Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ...

 

 

329.0070.021003

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»         10           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32903314

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

22 սեպտեմբերի 2003 թվականի N 03/70-Ն

 

i

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 890-Ն որոշման 2. կետի.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի գործավարության կարգը` համաձայն Հավելվածի:

2. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, տարածաշրջանային մաքսատների և մաքսային կետերի պետերին` ապահովել սույն հրամանով հաստատված կարգի կիրառումը:

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

մաքսային պետական կոմիտեի

նախագահի 22 սեպտեմբերի 2003թ.

N 03/70-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով սահմանվում է ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի /այսուհետև` կոմիտե/ գործավարության կարգը:

2. Կոմիտեի գործավարության կազմակերպումն իրականացնում է կոմիտեի աշխատակազմը:

3. Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու է ստորաբաժանման ղեկավարը:

4. Գաղտնի փաստաթղթերի շրջանառության կարգը սահմանվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 1997թ. դեկտեմբերի 30-ի N 626 որոշմամբ հաստատված հրահանգի պահանջներին համապատասխան:

 

2. ԿՈՄԻՏԵՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ՇԱՐԺԸ

 

5. Կոմիտեում ստացվող ամբողջ թղթակցությունն ընդունվում և գրանցվում է աշխատակազմի ընդհանուր բաժնում /տարածաշրջանային մաքսատներում և մաքսային կետերում` գործավարի կողմից/` ապարատածրագրային միջոցներով, զուգահեռ նաև մատյանների օգնությամբ:

6. Արգելվում է կոմիտեում չգրանցված թղթակցությանն ընթացք տալը:

7. Կոմիտեի ընդհանուր բաժնում բացվում են բոլոր ծրարները /նաև` էլեկտրոնային/, բացի «Հատուկ կարևորության», «Հույժ գաղտնի», «Գաղտնի» և «Անձամբ» գրառումն ունեցող ծրարներից և անձնական էլեկտրոնային ստորագրությամբ փակված փաստաթղթերի էլեկտրոնային օրինակներից /ֆայլերից/:

«Անձամբ» մակագրությամբ ծրարները /կամ ֆայլերը/ փակ վիճակում գրանցվում և հանձնվում կամ համակարգչային ներքին ցանցով հաղորդվում են հասցեատիրոջը:

8. Ծրարները բացելուց հետո ստուգվում են փաստաթղթերի առկայությունը, փաստաթղթերի և ծրարների համարների համապատասխանությունը: Եթե ծրարում կամ ֆայլում նկատվում են փաստաթղթերի, նրանց հավելվածների բացակայություն, ծրարի և փաստաթղթի համարների անհամապատասխանություն, անընթեռնելիություն կամ այլ թերություն, կազմվում է ակտ երեք օրինակից, որոնցից մեկն առաքվում է ուղարկողին, երկրորդը կցվում է փաստաթղթին, իսկ մյուսը մնում է ընդհանուր բաժնում: Եթե ծրարում կամ ֆայլում հայտնաբերվում են սխալմամբ դրված փաստաթղթեր, դրանք նոր ծրարներով կամ համակարգչային ցանցով ուղարկվում են ըստ պատկանելության` փաստաթղթերին կցելով այն ծրարները /նաև` էլեկտրոնային/, որոնցով դրանք ստացվել են:

9. Ծրարները /նաև` էլեկտրոնային/, որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և կցվում են փաստաթղթին այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է որոշել առաքողի հասցեն կամ եթե անհրաժեշտ է ճշտել նամակի առաքման և ստացման ժամանակը:

10. Օտար լեզվով ստացված փաստաթղթերը հանձնվում են միջազգային հարաբերությունների բաժին, որտեղ փաստաթուղթը թարգմանվում է և վերադարձվում ընդհանուր բաժին` սահմանված կարգով գրանցման համար:

11. Շտապ թղթակցությունը հասցեատիրոջն է հասցվում անհապաղ, մնացածը` պարբերաբար օրվա ընթացքում:

12. Կոմիտեի ղեկավարության կողմից փաստաթղթերի հանձնումը կառուցվածքային ստորաբաժանումներին կատարվում է միայն ընդհանուր բաժնի միջոցով: Ընդհանուր բաժնից ստացված փաստաթղթերը գործավարի /կամ այդ գործառույթները կատարելու համար լիազորված աշխատակցի կողմից/ գրանցվում են համապատասխան ստորաբաժանումներում և ստորաբաժանման ղեկավարի մակագրությունից հետո հանձնվում ըստ պատկանելության:

 

3. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՌԱՔՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

13. Փաստաթղթերի գրանցումն իրականացվում է դրանց հաշվառման, կատարման նկատմամբ հսկողության և տեղեկատվության օպերատիվ օգտագործման նպատակով:

14. Ընդհանուր բաժնում գրանցման ենթակա են`

ա/ մտից փաստաթղթերը, որոնք ստացվում են այլ կազմակերպություններից կամ քաղաքացիներից.

բ/ ելից փաստաթղթերը, որոնք ուղարկվում են այլ կազմակերպություններ կամ քաղաքացիներին.

գ/ ներքին փաստաթղթերը, որոնք ստեղծվում և օգտագործվում են կոմիտեում:

15. Ընդհանուր բաժնում գրանցման ենթակա չեն գովազդային, շնորհավորական բնույթի փաստաթղթերը, ծանուցումները, հրավիրատոմսերը:

16. Մտից փաստաթղթերը գրանցվում են ընդհանուր բաժնում ստանալուն պես, ելից և ներքին փաստաթղթերը` ստորագրման օրը:

17. Մտից փաստաթղթերի վրա, առաջին էջի ներքևի աջ անկյունում դրվում է հաշվառման դրոշմակնիք, որտեղ նշվում է մտից փաստաթղթի ինդեքսը /հերթական համարը ընթացիկ տարվա հունվարի 1-ից/ և գրանցման ամսաթիվը: Գրանցման ոչ ենթակա փաստաթղթերի վրա դրվում է դրոշմակնիք` ընդունման օրվա թվագրումով:

18. Ելից փաստաթղթերի գրանցումը, պատճենի վավերացումը և առաքումը կատարվում է ընդհանուր բաժնում: Ստորագրված ելից փաստաթղթերի գրանցման ժամանակ ընդհանուր բաժնում ստուգվում են`

ա/ թղթակցի հասցեի ճշտությունը.

բ/ փաստաթղթի և դրան կից հավելվածների վրա բոլոր անհրաժեշտ ստորագրությունների առկայությունը.

գ/ փաստաթղթերի վրա հավելվածների մասին նշումների առկայությունը և հավելվածների համապատասխանությունը նշումներին, փաստաթղթերի ձևավորման և դրանց վրա անհրաժեշտ բոլոր ռեկվիզիտների տեղադրման ճշտությունը:

19. Ստորագրված ելից փաստաթղթերի հետ ընդհանուր բաժին են ներկայացվում դրանց պատճենները 2 օրինակից և տվյալ փաստաթղթի ստեղծման համար հիմք հանդիսացող փաստաթուղթը /փաստաթղթերը/: Պատճենների վերևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք` ինդեքսի /ելից փաստաթղթի հերթական համարը և կատարող ստորաբաժանման կոդը/ և գրանցման ամսաթվի նշումով: Պատճեններից մեկը /սույն հրահանգի 27 կետում պահանջվող նշագրումներով /պահվում է ընդհանուր բաժնում, իսկ մյուսը կատարող ստորաբաժանումում: Ընդհանուր բաժնում են պահվում նաև տվյալ փաստաթղթի ստեղծման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը:

20. Ընդհանուր բաժնում ստացված փաստաթղթերի տվյալները գրանցվում են համակարգչում կամ գրանցամատյանում: Մտից փաստաթղթերի համար համապատասխան սյունակներում լրացվում են գրանցման հերթական համարը, ստացման ամսաթիվը, փաստաթղթի ինդեքսը և ամսաթիվը, ուղարկող կազմակերպության /քաղաքացու/ անվանումը, փաստաթղթի համառոտ բովանդակությունը, կատարողի /կատարողների/ ազգանունը, կատարման ժամկետը, տեղեկություններ փաստաթղթի շարժի և կատարման մասին: Ելից և ներքին փաստաթղթերի համար համապատասխան սյունակներում լրացվում են հերթական համարը /ինդեքսը/, ամսաթիվը, հասցեատիրոջ անվանումը, փաստաթղթի համառոտ բովանդակությունը, առաքման մասին տեղեկություններ:

21. Փաստաթղթերը հասցեատիրոջը հանձնվում են ստորագրությամբ:

 

4. ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

22. Ստացված փաստաթղթերը հանձնվում են ըստ պատկանելության նույն օրը:

23. Ղեկավարության կողմից փաստաթուղթն ուղարկվում է կատարողին` մակագրությամբ, որտեղ ցույց է տրվում կոնկրետ կատարողին /կատարողներին/, կատարման գործողությունների բովանդակությունը, անհրաժեշտության դեպքում` կատարման ժամկետը: Եթե մակագրության մեջ նշված են մի քանի կատարողներ, ապա կատարման համար պատասխանատու է հանդիսանում առաջինը ցույց տրված անձը /պատասխանատու կատարող/:

24. Պատասխանատու կատարողին վերապահվում է համատեղ կատարողներին հրավիրելու իրավունք:

25. Փաստաթղթի բնագիրը հանձնվում է պատասխանատու կատարողին, իսկ պատճենը /պատճենները/ համատեղ կատարողին /կատարողներին/, որոնք պարտավոր են սահմանված ժամկետում կազմակերպել դրա կատարումը:

26. Փաստաթղթի համատեղ կատարողները պատասխանատու կատարողի պահանջով պետք է ներկայացնեն բոլոր անհրաժեշտ նյութերը: Համատեղ կատարողները հավասարաչափ պատասխանատու են փաստաթղթի նախագծի ժամանակին և որակով նախապատրաստման համար:

27. Նամակի կամ կարգադրական փաստաթղթի նախագիծը ստորագրման համար ղեկավարությանն է ներկայացվում հիմքի հետ, այսինքն այն փաստաթղթերի, որոնց հիման վրա պատրաստվել է նոր փաստաթուղթը: Ստորագրման ենթակա փաստաթղթին կցվում է դրա պատճենը` կատարող ստորաբաժանման ղեկավարի նշագրմամբ, ինչպես նաև այն անձանց նշագրմամբ, ում հետ այն համաձայնեցվել է:

28. Փաստաթղթերը պետք է լինեն հավաստի, օբյեկտիվ, ամբողջական և ճշգրիտ ինֆորմացիան ընդգրկելով հանդերձ` առավելագույնս հակիրճ, բացառեն տեքստում երկիմաստությունները:

29. Աշխատողները պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի պահպանության համար և պարտավոր են խնամքով վերաբերվել դրանց:

30. Արձակուրդ գնալիս, երկարատև գործուղման մեկնելիս կամ այլ պատճառով բացակայելիս աշխատողը պարտավոր է ստորաբաժանման ղեկավարի հանձնարարությամբ փաստաթղթերը հանձնել իրեն փոխարինողին:

 

5. ԾԱՌԱՅԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

31. Փաստաթղթերը կազմվում են համապատասխան ձևաթղթերի վրա և պետք է ունենան հետևյալ ռեկվիզիտները. կոմիտեի անվանումը, փաստաթղթի տեսակի անվանումը, վերնագիր, հասցեագրում, թվագրում, նշումներ փաստաթղթի տեքստի համաձայնեցման մասին, փաստաթղթի վավերացում: Ներքին փաստաթղթերը /զեկուցագիր, բացատրագիր, դիմում և այլն/ կազմվում են Ա4 կամ Ա5 չափսի ստանդարտ թղթի վրա:

32. Փաստաթղթերի հաստատումն իրականացվում է երկու եղանակով` հաստատման գրիֆով կամ համապատասխան հրամանով: Հաստատման երկու եղանակներն էլ հավասարազոր են:

33. Բոլոր փաստաթղթերի վրա /բացի նամակից/ նշվում է փաստաթղթի տեսակի անվանումը` հրաման, ցուցում, տեղեկանք, զեկուցագիր և այլն:

34. Մեկից ավելի թերթերի վրա կազմված փաստաթղթերի համարակալումը դրվում է սկսած երկրորդ թերթից:

35. Ստորագրվում է որպես կանոն փաստաթղթի առաջին օրինակը, բացի միաժամանակ մեկից ավելի վերադաս հիմնարկներ ուղարկվող փաստաթղթերի, որոնց բոլոր օրինակները ստորագրվում են:

36. Փաստաթղթի ներքևի ձախ կողմում գրվում է կատարողի անվանումը /կամ կատարող ստորաբաժանման անվանումը/ և հեռախոսի համարը:

 

6. ԱՌԱՆՁԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

37. Նախագահի հրամանների ձևակերպումը

Հրամաններով ձևակերպվում կամ հաստատվում են`

ա/ կանոնադրությունները, հրահանգները, դրույթները.

բ/ համալիր և ֆինանսական ստուգումների արդյունքները.

գ/ աշխատակիցների ընդունումը, տեղափոխումը և աշխատանքից ազատումը.

դ/ աշխատակիցների գործուղումները.

ե/ աշխատակիցներին արձակուրդ տրամադրելը, արձակուրդից հետ կանչելը, խրախուսելը կամ կարգապահական տույժի ենթարկելը և այլն:

Ըստ բովանդակության հրամանները լինում են հիմնական գործունեության, վարչատնտեսական հարցերի և անձնակազմի վերաբերյալ: Հրամանում յուրաքանչյուր հանձնարարական ձևակերպվում է առանձին կետով նշելով պատասխանատու կատարողին և կատարման ժամկետները: Կարգադրական մասի վերջում առանձին կետով նշվում է կառուցվածքային ստորաբաժանումը կամ պաշտոնատար անձը, ում վրա դրվում է փաստաթղթի կատարման հսկողությունը: Հիմնական գործունեության և վարչատնտեսական հարցերի վերաբերյալ հրամանները գրանցվում և պահվում են ընդհանուր բաժնում, իսկ անձնակազմի վերաբերյալ հրամանները` կադրերի բաժնում:

38. Հեռագրի, ռադիոհեռագրի ձևակերպումը

Հեռագրի կազմի մեջ մտնում են հետևյալ տարրերը. փաստաթղթի անվանումը, նշում հեռագրի կարգի մասին, հասցեն, տեքստը, ելից համարը, ստորագրությունը, ստորագրողի ազգանունը և պաշտոնը: Հեռագրային, հեռախոսագրային գրագրությունը տարվում է միայն բնույթով շտապ հարցերի վերաբերյալ:

39. Նամակների ձևակերպումը

Նամակներն ըստ տեսակի լինում են նամակ-հարցում, նամակ-պատասխան, նամակ-հանձնարարական, ուղեկցող, երաշխավորող, հիշեցման նամակ և այլն: Նամակ-պատասխաններում նշվում է նամակ-հարցման ինդեքսը և ամսաթիվը: ՈՒղեկցող նամակներն ուղարկվում են հասցեն չնշված փաստաթղթերի կամ այլ նյութերի հետ միասին: ՈՒղեկցող նամակում նշվում է ուղարկվող փաստաթղթի կամ նյութի անվանումը և ուղարկման նպատակը:

40. Արձանագրությունների ձևակերպումը

Արձանագրությունը փաստաթուղթ է, որը բովանդակում է ժողովներում, խորհրդակցություններում և նիստերում հարցերի քննարկման ու որոշումների ընդունման ընթացքը: Արձանագրության ռեկվիզիտներն են` հիմնարկի անվանումը, փաստաթղթի անվանումը, թվագրումը, գրանցման համարը, կազմման տեղը, վերնագիրը, տեքստը, ստորագրությունները: Արձանագրության պարտավորեցնող մասը կազմվում է այնպես, ինչպես կարգադրական փաստաթղթերինը` ըստ կետերի:

