117.0032.090703
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«09» 07 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11703218
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
23 մայիսի 2003 թվականի N 32-Ն
i
ՀՀՇՆ III-9.02-02-03 «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1 հոդվածի և ՀՀ կառավարության 2003թ. փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին» N156-Ն որոշման համաձայն
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել և 2003թ. օգոստոսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում գործողության մեջ դնել ՀՀՇՆ III-9.02.02-03 «Արդյունաբերական կազմակերպությունների գլխավոր հատակագծեր» շինարարական նորմերը:
2. 2003թ. օգոստոսի 1-ից ՀՀ տարածքում ուժը կորցրած ճանաչել ՍՆիՊ II-89-80 «Գլխավոր հատակագծեր արդյունաբերական ձեռնարկությունների» շինարարական նորմերը:
ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐ
ՀՀՇՆ III-9.02.02-03
Հայաստանի Հանրապետության
քաղաքաշինության նախարարություն
ք. ԵՐԵՎԱՆ
.____________________________________________________________________.
| Հանգուցային բառեր. արդյունաբերական կազմակերպություն, արտադրություն,|
| տեղաբաշխում, շենքեր, շինություններ, սարքավորանք, հրակայունության |
| աստիճան, հարթակ, տարածք, ինժեներական ցանցեր |
.____________________________________________________________________.
ՆԱԽԱԲԱՆ
1. ՄՇԱԿՎԵԼ ԵՆ «Հայարդնախագիծ» ՓԲԸ կողմից
2. ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ԵՆ ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական քաղաքականության վարչության կողմից
3. ԸՆԴՈՒՆՎԵԼ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ ԴՐՎԵԼ ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից: Հրաման հմ. 32-Ն առ 23.05.2003թ.
4. Գրանցվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից
..................... Պետական գրանցամատյան .....................
5. ՓՈԽԱՐԵՆ ՍՆիՊ II- 89 - 80
Նորմատիվ փաստաթղթից օգտվելիս պետք է հաշվի առնել շինարարական նորմերի և ստանդարտների հաստատված փոփոխությունները:
Խմբագիրներ` ինժեներ-տնտեսագետ Ա. Վարդապետյան («Հայարդնախագիծ» ՓԲԸ),
ինժեներ Է. Յադոյան («Հայարդնախագիծ» ՓԲԸ), ճարտարապետ Վ. Տոնիկյան (»Հայարդնախագիծ» ՓԲԸ)
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
1 Կիրառման ոլորտը
2 Նորմատիվ հղումներ
3 Տերմիններ և սահմանումներ
4 Ընդհանուր դրույթներ
5 Տարածքի հատակագծում
Շենքերի ու շինությունների տեղաբաշխում, հատակագծում
Ճանապարհներ, մուտքեր և երթանցներ
ՈՒղղաձիգ հատակագծում
6 Բարեկարգում
7 Ինժեներական ցանցերի տեղադրում
Ընդհանուր դրույթներ
Ստորգետնյա ցանցեր
Գետներեսային ցանցեր
Վերգետնյա ցանցեր
Հավելված Ա Տերմիններ և սահմանումներ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ __________________________________________________________________
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐ
ԳԵՆԵՐԱԼՆԻԵ ՊԼԱՆԻ ՊՐՈՄԻՇԼԵՆՆԻԽ ՕՐԳԱՆԻԶԱՑԻՅ
INDUSTRIAL ORGANIZATIONS GENERAL LAYOUT __________________________________________________________________
Գործարկման թվականը ...2003-01-08.....
1 ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
Սույն շինարարական նորմերը տարածվում են նոր, ընդլայնվող և վերակառուցվող արդյունաբերական կազմակերպությունների գլխավոր հատակագծերի նախագծման վրա:
2 ՆՈՐՄԱՏԻՎ ՀՂՈՒՄՆԵՐ
Սույն նորմերում վկայակոչված են հետևյալ նորմատիվային փաստաթղթերը.
ՀՀՇՆ II-2.02-94-Սեյսմակայուն շինարարություն: Նախագծման նորմեր
ՀՀՇՆ II-7.01-96 - Շինարարական կլիմայաբանություն
ՀՀՇՆ II-8-04-01-97- Շենքերի և կառուցվածքների հրդեհային անվտանգություն
ՀՀՇՆ II-8.03-96- Բնական և արհեստական լուսավորում
ՀՀՇՆ IV-11.05.01-96 - Երկաթուղային ճանապարհներ 1520մմ ռելսամիջի
ՀՀՇՆ IV-11.05.02-99- Ավտոմոբիլային ճանապարհներ
ՍՆիՊ II-12-77-Պաշտպանություն աղմուկից
ՍՆիՊ 2.01.07-85 - Բեռնվածքներ և ազդեցություններ
ՍՆիՊ 2.04.02-84 * - Ջրամատակարարում: Արտաքին ցանցեր և շինություններ
ՍՆիՊ 2.04.08-87 - Գազամատակարարում
ՍՆիՊ 2.05.07-91 - Արդյունաբերական տրանսպորտ
ՍՆիՊ 2.06.04-82 - Հիդրոտեխնիկական շինությունների վրա ազդող բեռնվածքներ և ազդեցություններ
ՍՆիՊ 2.07-01-89 - Քաղաքաշինություն: Քաղաքների և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում
ՍՆիՊ 2.09.04-87- Վարչական և կենցաղային շենքեր
ՍՆիՊ III-10-75- Տարածքների բարեկարգում
ՍՆ 245-71-Արդյունաբերական ձեռնարկությունների նախագծման սանիտարական նորմեր
ՍՆ 387-78 - Ընդհանուր օբյեկտներով ձեռնարկությունների խմբերի (արդյունաբերական հանգույցների) գլխավոր հատակագծերի ուրվագծերի մշակման հրահանգներ
ՍՆ-441-72 *- Ցուցումներ ձեռնարկությունների, շենքերի և կառուցվածքների հարթակների և տեղամասերի ցանկապատերի նախագծման:
ԷՍԿ-Էլեկտրակայանքների սարքվածքի կանոններ /հաստատված ՀՀ էներգետիկայի նախարարության 24.06.98 թ. N 189-ԳՄ հրամանով:
ՀՍՏ. ԳՕՍՏ 21.508-95-Կանոններ ձեռնարկությունների կառուցվածքների և բնակարանային-քաղաքացիական օբյեկտների գլխավոր հատակագծերի աշխատանքային գծագրերի կատարման
ԳՕՍՏ 9238-83-Կառուցվածքների և երկաթուղային ճանապարհների 1520/1524մմ ռելսամիջի մոտեցման եզրաչափքեր
ԳՕՍՏ 9720-76-Կառուցվածքների և երկաթուղային ճանապարհների 750մմ ռելսամիջի մոտեցման եզրաչափքեր
3 ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Սույն նորմերում կիրառված տերմինները և նրանց սահմանումները բերված են Ա հավելվածում:
4 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
4.1 Կազմակերպությունները պետք է տեղաբաշխել տարածքային (շրջանային) հատակագծման նախագծով կամ ուրվագծով, բնակավայրի գլխավոր հատակագծով, արդյունաբերական շրջանի հատակագծման նախագծով և արդյունաբերական հանգույցի գլխավոր հատակագծի ուրվագծով նախատեսված տարածքներում:
Կազմակերպությունների տեղադրումն արդյունաբերական հանգույցներից դուրս իրականացվում է տեխնիկատնտեսական հիմնավորման դեպքում:
4.2 Կազմակերպության տեղաբաշխման տարածքը պետք է ընտրել գյուղատնտեսության համար ոչ պիտանի կամ կադաստրային արժեքի միջին մակարդակը չգերազանցող ցածրորակ և բնապահպանության տեսանկյունից արժեք չներկայացնող հողերից:
Կազմակերպությունների տեղաբաշխումն անտառապատ տարածքներում, մերձքաղաքային կանաչ գոտիներում և այն հողերում, որոնց մակարդակը ըստ կադաստրային արժեքի բարձր է միջինից, իրականացվում է ըստ ՀՀ «Հողային օրենսգրքի»:
4.3 Արդյունաբերական կազմակերպությունների տեղաբաշխումը չի իրականացվում.
- քաղաքների կանաչ գոտիներում, ըստ ՍՆիՊ 2.07.01,
- հատուկ պահպանվող տարածքների հողերում և նրանց պահպանության գոտիներում,
- պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գոտիներում, առանց համապատասխան պետական կառավարման մարմինների թույլատրության` ըստ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի,
- հանքաքարերի և ածխային հանքահորերի կամ հարստացնող գործարանների թափոնակույտերի վտանգավոր գոտիներում,
- ակտիվ կարստի, սողանքների, նստվածքների կամ լեռնային մշակումների ազդեցությունից փլված մակերևույթների, հեղեղների և ձնահյուսերի գոտիներում, որոնք կարող են սպառնալ կազմակերպությունների կառուցապատմանը և շահագործմանը,
- միջուկային և ռադիոակտիվ կայանքների, ռադիոակտիվ նյութերի պահեստարանների սանպահպանական գոտիներում,
- ռադիոակտիվ, արտադրական և սպառման թափոններով աղտոտված տեղամասերում, մինչև սանիտարահամաճարակային ծառայության մարմինների կողմից սահմանված ժամկետի ավարտը,
- ամբարտակների կամ պատնեշների ավերման հետևանքով հնարավոր աղետային հեղեղման գոտիներում:
Ծանոթություն: Աղետային հեղեղման գոտի է հանդիսանում այն տարածքը, որի վրա հեղեղումն ունի 1.5մ և ավելի խորություն և կարող է հանգեցնել շենքերի և շինությունների ավերման, մարդկային զոհերի, կազմակերպությունների սարքավորանքի շարքից դուրս գալուն:
4.4 Կազմակերպությունների տեղաբաշխումը պետք է իրականացվի, հաշվի առնելով տարածքների սեյսմիկ պայմանները` ըստ ՀՀՇՆ II-2.02:
4.5 Մթնոլորտային օդի վիճակի վրա ազդող կազմակերպությունների տեղադրման դեպքում պետք է պահպանվի «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքը:
4.6 Կենդանիների բազմացման և բնակության պայմանների վրա ազդող կազմակերպությունների տեղաբաշխման դեպքում պետք է պահպանվի «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը:
4.7 Բույսերի տեսակների պահպանման, նրանց համատեղելիությունների այլազանության, բույսերի աճի և բնապահպանական համակարգերի հավասարակշռության վրա ազդող կազմակերպությունների տեղաբաշխման դեպքում պետք է պահպանվի «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքը:
4.8 Բնակչության առողջության և բնակության պայմանների վրա ազդող կազմակերպությունների տեղաբաշխման դեպքում պետք է պահպանվի «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջները:
4.9 Առաջին և երկրորդ դասի վտանգավորության վնասակար նյութերով մթնոլորտային օդի աղտոտման աղբյուր ունեցող կազմակերպությունները չպետք է տեղաբաշխել մինչև 1մ/վրկ արագությամբ գերակշռող քամիներով և երկարատև կամ հաճախակի կրկնվող անհողմություններով, կարգափոխումներով և մառախուղներով շրջաններում (տարվա ընթացքում 30% օրերից ավելի, ձմռան ընթացքում 50% օրերից ավելի):
4.10 Մթնոլորտային օդի աղտոտման աղբյուր ունեցող կազմակերպությունները բնակելի կառուցապատման նկատմամբ պետք է տեղաբաշխվեն, հաշվի առնելով քամիների գերակշռող ուղղությունը:
Մթնոլորտային օդի հատուկ մաքրություն պահանջող կազմակերպությունները չպետք է տեղաբաշխել մթնոլորտային օդի աղտոտման աղբյուր ունեցող հարևան կազմակերպությունների նկատմամբ գերակշռող ուղղությամբ քամիների հողմահակառակ կողմից:
4.11 Արդյունաբերական և բնակվելու տարածքների միջև անհրաժեշտ է նախատեսել սանիտարապաշտպանական գոտի` ըստ ՍՆ 245:
4.12 Արդյունաբերական կազմակերպությունները բնակվելու գոտու նկատմամբ պետք է տեղաբաշխվեն` ըստ ՍՆիՊ II-12 և հմ. 2-III-11.3 սանիտարական նորմերին:
4.13 Էլեկտրամագնիսական ճառագայթման աղբյուր ունեցող կազմակերպությունների, օբյեկտների և սարքվածքների տեղաբաշխումն այլ արդյունաբերական օբյեկտների և բնակավայրերի բնակելի շրջանների նկատմամբ պետք է իրականացվի` ըստ համապատասխան սանիտարական նորմերի:
4.14 Ջրերի վիճակի վրա ազդող կազմակերպությունների տեղաբաշխման դեպքում պետք է պահպանվի ՀՀ «Ջրային օրենսգրքի» պահանջները:
4.15 Ջրամբարների ափամերձ գոտիներում կազմակերպությունների տեղաբաշխումը թույլատրվում է միայն ջրամբարի հետ կազմակերպության հարթակի անմիջական սահմանակցման անհրաժեշտության դեպքում, համապատասխան պետական կառավարման մարմինների համաձայնությամբ: Ջրամբարների հետ կազմակերպությունների հարթակների սահմանակցման քանակը և ձգվածությունը պետք է լինի նվազագույնը:
4.16 Գետերի և այլ ջրամբարների ափամերձ տեղամասերում կազմակերպությունների տեղաբաշխման դեպքում, նրանց հարթակների հատակագծային նիշերը պետք է ընդունվեն ոչ պակաս 0.5մ բարձր ջրի ամենաբարձր հաշվարկային հորիզոնից, հաշվի առնելով ստորերկրյա գործոնների ազդեցությամբ ջրի բարձրացումը, ջրահոսքի թեքությունը, ինչպես նաև քամու ազդեցությունից ալիքի հաշվարկային բարձրացումը:
Որպես հաշվարկային հորիզոն անհրաժեշտ է ընդունել ջրի ամենաբարձր մակարդակը, նրա գերազանցման հավանականությամբ` ժողովրդատնտեսական և պաշտպանական նշանակություն ունեցող կազմակերպությունների համար 100 տարին մեկ անգամ, մնացած կազմակերպությունների համար` 50 տարին մեկ անգամ, իսկ մինչև 10 տարի շահագործման ժամկետ ունեցող կազմակերպությունների համար` 10 տարին մեկ անգամ:
Ծանոթություն: Կազմակերպությունների տեղաբաշխումը ջրի մակարդակի հաճախակի գերազանցմամբ տեղամասերում, թույլատրվում է համապատասխան տեխնիկատնտեսական հիմնավորման և հեղեղումից կազմակերպության պաշտպանման համար անհրաժեշտ շինությունների իրականացման պայմանների դեպքում:
4.17 Շենքերի և շինությունների տեղաբաշխումն օդանավակայանների նկատմամբ պետք է իրականացվի ըստ ՍՆիՊ 2.07.01-ի և «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանման դեպքում:
4.18 Հատուկ նշանակության օբյեկտների և ուժեղ ներգործության թունավոր նյութերի պահեստների շրջանում, կազմակերպությունների տեղաբաշխման դեպքում հեռավորությունը նշված օբյեկտներից մինչև նախագծվող կազմակերպությունները պետք է ընդունել` ըստ հատուկ նորմերի:
4.19 Կազմակերպությունների տեղաբաշխումը պայթուցիկ նյութերի և նրանց հիման վրա պատրաստվող ու պահպանվող նյութերի և իրերի օբյեկտների մոտակայքում պետք է իրականացվի հաշվի առնելով այդ շրջանների արգելված (վտանգավոր) գոտիների սահմանները:
4.20 Կազմակերպությունների թափոնակուտակիչների, խարամակուտակիչների, հանքամնացուկների պահեստարանների կազմակերպումը, ինչպես նաև մնացուկների պահեստավորումը թույլատրվում է միայն նրանց օգտահանման անհնարինության հիմնավորման և համապատասխան սանիտարապահպանական գոտու ապահովման դեպքում:
Ծանր մետաղներ, մկնդեղ, կապար, սնդիկ, ածուխ և այլ բռնկվող ու թունավոր նյութեր պարունակող արտադրական թափոնակուտակիչները պետք է անջատվեն բնակելի և հասարակական շենքերից ու շինություններից սանիտարապաշտպանական գոտով:
5 ՏԱՐԱԾՔԻ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ
Շենքերի ու շինությունների տեղաբաշխում, հատակագծում
5.1 Կազմակերպությունների հարթակների հատակագծումը պետք է ապահովի առավել բարենպաստ պայմաններ կազմակերպություններում արտադրական գործընթացի ու աշխատանքի, հողամասերի նպատակահարմար ու տնտեսավար օգտագործման և կապիտալ ներդրումների ավելի բարձր արդյունավետության համար:
Վերակառուցվող արդյունաբերական կազմակերպությունների գլխավոր հատակագծերում պետք է նախատեսել գործառական գոտիավորման կարգավորում և ինժեներական ցանցերի տեղաբաշխում:
5.2 Շենքերի, շինությունների այդ թվում նաև ինժեներական ցանցերի միջև հեռավորությունները պետք է ընդունել ըստ 9 և 10 աղյուսակների: Ընդ որում, արդյունաբերական կազմակերպությունների հարթակների կառուցապատման խտությունը պետք է ապահովի արտադրական գործընթացի առավել նպատակահարմար կազմակերպումը և տարածքի խնայողական օգտագործումը, հաշվի առնելով հարթակների ինժեներաերկրաբանական պայմաններն ու թեքությունները:
Ծանոթություն: Արդյունաբերական կազմակերպության կառուցապատման խտությունը որոշվում է կառուցապատման մակերեսի և ցանկապատում (կամ պայմանական սահմաններում) կազմակերպության մակերեսի հարաբերությամբ:
5.3 Կազմակերպությունների գլխավոր հատակագծերում պետք է նախատեսել.
- տարածքի գործառական գոտիավորում` տեխնոլոգիական կապերի, սանիտարահիգիենիկ և հակահրդեհային պահանջների, բեռնաշրջանառության և տրանսպորտի տեսակների հաշվառմամբ,
- նպատակահարմար արտադրական, տրանսպորտային և ինժեներական կապեր,
- հիմնական և օժանդակ արտադրությունների և տնտեսությունների կոոպերացում,
- տարածքների ինտենսիվ օգտագործում, ներառելով վերգետնյա և ստորգետնյա տարածությունները,
- աշխատավորների սպասարկման միասնական ցանցի կազմակերպում,
- թողարկման համալիրների և հերթերի շինարարության և շահագործման հնարավորության իրականացում,
- տարածքի (հարթակի) բարեկարգում,
- սանիտարական պահպանման գոտի, դրա բարեկարգում և կանաչապատում,
- հարող բնակելի կառուցապատման և կազմակերպությունների ճարտարապետության հետ կապված ճարտարապետական միասնական համալիրի ստեղծում,
- հարող տարածքների պաշտպանություն էռոզիայից, ճահճացումից, աղակալումից և ստորերկրյա ջրերի և բաց ջրամբարների պահպանությունը աղտոտումից` կազմակերպությունների թափոններով, արտանետումներով և կեղտաջրերով,
- շինարարության ընթացքում խախտված ժամանակավոր օգտագործման համար հատկացված հողերի վերակուլտիվացում:
5.4 Կազմակերպության գլխավոր հատակագծում պետք է հաշվի առնել տեղանքի բնական առանձնահատկությունները`
- օդի ջերմաստիճանը, ինչպես նաև քամու գերակշռող ուղղությունը,
- նախատեսվող կառուցապատման հողմահակառակ կողմից, ռելիեֆի բարձրացման կամ բլուրների առկայության պատճառով, մեծ ձյունակուտակումների հնարավորությունը,
- գրունտային ջրերի մակարդակի բարձրությունը:
5.5 Վնասակար նյութերի արտանետումներ ունեցող արտադրությունները կազմակերպության հարթակում պետք է տեղաբաշխել բացառելով վնասակար ներգործությունը` աշխատողների, բնակչության առողջության և սանիտարահիգիենիկ պայմանների, ինչպես նաև տեխնոլոգիական գործընթացների, հումքի, սարքավորանքների և մոտ գտնվող այլ կազմակերպությունների արտադրանքի վրա:
Հարթակում 1-ին և 2-րդ դասի վտանգավորության վնասակար նյութերի արտանետումների աղբյուրների առկայության դեպքում օժանդակ շենքերն ու շինությունները պետք է տեղադրվեն այլ շենքերից ու շինություններից գոյացող շրջանառության գոտուց (աէրոդինամիկական ստվերից) դուրս:
5.6 Կազմակերպությունների ավտոհավաքակայանների կառուցման անհրաժեշտությունը, բացի մասնագիտացված ավտոմեքենաների (վթարային տեխնիկական օգնության, տարածքի մաքրման և պահպանման տեխնիկական միջոցների, փրկարարական և հրդեհային ծառայությունների) պետք է հիմնավորվի:
5.7 Կազմակերպության գլխավոր հատակագծով պետք է նախատեսել տարածքի գործառական գոտիավորում.
- նախագործարանային (կազմակերպության ցանկապատից կամ պայմանական սահմանից դուրս),
- արտադրական,
- օժանդակ,
- պահեստային:
Շինարարության կոնկրետ պայմաններից ելնելով, թույլատրվում է գոտիավորման ճշգրտում:
5.8 Կազմակերպության նախագործարանային գոտին պետք է տեղադրվի հիմնական մուտքերի և կազմակերպության աշխատողների մոտեցումների կողմից (քաղաքաշինական պահանջներին համապատասխան):
Կազմակերպությունների նախագործարանային գոտիների չափերը պետք է ընդունել հաշվարկով (հա` 1000 աշխատողի համար).
0,6 - մինչև հազար աշխատողների դեպքում,
0,5 - հազարից մինչև 5 հազար աշխատողների դեպքում,
0,4 - 5 հազարից մինչև 10 հազար աշխատողների դեպքում,
0,3 - 10 հազարից ավելի աշխատողների դեպքում:
Ծանոթություն: Կազմակերպության եռահերթափոխային աշխատանքի դեպքում, պետք է հաշվի առնել առաջին և երկրորդ հերթափոխների աշխատողների թվաքանակը:
5.9 Կազմակերպությունների նախագործարանային գոտիներում պետք է նախատեսել բաց հարթակներ մարդատար ավտոմեքենաների կայանատեղերի համար` ըստ ՍՆիՊ 2.07.01:
Բաց հարթակներ հաշմանդամների ավտոմեքենաների կայանատեղի համար թույլատրվում է տեղադրել կազմակերպության տարածքում:
Հետիոտն ճանապարհներն ավտոկայանատեղերից դեպի կազմակերպության անցարանները, չպետք է հատեն նույն հարթությունում ինտենսիվ շարժման մայրուղիները և ճանապարհները:
Արդյունաբերական կազմակերպության անցարանից կամ վարչական շենքի նախասրահից մինչև ավտոկայանատեղերը, հետիոտն մատչելիությունը պետք է ընդունել 250մ ոչ ավելի:
5.10 Կազմակերպության անցարանները պետք է տեղադրել միմյանցից 1.5կմ ոչ ավելի հեռավորության վրա, իսկ III կլիմայական շրջանում` 1.0կմ ոչ ավելի հեռավորության վրա:
5.11 Հեռավորությունն անցարաններից մինչև հիմնական արտադրամասերի սանիտարակենցաղային սենքերի մուտքը չպետք է գերազանցի 400մ:
Մեծ հեռավորությունների դեպքում, անցարաններից մինչև ամենահեռավոր սանիտարակենցաղային սենքերը, կազմակերպության հարթակում անհրաժեշտ է նախատեսել ներգործարանային մարդատար տրանսպորտ:
5.12 Հեռավորությունը կազմակերպության հարթակի աշխատատեղերից մինչև սանիտարակենցաղային սենքերը պետք է ընդունել` ըստ ՍՆիՊ 2.09.04:
5.13 Առավել բազմաքանակ հերթափոխի համար անցարանների և սանիտարակենցաղային սենքերի, ճաշարանների ու վարչական շենքերի մուտքերի առջև պետք է նախատեսել հարթակներ մեկ մարդու համար 0,15մ2 ոչ ավելի մեծաթիվ հերթափոխի հաշվարկով:
Այն կազմակերպություններում, որտեղ նախատեսվում է հենասայլակներից օգտվող հաշմանդամների աշխատանքի օգտագործման հնարավորություն, արտադրական, վարչական, կենցաղային և օժանդակ շենքերի մուտքերը պետք է սարքավորել ոչ ավել 1:12 թեքությամբ թեքահարթակներով:
5.14 Կազմակերպությունների ընդլայնման համար տարածքները պետք է նախատեսվեն նրանց հարթակների սահմաններից դուրս:
Առանձին արտադրամասերի կամ արտադրությունների համար կազմակերպության հարթակում պահուստային տարածքներ թույլատրվում է նախատեսել միայն տեխնիկատնտեսական հիմնավորման դեպքում:
5.15 Ընդլայնվող, վերակառուցվող և վերապրոֆիլավորվող կազմակերպության գլխավոր հատակագծում պետք է նախատեսել.
- սանիտարապաշտպանական գոտիների կազմակերպում կամ վերանայում (անհրաժեշտության դեպքում),
- հատակագծման ու կառուցապատման ներդաշնակություն բնակավայրի բնակվելու և այլ գործառական գոտիներին հարող տարածքների միջև,
- գործառական գոտիավորման և կազմակերպության հարթակի առանձին գոտիների հատակագծային լուծումների ըստ հերթերի կատարելագործում և նրանց բարեկարգում` առանց կազմակերպության հիմնական արտադրության դադարեցման,
- տարածքի օգտագործման արդյունավետության բարձրացում,
- իրարից անջատ արտադրական և օժանդակ օբյեկտների միավորում,
- կառուցապատման ճարտարապետական արտահայտչականության բարձրացում:
5.16 Արդյունաբերական կազմակերպությունների հարթակներում պետք է նախատեսել արտադրական, օժանդակ և պահեստային սենքերի առավելագույն բլոկավորում:
Առանձին կանգնած շենքերի տեղաբաշխումը թույլատրվում է միայն տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնոլոգիական անհրաժեշտության դեպքում:
Ծանոթություն: III կլիմայական շրջանում, 50 սմ-ից ավել ձյան ծածկույթով կամ տարվա ընթացքում 1մ ճակատի վրա 200մ3 և ավելի տեղափոխվող ձյան քանակության դեպքում պետք է նախատեսել արտադրությունների և տնտեսությունների միավորում մեկ շենքում ուղղանկյուն ուրվագծով, առանց բարձրությունների անկման:
5.17 Կախված արտադրության առանձնահատկություններից և բնական պայմաններից, շենքերն ու շինությունները պետք է տեղաբաշխել պահպանելով հետևյալ պահանջները.
- շենքերի ու լուսանցների երկայնական առանցքները պետք է կողմնորոշել միջօրեականի նկատմամբ 450 - 1100 սահմաններում,
- օդավորման երդիկների երկայնական առանցքները և օդավորման համար օգտագործվող բացվածքներով շենքերի պատերը հատակագծում պետք է կողմնորոշել տարվա ամառային ժամանակաշրջանի քամիների գերակշռող ուղղությանն ուղղահայաց կամ ոչ պակաս 450 անկյան տակ:
5.18 Կիսափակ բակեր ձևավորող շենքեր թույլատրվում է կիրառել այն դեպքերում, երբ տեխնոլոգիայի կամ վերակառուցման պայմաններից կախված այլ հատակագծային լուծում չի կարող ընդունվել:
Կիսափակ բակերը երկար կողմով պետք է տեղադրել քամիների գերակշռող ուղղությանը զուգահեռ կամ ոչ ավելի 450 շեղումով, ընդ որում բակի բաց կողմը պետք է ուղղված լինի քամիների գերակշռող ուղղությամբ:
Պատուհանների բացվածքներով լուսավորվող շենքերին կից կիսափակ բակերի լայնությունը պետք է լինի ոչ պակաս, քան բակ ձևավորող դիմացի շենքերի մինչև քիվագլուխը բարձրությունների կիսագումարը, բայց 15մ ոչ պակաս:
Վնասակար արտադրական և պայթյունահրդեհավտանգ խառնուրդների դեպի բակ արտանետումների բացակայության դեպքում, բակի լայնությունը կարող է փոքրացվի մինչև 12մ:
Ծանոթություններ:
1. Կիսափակ է համարվում երեք կողմից միմյանց կից շենքերով կառուցապատված և հատակագծում խորության և լայնության մեկից ավել հարաբերություն ունեցող բակը:
2. Բակի խորության և լայնության երեքից ավելի հարաբերության, պայթյունահրդեհավտանգ խառնուրդների և արտադրական վնասակարությունների կուտակման հնարավորության դեպքում, բակը պարփակող շենքի մասում անհրաժեշտ է նախատեսել օդափոխության համար բացվածք` ոչ պակաս 4մ լայնությամբ և ոչ պակաս 4,5մ բարձրությամբ: Բացվածքի ներքևի նիշը պետք է համընկնի հարակից տարածքի հատակագծային նիշին: Բացվածքի գործառական նշանակությունը խաթարող դարպասների, ցանկապատերի և այլ շինությունների սարքավորումը բացվածքներում չի թույլատրվում:
3. Կիսափակ բակի բաց կողմը պետք է ուղղված լինի քամիների գերակշռող ուղղության հողմահակառակ կողմը: Բակի այլ կողմնորոշման դեպքում նրա բաց մասի դիմաց անհրաժեշտ է տեղադրել շենքեր կամ ցանկապատեր:
5.19 Բոլոր կողմերից փակ բակեր ձևավորող շենքերի կիրառումը թույլատրվում է միայն տեխնոլոգիական կամ հատակագծային հիմնավորումների առկայության դեպքում, հետևյալ պայմանների պահպանմամբ.
- բակի լայնությունը պետք է լինի ոչ պակաս բակը ձևավորող շենքերի մինչև քիվագլուխը ամենամեծ բարձրությունից, բայց 18մ ոչ պակաս»
- վնասակար նյութերի և պայթյունահրդեհավտանգ խառնուրդների կուտակումների հնարավորության դեպքում, բակի միջանցիկ օդափոխությունը պետք է ապահովվի 4մ ոչ պակաս լայնության և 4,5մ ոչ պակաս բարձրության բացվածքով:
5.20 Փակ և կիսափակ բակերում շենքերի կցակառույցներ, ինչպես նաև առանձին կանգնած շենքերի կամ շինությունների տեղաբաշխում չի իրականացվում:
Ծանոթություն: Կիսափակ բակերում թույլատրվում է տեղաբաշխել առանձին կանգնած էներգիական և օդափոխիչ շինություններ: Ընդ որում» հեռավորությունը այդ շինություններից մինչև շենքերը պետք է բավարարի կիսափակ բակերի սարքավորանքներին ներկայացվող պահանջներին:
5.21 Պատուհանների բացվածքներով լուսավորվող շենքերի ու շինությունների միջև հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս հակառակ կողմում կանգնած շենքերի ու շինությունների մինչև քիվագլուխը ամենամեծ բարձրությունից և ոչ պակաս 1 աղյուսակում նշված մեծություններից:
Ծանոթություններ:
1. Եթե դիմացի շենքերից կամ շինություններից մեկը չունի լուսաբացվածքներ դեպի մյուսը ուղղված կողմի հնարավոր ստվերային գոտում, ապա նրանց միջև հեռավորությունը որոշվում է միայն առանց լուսաբացվածքների շենքի կամ շինության բարձրությունով:
2. Լուսաբացվածքներ չունեցող բարձրաբերձ շինությունները (խողովակներ, աշտարակներ, սյուներ, դարակաշարեր և այլն) թույլատրվում է տեղադրել լուսաբացվածքներ ունեցող շենքի պատից շինության տրամագծից կամ դեպի շենքը ուղղված կողմի չափից ոչ պակաս հեռավորության վրա: Եթե բարձրաբերձ շինությունների հնարավոր ստվերային գոտում գտնվող շենքի պատը չունի լուսաբացվածքներ, ապա նրանց միջև հեռավորությունը սույն նորմերով չի նորմավորվում:
3. Շենքի ճակատից ոչ պակաս, քան 3մ հեռավորության վրա տեղադրված երկայնական բացվածքներով շենքերի համար, որպես շենքի բարձրություն անհրաժեշտ է ընդունել մինչև լուսաբացվածքի քիվագլուխը բարձրությունը:
4. Նշված հեռավորությունները կարող են նվազեցվել, երբ, հաշվի առնելով հանդիպակաց շենքերի պատուհանների ստվերումը, հաշվարկով կարելի է ապահովել դիմակա շենքերի նորմերով պահանջվող բնական կամ համատեղված լուսավորությունը:
5.22 Կազմակերպությունների հարթակներում տեղադրվող դիմացի շենքերի կոորդինատային առանցքները պետք է համընկնեն:
5.23 Զգալի դինամիկական բեռնվածքներ և գրունտի տատանում առաջացնող շենքերն ու շինությունները պետք է տեղաբաշխել տատանումների նկատմամբ հատուկ զգայունություն ունեցող արտադրություններով շենքերից ու շինություններից հաշվարկով որոշված հեռավորության վրա` հաշվի առնելով տարածքի ինժեներաերկրաբանական պայմանները, հիմքերի հիմնատակի գրունտի ֆիզիկամեխանիկական հատկությունները, ինչպես նաև գրունտների վրա դինամիկական բեռնվածքների և տատանումների վերացման միջոցառումները` ըստ ՍՆիՊ 2.01.07:
5.24 Առանձնապես վնասակար գործընթացներով արտադրություններն ու փորձարկման կայանները, պայթյունավտանգ ու հրդեհավտանգ օբյեկտները, ինչպես նաև այրվող ու դյուրաբոցավառվող թունավոր և պայթյունավտանգ նյութերի բազային պահեստները պետք է տեղաբաշխվեն բնակելի շենքերից, այլ արտադրություններից, ավտոճանապարհներից և երկաթուղիներից անվտանգ հեռավորության վրա:
5.25 Գազ, ծուխ և փոշի մթնոլորտ արտանետող արտադրական գործընթացով շենքերը, շինությունները, բաց կայանքները, պայթյունավտանգ ու հրդեհավտանգ օբյեկտները` ըստ հնարավորության, չպետք է տեղաբաշխվեն այլ արտադրական շենքերի ու շինությունների նկատմամբ քամիների գերակշռող ուղղության հողմակողմից:
5.26 Զովացնող լճակները, ջրավազանները, նստվածքային զտարանները և այլն պետք է տեղաբաշխել այնպես, որ վթարի դեպքում հեղուկի տարածումը չսպառնա կազմակերպության կամ այլ արդյունաբերական, բնակելի և հասարակական շենքերին ու շինություններին հեղեղմամբ:
5.27 Ցողիչ ջրավազանները երկար կողմով պետք է տեղաբաշխել ամառային ժամանակաշրջանի քամիների գերակշռող ուղղությանը ուղղահայաց:
5.28 Արտադրության կարգից և հրակայունության աստիճանից կախված, հեռավորությունները շենքերի ու շինությունների միջև պետք է ընդունել 1 աղյուսակում նշվածից ոչ պակաս:
Աղյուսակ 1
._________________________________________________________________________.
|Շենքերի կամ |Շենքերի ու շինությունների միջև հեռավորությունը մետրերով`|
|շինությունների |շենքերի կամ շինությունների հրակայունության աստիճանի |
|հրակայունության|դեպքում |
|աստիճանը |_________________________________________________________|
| | I, II |III | IV, V |
|_______________|____________________________________________|____|_______|
|I, II |Չի նորմավորվում` Գ և Դ կարգի | 9 |12 |
| |արտադրություններով շենքի և շինությունների | | |
| |համար: | | |
| | | | |
| |9 - Ա, Բ, Վ կարգի արտադրություններով շենքի | | |
| |ու շինությունների համար (տես. ծանոթ. 3) | | |
| | | | |
|III | 9 |12 |15 |
|IV, V | 12 |15 |18 |
|_________________________________________________________________________|
|Ծանոթություններ: |
| 1. Շենքերի ու շինությունների միջև նվազագույն հեռավորություն է |
|համարվում արտաքին պատերի կամ կոնստրուկցիաների միջև եղած հեռավորությունը:|
|Շենքերի կամ շինությունների 1 մ ավելի և այրվող նյութերից իրականացված |
|ցցված կոնստրուկցիաների առկայության դեպքում, նվազագույն հեռավորությունը |
|համարվում է այդ կոնստրուկցիաների միջև հեռավորությունը: |
| 2. Արտադրական շենքերի ու շինությունների միջև հեռավորությունը չի |
|նորմավորվում. |
| . եթե III, IV, V հրակայունության աստիճանի երկու և ավելի շենքերի կամ |
|շինությունների հատակների մակերեսների գումարը չի գերազանցում հակահրդեհային|
|պատերի միջև հատակների թույլատրելի մակերեսը, հաշվի առնելով առավել |
|հրդեհավտանգ արտադրության և հրակայունության ցածր աստիճան ունեցող շենքերն |
|ու շինությունները, |
| . եթե դեպի այլ շենք դուրս եկող ավելի բարձր կամ լայն շենքի կամ |
|շինության պատը հանդիսանում է հակահրդեհային, |
| . եթե II հրակայունության աստիճանի շենքերն ու շինությունները, անկախ |
|նրանցում տեղադրված արտադրությունների հրդեհային վտանգից, ունեն իրար դիմաց |
|խուլ պատեր կամ բացվածքներով պատեր լցված ապակե բլոկներով կամ ամրանավորված |
|ապակիով` հրակայունության ոչ պակաս 0,75ժ սահմանով: |
| 3. Նշված հեռավորությունը Ա, Բ, Վ կարգի արտադրություններով, I, II |
|հրակայունության աստիճանի շենքերի ու շինությունների համար նվազում է 9-ից |
|մինչև 6 մ, հետևյալ պայմաններից մեկի պահպանման դեպքում. |
| . շենքերն ու շինությունները սարքավորվում են հաստատուն հրդեհային |
|մարման ավտոմատ համակարգերով, |
| . Բ կարգի արտադրություններով շենքերում հարկի 1 մ2 մակերեսի վրա բռնկվող|
|նյութերի տեսակարար բեռնվածքը փոքր է կամ հավասար է 10 կգ: |
| 4. Հեռավորությունը կազմակերպությունների շենքերից ու շինություններից |
|(անկախ նրանց հրակայունության աստիճանից) մինչև փշատերև ծառատեսակների |
|անտառային զանգվածի և տորֆի մշակման կամ բաց տեղադիրքի սահմանը պետք է |
|ընդունել 100 մ, խառը ծառատեսակների` 50 մ, սաղարթավոր ծառատեսակների` 20 մ:|
| . Հեռավորությունը կազմակերպությունների շենքերի ու շինությունների և |
|տորֆի բաց տեղադիրքի միջև թույլատրվում է կրճատել երկու անգամ` տորֆի բաց |
|տեղադիրքի վրա ոչ պակաս 0,5 մ հողալցման շերտի պայմանով: |
._________________________________________________________________________.
Աղյուսակ 2
.__________________________________________________________________________
| Պահեստներ | Հեռավորությունը պահեստներից մինչև շենքերն ու |
| | շինությունները և պահեստների միջև, մ |
| |_______________________________________________________|
| |շենքերը և | Պահեստներ |
| |շինությունները` |______________________________________|
| |հրակայունության | քարածխի | ֆրեզված |Կտորավոր տորֆի |
| |աստիճանի դեպքում| | տորֆի | |
| | |______________________________________|
| | | տարողությունը, տ |
| |________________|______________________________________|
| |I, II |III|IV,|1000 |պակաս|1000 |պակաս|1000 |պակաս|
| | | |V |մինչև |1000 |մինչև |1000 |մինչև |1000 |
| | | | |100000| |10000 | |10000 | |
|_________________|________|___|___|______|_____|______|_____|______|_____|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
|_________________|________|___|___|______|_____|______|_____|______|_____|
|1. Քարածխի | | | | | | | | | |
|տարողությունը, տ | | | | | | | | | |
| | | | | | | | | | |
|1000 և ավել |6 չի |6 |12 |---* |---* |12 |12 |6 |6 |
| |նորմա- | | | | | | | | |
|պակաս 1000 |վորվում |6 |12 |---* |---* |12 |12 |6 |6 |
|_________________|________|___|___|______|_____|______|_____|______|_____|
|2. Ֆրեզված տորֆի | | | | | | | | | |
|տարողությունը, տ | | | | | | | | | |
| | | | | | | | | | |
|1000 մինչև 10000|24 |30 |36 |12 |12 |---* |---* |---* |---* |
|պակաս 1000 |18 |24 |30 |12 |12 |---* |---* |---* |---* |
|_________________|________|___|___|______|_____|______|_____|______|_____|
|3. Կտորավոր տորֆի| | | | | | | | | |
|տարողությունը, տ | | | | | | | | | |
| | | | | | | | | | |
|1000 մինչև 10000|18 |18 |24 |6 |6 |---* |---* |---* |---* |
|պակաս 1000 |12 |15 |18 |6 |6 |---* |---* |---* |---* |
|_________________|________|___|___|______|_____|______|_____|______|_____|
|4. Անտառանյութերի| | | | | | | | | |
|(կլոր ու սղոցված)| | | | | | | | | |
|և վառելափայտի | | | | | | | | | |
|տարողությունը, մ3| | | | | | | | | |
| | | | | | | | | | |
|1000 մինչև 10000|15 |24 |30 |24 |24 |42 |42 |42 |42 |
|պակաս 1000 |12 |15 |15 |18 |18 |36 |36 |36 |36 |
|_________________|________|___|___|______|_____|______|_____|______|_____|
|5. Տաշեղների | | | | | | | | | |
|և թեփի | | | | | | | | | |
|տարողությունը, մ3| | | | | | | | | |
| | | | | | | | | | |
|1000 մինչև 5000 |18 |30 |36 |24 |24 |42 |42 |42 |42 |
|պակաս 1000 |15 |18 |24 |18 |18 |36 |36 |36 |36 |
|_________________|________|___|___|______|_____|______|_____|______|_____|
|6. Դյուրա- | | | | | | | | | |
|բոցավառվող | | | | | | | | | |
|հեղուկների | | | | | | | | | |
|տարողությունը, մ3| | | | | | | | | |
| | | | | | | | | | |
|1000 մինչև 2000 |30 |30 |36 |18 |18 |42 |42 |36 |36 |
|600 մինչև 1000 |24 |24 |30 |12 |12 |36 |36 |30 |30 |
|300 մինչև 600 |18 |18 |24 |6 |6 |30 |30 |24 |24 |
|պակաս 300 |12 |12 |18 |6 |6 |24 |24 |18 |18 |
|_________________|________|___|___|______|_____|______|_____|______|_____|
|7. Այրվող | | | | | | | | | |
|հեղուկների | | | | | | | | | |
|տարողությունը, մ3| | | | | | | | | |
| | | | | | | | | | |
|5000 մինչև 10000|30 |30 |36 |18 |18 |42 |42 |36 |36 |
|3000 մինչև 5000 |24 |24 |30 |12 |12 |36 |36 |30 |30 |
|պակաս 300 |18 |18 |24 |6 |6 |30 |30 |24 |24 |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| Պահեստներ | Հեռավորությունը պահեստներից մինչև շենքերն ու |
| | շինությունները և պահեստների միջև, մ |
| |__________________________________________________________|
| | Պահեստներ |
| |__________________________________________________________|
| | տարողությունը, մ3 |
| |__________________________________________________________|
| |1000 |պակաս|1000 |պակաս|1000 |600 |պակաս|5000 |3000 |պակաս|
| |մին- |1000 |մին- |1000 |մին- |մին-|600 |մին- |մին- |3000 |
| |չև | |չև | |չև |չև | |չև |չև | |
| |10000| |5000 | |2000 |չև | |10000|5000 | |
| | | | | | |1000| | | | |
|______________|_____|_____|_____|_____|_____|____|_____|_____|_____|_____|
| 1 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 |
|______________|_____|_____|_____|_____|_____|____|_____|_____|_____|_____|
|1. Քարածխի | | | | | | | | | | |
|տարողությունը,| | | | | | | | | | |
|տ | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
|1000 և ավել |24 |18 |24 |18 |18 |12 |6 |18 |12 |6 |
|պակաս 1000 |24 |18 |24 |18 |18 |12 |6 |18 |12 |6 |
|______________|_____|_____|_____|_____|_____|____|_____|_____|_____|_____|
|2. Ֆրեզված | | | | | | | | | | |
|տորֆի | | | | | | | | | | |
|տարողությունը,| | | | | | | | | | |
|տ | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
|1000 մինչև |42 |36 |42 |36 |42 |36 |30 |42 |36 |30 |
|10000 | | | | | | | | | | |
|պակաս 1000 |42 |36 |42 |36 |42 |36 |30 |42 |36 |30 |
|______________|_____|_____|_____|_____|_____|____|_____|_____|_____|_____|
|3. Կտորավոր | | | | | | | | | | |
|տորֆի | | | | | | | | | | |
|տարողությունը,| | | | | | | | | | |
|տ | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
|1000 մինչև |42 |36 |42 |36 |36 |30 |24 |36 |30 |24 |
|10000 | | | | | | | | | | |
|պակաս 1000 |42 |36 |42 |36 |36 |30 |24 |36 |30 |24 |
|______________|_____|_____|_____|_____|_____|____|_____|_____|_____|_____|
|4. Անտառա- | | | | | | | | | | |
|նյութերի | | | | | | | | | | |
|(կլոր ու | | | | | | | | | | |
|սղոցված) և | | | | | | | | | | |
|վառելափայտի | | | | | | | | | | |
|տարողությունը,| | | | | | | | | | |
|մ3 | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
|1000 մինչև |---* |---* |36 |30 |42 |36 |30 |42 |36 |30 |
|10000 | | | | | | | | | | |
|պակաս 1000 |---* |---* |36 |30 |36 |30 |24 |36 |30 |24 |
|______________|_____|_____|_____|_____|_____|____|_____|_____|_____|_____|
|5. Տաշեղների | | | | | | | | | | |
|և թեփի | | | | | | | | | | |
|տարողությունը,| | | | | | | | | | |
|մ3 | | | | | | | | | | |
| | | | | | | | | | | |
|1000 մինչև |36 |36 |---* |---* |42 |36 |30 |42 |36 |30 |
|5000 | | | | | | | | | | |
|պակաս 1000 |30 |24 |---* |---* |63 |30 |24 |36 |30 |24 |
|______________|_____|_____|_____|_____|_____|____|_____|_____|_____|_____|
|6. Դյուրա- | | | | | | | | | | |
|բոցավառվող | | | | | | | | | | |
|հեղուկների | | | | | | | | | | |
|տարողությունը,| | | | | | | | | | |
|մ3 | | | | | | | | | | |
|1000 մինչև |42 |36 |42 |36 |---* |---*|---* |---* |---* |---* |
|2000 | | | | | | | | | | |
|600 մինչև |36 |30 |36 |30 |---* |---*|---* |---* |---* |---* |
|1000 | | | | | | | | | | |
|300 մինչև |30 |24 |30 |24 |---* |---*|---* |---* |---* |---* |
|600 | | | | | | | | | | |
|պակաս 300 |24 |18 |24 |18 |---* |---*|---* |---* |---* |---* |
|______________|_____|_____|_____|_____|_____|____|_____|_____|_____|_____|
|7. Այրվող | | | | | | | | | | |
|հեղուկների | | | | | | | | | | |
|տարողությունը,| | | | | | | | | | |
|մ3 | | | | | | | | | | |
|5000 մինչև |42 |36 |42 |36 |---* |---*|---* |---* |---* |---* |
|10000 | | | | | | | | | | |
|3000 մինչև |36 |30 |36 |30 |---* |---*|---* |---* |---* |---* |
|5000 | | | | | | | | | | |
|պակաս 300 |30 |24 |30 |24 |---* |---*|---* |---* |---* |---* |
|_________________________________________________________________________|
| * Միատեսակ նյութերի (այդ թվում ֆրեզված և կտորներով տորֆի կմա |
|դյուրաբոցավառվող և այրվող հեղուկների) տեղավորումը երկու կամ մի քանի |
|պահեստներում, չի թույլատրվում: |
| Ծանոթություններ. |
| 1. Սղոցված անտառանյութի, ինչպես նաև ինքնավառվող ածուխների պահեստների |
|համար, դարսակի 2,5 մ-ից ավելի բարձրության դեպքում III, IV հրակայունության|
|աստիճանի շենքերի համար աղյուսակում բերված հեռավորություններ անհրաժշետ է |
|ավելացնել 25%: |
| 2. Տորֆի (ֆրեզված և կտորավոր), անտառանյութի, դյուրաբոցավառվող և |
|այրվող հեղուկների պահեստներից մինչև Ա և Բ կարգի արտադրություններով |
|շենքերը, աղյուսակում բերված հեռավորությունները անհրաժշետ է ավելացնել 25%:|
| 3. Դյուրաբոցավառվող և այրվող հեղուկների համատեղ պահման դեպքում, |
|պահեստի բերված տարողությունը չպետք է գերազանցի աղյուսակում նշված |
|քանակները, ընդ որում նշված տարողությունը որոշվում է հաշվարկով` այն է` 1 մ|
|դյուրաբոցավառվող հեղուկը հավասարեցվում է 5 մ3 այրվող հեղուկին, իսկ 1 մ3 |
|վերգետնյա պահման տարողությունը հավասարեցվում է 2 մ3 ստորգետնյա պահմանը: |
|Դյուրաբոցավառվող հեղուկների ստորգետնյա պահման դեպքում, աղյուսակում նշված |
|տարողությունները կարող են ավելացնել երկու անգամ, իսկ հեռավորությունները` |
|կրճատվել 50%: |
| 4. Հեռավորությունները շենքերից չեն նորմավորվում. |
| ա) մինչև 100 տ տարողությամբ քարածխի պահեստների, |
| բ) մինչև 100 մ3 տարողությամբ դյուրաբոցավառվող ու այրվող հեղուկների և |
|մինչև 100 տ տարողությամբ քարածխի և տորֆի (ֆրեզված կամ կտորավոր) |
|պահեստների, եթե այդ պահեստների կողմը ուղղված շենքի պատը խուլ է և |
|հակահրդեհային; |
| 5. Աղյուսակում նշված հեռավորությունները պետք է որոշել. |
| ա) քարածխի կամ տորֆի (կտորավոր կմա ֆրեզված), անտառանյութի և |
|վառելափայտի, տաշեղի և թեփի պահեստներից, նշված նյութերի տեղաբաշխման |
|(պահեստավորման) համար նախատեսված հարթակների սահմանից: |
| բ) դյուրաբոցավառվող և այրվող հեղուկների պահեստներից, հեղուկամբարների |
|պատերից, դատարկվող կամ լցնող սարքվածքից կամ նշված նյութերը տարաներով |
|տեղաբաշխման համար նախատեսված հարթակների սահմանից: |
| 6. աղյուսակում նշված հեռավորությունները պահեստներից մինչև վառվող |
|տարայում սարքավորանքի (պատրաստի արտադրանքի) համար նախատեսված բաց |
|հարթակները, պետք է ընդունել III, IV, V հրակայունության աստիճանի շենքերի |
|սյունակից: |
| Հեռավորությունը դյուրաբոցավառվող և այրվող հեղուկների փակ պահեստներից |
|մինչև այլ շենքերն ու շինությունները, պետք է ընդունել` ըստ 1 աղյուսակի: |
._________________________________________________________________________.
5.29 Հեռավորությունները բաց վերգետնյա պահեստներից մինչև շենքերն ու շինությունները, ինչպես նաև նշված պահեստների միջև հեռավորությունները պետք է ընդունել ոչ պակաս 2 աղյուսակում նշվածներից:
5.30 Հեռավորություններն այրվող գազերի գազամբարներից մինչև շենքերն ու շինությունները պետք է ընդունել ոչ պակաս 3 աղյուսակում նշվածներից:
Աղյուսակ 3
._________________________________________________________________________.
| Շենքեր ու շինություններ | Հեռավորությունները |
| | գազամբարներից, մ |
| |_____________________|
| |Մխոցային| Հաստատուն |
| | | ծավալով և |
| | | ջրավազանով |
|___________________________________________________|________|____________|
| 1 | 2 | 3 |
|___________________________________________________|________|____________|
|1. Հասարակական շենքեր |150 |100 |
|2. Քարածխի պահեստ | | |
| տարողությամբ, տ, 10000 մինչև 100000 |18 |15 |
| պակաս 10000 |12 |9 |
|3. Տորֆի պահեստ, տարողությամբ, տ, մինչև 10000 |30 |24 |
|4. Անտառանյութի և վառելափայտի պահեստ, | | |
| տարողությամբ, մ 3 | | |
| 1000 մինչև 10000 |48 |42 |
| պակաս 1000 |36 |30 |
|5. Տաշեղների և թեփի պահեստ, տարողությամբ, մ3 | | |
| 1000 մինչև 5000 |48 |42 |
| պակաս 1000 |36 |30 |
|6. Դյուրաբոցավառվող հեղուկների պահեստ, | | |
| տարողությամբ, մ3 | | |
| 1000 մինչև 2000 |48 |42 |
| 500 մինչև 1000 |36 |30 |
| պակաս 500 |30 |24 |
|7. Այրվող հեղուկների պահեստ, տարողությամբ, մ3 | | |
| 5000 մինչև 10000 |48 |42 |
| 2500 մինչև 5000 |36 |30 |
| պակաս 2500 |30 |24 |
|8. Արդյունաբերական կազմակերպությունների արտադրական | | |
| և օժանդակ շենքեր | | |
| I և II հրակայունության աստիճանի |30 |24 |
| III և IV հրակայունության աստիճանի |36 |30 |
|9. Գազամբարները սպասարկող շենքեր և շինություններ |21 |15 |
|10. Արդյունաբերական վառարաններ բաց օդում և բաց |100 |100 |
| կրակով կայանքներ | | |
|11. Երկաթուղային ճանապարհների հատկացման գոտու | | |
| սահմանը. | | |
| կայարանամեջ հատվածներում |42 |30 |
| տեսակավորման կայարաններում |60 |48 |
|12. Ավտոմոբիլային ճանապարհների հատկացման գոտու | | |
| սահմանը. | | |
| I-III կարգերի |30 |21 |
| IV կարգի և միաշերտ |21 |15 |
|13. Տրամվայի ուղիների առանցքը |21 |21 |
|_________________________________________________________________________|
| Ծանոթություններ: |
| 1. Բերված հեռավորությունները վերաբերում են 1000 մ3 ավելի տարողությամբ |
|գազամբարային կայաններին և առանձին կանգնած գազամբարներին: 1000 մ3 և |
|պակաս գումարային տարողությամբ գազամբարային կայանների կամ առանձին կանգնած |
|գազամբարների դեպքում աղյուսակում նշված հեռավորություններն անհրաժեշտ է |
|ընդունել գործակցով` ըստ տարողության` 250 մինչև 1000 մ3 - 0,7, 250 մ3-ից |
|պակաս - 0,5: |
| 2. Այրվող և դյուրաբոցավառվող հեղուկների ստորգետնյա պահման դեպքում 6 |
|և 7 կետերում նշված հեռավորություններն անհրաժեշտ է պակասեցնել 2 անգամ: |
| 3. Գազամբարների և ծխնելույզների խողովակների միջև հեռավորությունն |
|անհրաժեշտ է ընդունել ծխնելույզի բարձրությանը հավասար: |
| 4. Օդային էլեկտրացանցերի և գազամբարների միջև հեռավորությունն |
|անհրաժեշտ է ընդունել այդ ցանցերի հենարանների 1,5 բարձրությունից ոչ պակաս:|
| 5. Թթվածնի գազամբարների հեռավորությունները թույլատրվում է պակասեցնել 2|
|անգամ: Այլ չայրվող գազերի գազամբարների համար հեռավորությունները պետք է |
|ընդունել ոչ պակաս 1 աղյուսակում նշված մեծություններից, ինչպես I և II |
|հրակայունության աստիճանի շենքերից: |
| 6. Գազամբարների և շենքերի կամ շինությունների միջև գտնվող |
|տարածքներում թույլատրվում է տեղադրել չայրվող նյութերի բաց պահեստներ: |
| 7. Գազամբարների տարողություն պետք է համարել նրանց երկրաչափական ծավալը:|
._________________________________________________________________________.
5.31 Հեռավորությունը ջրի հովացուցիչների, շենքերի ու շինությունների միջև պետք է ընդունել ոչ պակաս 4 աղյուսակում նշված մեծություններից:
Աղյուսակ 4
._________________________________________________________________________.
| Շենքեր ու շինություններ |Հեռավորությունները` մ, մինչև |
| |______________________________________|
| |ցողիչ |աշտարա- |վերգետնյա|շենքերի |
| |ջրավազան-|կային |օդափոխման|ծածկերի |
| |ներից |ջրահովա-|սեկցիոն |վրա` |
| | |րաններ |հովարան- |օդափոխման|
| | | |ներից |սեկցիոն |
| | | | |հովարան- |
| | | | |ներից |
|__________________________________|_________|________|_________|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|__________________________________|_________|________|_________|_________|
|1. Ցողիչ ջրավազաններ |- |30 |30 |- |
|2. Աշտարակային ջրահովարաններ |30 |0,5Տ*, |18 | |
| | |բայց ոչ | | |
| | |պակաս 18| | |
| | | | | |
|3. Վերերկրյա օդափոխման սեկցիոն |30 |15 |9-24** |- |
| հովարաններ | | | | |
|4. Շենքերի ծածկերի վրա օդափոխման |- |- |- |12 |
| սեկցիոն հովարաններ | | | | |
|5. Շենքեր 25-ից ոչ պակաս |42 |21 |21 |9 |
| սառնակայունության մակնիշ | | | | |
| ունեցող նյութերից պատերով | | | | |
|6. Բաց էլեկտրական ենթակայաններ և |80 |30 |42 |42 |
| էլեկտրահաղորդման գծեր | | | | |
|7. Բաց վերգետնյա պահեստներ |60 |ըստ աղյուսակի, բայց ոչ պակաս|
| | |21 |24 |15 |
|8. Գետներեսի և վերգետնյա |9 |9 |9 |9 |
| ինժեներական ցանցեր և | | | | |
| ցանկապատեր | | | | |
|9. Արտաքին և տեսակավորման |80 |42 |60 |21 |
| երկաթուղային ճանապարհների | | | | |
| առանցք | | | | |
|10. Մատույցային և ներքին |30 |12*** |12*** |9*** |
| երկաթուղային ճանապարհների | | | | |
| առանցք | | | | |
|11. Ընդհանուր օգտագործման |60 |21 |39 |9 |
| ավտոմոբիլային ճանապարհների | | | | |
| երթևեկելի մասի եզր | | | | |
|12 Մատույցային և ներգործարանային|21 |9 |9 |9 |
| ավտոմոբիլային ճանապարհների | | | | |
| երթևեկելի մասի եզր | | | | |
|_________________________________________________________________________|
|Տ* - հովարանի տրամագիծը մուտքային պատուհանների մակարդակում: |
|** - սեկցիաների մինչև 20 մ2 մակերեսի դեպքում - 9մ, 20 մ2 մինչև 100 մ2 |
| - 15մ, 100 մինչև 200 մ2 - 21մ և 200 մ2 ավելի - 24մ: |
|*** - շոգեքարշի օգտագործման եի հովանոցներում վառվող պարսպող |
| կոնստրուկցիաներ կիրառելու դեպքում հեռավորությունն ընդունվում է |
| հավասար 21 մ: |
._________________________________________________________________________.
Ծանոթություններ:
1. 1-4 կետերում նշված հեռավորությունները միատիպ հովացուցիչների միջև պետք է ընդունվեն առլույս` ընդ որում, ցողիչ ջրավազանները տեղադրվում են մեկ շարքով:
Շարքերում տեղադրված տարբեր մակերեսներով հովարանների դեպքում շարքերի միջև հեռավորությունները ընդունվում են մեծ մակերեսով հովարանների համար:
2. Մեկ օդափոխիչով հովարանների շարքերի միջև հեռավորություններն անհրաժեշտ է որոշել, ելնելով կոմունիկացիաների տեղադրման պայմանից, բայց ոչ պակաս 15 մ: Մեկ օդափոխիչով հովարանների հեռավորությունները շենքերից ու շինություններից ընդունվում են ինչպես աշտարակային հովարանների համար:
3. Աշտարակային հովարանների հեռավորությունները շարքերի միջև բերված են դրանց 3200 մ2 մակերեսի համար: Ավելի մեծ մակերեսի դեպքում հեռավորություններն անհրաժեշտ է ընդունել համապատասխան հիմնավորմամբ:
4. Հեռավորություններն հովացուցիչների միջև մեկ շարքում անհրաժեշտ է ընդունել հավասար`
. աշտարակային հովարանների համար, հավասար նրա հիմքի 0,4 տրամագծին, բայց ոչ պակաս 12 մ,
. վերգետնյա օդափոխման սեկցիոն հովարանների և շենքերի ծածկերի վրա - 3 մ,
. մեկ օդափոխիչով հովարանի համար, օդի մուտքի պատուհանների կրկնակի բարձրության չափով, բայց ոչ պակաս 3 մ.
5. Նատրիումի, կալիումի, կարբիդի և այլ նյութերի, որոնք ջրի հետ փոխազդեցության դեպքում կազմավորում են պայթյունավտանգ նյութեր, պահեստների (ծածկարանների) հեռավորությունները, բացի 6 կետում նշված դեպքերի, թույլատրվում է պակասեցնել` մինչև 20 մ2 մակերեսով հովացուցիչների համար` ոչ ավել 40%, 20-ից մինչև 100 մ2 դեպքում` ոչ ավել 30%, բայց բոլոր դեպքերում 6 մ ոչ պակաս:
6. 25 սառնակայունության մակնիշ ունեցող նյութերից պատերով շենքերի համար` ոչ ավել 40%, 20-ից պատերը խոնավացումից և սառցակալումից պաշտպանող միջոցառումներ:
7. Վերակառուցվող կազմակերպություններում հեռավորությունները ջրի հովացուցիչների, ինչպես նաև ջրի հովացուցիչների և շենքերի ու շինությունների միջև թույլատրվում է պակասեցնել, բայց ոչ ավել 25%-ով:
8. Ջրի հովացուցիչների սպասարկման համար նախատեսված ավտոճանապարհների, գետներեսի և վերգետնյա ինժեներական ցանցերի և ջրի հովացուցիչների միջև հեռավորությունները չեն նորմավորվում:
9. 5-8 կետերում բերված հեռավորությունները թույլատրվում է պակասեցնել 25%-ով միայն ջրի հովացուցիչների արտաքին օդի դրական ջերմաստիճանների ժամանակաշրջանում աշխատելու պայմանների դեպքում:
10. Շենքերի ծածկերի վրա տեղադրված օդափոխման սեկցիոն հովարանների և այդ շենքերի արտաքին պատերի միջև հեռավորությունները չեն նորմավորվում:
11. 100 մ3/ժամ արտադրողականությամբ հովարանների նվազագույն հեռավորությունները, մինչև`
. ոչ պակաս 25 սառնակայունության նյութերից պատերով շենքերը և շինությունները- 15 մ,
. բաց տրանսֆորմատորային ենթակայանները -30 մ,
. ներքին երկաթուղային ճանապարհների առանցքները և մատույցային ու ներգործարանային ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասի եզրը - 6 մ:
12. Ցողիչ ջրավազանների շուրջը պետք է նախատեսել անջրաթափանց ծածկույթ 2,5 մ ոչ պակաս լայնությամբ, ջրի հեռացումը ապահովող թեքությամբ:
13. Հեռավորությունները բաց պարզարաններից մինչև շենքերն ու շինությունները պետք է ընդունել ինչպես վերգետնյա օդափոխման սեկցիոն հովարանների համար:
5.32 Հրշեջ մեքենաների դեպոները (հետագայում «հրշեջ դեպո») անհրաժեշտ է տեղաբաշխել ընդհանուր օգտագործման ճանապարհներին կից հողատարածքներում:
Հրշեջ դեպոների տեղաբաշխման վայրը պետք է ընտրել ելնելով նրա սպասարկման շառավղի հաշվարկից, այդ շառավղով որոշված սահմաններում գտնվող հրշեջ դեպոների (կետերի) հաշվառմամբ:
Հրշեջ դեպոների սպասարկման շառավիղները պետք է ընդունել` 2կմ - կառուցապատման ամբողջ մակերեսի 50% ավելին զբաղեցնող Ա, Բ, և Վ կարգի արտադրություններով կազմակերպությունների համար, 4կմ - կառուցապատման ամբողջ մակերեսի մինչև 50% զբաղեցնող Ա, Բ, և Վ կարգի արտադրություններով կազմակերպությունների և Գ և Դ կարգի արտադրություններով կազմակերպությունների համար:
Ծանոթություններ:
1. Հրշեջ դեպոների (կետերի) սպասարկման շառավիղը պետք է որոշվի մինչև առավել հեռացված շենքերն ու շինությունները, ընդհանուր օգտագործման ճանապարհներով կամ երթանցով անցած ուղու պայմանից: Նշված շառավիղի գերազանցման դեպքում, կազմակերպության հարթակում անհրաժեշտ է նախատեսել լրացուցիչ հրշեջ մեքենաների կետեր: Հրշեջ մեքենաների կետերի սպասարկման շառավիղները պետք է ընդունել նույնը, ինչ որ հրշեջ դեպոների համար:
2. Կազմակերպության հարթակում ամբողջ կառուցապատման մակերեսի 50% ավելին կազմող III, IV և V հրակայունության աստիճանի շենքերի ու շինությունների առկայության դեպքում, հրշեջ դեպոների և կետերի սպասարկման շառավիղները պետք է պակասեցնել 40%:
3. Հրշեջ մեքենաների կետեր թույլատրվում է ներկառուցել Վ, Գ և Դ կարգի արտադրություններով արտադրական և օժանդակ շենքերում:
4. Ելքատեղերը հրշեջ դեպոներից և կետերից պետք է տեղադրվեն այնպես, որ դեպոյից դուրս եկող ավտոմեքենաները չհատեն տրանսպորտի և հետիոտների հիմնական հոսքերը:
5. Հրշեջ դեպոների (կետերի) անձնակազմի թվաքանակը և հրշեջ ավտոմեքենաների քանակը սահմանվում է պատվիրատուի կողմից նախագծային առաջադրանքում` շահագրգիռ կազմակերպությունների համաձայնությամբ:
Ճանապարհներ, մուտքեր և երթանցներ
5.33 Արդյունաբերական կազմակերպությունների երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհները, փոխակրիչ տրանսպորտը և կախովի ճոպանուղիները պետք է նախագծել` ըստ ՍՆիՊ 2.05.07:
5.34 Արդյունաբերական կազմակերպությունների մատույցային երկաթուղային ճանապարհները պետք է նախագծել` ըստ ՀՀՇՆ IV-11.05.01, իսկ մատույցային ավտոմոբիլային ճանապարհները և հեծանվային արահետները` ըստ ՀՀՇՆ IV-11.05.02:
5.35 Կազմակերպություններն աշխատավորների տարաբնակեցման վայրի հետ կապող ավտոմոբիլային ճանապարհների երկայնքով, դրանց 2կմ ոչ ավելի ձգվելու դեպքում պետք է նախատեսել հեծանվային և հետիոտն արահետներ կամ մայթեր:
Հեծանվային արահետները պետք է նախագծել 200 միավ/օր և ավելի հեծանվային (մոպեդային) երթևեկության ինտենսիվության և ճանապարհի, որի երկայնքով նախագծվում է հեծանվային արահետը, 2000 ավտ/օր և ավելի երթևեկության ինտենսիվության դեպքում:
5.36 5հա ավելի չափերի հարթակներով կազմակերպությունները պետք է ունենան ոչ պակաս երկու մուտք:
Ավտոմոբիլային ճանապարհի կամ փողոցի երկայնքով տեղադրված կազմակերպության հարթակի կողմի ավելի քան 1000մ դեպքում, այդ կողմի վրա պետք է նախատեսել ոչ պակաս երկու մուտք դեպի հարթակ: Մուտքերի միջև հեռավորությունը չպետք է գերազանցի 1500մ:
Ծանոթություն: Կազմակերպության հարթակի ներսում 5հա ավելի ցանկապատված տեղամասերը (բաց տրանսֆորմատորային ենթակայաններ, պահեստներ և այլն) պետք է ունենան ոչ պակաս երկու մուտք:
5.37 Կազմակերպության հարթակի ավտոմոբիլային մուտքերի դարպասների լայնությունը անհրաժեշտ է ընդունել օգտագործվող ավտոմեքենաների ամենամեծ լայնությանը գումարած 1,5մ, բայց 4,5մ ոչ պակաս, իսկ երկաթուղային մուտքերի լայնությունը` 4,9մ ոչ պակաս:
5.38 Կազմակերպության համար ներգործարանային տրանսպորտի տեսակի ընտրությունը պետք է կատարվի զանազան տարբերակների տեխնիկատնտեսական արդյունքների համեմատության հիման վրա, հաշվի առնելով տրանսպորտային միասնական գործընթացի կազմակերպումը, վերամշակվող նյութերը պահեստավորման տեղերից սպառման տեղեր միևնույն տրանսպորտային միջոցներով փոխադրումը` շրջանցելով փոխբեռնումները միջարտադրամասային տրանսպորտից ներարտադրամասայինին:
5.39 Շենքերին ու շինություններին, իրենց ամբողջ երկարությամբ, պետք է ապահովվի հրշեջ ավտոմեքենաների մոտեցում. մեկ կողմից` շենքի կամ շինության մինչև 18մ լայնության դեպքում և երկու կողմից` 18մ ավելի լայնության, ինչպես նաև փակ կամ կիսափակ բակերի դեպքում:
10 հա ավելի կառուցապատման մակերեսով կամ 100մ ավելի լայնությամբ շենքերին պետք է ապահովել հրշեջ ավտոմեքենաների մոտեցում բոլոր կողմերից:
Այն դեպքերում, երբ ըստ արտադրության պայմանների ճանապարհներ չեն պահանջվում, հրշեջ ավտոմեքենաների մոտեցման համար պետք է նախատեսվեն համահարթված մակերևույթներ, որոնց վրա 3,5մ լայնությամբ երթանցները կավային և ավազային (փոշենման) գրունտների դեպքում, պետք է ամրացված լինեն զանազան տեղական նյութերով, մակերևույթային ջրերի բնական հեռացումն ապահովող թեքությունների ստեղծմամբ:
Հրշեջ ավտոմեքենաների անցումն ապահովող հեռավորությունը երթևեկելի մասի եզրից կամ հարթեցված մակերևույթից մինչև 12մ բարձրության շենքի պատը պետք է լինի ոչ ավել 25մ, 12մ մինչև 28մ բարձրության դեպքում` 8մ ոչ ավել, 28մ ավել շենքի բարձրության դեպքում` 10մ ոչ ավել:
Անհրաժեշտ դեպքերում, հեռավորությունը ավտոճանապարհի երթևեկելի մասի եզրից մինչև արտադրական շենքերի ու շինությունների եզրային առանցքը թույլատրվում է մեծացնել մինչև 60մ` պայմանով, որ դեպի շենքերն ու շինությունները սարքավորվեն փակուղային ճանապարհներ հրշեջ ավտոմեքենաների շրջադարձի համար հրդեհային հիդրանտներով սարքավորված հարթակներով, ընդ որում» հեռավորությունը շենքերից ու շինություններից մինչև հրշեջ ավտոմեքենաների շրջադարձերի հարթակները պետք է լինի 5մ ոչ պակաս և 15մ ոչ ավել: Փակուղային ճանապարհների միջև հեռավորությունը չպետք է գերազանցի 100մ:
