041.0510.161003
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 հոկտեմբերի 2003 թվականի N 510-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 53 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Գործարարության աջակցման խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-768 հրամանագրի 2-րդ կետին համապատասխան`
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հունվարի 24-ի «Գործարարության աջակցման խորհրդի կազմի մասին» N 53 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
գործարարության աջակցման խորհրդի կազմում ռոտացիոն կարգով ընդգրկված գործարարների ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ագրոսերվիս» ԲԲԸ-ի նախագահ
«Ակադեմիկոս Ա. Լ. Մնջոյանի անվան Գյումրու հիդրոէլեկտրակայան» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն
«Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ի տնօրեն
«Էյջ Փի Էլ Արմենիա» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ
Հայաստանի գյուղացիական փոխօգնության բանկի վարչության նախագահ
«ՄԱՊ» ՓԲԸ-ի նախագահ
«Քեյ Փի Էմ Ջի Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