից կառուցված պատով: Գործունեության տարածքի պատուհանը (ցանկալի է` զրահապատ ապակուց) պետք է հնարավորություն տա հաճախորդին դիտելու դրամն ընդունելու և հաշվելու աշխատանքները: Միևնույն ժամանակ դրամի ընդունման մասում հակառակ կողմից պետք է հաճախորդին հնարավորություն ապահովվի դրամը վերահաշվարկելու համար:

Գործառնական դրամարկղերի պատուհանները պետք է տեղակայված լինեն այնպես, որ բացառեն հաճախորդի և գանձապահի անմիջական շփումը և սարքավորված լինեն կանխիկ դրամի ու այլ արժեքների փոխանցման համար նախատեսված փոխանցող (շարժական) արկղով. նախընտրելի է, որ արկղի տեղափոխումը կառավարվի աշխատակցի կողմից:

Գործառնական դրամարկղը սպասարկման դահլիճից բաժանող պատուհանը տեղակայվում է այնպես, որ ապահովվի կանխիկ դրամի հաշվարկման գործընթացի դիտողական հսկողությունը թե մեկ և թե մյուս կողմից (հաճախորդի հսկողությունը գանձապահի նկատմամբ և գանձապահի հսկողությունը հաճախորդի նկատմամբ):

14.2 կետի «բ» ենթակետով սահմանված արժութային դիլերները կարող են իրականացնել նաև արժեթղթերի շուկայում գործունեություն` համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:

(14.6 կետը փոփ. 14.02.00 թիվ 26, լրաց. 03.07.00 թիվ 176 որոշումներ)

 

i

Կանոն 15. Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու

լիցենզիայի տրամադրումը

 

15.1. Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիա ստանալու համար ՀՀ կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում,

բ) տեղեկանք արժութային դիլերի (արտարժույթի փոխանակման կետի աշխատակցի (աշխատակիցների)) մասին (հավելված 12),

գ) կանոնադրություն (իրավաբանական անձանց համար),

դ) տեղեկանք բանկից (բանկերից) ֆիզիկական և իրավաբանական անձանց` հայկական դրամով և (կամ) առաջին խմբի մեջ մտնող արտարժույթով (ԱՄՆ դոլար, գերմանական մարկ, ֆրանսիական ֆրանկ, անգլիական ֆունտ ստեռլինգ, հոլանդական գուլդեն, իտալական լիրա, բելգիական ֆրանկ, դանիական կրոն, իռլանդական ֆունտ, իսպանական պեսետա, ավստրիական շիլինգ, պորտուգալական էսկուդո, հունական դրահմա, լյուքսեմբուրգյան ֆրանկ և ֆիննական մարկ) ցպահանջ կամ ժամկետային հաշիվներում համապատասխան գումարի (ֆիզիկական անձանց համար` 1.0 մլն դրամ, իրավաբանական անձանց համար` 2.0 մլն դրամ) առկայության մասին,

ե) տարածքի սեփականության իրավունքի վկայականի պատճենը կամ փաստաթղթերը ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու պահից առնվազն 1 տարի ժամկետով կնքված վարձակալության պայմանագիր` գրանցված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում: Ենթավարձակալության պայմանագրի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը,

i

զ) հայտարարագիր տեխնիկական բավարար պայմանների (այդ թվում` չհրկիզվող պահարանի, դրամանիշի իսկությունն ստուգող սարքի, հեռախոսի, էլեկտրոնային վահանակի, ցուցանակի, որտեղ նշվում են արժութային դիլերի անունը, ազգանունը (անվանումը), արտարժույթի առք ու վաճառքի փոխարժեքները, աշխատանքային ժամերը) առկայության մասին,

է) տեղեկանք աշխատանքային ռեժիմի վերաբերյալ` նշելով շաբաթվա աշխատանքային օրերը և ժամերը,

ը) Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում որպես իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր գրանցման վկայականի պատճենը,

թ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը,

ժ) տեղեկանք ՀՀ պետական եկամուտների նախարարությունից` հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) ստացման մասին,

ժա) տեղեկանք տարածքի համապատասխանության վերաբերյալ,

ժբ) դրամապահոցի կամ չհրկիզվող պահարանների սենյակի բացակայության դեպքում ինկասացիոն պայմանագրի պատճենը (շենքերում գործող փոխանակման կետերի և արժութային դիլերների համար):

15.2. ՀՀ կենտրոնական բանկը վերոհիշյալ փաստաթղթերը ստանալուց հետո 30-օրյա ժամկետում որոշում է կայացնում լիցենզիա տալու կամ դիմումը մերժելու մասին:

15.3. ՀՀ կենտրոնական բանկը մերժում է դիմումը, եթե`

ա) ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերում բացահայտվել են անարժանահավատ տվյալներ,

բ) ֆիզիկական անձ արժութային դիլերը կամ իրավաբանական անձի կողմից լիազորված անձինք չեն համապատասխանում ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված մասնագիտական համապատասխանության չափանիշերին:

i

Մինչև համապատասխան որոշում կայացնելը ՀՀ կենտրոնական բանկը քննում է ֆիզիկական անձ արժութային դիլերին և իրավաբանական անձի կողմից լիազորված անձանց` նրանց մասնագիտական համապատասխանությունն ստուգելու նպատակով,

գ) գործունեության տարածքը չի համապատասխանում ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին,

դ) ներկայացված փաստաթղթերն ամբողջական կամ բավարար չեն:

15.4. Լիցենզիա ստանալու դիմումին համաձայնություն տալու դեպքում ՀՀ կենտրոնական բանկը որոշում կայացնելու պահից 1-օրյա ժամկետում արժութային դիլերին տալիս է լիցենզիա (հավելված 5):

Իրավաբանական և ֆիզիկական անձ արժութային դիլերի լիցենզիային կից, հատուկ գրությամբ, տրվում է այն անձի (անձանց) անունը և ազգանունը, ով նշված անձի անունից իրավունք ունի սահմանված կարգով իրականացնել լիցենզիայով նախատեսված գործառնություններ:

15.5. Արժութային դիլերը պարտավոր է լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին դրանց կատարման պահից 15-օրյա ժամկետում ծանուցել ՀՀ կենտրոնական բանկին:

15.6. Սույն կարգով լիցենզիա ստացած իրավաբանական անձ արժութային դիլերը մասնաճյուղ բացելու համար ՀՀ կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում,

բ) տեղեկանք արժութային դիլերի մասնաճյուղի աշխատակցի (աշխատակիցների) մասին (հավելված 12),

գ) մասնաճյուղի տարածքի սեփականության իրավունքի վկայականի պատճենը կամ փաստաթղթերը ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու պահից առնվազն 1 տարի ժամկետով կնքված վարձակալության պայմանագիր,

դ) հայտարարագիր տեխնիկական բավարար պայմանների (այդ թվում` չհրկիզվող պահարանի, դրամանիշի իսկությունն ստուգող սարքի, հեռախոսի, ցուցանակի, որտեղ նշվում են արժութային դիլերի անունը, ազգանունը (անվանումը), արտարժույթի առք ու վաճառքի փոխարժեքները) առկայության մասին,

i

ե) տեղեկանք բանկից (բանկերից) իրավաբանական անձի` հայկական դրամով և (կամ) առաջին խմբի մեջ մտնող արտարժույթով ցպահանջ կամ ժամկետային հաշիվներում սույն կանոնակարգի 18.7 ենթակետով սահմանված գումարի առկայության մասին:

15.7. ՀՀ կենտրոնական բանկը վերոհիշյալ փաստաթղթերն ստանալուց հետո 20-օրյա ժամկետում որոշում է կայացնում թույլտվություն տալու կամ դիմումը մերժելու մասին:

15.8. Մասնաճյուղ բացելու թույլտվություն տալու դեպքում ՀՀ կենտրոնական բանկն արժութային դիլերին տալիս է լիցենզիային կից գրություն (հավելված 6):

15.9. ՀՀ կենտրոնական բանկը կարող է մերժել արժութային դիլերի մասնաճյուղ բացելու դիմումը սույն կանոնի 15.3 կետով նախատեսված հիմքերով:

(15-րդ կանոնը խմբ. 23.10.01 թիվ 281 որոշում)

(6-րդ գլուխը խմբ. 17.11.99 թիվ 186 որոշում)

 

i
ԳԼՈՒԽ 7. Արտարժույթի փոխանակման կետերի լիցենզավորումը և գործունեության իրականացումը

 

Կանոն 16. Արտարժույթի փոխանակման կետեր

 

16.1. Արտարժույթի փոխանակման կետն իրավաբանական կամ ֆիզիկական անձ է, որը ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիայի հիման վրա կարող է իրականացնել արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ ֆիզիկական անձանց հետ` հայկական դրամով:

16.2. Արտարժույթի փոխանակման կետերը չեն կարող զբաղվել այլ գործունեությամբ:

i

16.3. Արտարժույթի փոխանակման կետերն ըստ գործունեության տարածքի բաժանվում են հետևյալ խմբերի`

- շենքերում գործող (I խումբ),

- II խմբի արտարժույթի փոխանակման կետերի կրպակ-դրամարկղային խցերը պետք է տեղակայված լինեն միայն օդանավակայաններում, երկաթուղային կայարաններում և ավտոկայաններում, մաքսային սահմաններում կամ բնակչության սպասարկում իրականացնող օբյեկտներում,

- հյուրանոցներում գործող (III խումբ):

Առաջին խմբին պատկանող արտարժույթի փոխանակման կետի տարածքը և տեխնիկական հագեցվածությունը պետք է համապատասխանեն սույն կանոնակարգի 14.5 կանոնով նախատեսված պահանջներին:

Արտարժույթի II խմբի փոխանակման կետերի կրպակ-դրամարկղային խցերը պետք է տեղակայված լինեն միայն օդանավակայաններում, երկաթուղային կայարաններում և ավտոկայաններում, մաքսային սահմաններում, հյուրանոցներում, խանութներում, ինչպես նաև շուկաներում, տոնավաճառներում և դրանց հարակից տարածքներում:

Կրպակ-դրամարկղային խցերին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջներն են` կրպակի լայնությունը` 2 մ, երկարությունը` 2 մ, բարձրությունը` 2.5 մ: Կրպակն ունի առանձին մուտք` կողպվող դռնով, պայմանով, որ տվյալ տարածք հնարավոր է մուտք գործել միայն հիշյալ դռնով: Դրամարկղային խցի դիմակայուն շինանյութից պատրաստված պատերն ունեն մինչև 1.05 մ բարձրություն, որից հետո սկսվում է ապակին: Հանդիպակաց պատի դիմակայուն շինանյութի և ապակու միացման մասում ներսից տեղադրված է հատուկ շարժական արկղ: Արկղը կառավարվում է աշխատակցի կողմից: Հանդիպակաց պատի դիմակայուն շինանյութի և ապակու միացման մասում, դրսի կողմից, տեղադրված է սեղան` գումարի վերահաշվարկման համար:

Երրորդ խմբի արտարժույթի փոխանակման կետերին թույլատրվում է կազմակերպել արտարժույթի առք ու վաճառք հյուրանոցների ընդունարաններում կամ հյուրանոցների առաջին հարկերում վարձակալված կամ սեփական տարածքում:

(կանոն 16.3 փոփ. 25.04.00 թիվ 103, 29.08.00 թիվ 222 որոշումներ)

 

Կանոն 17. Արտարժույթի փոխանակման կետին լիցենզիայի տրամադրումը

 

17.1. ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստանալու համար ներկայացվում են սույն կանոնակարգի 6-րդ գլխի 15.1 կետում նշված փաստաթղթերը:

17.2. ՀՀ կենտրոնական բանկի կողմից արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիայի տրամադրումից ծագող իրավահարաբերությունները կարգավորվում են արժութային դիլերի համար սահմանված նորմերով (կետեր 15.2, 15.3, 15.5, 15.6, 15.7, 15.8):

i

17.3. Լիցենզիա ստանալու դիմումին համաձայնություն տալու դեպքում ՀՀ կենտրոնական բանկը որոշում կայացնելու պահից մեկօրյա ժամկետում դիմողին տալիս է լիցենզիա (հավելված 7), եթե վերջինս ներկայացրել է լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիր:

Մասնաճյուղ բացելու թույլտվություն տալու դեպքում ՀՀ կենտրոնական բանկն արտարժույթի փոխանակման կետին տալիս է լիցենզիային կից գրություն (հավելված 8):

Իրավաբանական և ֆիզիկական անձ արտարժույթի փոխանակման կետի լիցենզիային կից, հատուկ գրությամբ, (հավելված 13) տրվում է այն անձի (անձանց) անունը և ազգանունը, ով նշված անձի անունից իրավունք ունի սահմանված կարգով իրականացնելու լիցենզիայով նախատեսված գործառնություններ:

(կանոն 17.3 փոփ. 12.04.00 թիվ 77, 03.07.00 թիվ 176 որոշումներ)

(7-րդ գլուխը խմբ. 17.11.99 թիվ 186 որոշում)

 

i
ԳԼՈՒԽ 8. Արժութային դիլերների և արտարժույթի փոխանակման կետերի գործունեության կարգավորումը և վերահսկողությունը

 

Կանոն 18. Արժութային դիլերների և արտարժույթի փոխանակման կետերի

գործունեության կարգավորումը

 

18.1. Առանց ՀՀ կենտրոնական բանկի լիցենզիայի արգելվում է որպես գործունեություն իրականացնել արտարժույթի և դրանով արտահայտված արժեթղթերի, մուրհակների և նման վճարային այլ գործիքների առուծախը` անմիջապես կամ տարաժամկետ վճարելու պայմանով, որոշակի ժամկետից հետո որոշակի գնով հետ գնելու կամ այլ արտարժույթով փոխանակելու իրավունքով, կամ պարտականությամբ, կամ որևէ այլ պայմանով, ինչպես նաև հանդես գալ նման գործարքներ իրականացնելու առաջարկությամբ կամ որպես արժութային դիլեր:

Սույն կետի իմաստով գործարքները դիտվում են որպես գործունեություն, եթե դրանք պարբերական բնույթ են կրում` հանդիսանալով տվյալ գործարքներն իրականացնող անձի եկամտի կամ շահույթի նշանակալից աղբյուր և հիմնական գործունեություն:

18.2. Սույն կանոնակարգի 6-րդ գլխի 14.2 կետի «գ» ենթակետով նախատեսված արժութային դիլերները չեն կարող իրականացնել սույն կանոնակարգի 18.1 կետով չնախատեսված այլ գործառնություններ:

18.3. Արտարժութային գործառնություններ իրականացնելու լիցենզիան անժամկետ է, և նրանով նախատեսված իրավունքները չեն կարող փոխանցվել կամ այլ կերպ օտարվել:

18.4. ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստանալուց հետո արժութային դիլերները և արտարժույթի փոխանակման կետերը պարտավոր են պահպանել ՀՀ օրենսդրության և սույն կանոնակարգի պահանջները և ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնել հաշվետվություններ (հավելվածներ 2, 3, 4)` սույն կանոնակարգով սահմանված կարգով:

18.5. Արժութային դիլերները և արտարժույթի փոխանակման կետերը պարտավոր են իրենց կողմից սպասարկվող հաճախորդներից պահանջել այնպիսի ծավալի տեղեկատվություն, որն անհրաժեշտ է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվետվությունների ձևերը լրացնելու համար:

18.6. Արժութային դիլերների (արտարժույթի փոխանակման կետերի) կողմից իրականացված բոլոր գործառնությունները պարտադիր հաշվառվում են նրանց գրանցումների մատյաններում (հավելվածներ 9, 10), որոնցում արտացոլված տվյալների հիման վրա լրացվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից պահանջվող հաշվետվությունները` իրականացվող գործառնություններից յուրաքանչյուրի գծով:

Գրանցումների մատյանների էջերը կարվում և համարակալվում են արժութային դիլերի կամ փոխանակման կետի և հաստատվում` Կենտրոնական բանկի կողմից: Գրանցումների մատյաններն արժութային դիլերի կողմից ամբողջովին լրացվելուց հետո պահպանվում են առնվազն երեք տարի:

(18.6 կետը փոփ. 03.07.00 թիվ 176 որոշում )

18.7. Գործառնական օրվա ցանկացած պահին արժութային դիլերի դրամարկղում, ցպահանջ և ժամկետային հաշիվներում, ինչպես նաև արժեթղթերում ներդրված միջոցների ընդհանուր գումարը չի կարող պակաս լինել`

- ֆիզիկական անձանց համար` 1.0 մլն դրամից և (կամ) դրան համարժեք առաջին խմբի մեջ մտնող արտարժույթից,

- իրավաբանական անձանց համար` 2.0 մլն դրամից և (կամ) դրան համարժեք առաջին խմբի մեջ մտնող արտարժույթից:

18.8. Գործառնական օրվա ցանկացած պահին արտարժույթի փոխանակման կետի դրամարկղում և ցպահանջ կամ ժամկետային հաշիվներում առկա միջոցները (հայկական դրամ կամ արտարժույթ) չեն կարող պակաս լինել`

- ֆիզիկական անձանց համար` 1.0 մլն դրամից և (կամ) դրան համարժեք առաջին խմբի մեջ մտնող արտարժույթից,

- իրավաբանական անձանց համար` 2.0 մլն դրամից և (կամ) դրան համարժեք առաջին խմբի մեջ մտնող արտարժույթից:

18.9. Իրավաբանական անձ արժութային դիլերի կողմից մասնաճյուղ հիմնվելիս դրամարկղի, ցպահանջ և ժամկետային հաշիվների, ինչպես նաև արժեթղթերում ներդրված միջոցների ընդհանուր գումարը յուրաքանչյուր մասնաճյուղի համար ավելացվում է 18.7 կետում նախատեսված գումարի չափով:

18.10. Իրավաբանական անձ արտարժույթի փոխանակման կետի կողմից մասնաճյուղ հիմնվելիս դրամարկղում, ցպահանջ և ժամկետային հաշիվներում առկա գումարը յուրաքանչյուր մասնաճյուղի համար ավելացվում է 18.8 կետում նախատեսված գումարի չափով:

18.11. Սույն կանոնակարգի 18.7, 18.8, 18.9 և 18.10 կետերում նշված գումարների նկատմամբ, կախված արժութային դիլերների և արտարժույթի փոխանակման կետերի տարածքային տեղաբաշխվածությունից, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից կարող են սահմանվել գործակիցներ: Գործակիցների սահմանման համար հիմք է ծառայում տարածքների գոտիականությունը:

18.12. Սույն կանոնակարգի նպատակով գործառնական օր է համարվում արժութային դիլերի (արտարժույթի փոխանակման կետի) կողմից հաճախորդներին սպասարկելու ժամանակը:

Հաշվետվությունների ներկայացման նպատակով աշխատանքի շուրջօրյա կամ այլ ռեժիմի դեպքում գործառնական օրվա ավարտը համարվում է ժամը 15:00-ն:

18.13. Գործառնական օրվա ավարտին արժութային դիլերը (արտարժույթի փոխանակման կետի աշխատակիցը) վերահաշվարկում է դրամարկղի մնացորդները և համեմատում օրվա ընթացքում կատարված գործարքների արդյունքները:

Դրամարկղի փաստացի մնացորդների և հաշվառման արդյունքների միջև տարբերության դեպքում աշխատակցի կողմից կազմվում է ակտ:

18.14. Արժութային դիլերը և արտարժույթի փոխանակման կետի աշխատակիցն արտարժույթի առք ու վաճառքի գործարքի կատարման վերաբերյալ պարտավոր են լրացնել և հաճախորդին տալ անդորրագիր` հատուկ հաշվառման ձևաթերթի տեսքով (հավելված 11):

18.15. Սույն կանոնակարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը, բացառությամբ արտարժույթի առք ու վաճառքի անդորրագրերի, հատուկ հաշվառման ձևաթերթեր չեն համարվում և արժութային դիլերների (արտարժույթի փոխանակման կետի) կողմից պատրաստվում են ինքնուրույնաբար:

Թույլատրվում է համակարգչային հատուկ ծրագրերի կիրառումն այդ փաստաթղթերի պատրաստման և լրացման համար:

18.16. Աշխատանքի ընթացքում արժութային դիլերի և արտարժույթի փոխանակման կետի լիցենզիայում նշված անձինք պարտավոր են ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և կրել լուսանկարով այցեքարտ, որտեղ պետք է նշված լինեն արժութային դիլերի անվանումը, աշխատողի անունը, ազգանունը:

 

i

Կանոն 19. Արժութային դիլերների և արտարժույթի փոխանակման կետերի

գործունեության նկատմամբ վերահսկողությունը

 

19.1. Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիա ստացած արժութային դիլերների (արտարժույթի փոխանակման կետերի) գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների հիման վրա (հավելվածներ 2, 3, 4), ինչպես նաև տեղերում կատարվող ստուգումների միջոցով:

19.2. Տեղերում ստուգումներն անցկացվում են ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հրամանի և դրանով հաստատված ժամանակացույցի հիման վրա` «ՀՀ տարածքում գործող կազմակերպություններում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

(կանոն 19 խմբ. 29.08.00 թիվ 222 որոշում)

 

i

Կանոն 20. (կանոն 20 ուժը կորցրել է 03.07.00 թիվ 176 որոշում)

(8-րդ գլուխը խմբ. 17.11.99 թիվ 186 որոշում)

 

i
ԳԼՈՒԽ 9. Արժութային դիլերի (արտարժույթի փոխանակման կետի) լիցենզիայում նշված անձանց ներկայացվող մասնագիտական համապատասխանության չափանիշները և նրանց քննելու կարգը

 

Կանոն 21. Արժութային դիլերի (արտարժույթի փոխանակման կետի)

լիցենզիայում նշված անձանց ներկայացվող մասնագիտական

համապատասխանության չափանիշները

 

21.1. Արժութային դիլերի (արտարժույթի փոխանակման կետի) լիցենզիայում նշված անձինք (այսուհետև` թեկնածուներ) պետք է բավարարեն հետևյալ մասնագիտական չափանիշներին`

- ՀՀ արժութային օրենսդրության իմացություն,

- ՀՀ կենտրոնական բանկի կողմից արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին ընդունված որոշումների իմացություն,

- իրականացվող արժութային գործառնությունների իմացություն:

 

Կանոն 22. Թեկնածուների մասնագիտական համապատասխանությունը պարզելու

քննության կարգը

 

22.1. Թեկնածուների մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարվում է ՀՀ կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի կողմից:

Թեկնածուները պարտավոր են լիցենզիա ստանալու համար համապատասխան փաստաթղթերը ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում ներկայանալ ՀՀ կենտրոնական բանկ` մասնագիտական համապատասխանությունը պարզելու նպատակով քննություն հանձնելու համար:

22.2. Թեկնածուների մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարվում է գրավոր (տեստային) քննության միջոցով, ընդ որում տեստի յուրաքանչյուր հարցին պատասխանելու համար թեկնածուին հատկացվում է միջին հաշվով 1.5 րոպե:

22.3. Գրավոր քննության տեստը հարցեր պարունակող փաստաթուղթ է, որը մշակվում է ՀՀ կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի և իրավաբանական վարչության կողմից` նախապես հրապարակված թեմաների ցանկի հիման վրա:

Տեստերը, ինչպես նաև դրանցում կատարվող լրացումները և փոփոխությունները հաստատվում են ՀՀ կենտրոնական բանկի նախագահի կողմից, ենթակա չեն հրապարակման և պահվում են ՀՀ կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի մոտ:

22.4. Տեստերը վերանայվում են ոչ պակաս, քան տարին մեկ անգամ` հաշվի առնելով արժութային կարգավորման և արժութային վերահսկողության վերաբերյալ նոր օրենքների և նորմատիվային իրավական ակտերի ընդունումը:

Տեստերը կարող են վերանայվել նաև անհրաժեշտության դեպքում` ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հանձնարարությամբ:

22.5. Տեստերը և դրանցում պարունակվող հարցերի թիվը տարբերակվում են ըստ քննություն հանձնող թեկնածուների (ելնելով նրանց ներկայացվող չափանիշներից) հետևյալ խմբերի`

ա) արժութային դիլեր - 30 հարց

բ) արտարժույթի փոխանակման կետ - 30 հարց:

22.6. Տեստերի հարցերից յուրաքանչյուրը պարունակում է մի քանի պատասխան, որոնցից մեկն է ճիշտ:

Տեստի հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր:

22.7. Արժութային դիլերի (արտարժույթի փոխանակման կետի) լիցենզիայում նշվող անձանց գրավոր (տեստային) քննությունն անցկացվում է ՀՀ կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի առնվազն 3 անդամների ներկայությամբ:

22.8. Թեկնածուներին թույլատրվում է մասնակցել քննությանը` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ներկայացման դեպքում:

Գրավոր (տեստային) քննության ժամանակ թեկնածուին արգելվում է`

- օգտվել օրենսդրական, ենթաօրենսդրական ակտերից և այլ նյութերից, մասնագիտական գրականությունից, տեղեկատուներից,

- երկխոսության մեջ մտնել մյուս թեկնածուների հետ:

22.9. Գրավոր քննությանը հատկացված ժամանակի ավարտից հետո թեկնածուն պարտավոր է տեստը պատասխաններով հանձնել հանձնաժողովի պատասխանատու անձին:

Նշված պահանջներից յուրաքանչյուրի չկատարման դեպքում թեկնածուն զրկվում է քննության հետագա ընթացքին մասնակցելու իրավունքից, և նրա վերաբերյալ տրվում է բացասական եզրակացություն:

22.10. Տեստերի հարցերի պատասխանների արդյունքները քննություն անցկացնող հանձնաժողովի անդամներն ամփոփում են մինչև հանձնաժողովի նիստը և ներկայացնում հանձնաժողովին:

22.11. Տեստերի պատասխանների գնահատումն ու ամփոփումը կատարվում է հետևյալ կերպ. եթե թեկնածուն հավաքել է միավորների առավելագույն թվի`

- մինչև 70 տոկոսը, ապա հանձնաժողովն արձանագրում է, որ թեկնածուն որակավորմամբ և մասնագիտական առումով չի համապատասխանում ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին,

- 70 և ավելի տոկոսը, ապա հանձնաժողովն արձանագրում է, որ թեկնածուն որակավորմամբ և մասնագիտական առումով համապատասխանում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին:

i

22.12. Եթե թեկնածուն որակավորման և մասնագիտական առումով չի համապատասխանում ՀՀ կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին, ապա նա կարող է կրկին դիմել որակավորման և մասնագիտական քննում անցնելու համար:

(22.12 կետը խմբ. 03.07.00 թիվ 176 որոշում)

i

(22.13 կետը հանվել է 03.07.00 թիվ 176 որոշում)

(9-րդ գլուխը խմբ. 17.11.99 թիվ 186 որոշում)

 

i
ԳԼՈՒԽ 10. Արժութային օրենսդրության խախտման համար արժութային դիլերների և փոխանակման կետերի նկատմամբ պատժամիջոցների կիրառման ընթացակարգը և պատժամիջոցների տեսակները

(գլուխ 10 լրաց. 03.07.00 թիվ 176 որոշում)

 

Կանոն 23. Արժութային օրենսդրության խախտման արձանագրման և արժութային

օրենսդրության խախտման համար արժութային դիլերների և

փոխանակման կետերի նկատմամբ պատժամիջոցների կիրառման

ընթացակարգը

 

23.1. «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և (կամ) սույն կանոնակարգով նախատեսված խախտումը համարվում է արձանագրված, եթե առկա է Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի տեսչական վերահսկողության վարչության արձանագրությունը (այսուհետև` արձանագրություն):

23.2. Արձանագրության մեջ հանգամանորեն նկարագրվում է արժութային դիլերի կամ փոխանակման կետի թույլ տված խախտումը: Ընդ որում, անհրաժեշտության դեպքում արձանագրությանը կցվում են նաև արժութային դիլերի կամ փոխանակման կետի թույլ տված խախտման փաստը հիմնավորող կամ պարզաբանող այլ փաստաթղթեր:

23.3. Արժութային օրենսդրության խախտման համար վարույթն սկսված է համարվում բացառապես արձանագրության վերաբերյալ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության դրական եզրակացության (այսուհետև` եզրակացություն) առկայության դեպքում:

Եզրակացությունը կազմվում է արձանագրությունն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում, որով ներկայացված փաստերի հիման վրա պետք է հաստատվի սույն կանոնակարգով նախատեսված խախտման կամ խախտումների առկայությունը և սահմանվի համապատասխան պատժամիջոց (պատժամիջոցներ):

23.4. Դրական եզրակացության առկայության դեպքում իրավաբանական վարչությունը արձանագրությունը (առկայության դեպքում` նաև այլ փաստաթղթեր և տեղեկանքներ) և եզրակացությունը ներկայացնում է «Բանկային իրավախախտումների կանոնագրքով» սահմանված օրենսդրության խախտումները քննարկող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) քննարկմանը:

23.5. Հանձնաժողովի կողմից սույն կանոնակարգի 23.4 կանոնում նշված փաստաթղթերի քննարկումից հետո իրավաբանական վարչությունը պատրաստում է Կենտրոնական բանկի նախագահի համապատասխան հրամանի կամ Կենտրոնական բանկի խորհրդի որոշման նախագիծ:

23.6. Հանձնաժողովի քննարկումից հետո սույն կանոնակարգի 23.4 կանոնում նշված փաստաթղթերին կցվում է նաև հայտարարագրի ձևաթուղթը` համաձայն սույն որոշմանը կից հավելված 14-ի (տուգանքի դեպքում), և հանձնաժողովի նախագահի կից գրությամբ ուղարկվում արժութային դիլերին կամ փոխանակման կետին:

23.7. Սույն կանոնակարգի 23.6 կանոնում նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում արժութային դիլերը կամ փոխանակման կետը կարող է գրավոր ներկայացնել իր բացատրություններն ու առարկությունները արձանագրված խախտման, պատժամիջոցի կիրառման, այդ թվում` տուգանքի նշանակման կամ չափի վերաբերյալ: Ընդ որում, արժութային դիլերը կամ փոխանակման կետը իր առարկություններն ու բացատրությունները կարող է նաև բանավոր ներկայացնել հանձնաժողովին:

23.8. Սույն կանոնակարգի 23.6 կանոնում նշված փաստաթղթերը արժութային դիլերին կամ փոխանակման կետին ուղարկելու օրվանից 7 օրացուցային օր հետո հանձնաժողովը երկրորդ անգամ քննարկում է իրավախախտումը և կայացնում սույն կանոնակարգով նախատեսված որոշում կամ տալիս է եզրակացություն:

23.9. Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունը հանձնաժողովի եզրակացության հիման վրա եռօրյա ժամկետում պատրաստում է`

ա) մասնաճյուղի թույլտվությունը ուժը կորցրած ճանաչելու կամ նախազգուշացում հայտարարելու և (կամ) տուգանքը կիրառելու մասին Կենտրոնական բանկի նախագահի հրամանի նախագիծ, որը արժութային դիլերի կամ փոխանակման կետի բացատրությունների ու առարկությունների (եթե դրանք առկա են), սույն կանոնակարգի 23.6 կանոնում նշված փաստաթղթերի և հանձնաժողովի եզրակացության հետ միասին բանկային վերահսկողության դեպարտամենտի կողմից ներկայացվում է Կենտրոնական բանկի նախագահին, կամ

բ) լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշման նախագիծ, որն արժութային դիլերի կամ փոխանակման կետի բացատրությունների ու առարկությունների, սույն կանոնակարգի 23.6 կանոնում նշված փաստաթղթերի և հանձնաժողովի եզրակացության հետ միասին բանկային վերահսկողության դեպարտամենտի միջնորդությամբ Կենտրոնական բանկի նախագահի կողմից ներկայացվում է Կենտրոնական բանկի խորհրդին:

23.10. Հանձնաժողովը իր որոշմամբ կարճում է վարույթը, եթե տվյալ խախտման համար պատժամիջոց նախատեսված չէ սույն կանոնակարգով:

23.11. Հանձնաժողովը իր որոշմամբ կարող է կարճել վարույթը, եթե իր հիմնավոր կարծիքով արձանագրված խախտումը էական չէ:

23.12. Կենտրոնական բանկի խորհուրդը կամ նախագահը պատժամիջոց կիրառելու մասին որոշում է կայացնում եզրակացության տրման պահից 45 օրացուցային օրվա ընթացքում: Սույն կետում նշված ժամկետում պատժամիջոց կիրառելու մասին որոշում չկայացնելու դեպքում արժութային դիլերի կամ փոխանակման կետի նկատմամբ պատժամիջոց չի կիրառվում:

23.13. Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում խորհրդի կողմից սահմանված ժամկետում:

Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու պահից արժութային դիլերը կամ փոխանակման կետը զրկվում է արժութային գործառնություններ իրականացնելու իրավունքից և պարտավոր է լիցենզիան սույն կանոնակարգի 23.15 կետում նշված ծանուցումը ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում հետ վերադարձնել Կենտրոնական բանկին:

23.14. Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը նշված որոշումը հրապարակվում է առնվազն երկու հազար տպաքանակ ունեցող մամուլում:

23.15. Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման ընդունման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտը պատվիրված նամակով այդ մասին ծանուցում է արժութային դիլերին կամ փոխանակման կետին` ծանուցմանը կցելով նաև Կենտրոնական բանկի խորհրդի համապատասխան որոշումը:

23.16. Արժութային դիլերի կամ փոխանակման կետի կողմից մինչև Կենտրոնական բանկի խորհրդի լիցենզիայի գործողության կասեցման մասին որոշմամբ սահմանված ժամկետը տրված հանձնարարականի կատարման դեպքում արժութային դիլերը կամ փոխանակման կետը գրավոր ձևով այդ մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտին: Սույն կետով նախատեսված տեղեկացումը ստանալուց հետո բանկային վերահսկողության դեպարտամենտը Կենտրոնական բանկի ներքին աշխատակարգերով սահմանված կարգով Կենտրոնական բանկի խորհրդին է ներկայացնում լիցենզիայի գործողության կասեցումը դադարեցնելու մասին որոշման նախագիծ:

23.17. Կենտրոնական բանկի խորհուրդը, քննարկելով արժութային դիլերի կամ փոխանակման կետի` սույն կանոնի 23.16 կետով նախատեսված դիմումը և տեղեկացումը, ընդունում է լիցենզիայի գործողության կասեցումը դադարեցնելու մասին որոշում:

23.18. Այն դեպքում, երբ արժութային դիլերի կամ փոխանակման կետի նկատմամբ որպես պատժամիջոց նշանակվել է տուգանք, և արժութային դիլերը կամ փոխանակման կետը համաձայն չէ տուգանքի նշանակման կամ դրա չափի հետ, ապա տուգանքը գանձվում է դատական կարգով` Կենտրոնական բանկի հայցի հիման վրա` Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության կողմից:

Ընդ որում, տուգանքի գումարները գանձվում են հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների:

23.19. Սույն գլխի իմաստով ֆինանսական տարի է համարվում հունվարի 1-ից (ներառյալ) մինչև դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակահատվածը:

 

Կանոն 24. Արժութային օրենսդրության խախտման համար արժութային

դիլերների և փոխանակման կետերի նկատմամբ կիրառվող

պատժամիջոցները

 

24.1. Արժութային դիլերի կամ փոխանակման կետի (նրանց մասնաճյուղերի) կողմից սահմանված կարգով արժութային գործառնությունների հաշվառումը չվարելը կամ թերի վարելը`

առաջացնում է արժութային դիլերի կամ փոխանակման կետի նկատմամբ տուգանքի նշանակում` չհաշվառված գումարների չափով (բայց ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի 200-պատիկը) և նախազգուշացում` խախտումը Կենտրոնական բանկի նախագահի հրամանով սահմանված ժամկետում վերացնելու հանձնարարականով:

Սույն կետի առաջին մասում նշված խախտումներից որևէ մեկը մեկ ֆինանսական տարվա ընթացքում երկու և ավելի անգամ թույլ տալը` յուրաքանչյուր խախտման դեպքում`

առաջացնում է արժութային դիլերի կամ փոխանակման կետի նկատմամբ տուգանքի նշանակում` չհաշվառված գումարների մինչև հնգապատիկի չափով (բայց ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի 500-պատիկը):

24.2. Արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա կամ մասնաճյուղ բացելու թույլտվություն ստանալու համար արժութային դիլերի կամ փոխանակման կետի կողմից Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերում կեղծ կամ անարժանահավատ տվյալներ արտացոլելը, կամ կեղծ և իրականությանը չհամապատասխանող հայտարարագրեր տալը`

առաջացնում է արժութային դիլերի կամ փոխանակման կետի արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիայի կամ մասնաճյուղի թույլտվության ուժը կորցրած ճանաչում:

24.3. Արժութային դիլերի կամ փոխանակման կետի (նրանց մասնաճյուղերի) տարածքի կամ տարածքների անհամապատասխանությունը սույն կանոնակարգով և (կամ) Կենտրոնական բանկի այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին`

առաջացնում է նախազգուշացում` Կենտրոնական բանկի նախագահի հրամանով սահմանված ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով կամ լիցենզիայի գործողության կասեցում` Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանված ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

24.4. Արժութային դիլերի կամ փոխանակման կետի (նրանց մասնաճյուղերի) կողմից սույն կանոնակարգով և (կամ) Կենտրոնական բանկի այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեխնիկական պահանջները չբավարարելը`

առաջացնում է նախազգուշացում` Կենտրոնական բանկի նախագահի հրամանով սահմանված ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով կամ լիցենզիայի գործողության կասեցում` Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանված ժամկետում խախտումը վերացնելու հանձնարարականով:

24.5. Արժութային դիլերի կամ փոխանակման կետի (նրանց մասնաճյուղերի) կողմից Կենտրոնական բանկի լիազորած անձանց վերստուգումների իրականացմանը կամ վերջիններիս օրինական գործողություններին խոչընդոտելը (պահանջվող տեղեկությունների չտրամադրում, կեղծ և անարժանահավատ տեղեկությունների տրամադրում)`

առաջացնում է արժութային դիլերի կամ փոխանակման կետի արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիայի կամ մասնաճյուղի թույլտվության ուժը կորցրած ճանաչում:

24.6. Արժութային դիլերի կամ փոխանակման կետի կողմից սույն կանոնակարգով և (կամ) Կենտրոնական բանկի այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված հաշվետվությունները չներկայացնելը, սահմանված ժամկետից ուշ ներկայացնելը`

առաջացնում է արժութային դիլերի կամ փոխանակման կետի նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 10-պատիկից մինչև 100-պատիկի չափով:

Սույն կետի առաջին մասում նշված խախտումներից որևէ մեկը մեկ ֆինանսական տարվա ընթացքում երկու և ավելի անգամ թույլ տալը` յուրաքանչյուր խախտման դեպքում

առաջացնում է արժութային դիլերի կամ փոխանակման կետի նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 50-պատիկից մինչև 200-պատիկը:

24.7. Արժութային դիլերի կամ փոխանակման կետի (նրանց մասնաճյուղերի) կողմից լիցենզիայով չնախատեսված գործունեություն իրականացնելը կամ սույն կանոնակարգով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվելը, կամ լիցենզիան ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ չիրականացնելը`

առաջացնում է արժութային դիլերի կամ փոխանակման կետի արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիայի կամ մասնաճյուղի թույլտվության ուժը կորցրած ճանաչում:

24.8. Արժութային դիլերի կամ փոխանակման կետի (նրանց մասնաճյուղերի) կողմից հաճախորդին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների վերաբերյալ անդորրագիր չտալը`

առաջացնում է արժութային դիլերի կամ փոխանակման կետի նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 15-պատիկի չափով:

Սույն կետի առաջին մասում նշված խախտումը մեկ ֆինանսական տարվա ընթացքում երկու և ավելի անգամ թույլ տալը` յուրաքանչյուր խախտման դեպքում`

առաջացնում է արժութային դիլերի կամ փոխանակման կետի նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 40-պատիկի չափով:

24.9. Արժութային դիլերի կամ փոխանակման կետի կողմից Կենտրոնական բանկի նախագահի նախազգուշացման մասին հրամանով կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ տրված հանձնարարականը սահմանված ժամկետում չկատարելը կամ թերի և անպատշաճ ձևով կատարելը`

առաջացնում է արժութային դիլերի կամ փոխանակման կետի արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:

24.10. Արժութային դիլերի կամ փոխանակման կետի կողմից սույն կանոնակարգով և (կամ) Կենտրոնական բանկի այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված հաշվետվություններում անարժանահավատ տվյալների արտացոլումը`

առաջացնում է արժութային դիլերի կամ փոխանակման կետի նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 10-պատիկից մինչև 100-պատիկի չափով:

Սույն կետի առաջին մասում նշված խախտումը մեկ ֆինանսական տարվա ընթացքում երկու և ավելի անգամ թույլ տալը` յուրաքանչյուր խախտման դեպքում`

առաջացնում է արժութային դիլերի կամ փոխանակման կետի նկատմամբ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 50-պատիկից մինչև 500-պատիկը:

 

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ

1996 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի

ԹԻՎ 64 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

 

ՁԵՎ ԹԻՎ 1

(շաբաթական)

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

_____________________________________________________

        (արժութային դիլերի անվանումը (անունը, ազգանունը))

Արտարժույթի  առք ու վաճառքի գործառնությունների վերաբերյալ

 

_______ _________________ 199__ թ.

 

._______________________________________________________________.

|        |        |Փոխարկվող |           |Գնման |Վաճառքի |Վաճռքի|

| Շաբաթվա|Գործարքի|արժույթներ|Գնման ծավալ|միջին |ծավալ   |միջին |

| օրերը  |տեսակը  |/գնվող/վա-|/արտարժույ-|փոխար-|/արտար- |փոխար-|

|        |        | ճառվող/  | թով/      |ժեք   |ժույթով/|ժեք   |

|________|________|__________|___________|______|________|______|

|________|________|__________|___________|______|________|______|

|________|________|__________|___________|______|________|______|

|________|________|__________|___________|______|________|______|

|________|________|__________|___________|______|________|______|

|Ընդամենը|        |          |           |      |        |      |

._______________________________________________________________.

 

Արժութային դիլեր հանդիսացող կազմակերպության ղեկավար _____________

(ֆիզիկական անձ արժութային դիլեր) Կ.Տ.

 

      Կատարող` ______             հեռ` ______

              /անուն, ազգանուն/

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ

1996 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի

ԹԻՎ 64 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

 

ՁԵՎ ԹԻՎ 2

(օրական)

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

_____________________________________________________

        (արժութային դիլերի անվանումը (անունը, ազգանունը))

Արտարժույթի  առք ու վաճառքի գործառնությունների վերաբերյալ

 

_______ _________________ 199__ թ.

 

.________________________________________________________________________.

|  |        |    |     |Փոխարկ-|Առքի|Առքի|Վաճառ-|Վաճառքի|Ընդհանուր|      |

| N|Գործարքի|ժամը|վայրը|վող    |    |փոխ-|քի    |փոխար- |շրջանա-  |Միջին |

|  |տեսակը  |    |     |արժույթ|ծա- |ար- |ծավալ |ժեք    |ռություն |փոխար-|

|  |        |    |     | ներ   |վալ |ժեք |      |       |         |ժեք   |

|__|________|____|_____|_______|____|____|______|_______|_________|______|

| 1|        |    |     |       |    |    |      |       |         |      |

|__|________|____|_____|_______|____|____|______|_______|_________|______|

| 2|        |    |     |       |    |    |      |       |         |      |

|__|________|____|_____|_______|____|____|______|_______|_________|______|

|..|        |    |     |       |    |    |      |       |         |      |

|__|________|____|_____|_______|____|____|______|_______|_________|______|

|10|        |    |     |       |    |    |      |       |         |      |

.________________________________________________________________________.

 

Արժութային դիլեր հանդիսացող կազմակերպության ղեկավար _____________

(ֆիզիկական անձ արժութային դիլեր) Կ.Տ.

 

      Կատարող` ______             հեռ` ______

              /անուն, ազգանուն/

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ

1996 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի

ԹԻՎ 64 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

 

ՁԵՎ ԹԻՎ 3

(շաբաթական)

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

_____________________________________________________

        (փոխանակման կետի անվանումը (անունը, ազգանունը))

Արտարժույթի  առք ու վաճառքի գործառնությունների վերաբերյալ

 

«____» -ից «____» -ը _________________ 199__ թ.

 

.________________________________________________________________________.

|  Շաբաթվա     |Արտարժույթի | Առքի  ծավալը |   Առքի    | Վաճառքի |Վաճառքի|

|  օրերը       |  տեսակը    |              | փոխարժեքը | ծավալը  |       |

|              |            |              |           |         |փոխար- |

|              |            |              |           |         |ժեքը   |

|______________|____________|______________|___________|_________|_______|

|______________|____________|______________|___________|_________|_______|

|______________|____________|______________|___________|_________|_______|

|______________|____________|______________|___________|_________|_______|

|Ընդամենը` ըստ |            |              |           |         |       |

|արտարժույթների|            |              |           |         |       |

.______________|____________|______________|___________|_________|_______|

|____________|______________|___________|_________|_______|

._________________________________________________________.

 

Փոխանակման կետի ղեկավար _________________

 

Կ.Տ.

 

       Կատարող` _________________           հեռ ________

               /անուն, ազգանուն/

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ

1996 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի

ԹԻՎ 64 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4

 

ՁԵՎ ԹԻՎ 4

(օրական)

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

_____________________________________________________

                         (բորսայի անվանումը)

Արտարժույթի  առք ու վաճառքի գործառնությունների վերաբերյալ

 

«____» _________________ 199__ թ.

 

.________________________________________________________________________.

|  | Բորսային  |Գործերի  |Փոխարկվող |Վաճա- |Լոտերի| 1  |Փոխ-|Ընդհա-|Գնոր-|

|  | միջնորդի  |տեսակը   |արժույթնե-|ռողի  |      |լոտի|ար- |նուր  |դի   |

|  |կազմակերպա-|և  ժամ-  |րը (վաճառ-|համարը|քանակը|ար- |ժեք |ծավալը|համա-|

|  | իրավական  |կետայնու-|վող/գնվող)|      |      |ժեքը|    |      |րը   |

|  |  տեսակը   |թյունը   |          |      |      |    |    |      |     |

|__|___________|_________|__________|______|______|____|____|______|_____|

|1 |           |         |          |      |      |    |    |      |     |

|__|___________|_________|__________|______|______|____|____|______|_____|

|..|           |         |          |      |      |    |    |      |     |

.________________________________________________________________________.

 

Բորսայի նախագահ _____________________________________

 

Կ.Տ.

 

Գլխավոր հաշվապահ_____________________________________

 

Թիվ 1 հաշվետվությունը (շաբաթական) լրացվում է արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող դիլերների կողմից:

«Գործարքի տեսակը» սյունակը լրացվում է համաձայն կանոնակարգ 8-ի կանոն 14-ի 14.2 կետի «ա» ենթակետում նշված գործարքների տեսակների` խմբավորված ըստ արտարժույթների տեսակների:

«Փոխարկվող արժույթներ (վաճառվող/գնվող)» սյունակում լրացվում են համապատասխան փոխարկվող արժույթների ISO կոդերը (օրինակ` ԱՄՆ-ի դոլար` USD, հայկական դրամ` AMD, անգլիական ֆունտ ստեռլինգ` GBP և այլն):

«Ընդամենը» սյունակում լրացվում են ողջ շաբաթվա ընթացքում իրականացված գործարքների հանրագումարը` խմբավորված ըստ գործարքի տեսակի, արտարժույթի տեսակի:

Թիվ 2 հաշվետվությունը (օրական) լրացվում է արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող դիլերների կողմից` նրանց գրանցումների մատյաններում հաշվառված տվյալների հիման վրա` հաջորդ օրը ՀՀ կենտրոնական բանկի կողմից առքի ու վաճառքի փոխարժեքների սահմանման նպատակով:

«Գործարքի տեսակը» սյունակում լրացվում են գործարքներն տեսակները` խմբավորված ըստ գործարքի իրականացման վայրի և արտարժույթի տեսակի:

«Վայր» սյունակում լրացվում են գործարքների իրականացման վայրը (բորսա, միջբանկային շուկա, գրասենյակի կամ գործակալի գտնվելու վայրը):

«Միջին փոխարժեք» սյունակում լրացվում է տվյալ վայրում տվյալ գործարքի և տվյալ արտարժույթի գծով միջին փոխարժեքը, որը հաշվարկվում է կանոնակարգ 8-ի կանոն 13-ի 13.3 կետի 4-րդ պարբերությունում նշված կարգով:

Թիվ 3 հաշվետվությունը (շաբաթական) լրացվում է փոխանակման կետերի կողմից` նրանց գրանցումների մատյաններում հաշվառված տվյալների հիման վրա: «Արտարժույթի տեսակը» սյունակում արտարժույթների տեսակները լրացվում են խմբավորված:

Թիվ 4 հաշվետվությունը (օրական) լրացվում է բորսաների կողմից:

«Բորսային միջնորդի կազմակերպա-իրավական տեսակը» սյունակում լրացվում է արժութային գործարք իրականացնող համապատասխան միջնորդի կազմակերպա-իրավական տեսակը` անկախ բրոքեր, բրոքերային գրասենյակ, բրոքեր արժութային դիլեր:

«Գործարքի տեսակը և ժամկետայնությունը» սյունակում նշվում է ֆորվարդ, ֆյուչերս, սվոփ և միջազգային պրակտիկայում ընդունված այլ գործարքների տեսակը և իրականացման ժամկետը:

«Վաճառողի համարը» և «Գնորդի համարը» սյունակներում լրացվում են բորսայում իրականացվող գործարքի համապատասխան կողմ հանդիսացող սուբյեկտի բորսային համարը:

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2001 թ. փետրվարի 5-ի

թիվ 27 որոշմամբ

 

Հավելված 4

Ձև 5

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ _________________________________________________

(բորսայի անվանումը)

 

Թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորների առք ու վաճառքի

գործառնությունների վերաբերյալ

___ ____________________ 200 թ.

.________________________________________________________________________.

|Բորսային   |Գործարքի |Թանկարժեք|Լոտերի|1 լոտի|1 գրամի  |Ընդհա-|Գործարքի |

|միջնորդի   |տեսակը և |մետաղ    |քանակը|ծավալը|գինը     |նուր  |գինը     |

|կազմակերպա-|ժամկետայ-|         |      |      |(ՀՀ դրամ)|ծավալը|(ՀՀ դրամ)|

|իրավական   |նությունը|         |      |      |         |      |         |

|տեսակը     |         |         |      |      |         |      |         |

|___________|_________|_________|______|______|_________|______|_________|

|    1      |    2    |   3     |  4   |  5   |    6    |  7   |   8     |

|___________|_________|_________|______|______|_________|______|_________|

|___________|_________|_________|______|______|_________|______|_________|

|___________|_________|_________|______|______|_________|______|_________|

|___________|_________|_________|______|______|_________|______|_________|

.________________________________________________________________________.

 

Բորսայի նախագահ` ____________________

 

Կ.Տ.

 

Գլխավոր հաշվապահ` ____________________

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2001 թ. փետրվարի 5-ի

թիվ 27 որոշմամբ

 

Հավելված 4-ի Ձև 5-ի լրացման կարգը

 

Թիվ 5 հաշվետվությունը լրացվում է բորսայի կողմից յուրաքանչյուր սակարկությունից հետո:

«Բորսային միջնորդի կազմակերպաիրավական տեսակը» սյունակում լրացվում է գործարք իրականացնող համապատասխան միջնորդի կազմակերպաիրավական տեսակը` անկախ բրոքեր, բրոքերային գրասենյակ, բանկ:

«Գործարքի տեսակը և ժամկետայնությունը» սյունակում լրացվում են սփոթ, ֆյուչերս, սվոփ և միջազգային պրակտիկայում ընդունված գործարքների այլ տեսակները և դրանց իրականացման ժամկետը:

«Թանկարժեք մետաղ» սյունակում լրացվում են գործարքի առարկա հանդիսացող թանկարժեք մետաղի անվանումը` ոսկի, արծաթ, պլատին, պալլադիում կամ դրանց ISO կոդերը` համապատասխանաբար XAU, XAG, XPT, XPD:

«1 լոտի ծավալը» սյունակում լրացվում է սակարկվող ձուլակտորի քաշը, օրինակ` 1 կգ, 400 տրոյական ունցիա, 500 գրամ և այլն:

«Ընդհանուր ծավալը» սյունակը 4 և 5 սյունակների արտադրյալն է:

«Գործարքի գինը» սյունակում նշվում է տվյալ լոտի վաճառքից ստացված հասույթի գումար:

(հավելված 4-ի 5-րդ ձևը լրաց. 05.02.01 թիվ 27 որոշում)

 

Հավելված թիվ 5

 

Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու

լիցենզիայի ձև

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

--- -------------- 199 -- թ.

թիվ ------ որոշմամբ

 

Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու

լիցենզիա թիվ.....

 

Սույն լիցենզիան տրվում է -------------------------------------------

արժութային դիլերի անվանումը, գտնվելու վայրը

 

------------------------------------------------------------------------

կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրի համարը, հասցեն

 

արժութային դիլերին` արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու համար:

 

Արժութային դիլերը չի կարող զբաղվել գործունեության այլ տեսակներով, բացի արժեթղթերի շուկայում գործունեությունից (համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում):

Լիցենզիան վավեր է նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիային կից գրության մեջ նշված տարածքներում:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ`

 

* Լիցենզիայում փոփոխություններ կատարելու դեպքում այդ մասին նշվում է լիցենզիայի վերին աջ անկյունում:

(հավելված 5-ը խմբ. 17.11.99 թիվ 186, փոփ. 03.07.00 թիվ 176 որոշումներ)

 

Հավելված 6

 

Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու

թիվ------- լիցենզիային կից գրության ձև

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

---- --------------- 1999 թ.

թիվ ---որոշմամբ

 

Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու

լիցենզիային կից գրություն

 

թիվ ------

 

Սույնով թույլատրվում է ---------------------------------------------

արժութային դիլերի անվանումը, լիցենզիայի -------------------------------------------------- տարածքում իրականացնել համարը, մասնաճյուղի գտնվելու վայրը, հաստատման ամսաթիվը,

 

արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ:

 

Աշխատակից (ներ)`

------------------------------------------------------------------------

ազգանունը, անունը, անձնագրի համարը, հասցեն

 

Արժութային դիլերը չի կարող զբաղվել գործունեության այլ տեսակներով:

(հավելված 6-ը խմբ. 17.11.99 թիվ 186 որոշում)

 

Հավելված 7

 

Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ

իրականացնելու լիցենզիա թիվ.....

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

----- ----------- 199-- թ.

թիվ ------ որոշմամբ

 

Լիցենզիա թիվ ----------

 

Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություն իրականացնելու

 

Սույն լիցենզիան տրվում է ------------------------------------

Արտարժույթի փոխանակման կետի անվանումը,

-----------------------------------------------------------------

գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը,

-----------------------------------------------------------------

անձնագրի համարը, հասցեն

 

փոխանակման կետին` ֆիզիկական անձանց հետ արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ կատարելու համար:

 

Արտարժույթի փոխանակման կետը չի կարող զբաղվել գործունեության այլ տեսակներով:

 

Լիցենզիան վավեր է լիցենզիային կից գրության մեջ նշված տարածքներում:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ`

 

* Լիցենզիայում փոփոխություններ կատարելու դեպքում այդ մասին նշվում է լիցենզիայի վերին աջ անկյունում:

(հավելված 7-ը խմբ. 17.11.99 թիվ 186 որոշում)

 

Հավելված 8

 

Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու

լիցենզիային կից գրության ձև

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

---- --------------- 1999 թ.

թիվ --- որոշմամբ

 

Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու

լիցենզիային կից գրություն

 

Գրություն թիվ ------

 

Սույնով թույլատրվում է --------------------------------------------

արտարժույթի փոխանակման կետի անվանումը,

-----------------------------------------------------------------------

լիցենզիայի համարը, հաստատման ամսաթիվը, ----------------------------------------------- տարածքում իրականացնել

մասնաճյուղի գտնվելու վայրը

 

արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ:

 

Աշխատակից(ներ)`

----------------------------------------------------------------------

աշխատակցի ազգանունը, անունը

 

Արտարժույթի փոխանակման կետը չի կարող զբաղվել գործունեության այլ տեսակներով:

(հավելված 8-ը խմբ. 17.11.99 թիվ 186 որոշում)

 

Հավելված 9

 

Արժութային դիլերի գրանցումների մատյանի ձև

 

    Արժույթի անվանումը        AMD    USD     RUR    DM    FF

 

            1                  2      3       4      5    6    7    8

Մնացորդն օրվա սկզբում   500000   1500   20000

    Մնացորդն օրվա վերջում    92000   2500   15000   100

.________________________________________________________________________.

|ՀՀ|Գործարքի|Գործարքի |Գրանցման|Վայրը|Արտարժույթ- |Փոխար-|  Գնման կամ    |

|  | տեսակը |ժամկետայ-|ժամը    |     |ների տեսակ- |ժեքը  |վաճառքի ծավալը |

|  |        |նությունը|        |     |ները (գնվող/|դրամով|_______________|

|  |        |         |        |     |վաճառվող)   |      |Արտար- | Դրամով|

|  |        |         |        |     |            |      |ժույթով|       |

|__|________|_________|________|_____|____________|______|_______|_______|

|1.|  Սփոթ  |         | 9:15   |Միջ- |1. USD      | 520  | 100   | 52000 |

|  |        |         |        |բան- |            |      |       |       |

|  |        |         |        |կային|            |      |       |       |

|  |        |         |        |շուկա|            |      |       |       |

|__|________|_________|________|_____|____________|______|_______|_______|

|  |        |         |        |     |2. DM       |      |       |       |

|__|________|_________|________|_____|____________|______|_______|_______|

|2.|Ֆորվարդ |Մարումը  | 9:35   |Բորսա|1. FF       |      |       |       |

|  |        |1 ամսից  |        |     |            |      |       |       |

|__|________|_________|________|_____|____________|______|_______|_______|

|  |        |         |        |     |2. DM       | 290  |12000  |3480000|

|__|________|_________|________|_____|____________|______|_______|_______|

|3.|Ֆյուչերս|Մարումը  |12:15   |Միջ- |1. USD      | 520  |10000  |5200000|

|  |        |3 ամսից  |        |բան- |            |      |       |       |

|  |        |         |        |կային|            |      |       |       |

|  |        |         |        |շուկա|            |      |       |       |

|__|________|_________|________|_____|____________|______|_______|_______|

|  |        |         |        |     |2.AMD       |      |       |       |

|__|________|_________|________|_____|____________|______|_______|_______|

|4.|        |         |        |     |            |      |       |       |

|__|________|_________|________|_____|____________|______|_______|_______|

|__|________|_________|________|_____|____________|______|_______|_______|

|___________|_________|________|_____|____________|______|_______|_______|

|  Ընդամենը`|  ըստ    |        |     |1. USD      | 520* | 100   | 52000 |

|           |  արտար- |        |     |2. DM       |      |       |       |

|           |  ժույթի |        |     |1. FF       |      |       |       |

|           |  տեսակ- |        |     |2. DM       | 290* |12000  |3480000|

|           |  ների   |        |     |1. USD      | 520* |10000  |5200000|

|           |         |        |     |2. AMD      |      |       |       |

.________________________________________________________________________.

 

* Լրացվում է տվյալ արտարժույթի գծով միջին փոխարժեքը:

Արժութային դիլերի գրանցումների մատյանը նպատակ ունի ապահովել ՀՀ կենտրոնական բանկի մշակած իրավական դաշտին համապատասխան գործունեության իրականացումը և կիրառվում է հաշվառման և վիճակագրական նպատակներով: Այս փաստաթղթում գրանցված տվյալները կօգնեն արժութային դիլերներին կանոնավորել իրենց գործունեությունը և կծառայեն իրենց իսկ շահերին` նպաստելով առողջ մրցակցության ապահովմանը:

Արժութային դիլերի գրանցումների մատյանում (հավելված 9) մնացորդը օրվա սկզբում և վերջում ներառում է ինչպես դրամարկղի մնացորդը, այնպես էլ բանկում ցպահանջ և ժամկետային հաշիվներում առկա մնացորդների հանրագումարը:

«Գործարքի տեսակը» սյունակում լրացվում են գործարքների տեսակները:

Բացառությամբ «սփոթ» գործարքի, մյուս բոլոր գործարքների վերաբերյալ նշվում է ժամկետայնությունը (օր.` մարումը 1 ամսից):

«Գրանցման ժամը» սյունակում լրացվում է գործարքի գրանցման պահը:

«Վայրը» սյունակում լրացվում են գործարքների իրականացման վայրը (բորսա, միջբանկային շուկա, արժութային դիլեր հանդիսացող կազմակերպության, դիլերի գտնվելու վայրը):

«Արտարժույթների տեսակները (գնվող/վաճառվող)» սյունակում լրացվում են համապատասխան փոխարկվող արժույթների ISO-ի կոդերը (օրինակ` ԱՄՆ դոլար` USD, հայկական դրամ` AMD, անգլիական ֆունտ ստեռլինգ` GBP և այլն):

Յուրաքանչյուր գործարքի գրանցումը կատարվում է` ելնելով գործարքի նպատակից: Եթե իրականացվում է արտարժույթի գնման գործարք, ապա «Արտարժույթների տեսակները (գնվող/վաճառվող)» սյունակի 1-ին տողում լրացվում է այդ արտարժույթի քանակը, գնման փոխարժեքը և ծավալը` դրամով: Եթե իրականացվում է արտարժույթի վաճառքի գործարք, ապա «Արտարժույթների տեսակները (գնվող/վաճառվող)» սյունակի 2-րդ տողում լրացվում է վաճառվող արտարժույթի քանակը, վաճառքի փոխարժեքը և ծավալը` դրամով:

Համաձայն կանոն 13-ի 13.4 կետի` ՀՀ տարածքում գործող արժութային դիլերները պարտադիր սահմանում և հրապարակում են հայկական դրամի նկատմամբ արտարժույթների փոխարժեքները` կրոս-կուրսի կամ իրենց կողմից նախընտրելի փոխարժեքների հիման վրա: Այսպես` լրացված օրինակում 100 ԱՄՆ դոլար է գնվել գերմանական մարկով: ԱՄՆ դոլարի գնման փոխարժեքը 520 դրամ է: Գնվող արտարժույթի համարժեքը դրամով կազմում է 52000 դրամ:

Եթե գործարքն իրականացվում է դիլերների միջև, այդ թվում` միջբանկային շուկայում կամ բորսայում, ապա «Արտարժույթների տեսակները» սյունակի 1-ին կամ 2-րդ տողում, ելնելով գործարքի նպատակից, ցույց է տրվում գնված կամ վաճառված արտարժույթը: Այս դեպքում գործարքին մասնակցող մյուս կողմը (բանկը, դիլերը) իր գրանցումների մատյանում նշում է այդ գործարքի հակադարձը: Այսպես` օրինակում, երբ ԱՄՆ դոլար է գնվել գերմանական մարկով, ԱՄՆ դոլարի գնման գործարքը գրանցվում է վերոնշյալ սյունակի 1-ին տողում, իսկ երբ գերմանական մարկ է վաճառվել ֆրանսիական ֆրանկով, այդ դեպքում գերմանական մարկի վաճառքի գործարքը գրանցվում է 2-րդ տողում: Այս գործարքների մյուս մասնակիցներն իրենց գրանցումների մատյանում առաջին դեպքում նշում են գերմանական մարկի վաճառքի, իսկ երկրորդ դեպքում` ֆրանսիական ֆրանկի գնման գործարքը:

«Ընդամենը` ըստ արտարժույթի տեսակների» տողում «Արտարժույթների տեսակները» սյունակում կատարվում է օրվա ընթացքում կատարված բոլոր տիպի գործարքների խմբավորումը` ըստ արտարժույթի տեսակների: Այս տողում «Փոխարժեքը դրամով» սյունակում լրացվում է տվյալ արտարժույթի գծով գնման կամ վաճառքի միջին փոխարժեքը, որը հաշվարկվում է կանոնակարգ 8-ի կանոն 13-ի 13.3 կետի 4-րդ պարբերությունում նշված կարգով:

(հավելված 9-ը խմբ. 17.11.99 թիվ 186 որոշում)

 

Հավելված 10

 

Արտարժույթի փոխանակման կետի գրանցումների մատյանի ձև

.______________________________________________________________________.

|  Արժույթի անվանումը    |  AMD   | USD  |  RUR   |  DM   |  FF  |     |

|________________________|________|______|________|_______|______|_____|

|         1              |   2    |  3   |   4    |   5   |   6  |  7  |

|________________________|________|______|________|_______|______|_____|

|  Մնացորդը օրվա սկզբում | 500000 | 1500 | 20000  |       |      |     |

|________________________|________|______|________|_______|______|_____|

|  Մնացորդը օրվա վերջում |  92000 | 2500 | 15000  | 100   |      |     |

.______________________________________________________________________.

.______________________________________________________________________.

|Հ/Հ|Արժույթի տեսակը|                       Ծավալը                     |

|   |               |__________________________________________________|

|   |               |        Գնման            |  Վաճառքի               |

|   |               |_________________________|________________________|

|   |               | Փոխ- | Արտար-  | Դրամով |Փոխ-  |Արտար-  | Դրամով |

|   |               | արժեք| ժույթով |        |արժեք |ժույթով |        |

|___|_______________|______|_________|________|______|________|________|

| 1.| USD           |  520 |  1000   | 520000 |      |        |        |

|___|_______________|______|_________|________|______|________|________|

| 2.| RUR           |      |         |        | 80   | 500000 |  40000 |

|___|_______________|______|_________|________|______|________|________|

| 3.| DM            |  280 |   100   |  28000 |      |        |        |

|___|_______________|______|_________|________|______|________|________|

|___|_______________|______|_________|________|______|________|________|

|___|_______________|______|_________|________|______|________|________|

|   |Ընդամենը` ըստ  |      |         |        |      |        |        |

|   |արտարժույթի    |      |         |        |      |        |        |

|   |տեսակների      |      |         |        |      |        |        |

|___|_______________|______|_________|________|______|________|________|

|   | USD           | 520 *|  1000   | 520000 |      |        |        |

|___|_______________|______|_________|________|______|________|________|

|   | RUR           |      |         |        | 80 * | 500000 |  40000 |

|___|_______________|______|_________|________|______|________|________|

|   | DM            | 280 *|   100   |  28000 |      |        |        |

.______________________________________________________________________.

 

* Լրացվում է տվյալ արտարժույթի գծով միջին փոխարժեքը:

 

Արտարժույթի փոխանակման կետի գրանցումների մատյանը նպատակ ունի ապահովել ՀՀ կենտրոնական բանկի մշակած իրավական դաշտին համապատասխան գործունեության իրականացումը և կիրառվում է հաշվառման և վիճակագրական նպատակներով: Այս փաստաթղթում գրանցված տվյալները կօգնեն արտարժույթի փոխանակման կետերին կանոնավորել իրենց գործունեությունը և կծառայեն իրենց իսկ շահերին` նպաստելով առողջ մրցակցության ապահովմանը:

Արտարժույթի փոխանակման կետերի գրանցումների մատյանում (հավելված 10) մնացորդն օրվա սկզբում և վերջում ներառում է ինչպես դրամարկղի մնացորդը, այնպես էլ բանկում ցպահանջ և ժամկետային հաշիվներում առկա մնացորդների հանրագումարը:

«Արտարժույթի տեսակը» սյունակում լրացվում են գնվող կամ վաճառվող արժույթների ISO-ի կոդերը (օրինակ` ԱՄՆ դոլար` USD, հայկական դրամ` AMD, անգլիական ֆունտ ստեռլինգ` GBP և այլն):

Արտարժույթի փոխանակման կետերն արտարժույթի փոխարժեքը սահմանելիս, ինչպես նաև փոխարկման գործառնություններ իրականացնելիս առաջնորդվում են սույն կանոնակարգի 1-ին և 5-րդ գլուխներով սահմանված պահանջներով:

«Գնման փոխարժեքը» սյունակում նշվում է արտարժույթի փոխանակման կետի կողմից հայկական դրամի դիմաց սահմանված գնման փոխարժեքը:

«Գնման ծավալն արտարժույթով» սյունակում նշվում է գնված արտարժույթի քանակը, իսկ «Գնման ծավալը դրամով» սյունակում նշվում է գնված արտարժույթի համարժեքը դրամով` հաշվարկված գնման փոխարժեքով:

«Վաճառքի փոխարժեքը» սյունակում նշվում է արտարժույթի փոխանակման կետի կողմից հայկական դրամի դիմաց սահմանված վաճառքի փոխարժեքը:

«Վաճառքի ծավալն արտարժույթով» սյունակում նշվում է վաճառված արտարժույթի քանակը, իսկ «Վաճառքի ծավալը դրամով» սյունակում նշվում է վաճառված արտարժույթի համարժեքը դրամով` հաշվարկված վաճառքի փոխարժեքով:

«Ընդամենը` ըստ արտարժույթի տեսակների» տողում «Գնման փոխարժեքը դրամով» և «Վաճառքի փոխարժեքը դրամով» սյունակներում լրացվում է տվյալ արտարժույթի գծով միջին փոխարժեքը, որը հաշվարկվում է կանոն 13-ի 13.3 կետի 4-րդ պարբերությունում նշված կարգով:

(հավելված 10-ը խմբ. 17.11.99 թիվ 186 որոշում)

 

Հավելված 11

 

Ձև թիվ 1

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

«---» -------------199- թ.

թիվ --- որոշմամբ

 

Անդորրագիր ---- թիվ -----

սերիա

 

Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների վերաբերյալ

 

-------------------------------------------------------------------------

բանկի, արժութային դիլերի (արտարժույթի փոխանակման կետի) անվանումը, անունը,

-------------------------------------------------------------------------

                           ազգանունը, հասցեն

 

«» ------------- 199 թ.

 

ժամը «.»

 

Փոխանակվող արժույթի տեսակը ----------------------------------------

 

Առք/վաճառք (ընդգծել)

 

Գումարը (թվերով և բառերով) ---------------------------------------

 

    Փոխանակման փոխարժեքը        ---------------------------------------

 

Հաճախորդին տրվող գումարը և արժույթի տեսակը -----------------------

 

Կ.Տ.

 

Կատարող -----------------------------------------------------------

անուն, ազգանուն

(հավելված 11-ը խմբ. 17.11.99 թիվ 186 որոշում)

 

Հավելված 12

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

---- ------------- 199 -- թ.

թիվ ------ որոշմամբ

 

Տեղեկանք

 

արժութային դիլերի (արտարժույթի փոխանակման կետի) մասին

 

Ներքոհիշյալն այն նվազագույն տեղեկատվությունն է, որը Դուք պարտավոր եք ներկայացնել ՀՀ կենտրոնական բանկ:

Դուք կարող եք ներկայացնել նաև լրացուցիչ տեղեկատվություն, որը կօգնի ՀՀ կենտրոնական բանկին պարզելու Ձեր մասնագիտական համապատասխանությունը:

 

1. Ընդհանուր տեղեկատվություն.

 

Անուն, ազգանուն, հայրանուն ----------------------------------------

Հասցեն ------------------------------------------------------------

Ծննդյան թիվը ------------------------------------------------------

Ծննդավայրը --------------------------------------------------------

Քաղաքացիությունը --------------------------------------------------

Անձնագրի սերիան և համարը -----------------------------------------

Հեռախոսահամարներ --------------------------------------------------

 

2. Կրթություն, որակավորում և փորձ

 

ՈՒսումնական հաստատության Վայրը Հաճախումների Աստիճանները

    (այդ թվում` դպրոցի)              ժամանակա-

        անվանումը                    շրջանները

 

3. Հակառակ ժամանակագրական կարգով ներկայացրեք վերջին 5 տարիներին Ձեր աշխատանքային փորձի մասին տեղեկատվություն:

 

Կազմակերպության (ձեռնարկության) գտնվելու վայրը --------------------

Աշխատանքի ժամկետը ------------ -ից մինչև ------------

Պաշտոնը, աշխատանքի բնույթը ----------------------------------------

Նախկինում եղե՞լ եք կամ ներկայումս հանդիսանու՞մ եք անհատ ձեռներեց, ներկայացրեք այդ գործունեության նկարագիրը

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

4. Նախկինում դատված եղե՞լ եք, թե` ոչ, ներկայումս գտնվու՞մ եք նախաքննության, դատաքննության մեջ, թե` ոչ

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

5. Նշեք առնվազն 3 անձանց անունն ու լրիվ փոստային հասցեն: Վերջիններս պետք է անձամբ ծանոթ լինեն Ձեզ և չպետք է որևէ կերպ առնչվեն այս առաջարկությանը

1. ---------------------------------------------------------------- անուն, ազգանուն, զբաղմունք, հեռախոսի համար 2. ---------------------------------------------------------------- անուն, ազգանուն, զբաղմունք, հեռախոսի համար 3. ---------------------------------------------------------------- անուն, ազգանուն, զբաղմունք, հեռախոսի համար

 

6. Ես հավաստիացնում եմ, որ սույն տեղեկանքում պարունակվող տեղեկատվությունն ստույգ է և լիակատար, գիտակցում եմ, որ նրանում որևէ էական փաստի սխալ ներկայացում կամ բացթողում կարող է հանգեցնել լիցենզիայի ուժը կորցրած ճանաչման:

Ես համաձայն եմ` ՀՀ կենտրոնական բանկին տեղեկացնել անձնական, կենսագրական և ֆինանսական տեղեկատվության մեջ տեղի ունեցող կամ ակնկալվող որևէ էական փոփոխության փաստի մասին:

 

    ___________________            ______________________

    /ստորագրություն/                /ստորագրման ամսաթիվը/

 

(հավելված 12-ը խմբ. 17.11.99 թիվ 186 որոշում)

 

Հավելված 13

 

Հաստատում եմ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ`

Տ. Սարգսյան

 

------------------------

                                            ----- ---------------

 

Թիվ --------------- լիցենզիայում ընդգրկված հետևյալ` թվով -------- աշխատակիցը (ները)`

 

    Անուն, ազգանուն                      անձնագրի սերիան

                                            և համարը

 

1.

2.

3.

 

Սույն ցանկը հանդիսանում է փոխանակման կետի (արժութային դիլերի) թիվ ---- (տրված ----- ----------------թ.) լիցենզիայի անբաժանելի մասը:

 

(հավելված 13-ը լրաց. 03.07.00 թիվ 176 որոշում)

 

Հավելված 14

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի

օրենսդրության խախտումները քննարկող

հանձնաժողովի նախագահին

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

 

Ձեր ----- ------------ ----- թ.

թիվ ----------------- գրության վերաբերյալ

 

Համաձայն կանոնակարգ 8-ի կանոն 23-ի` սույնով տեղեկացնում ենք Ձեզ առ այն, որ մենք համաձայն ենք վերոհիշյալ գրությամբ (հրամանով) արժութային դիլերի կամ փոխանակման կետի նկատմամբ սահմանված տուգանքի նշանակմանը և կիրառմանը արտադատական կարգով, ինչպես նաև համաձայն ենք ---------------- դրամ տուգանքի չափի հետ:

Կից ներկայացնում ենք տվյալ տուգանքի գումարի վճարումն հավաստող անդորրագիրը:

 

Արժութային դիլերի կամ փոխանակման կետի անվանումը (անունը)

 

--------------------------------------------------------------------

 

Անուն, ազգանուն ------------------------------------------------

 

Ստորագրություն -----------------------

 

--- ------------ ----- թ.

 

Արժութային դիլերի կամ փոխանակման կետի կնիքը

 

(հավելված 14-ը լրաց. 03.07.00 թիվ 176 որոշում)

 

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
11.12.1996
N 64
Որոշում