«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«27» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1996 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 դեկտեմբերի 1996 թ. թիվ 390
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 117 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 27-ի «Շահութահարկի հաշվարկման նպատակով ձեռնարկությունների և կազմակերպությունների, ինչպես նաև բանկերի (անկախ սեփականության ձևից) կողմից թողարկվող արտադրանքի, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ինքնարժեքի կազմում ներառվող սպառմանն ուղղված միջոցների չհարկվող չափը սահմանելու մասին» թիվ 117 որոշումը:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունվարի 1-ից: