«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«30» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1996 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 դեկտեմբերի 1996 թ. թիվ 395
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների նորմատիվ իրավական ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգը հաստատելու մասին» թիվ 382 որոշման 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմնել «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» պաշտոնական պարբերականը:
i
2. «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» պաշտոնական պարբերականի հրատարակման աշխատանքների ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:
(2-րդ կետը փոփ. 20.04.00 թիվ 195 որոշում)
3. Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի հրատարակման աշխատանքների կազմակերպումը, այդ ակտերի հրատարակման ուղարկումը, դրանց ճիշտ և ժամանակին հրատարակման նկատմամբ վերահսկողությունը դրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության վրա:
(3-րդ կետը փոփ. 20.04.00 թիվ 195 որոշում)
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի պաշտոնական թարգմանությունն օտար լեզուներով իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:
(4-րդ կետը փոփ. 20.04.00 թիվ 195 որոշում)
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունվարի 1-ից: