118.0504.231003
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«23» 10 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11803338
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
11 հունիսի 2003 թվականի N 504-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 73 ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 930-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի «զ» կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների արտաբյուջետային միջոցների սպասարկման, հաշվառման և վերահսկողության կարգը հաստատելու մասին» N 404 որոշմամբ հաստատված կարգի 4-րդ և 7-րդ կետերով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված իրավասությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 20-ի N 881-Ն հրամանի դրույթները
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի «Բյուջեների կատարման» ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա հիմնարկների ֆինանսական գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմման, ներկայացման, ամփոփման ընդհանուր պայմանները, հաշվետվությունների առանձին տեսակների ցանկը և առանձնահատկությունները հաստատելու մասին» N 930-Ն հրամանի հավելված 3-ով հաստատված «Հաշվետվությունների առանձին տեսակների կազմման ու ներկայացման առանձնահատկությունների մասին» հրահանգի 7-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված օրինակելի ձև Հ-3-ում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) «N 2223000 Բ. 2. 3. Այլ աղբյուրներից» տողից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ` «N 2230000 Գ. Հատկացումներ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից»,
բ) «N 2000000 ԸՆԴԱՄԵՆԸ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ (տող 2100000+տող 2200000)» տողը շարադրել նոր խմբագրությամբ` «N 2000000 ԸՆԴԱՄԵՆԸ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ (տող 2100000+տող 2200000+տող 2230000)»,
գ) «N 1155110 5.5.1.1. Վառելիքի և ջեռուցման ծախսեր» տողից հետո լրացնել նոր տող` հետևյալ բովանդակությամբ` «N 1155120 5.5.1.2. էլեկտրաէներգիայի ծախսեր 3550»,
դ) «N 1215200 1.5.2. Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր» տողից հետո լրացնել նոր տող` հետևյալ բովանդակությամբ «N 1215300 1.5.3. տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր 6650»:
i
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի «Բյուջեների կատարման ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա հիմնարկների ֆինանսական գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմման, ներկայացման, ամփոփման ընդհանուր պայմանները, հաշվետվությունների առանձին տեսակների ցանկը և առանձնահատկությունները հաստատելու մասին» N 930-Ն հրամանի հավելված 3-ով հաստատված «Հաշվետվությունների առանձին տեսակների կազմման ու ներկայացման առանձնահատկությունների մասին» հրահանգի 7-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված օրինակելի ձև Հ-3-ի լրացման պահանջներում լրացնել նոր 7-րդ կետ հետևյալ բովանդակությամբ.
««7. N 2230000 Գ. Հատկացումներ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից» տողը լրացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տվյալ հիմնարկի արտաբյուջետային հաշվին գումար փոխանցելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման առկայության դեպքում»:
i
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի «Բյուջեների կատարման» ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա հիմնարկների ֆինանսական գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմման, ներկայացման, ամփոփման ընդհանուր պայմանները, հաշվետվությունների առանձին տեսակների ցանկը և առանձնահատկությունները հաստատելու մասին» N 930-Ն հրամանի հավելված 3-ով հաստատված «Հաշվետվությունների առանձին տեսակների կազմման ու ներկայացման առանձնահատկությունների մասին» հրահանգի 7-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված օրինակելի ձև Հ-5-ում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
ա) «N 1132110 -պետական առևտրային հատվածին 1000» տողից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ` «-պետական առևտրային հատվածին ուղղված պահեստավորված միջոցներ 1000.1»,
բ) «N 1132120 -պետական ոչ առևտրային հատվածին 1010» տողից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ` «-պետական ոչ առևտրային հատվածին ուղղված պահեստավորված միջոցներ 1010.1»,
գ) «N 1132130 -ոչ պետական առևտրային հատվածին 1020» տողից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ` «-ոչ պետական առևտրային հատվածին ուղղված պահեստավորված միջոցներ 1020.1»,
դ) «N 1132140 -ոչ պետական ոչ առևտրային հատվածին 1030» տողից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ` «-ոչ պետական ոչ առևտրային հատվածին ուղղված պահեստավորված միջոցներ 1030.1»,
ե) «N 1132220 -պետական առևտրային հատվածին 1100» տողը շարադրել նոր խմբագրությամբ` N «1132210 -պետական առևտրային հատվածին 1100» և դրանից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ` «-պետական առևտրային հատվածին ուղղված պահեստավորված միջոցներ 1100.1»,
զ) «N 1132230 -պետական ոչ առևտրային հատվածին 1110» տողը շարադրել նոր խմբագրությամբ` «N 1132220 -պետական ոչ առևտրային հատվածին 1110» և դրանից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ` «-պետական ոչ առևտրային հատվածին ուղղված պահեստավորված միջոցներ 1110.1»,
է) «N 1132230 -ոչ պետական առևտրային հատվածին 1120» տողից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ` «-ոչ պետական առևտրային հատվածին ուղղված պահեստավորված միջոցներ 1120.1»,
ը) «N 1132240 -ոչ պետական ոչ առևտրային հատվածին 1130» տողից հետո լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ` «-ոչ պետական ոչ առևտրային հատվածին ուղղված պահեստավորված միջոցներ 1130.1»:
i
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի «Բյուջեների կատարման» ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա հիմնարկների ֆինանսական գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմման, ներկայացման, ամփոփման ընդհանուր պայմանները, հաշվետվությունների առանձին տեսակների ցանկը և առանձնահատկությունները հաստատելու մասին» N 930-Ն հրամանի հավելված 3-ով հաստատված «Հաշվետվությունների առանձին տեսակների կազմման ու ներկայացման առանձնահատկությունների մասին» հրահանգի 7-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված օրինակելի ձև Հ-8-ում կատարել հետևյալ փոփոխությունը.
«230 և 231 (140, 143) ենթահաշիվներով բյուջեից ֆինանսավորման գումարների շարժի մասին» տեղեկանքի վերջին տողի «Տարեսկզբի մնացորդը հաշվետու ժամանակահատվածում» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Տարեվերջի մնացորդը հաշվետու ժամանակահատվածի վերջում» բառերով:
i
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2000 թվականի մայիսի 2-ի N 73 հրամանի անվանումից և 2-րդ պարբերությունից հանել «և բյուջետային հիմնարկի արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվի կատարման մասին հաշվետվության ձևը» բառերը: