Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԳԱՐԵՋՐ ...

 

 

106.0140.250803

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»         08           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10603253

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

1 օգոստոսի 2003 թվականի N 140-Ն

 

i

ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԳԱՐԵՋՐԱՈՉԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ՓԱՍՏԱՑԻ ԿՈՐՍՏԻ (ԲՆԱԿԱՆ ԿՈՐՍՏԻ) ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999թ. ապրիլի 29-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի կորստի (բնական կորստի) չափերը սահմանելու կարգի մասին» N 272 որոշման համաձայն

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գարեջրաոչալկոհոլային արդյունաբերությունում առաջացող փաստացի կորստի (բնական կորստի) չափերը» (հավելվածը կցվում է):

2. Նախարարության ագրովերամշակման և գործարարության աջակցության վարչությանը (Մ. Գրիգորյան)` յոթօրյա ժամկետում «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գարեջրաոչալկոհոլային արդյունաբերությունում առաջացող փաստացի կորստի (բնական կորստի) չափերը» ներկայացնել ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայություն` համաձայնեցման և ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման, համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ս. Գալստյանին:

 

       Համաձայնեցված է                       Հաստատված է

    ՀՀ կառավարությանն առընթեր             ՀՀ գյուղատնտեսության նախարարի

    Հարկային պետական ծառայություն         «01» 08, 2003 թ.

    «06» 08, 2003 թ.                      N 140-Ն հրամանով

 

ՉԱՓԵՐ

ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԳԱՐԵՋՐԱՈՉԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ՓԱՍՏԱՑԻ ԿՈՐՍՏԻ (ԲՆԱԿԱՆ ԿՈՐՍՏԻ)

 

Ընդհանուր դրույթներ

 

Սույն նորմատիվ ակտը մշակված է հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածը և սահմանում է գարեջրաոչալկոհոլային արդյունաբերությունում առաջացող բնական կորուստների թույլատրելի սահմանային չափերը:

 

I. Գարու և ածիկի պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը

 

._______________________________________________________________________.

|անվանումը |պահպանման    |Բնական կորուստների չափերը (%-ով քանակի նկատ.) |

|          |ժամկետը      |______________________________________________|

|          |             |   պահեստում    |էլեվատորներում|հարմարեցված   |

|          |             |________________|              |հրապարակներում|

|          |             |սորուն|տարաներով|              |              |

|__________|_____________|______|_________|______________|______________|

|Գարի, ածիկ|մինչև  3 ամիս|0.07% |0.04%    |0.05%         |0.12%         |

|          |_____________|______|_________|______________|______________|

|          |մինչև  3 ամիս|0.09% |0.06%    |0.07%         |0.16%         |

|          |_____________|______|_________|______________|______________|

|          |մինչև  1 տարի|0.12% |0.09%    |0.1%          |-             |

._______________________________________________________________________.

 

1. Մինչև 3 ամիս պահպանման դեպքում բնական կորուստների չափերը կիրառվում են փաստացի պահպանման օրերի հաշվարկով` հետևյալ բանաձևով Կ=ԱxԲ/90, որտեղ Ա-ն մինչև 3 ամիս պահպանման չափն է, իսկ Բ-ն` փաստացի պահպանված օրերի քանակը: Մինչև 6 ամիս և մինչև 1 տարի պահպանման դեպքում փաստացի պահպանված ամիսների հաշվարկով` հետևյալ բանաձևով Կ=Ա+Բ, որտեղ Ա-ն պահպանման նախորդ ժամանակահատվածի կորստի չափն է, իսկ Բ-ն հաշվարկվում է հետևյալ բանաձևով` Բ=ԴxԶ, որտեղ Դ-ն նախորդ կիրառված չափից ավել պահպանված ամիսների քանակն է, Զ-ն ստացվում է պահպանվող առավելագույն ժամանակի համար տրված չափի և նախորդ չափի տարբերությունը բաժանելով 3-ի` մինչև 6 ամիս պահպանման կամ 6-ի` մինչև 1 տարի պահպանման դեպքում:

2. Մեկ տարուց ավել պահպանելու դեպքում կորուստների չափերը ավելանում են յուրաքանչյուր լրիվ ամսվա համար 0. 0033%-ով, բազմապատկելով այն փաստացի ամիսների թվով (կամ 0. 04%-ով ավելանում է հաջորդ լրիվ տարվա համար):

 

II. ԱԾԻԿԻ ՀՂԿՄԱՆ ԵՎ ԱԾԻԿԻ ՈՒ ԳԱՐՈՒ ՆԵՐԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

 

.______________________________________________________________________.

|Կորուստի չափերի անվանումը        |Չափի միավոր                |Կորուստի|

|                                 |                           |չափերը  |

|_________________________________|___________________________|________|

|1. Ածիկի և  գարու ներգործարանային|Տոկոսով արտադրություն բաց  |0.03%   |

|տեղափոխման ժամանակ առաջացող      |թողնվող ածիկի ու գարու     |        |

|անորսալի կորուստները             |տեղափոխվող քանակի նկատմամբ |        |

|_________________________________|___________________________|________|

|2. Անորսալի կորուստները ածիկի    |Տոկոսով հղկման նպատակով    |0.2%    |

|հղկման ժամանակ                   |ընդունվող ածիկի քանակության|        |

|                                 |նկատմամբ                   |        |

.______________________________________________________________________.

 

1. Անորսալի կորուստներին են դասվում հատիկների փոշենման մասնիկների այն մեխանիկական կորուստները, որոնք հնարավոր չէ հավաքել ֆիլտրերի միջոցով:

2. Մյուս բոլոր կորուստները, որոնք առաջանում են հղկման ժամանակ` հավաքվում, կշռվում և գործարանային լաբորատորիայի կողմից տրված գրավոր եզրակացության հիման վրա ուղղվում են արտադրություն` որպես օգտագործելի (վերադարձվող) թափոններ» կամ ոչնչացվում են» կամ օգտագործվում են կենդանիների կերի համար, որպես արտադրությունում անօգտագործելի (անվերադարձ) թափոններ:

 

III. ԳԱՐՈՒ ԵՎ ԱԾԻԿԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

 

Գարու և ածիկի տեղափոխման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը կազմում են (տոկոսով քանակի նկատմամբ)`

ա/. Երկաթուղային և ջրային փոխադրիչ տրանսպորտային

        միջոցներով խառը տեղափոխման ժամանակ`            0.15 %

բ/. Ավտոմոբիլային տրանսպորտով`

                          առանց տարայի                 0.09 %

                          տարայով                      0.07 %

գ/. Երկաթուղային ուղղակի տեղափոխման

        ժամանակ                                        0.5 %

 

Խառը տեղափոխման ժամանակ բնական կորուստների չափերը հաշվարկվում են տրանսպորտի առանձին տեսակների համար առանձին-առանձին և ավելացվում են 30%-ով երկաթուղայինից ջրային կամ հակառակը բեռնաբարձման, 20%-ով նավից-նավ և 30%-ով վագոնից-վագոն կամ վագոնից-ավտոմեքենա բեռնաբարձման դեպքում:

 

IV. ԲՆԱԿԱՆ ԵՎ ՍԻՆԹԵՏԻԿ ՀՈՏԱՎԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ, ԵԹԵՐԱՅՈՒՂԵՐԻ, ԲՈՒՐԱՎԵՏԻՉՆԵՐԻ ԵՎ ՇԱՔԱՐԱՎԱԶԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|Գործողության անվանումը, պահպանման ժամկետը             |Բնական կորուստների|

|                                                      |չափերը %-ով քանակի|

|                                                      |նկատմամբ          |

|______________________________________________________|__________________|

|1. Տակառներում, անոթներում (ֆլյագաներում), շշերում և  |0.02%             |

|այլ փոքր փաթեթավորումներով պահպանման ժամանակ          |                  |

|յուրաքանչյուր լրիվ ամսվա համար                        |                  |

|______________________________________________________|__________________|

|2.  2.1. Պահեստից արտադրություն բաց թողնման ժամանակ   |0.11%             |

|(բացառությամբ էքստրակցիայի մեթոդով ստացված վարդագույն |                  |

|և  նրբերանգ յուղերից)                                 |                  |

|______________________________________________________|__________________|

|    2.2. Էքստրակցիայի մեթոդով ստացված վարդագույն և    |0.01%             |

|նրբերանգ յուղերի բացթողնման ժամանակ                   |                  |

|______________________________________________________|__________________|

|3.  3.1. Շաքարավազ պարկերով փաթեթավորված, փակ         |0.009%            |

|պահեստային տարածքում մինչև  1 ամիս պահպանման ժամանակ  |                  |

|______________________________________________________|__________________|

|    3.2. Պահպանվող յուրաքանչյուր հաջորդ ամսվա համար   |0.003%            |

|______________________________________________________|__________________|

|    3.3. Գույքագրման և  լրացուցիչ կշռման համար        |0.007%            |

._________________________________________________________________________.

 

Հերմետիկ տարաներում պահպանման ժամանակ բնական կորուստների չափեր չեն կիրառվում:

 

    V. ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ    %-ՆԵՐՈՎ ԲԱՐՁՎՈՂ       

       ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ                     ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ  

                                 

1. Հանքային ջրերի ավտոմոբիլային և երկաթուղային

ցիստերնների բարձման ժամանակ (դրանց նախնական

    ողողման հետ միասին) առաջացող կորստի չափը`                    1.0 %

2 . Հանքային ջրի ավտոմոբիլային և երկաթուղային

    ցիստերններով տեղափոխման և  հետագա ընդունման ժամանակ`          1.0 %

    3. Խողովակներով տեղափոխման և  հետագա ընդունման ժամանակ       0.5 %

 

VI. ԱՊԱԿԵ ՇՇԵՐՈՎ ՊԱՏՐԱՍՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

 

Ապակե շշերով պատրաստի արտադրանքի ներգործարանային տեղափոխման, պահպանման և բեռնաբարձման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը

 

    1. Գարեջուր                 %-ով ընդունված և  բացթողնված

                                քանակությունների գումարի           0.09 %

                                կեսի նկատմամբ

2. Ոչ ալկոհոլային խմիչքներ,

       կվաս և  հանքային ջուր            - «-                      0.1 %

 

    3. Հանքային ջուրը առանց     %-ով ընդունված

       արկղերի դարսակով         քանակության նկատմամբ               0.8 %

պահպանման դեպքում

 

VII. ԱՊԱԿԵ ՇՇԵՐՈՎ ՊԱՏՐԱՍՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

 

Բոլոր տեսակի տարաներով (տոկոսով քանակության նկատմամբ)

    1. Հանքային ջրեր                                           0.06 %

    2. Ոչ ալկոհոլային խմիչքներ և  գարեջուր                     0.04 %

 

 

pin
Գյուղատնտեսության նախարարություն
01.08.2003
N 140-Ն
Հրաման