41. Ակտերի ձևակերպումը

Ակտը փաստաթուղթ է, կազմված մի քանի անձանց կողմից, և հաստատում է հայտնաբերված փաստերն ու իրադարձությունները: Ակտի ռեկվիզիտներն են` հիմնարկի անվանումը, փաստաթղթի տեսակի անվանումը, կազմման տեղը, թվագրումը, վերնագիրը, ստորագրությունները, անհրաժեշտության դեպքում հաշվառման համարը, հաստատման գրիֆը և համաձայնեցման նշագրումը: Անձինք, որոնք ակտի բովանդակության վերաբերյալ ունեն դիտողություններ, ստորագրում են հետևյալ նշումով. «Դիտողությունները կցվում են...»:

 

7. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

42. Կոմիտեի գրագրության և այլ փաստաթղթերի կատարման ժամկետների հսկողությունը իրականացնում է ընդհանուր բաժինը: Փաստաթղթերի կատարման ժամկետները լրանալուց 2 օր առաջ ընդհանուր բաժինը տալիս է հիշեցման տեղեկանք:

43. Յուրաքանչյուր շաբաթվա վերջին աշխատանքային օրը ընդհանուր բաժնի պետը համապատասխան ստորաբաժանման ղեկավարին է ներկայացնում տեղեկանք սահմանված ժամկետներում չկատարված հանձնարարականների վերաբերյալ:

44. Հանձնարարականը հսկողությունից հանվում է ընդհանուր բաժնի կողմից` կատարումը հաստատող փաստաթղթի հիման վրա:

 

8. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

45. Մինչև կոմիտեի կենտրոնական գերատեսչական արխիվ հանձնելը ընդհանուր բաժնում ժամանակավորապես պահվում են հետևյալ փաստաթղթերը`

ա/ ՀՀ օրենքներ.

բ/ ՀՀ Նախագահի հրամանագրեր.

գ/ ՀՀ Նախագահի կարգադրություններ.

դ/ ՀՀ կառավարության որոշումներ.

ե/ ՀՀ վարչապետի որոշումներ.

զ/ Կոմիտեի նախագահի հրամանները հիմնական գործունեության վերաբերյալ.

է/ Գործավարությամբ ավարտված մտից գրությունները.

ը/ Ելից փաստաթղթերի պատճենները.

թ/ Ելից գրությունների առաքման վերաբերյալ ցուցակները.

ժ/ Այլ փաստաթղթեր:

46. Ֆինանսական, հաշվապահական հաշվառման, կադրերին վերաբերող և իրավաբանական-հետաքննչական փաստաթղթերը պահվում են համապատասխան ստորաբաժանումներում:

47. Ընդհանուր բաժնի համաձայնությամբ ստորաբաժանումներում կարող են պահվել առանձին այլ փաստաթղթեր:

 

9. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ՀԵՏԱԳԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ

 

48. Կոմիտեի կենտրոնական գերատեսչական արխիվ են հանձնվում նախորդ տարվա մշտական և ժամանակավոր պահպանման ենթակա գործավարությամբ ավարտված բոլոր փաստաթղթերը:

49. Արխիվի փաստաթղթերի պահպանումն իրականացվում է «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

50. Անհրաժեշտության դեպքում Արխիվից կարելի է օգտվել`

ա/ գործերը դուրս բերել` միայն աշխատակազմի ղեկավարի թույլտվությամբ.

բ/ փաստաթղթեր պատճենահանել` ընդհանուր բաժնի պետի թույլտվությամբ:

51. Արխիվի ղեկավարը գործերի ընդունման համար ստորագրում է ցուցակների բոլոր օրինակներում, նշում գործերի ընդունման ամսաթիվը և գործերի քանակը: Ցուցակի մեկ օրինակը տրվում է գործերն հանձնողին, մյուսը մնում է արխիվում:

 

 

pin
Մաքսային պետական կոմիտե
22.09.2003
N 03/70-Ն
Հրաման