Ծանոթություններ:
1. Որպես շենքերի ու շինությունների լայնություն, պետք է ընդունել նրանց նշահարման առանցքների միջև եղած հեռավորությունը: Բեռնման և բեռնաթափման թեքանցների առկայության դեպքում դրանք շենքերի և շինությունների եզրաչափքերի մեջ չեն մտնում:
2. Հրդեհի մարման համար օգտագործվող ջրավազանների ուղղությամբ անհրաժեշտ է սարքավորել մոտեցումներ ոչ պակաս 12x12մ չափի հարթակներով:
3. Հրդեհային հիդրանտները պետք է տեղադրել ավտոմոբիլային ճանապարհների երկայնքով, երթևեկելի մասի եզրից 2,5մ ոչ ավել հեռավորության վրա, բայց շենքի պատերից 5մ ոչ պակաս:
4. Շենքերին և շինություններին, որոնց նյութերն ու կոնստրուկցիաները, ինչպես նաև տեխնոլոգիական գործընթացները բացառում են ինքնայրման հնարավորությունը, հրշեջ ավտոմեքենաների մոտեցումներ չեն նախատեսվում:
5.40 Կազմակերպության տարածքում երթանցների լայնությունն անհրաժեշտ է ընդունել ճանապարհների, ինժեներական ցանցերի և կանաչապատման շերտերի առավել հավաք տեղադրման հաշվարկով, բայց ոչ պակաս 1 աղյուսակում բերված շենքերի ու շինությունների միջև եղած և արդյունաբերական կազմակերպությունների նախագծման սանիտարական նորմերով պահանջվող հեռավորություններից:
Ծանոթություն: Երթանցի լայնություն համարվում է շենքերի արտաքին կոորդինատային առանցքների միջև երթանցը սահմանափակող հեռավորությունը:
5.41 Երթանցում պետք է նախատեսել մեկ ավտոմոբիլային ճանապարհ: Մեկ երթանցում երկու ավտոմոբիլային ճանապարհի կառուցում չի թույլատրվում`
- մեկ ավտոմոբիլային ճանապարհի պատվածքի մակերեսի և երկու ավտոմոբիլային ճանապարհների պատվածքի մակերեսների հավասարության կամ գերազանցման դեպքում,
- կազմակերպության հարթակի բարդ ռելիեֆի դեպքում, որի պատճառով պահանջվում է, ոչ ռելսային տրանսպորտային միջոցների արտադրական շենքեր մուտք գործելու համար, տարբեր մակարդակների վրա ճանապարհների սարքում:
5.42 Հեռավորությունը ներգործարանային ավտոմոբիլային ճանապարհների ամրացված կողնակի եզրից կամ կողաքարից մինչև շենքերն ու շինությունները պետք է ընդունել ոչ պակաս 5 աղյուսակում բերված մեծություններից:
Աղյուսակ 5
._________________________________________________________________________.
| Շենքեր և շինություններ |Հեռավորությունը, մ |
|_____________________________________________________|___________________|
|1. Շենքերի պատերի արտաքին կողեր, ներառյալ | |
|նախամուտքերը և կցակառույցները. | |
| . շենքերում ուղեմուտքի բացակայության և մինչև | |
| 20 մ շենքի երկարության դեպքում |1,5 |
| . նույնը, 20 մ ավելի շենքի երկարության դեպքում |3 |
| . շենքում երկլիսեռ ավտոմոբիլների և ավտոբարձիչների| |
| ուղեմուտքի առկայության դեպքում |8 |
| . շենքում եռալիսեռ ավտոմոբիլների ուղեմուտքի | |
| առկայության դեպքում |12 |
| . շենքում միայն էլեկտրասայլակների ուղեմուտքի | |
| առկայության դեպքում |5 |
|2. Զուգահեռ տեղադրված երկաթուղային ճանապարհների | |
|առանցքներ. | |
| 1520 մմ |3.75 |
| 750 մմ |3 |
|3. Կազմակերպության հարթակի ցանկապատ |1.5 |
|4. Էստակադաների և ուղեկամուրջների հենարանների |0.5 |
|արտաքին կողեր, ծխնելույզներ, սյուներ, կայմասյուներ, | |
|շենքերի ցցված մասեր` որմնասյուներ, որմնանեցուկներ, | |
|արտաքին սանդուղքներ և այլն | |
|5. Երկաթուղային ճանապարհի առանցք, որով տեղափոխվում է |5 |
|հեղուկ մետաղ, խարամ, ձուլվածքներով սայլակներ և | |
|կաղապարներով բովախառնման նյութերի տեղափոխման համար | |
|սայլակներ: | |
|_________________________________________________________________________|
| Ծանոթություններ: |
|1. Երկարաչափ բեռներ (գերաններ, հեծաններ և այլն) տեղափոխող երկարասայլ |
|քարշակների շարժման համար, ճանապարհների նախագծման դեպքում, կորացումների |
|վրա և խաչմերուկներում աղյուսակում բերված հեռավորությունները պետք է |
|ավելացվեն բեռի ցվիքի մեծությանը համապատասխան` ըստ ՍՆիՊ 2.05.07: |
|2. Հեռավորությունը կողաքարից, երթևեկելի մասի եզրից կամ կողնակի ամրացված |
|շերտից մինչև ծառերի բունը կամ թփուտները պետք է որոշվի կախված ծառերի և |
|թփուտների տեսակից (բայց ոչ պակաս 7 աղյուսակում բերված մեծություններից), |
|այնպես որ ծառերի պսակը, հաշվի առնելով ծառերի և թփուտների էտումները, |
|չկախվի երթևեկելի մասի կամ կողնակի վրա: |
|3. Երկշերտ ճանապարհի 3,75 մ պակաս լայնության շարժման շերտի և կողաքարի |
|կամ կողնակի ամրացված շերտի բացակայության դեպքում, 4 կետում բերված |
|հեռավորությունը մինչև ճանապարհի առանցքը պետք է լինի ոչ պակաս 4,25 մ: |
|Ավտոմեքենայի 2,5 մ ավելի լայնության դեպքում նշված հեռավորությունը պետք է |
|մեծացվի համապատասխան չափով: |
|4. Կցասայլով ավտոմեքենաների արտադրամաս մտնելու դեպքում հեռավորությունն |
|արտադրամասի պատից մինչև ճանապարհի առանցքն անհրաժեշտ է որոշել հաշվարկով: |
|5. Վերակառուցման դեպքում, սույն աղյուսակի 1 կետի երրորդ և չորրորդ |
|պարբերություններում նշված հեռավորությունները թույլատրվում է կրճատել |
|մինչև 5 մ` պայմանով, որ ապահովվի ճանապարհային երթևեկության |
|անվտանգությունը: |
._________________________________________________________________________.
5.43 Թունելների, կամուրջների, ուղեկամուրջների, էստակադների, վիադուկների, սրահների և այլնի շինարարական կոնստրուկցիաները պետք է տեղադրել կողաքարից կամ ջրահեռացվող սարքերի (առուներ, վաքեր) արտաքին եզրերից 0,5մ ոչ պակաս հեռավորության վրա:
Թվարկված շինությունների շինարարական կոնստրուկցիաների ներքևի մասի բարձրացումն ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասի վրա, պետք է նշանակվի հավասար բեռնված ավտոմոբիլի հաշվարկային բարձրությանը գումարած 1մ, բայց 5մ ոչ պակաս:
5.44 Արտադրական շենքերում երկաթուղիների ներանցումները պետք է լինեն փակուղային, ռելսի գլխիկի նիշով` հատակի նիշի հետ նույն մակարդակում:
5.45 Հեռավորությունը ներգործարանային երկաթուղային ճանապարհներից (բացի ճանապարհներից, որոնցով տեղափոխվում են հեղուկ թուջ, խարամ, տաք ձուլուկներ) մինչև շենքերն ու շինությունները պետք է ընդունել` ըստ 6 աղյուսակի:
Աղյուսակ 6
._________________________________________________________________________.
| Շենքեր ու շինություններ |Հեռավորությունը, մ |
| |ռելսամիջի դեպքում, մմ|
| |_____________________|
| |1520 |750 |
|___________________________________________________|__________|__________|
| 1 | 2 | 3 |
|___________________________________________________|__________|__________|
|1. Շենքերի պատերի արտաքին կողեր կամ ցցված մասեր` | | |
| որմնասյուներ, որմնանեցուկներ, նախամուտքեր, | | |
| սանդուղքներ և այլն | | |
|. շենքից ելքերի բացակայության դեպքում |3,1 |2,3 |
|. շենքից ելքերի առկայության դեպքում |6 |5 |
|. շենքից ելքերի առկայության և ելքերի ու շենքի | | |
| պատերին զուգաարգելափակոցների (երկարությամբ ոչ | | |
| պակաս 10մ) սարքման դեպքում |4,1 |3,5 |
|2. Առանձին կանգնած սյուներ, արտադրական շենքերի | | |
| դարպասների բացվածքների կանգնակներ, ինչպես նաև | | |
| շենքերի ցցված մասեր (որմնասյուներ,որմանեցուկներ,| | |
| նախամուտքեր, սադուղքներ և այլն), ճանապարհի | | |
| երկայնքով նրանց երկարության 1000 մմ դեպքում` | | |
| հեղուկաթափման և լցման, բեռնաթափման և բարձման, | | |
| շարժակազմի վերանորոգման, հանդերձավորման և | | |
| տեխնիկական սպասարկման սարքվածքներ, ինչպես նաև | | |
| կայարանային (բացի գլխավոր և ընդունման ու | | |
| առաքման) ուղիների վրա ոչ աշխատանքային դիրքով | | |
| տեղադրված այլ տեխնոլոգիական սարքվածքներ |ԳՈՍՏ 9238 |ԳՈՍՏ 9720 |
|3. Մինչև 10000 մ3 տարողությամբ կլոր անտառանյութի | | |
| պահեստ |5 |4,5 |
|4. Մինչև 5000 մ3 տարողությամբ սղոցված | | |
| անտառանյութի, տաշեղի և թեփի պահեստ |10 |9,5 |
|5. Մինչև 2000 մ3 տարողությամբ դյուրաբոցավառվող | | |
| հեղուկների պահեստ |20 |19,5 |
|6. Մինչև 10000 մ3 տարողությամբ այրվող հեղուկների | | |
| պահեստ |10 |9,5 |
|7. Մինչև 100000 տ տարողությամբ քարածխի պահեստ |5 |4,5 |
|8. Մինչև 10000 տ տարողությամբ ֆրեզված և կտորավով | | |
| տորֆի պահեստ |10 |9,5 |
|_________________________________________________________________________|
| Ծանոթություններ: |
|1. Հեռավորությունները, նշված 3-8 կետերում պետք է նշանակել հաշվի առնելով 2|
|աղյուսակի, 5 ծանոթությունը: |
|2. Պաշտպանություն պահանջող կազմակերպությունների և տարածքների արտաքին |
|պարիսպները պետք է տեղադրել երկաթուղային ճանապարհների առանցքից 5 մ ոչ |
|պակաս հեռավորության վրա: |
|3. Երկաթուղային ճանապարհների մոտեցումները կլոր անտառանյութի դարսակներին, |
|10000 մ3 տարողությամբ պահեստներում, անհրաժեշտ է ընդունել անտառանյութերի |
|պահեստների նախագծման նորմերին համապատասխան: |
|4. Երկաթուղային ճանապարհների տեղաբաշխումն ավտոմոբիլային ճանապարհի և |
|շենքի պատի միջև, որից նախատեսվում է ավտոտրանսպորտային միջոցների ելքեր |
|դեպի այդ ճանապարհը, թույլատրվում է միայն տեխնոլոգիական պահանջներով, այդ |
|դեպքում հեռավորությունը շենքի պատից մինչև երկաթուղու առանցքը պետք է լինի|
|ոչ պակաս ավտոմեքենայի հաշվարկային երկարությանն ավելացրած ևս 5 մ: |
._________________________________________________________________________.
ՈՒղղաձիգ հատակագծում
5.46 Արդյունաբերական կազմակերպությունների տարածքների համատարած ուղղաձիգ հատակագծում պետք է կիրառել կառուցապատման 30% ավելի խտության, ինչպես նաև կազմակերպությունների հարթակների տրանսպորտային և ինժեներական ցանցերով մեծ հագեցվածության դեպքում:
Ընտրանքային ուղղաձիգ հատակագծումը պետք է կիրառել շենքերի ու շինությունների տարածքներում, ինչպես նաև ժայռային գրունտների առկայության, անտառի կամ այլ կանաչ ծառատունկերի պահպանման և անբարենպաստ ջրաերկրաբանական պայմանների դեպքերում:
ՈՒղղաձիգ հատակագծման դեպքում պետք է նախատեսել հողային աշխատանքների նվազագույն ծավալ և գետնի նվազագույն տեղափոխում իրացվող հողամասի սահմաններում:
5.47 Կազմակերպությունների հարթակներում անհրաժեշտ է նախատեսել արգավանդ հողի հանում (ինչպես լիրքում, այնպես էլ հանույթում): Պահումը և օգտագործումը կատարվում է ըստ ՀՀ «Հողային օրենսգրքի»:
5.48 Հարթակի մակերևույթի թեքություններն անհրաժեշտ է ընդունել 0,003-ից ոչ պակաս և 0,05-ից ոչ ավել կավային գետինների, 0,03 - ավազային գետինների, 0,01 դյուրաողողվող (լյոս, մանրահատիկ ավազներ) գետինների համար:
Նստվածքային գետնի պայմաններում հարթակի համահարթվող մակերևույթի թեքությունները պետք է ընդունել 0,005:
5.49 Կազմակերպությունները լանջի վրա կամ նրա ստորոտում տեղաբաշխելիս, լանջի վերին կողմից տարածքը ողողումից պաշտպանելու նպատակով պետք է սարքվեն լանջառուներ` տեղաբաշխելով դրանք տարածքի սահմանից 5մ ոչ մոտ: Առուների լայնական կտրվածքն ու դրանց քանակը պետք է որոշվեն հաշվարկով` ըստ ՍՆիՊ 2.04.02:
5.50 Կազմակերպությունների հարթակներում պետք է նախատեսել հեղեղատար փակ ցանց:
5.51 Կազմակերպությունների հարթակներում ջրահեռացման բաց ցանցի անհրաժեշտության դեպքում, ճամփեզրի և սեղանաձև կտրվածքով առուների նվազագույն չափերը պետք է ընդունել 0,3մ հատակի լայնությամբ և 0,4մ խորությամբ:
5.52 Կազմակերպության շենքերի ու շինությունների նկատմամբ հեղուկամբարների խմբերը կամ առանձին կանգնած դյուրաբոցավառվող և այրվող հեղուկների, հեղուկ գազերի և թունավոր նյութերի հեղուկամբարները, պետք է տեղաբաշխվեն ավելի ցածր նիշերի վրա և հակահրդեհային նորմերի պահանջներին համապատասխան (տեղանքի ռելիեֆի հաշվառմամբ) պետք է շրջապատվեն հոծ չայրվող պատերով կամ հողային պատնեշներով:
Ավելի բարձր նիշերի վրա այդ շինությունների տեղաբաշխման դեպքում պետք է նախատեսել լրացուցիչ միջոցառումներ, գետներեսի հեղուկամբարների վթարի դեպքում պարսպող շինություններից տարածվող հեղուկի դուրս թափանցումը կանխելու համար:
5.53 Արդյունաբերական կազմակերպությունների շենքերի ու շինությունների հատակագծային նիշերը պետք է նշանակել մշակված տարբերակների տեխնիկատնտեսական ցուցանիշների հիման վրա, ընդ որում» պետք է ապահովել հողային զանգվածների հաշվեկշիռը:
5.54 Արդյունաբերական կազմակերպությունների հարթակների ուղղաձիգ հատակագծման իրականացման ընթացքում, թույլատրվում է օգտագործել կայուն, չփտող և տրոհման չենթարկվող արտադրական թափոններ, եթե նրանք ագրեսիվ չեն ստորգետնյա շինությունների և ծառատնկարկների նկատմամբ:
5.55 Շենքերի առաջին հարկերի հատակների մակարդակը պետք է բարձր լինի շենքերին հարակից տարածքների հատակագծային նիշերից ոչ պակաս, քան 15սմ:
5.56 Նկուղային կամ այլ խորացված շինությունների հատակի նիշը գետնաջրերի մակարդակից պետք է բարձր լինի ոչ պակաս 0,5մ: Գետնաջրերի նշված մակարդակից ցածր հատակի նիշով շինությունների կառուցման անհրաժեշտության դեպքում պետք է նախատեսել շինությունների ջրամեկուսացում կամ գետնաջրերի մակարդակի իջեցում: Այս դեպքում պետք է հաշվի առնել կազմակերպության շահագործման ընթացքում գետնաջրերի մակարդակի բարձրացման հնարավորությունը:
5.57 Մայթեր չունեցող շենքերի երկայնքով ջրի հեռացման անհրաժեշտության դեպքում, պետք է նախատեսել վաքերի սարքում սալվածքի մոտով:
Բարեկարգում
5.58 Տարվա երեք ամենացուրտ ամիսներին, 5մ/վրկ և ավելի միջին արագությամբ քամիների ազդեցության շրջաններում տեղաբաշխված արդյունաբերական կազմակերպությունները պետք է քամիների գերակշռող ուղղության կողմից պաշտպանված լինեն ծառատունկի գոտիներով: Գոտիների լայնությունը պետք է լինի 20մ ոչ պակաս:
5.59 Կազմակերպությունների հարթակների կանաչապատման համար պետք է օգտագործել ծառաթփային բույսերի տեղական տեսակներ` հաշվի առնելով դրանց սանիտարապաշտպանական, դեկորատիվ հատկություններն ու կայունությունը կազմակերպությունների արտանետած վնասակար նյութերի նկատմամբ:
Գոյություն ունեցող ծառատունկերը պետք է ըստ հնարավորին պահպանել:
Ծանոթություններ:
1. Սննդի արդյունաբերության կազմակերպությունների, ճշգրիտ գործընթացով արտադրությունների արտադրամասերի, ինչպես նաև օդամուղ, ճնշակային և շարժիչափորձարկման կայանքների տեղադրման գոտում արգելվում է օգտագործել ծաղկման ժամանակ` փաթիլներ, թելանման նյութեր և աղվափետուր սերմեր անջատող ծառատունկեր:
2. Նորմատիվ հակահրդեհային հեռավորությունների սահմաններում փշատերևային ծառերի տունկ չի թույլատրվում:
5.60 Մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետող կազմակերպությունների հարթակներում չի թույլատրվում տեղաբաշխել վնասակարությունների կուտակումներ առաջացնող խիտ խմբերի կամ շերտերի ձևով ծառաթփային տնկարկներ:
5.61 Կազմակերպության ցանկապատի սահմաններում, կանաչապատման համար նախատեսված տարածքների մակերեսը պետք է որոշել հաշվարկով, ելնելով 3մ2 ոչ պակաս առավել մեծաթիվ հերթափոխի մեկ աշխատողին:
Ծանոթություններ:
1. I կլիմայական շրջանում, կազմակերպության կանաչապատման տեղամասերի համար պետք է նախատեսել ոռոգման համակարգ:
2. Կանաչապատում թույլատրվում է տեղադրել շենքերի տանիքների վրա:
3. Որպես կանաչապատում թույլատրվում է կիրառել «շարժական այգիներ»` ծառերն ու թփերը տեղադրելով արկղների մեջ:
5.62 Հեռավորությունները շենքերից ու շինություններից մինչև ծառերն ու թփուտները պետք է ընդունել ոչ պակաս 7 աղյուսակում նշված մեծություններից:
Աղյուսակ 7
._________________________________________________________________________.
| Շենքեր ու շինություններ |Հեռավորությունը |
| |մինչև առանցքը, մ |
| |_____________________|
| |ծառի բնի | թփուտի |
|___________________________________________________|__________|__________|
|Շենքերի պատերի արտաքին կողեր |5 |1,5 |
| | | |
|Երկաթուղային ճանապարհների առանցքներ |5 |3,5 |
| | | |
|Լուսավորության ցանցի, տրամվայի, սյուների, սրահների | | |
|և էստակադների կայմասյուներ և հենարաններ |4 |- |
| | | |
|Շեպերի ստորոտներ և այլն |1 |0,5 |
| | | |
|Հենապատի ստորոտի արտաքին կողեր |3 |1 |
| | | |
|Մայթերի և պարտեզների արահետների եզրեր |0,7 |0,5 |
|Կողաքարեր կամ ճանապարհի կողնակի ամրացված շերտի | | |
| | | |
|եզրեր |2 |1,2 |
| | | |
|Ստորգետնյա ցանցեր. | | |
| գազատարների, կոյուղու |1,5 |- |
| | | |
| ջերմային ցանցերի (խուղակի պատից) |2 |1 |
| | | |
| ջերմային ցանցերի խողովակաշարերի, ջրատարների և |2 |- |
| | | |
| ցամաքուրդների` անխուղակ անցկացման դեպքում | | |
| | | |
| ուժային և կապի մալուխների |2 |0,7 |
|_________________________________________________________________________|
| Ծանոթություններ: |
|1. Բերված նորմերը վերաբերում են 5 մ ոչ ավել տրամագծով պսակ ունեցող |
|ծառերին, իսկ ավելի մեծ տրամագծի պսակով ծառերի համար նորմերը |
|համապատասխանաբար պետք է ավելացվեն: |
|2. Հեռավորություններն օդային էլեկտրացանցերից մինչև ծառերը պետք է |
|ընդունել ըստ ՀՀ էներգետիկայի նախարարության 24.06.98 թ. N 189-ԳՄ հրամանով |
|հաստատված ԷՍԿ-ի: |
._________________________________________________________________________.
Աղյուսակ 8
._________________________________________________________________________.
| Տնկիների բնութագիրը |Ծառերի և թփուտների |
| |առանցքների միջև |
| |նվազագույն |
| |հեռավորությունները, մ|
|___________________________________________________|_____________________|
|Լուսասեր ծառատեսակներ |3 |
|Ստվերադիմացկուն ծառերի տեսակներ |2,5 |
|Թփուտներ մինչև 1 մ բարձրությամբ |0,4 |
|Նույնը` մինչև 2 մ |0,6 |
|Նույնը` 2 մ ավելի |1 |
._________________________________________________________________________.
5.63 Հեռավորությունները ծառերի և թփուտների միջև, շարքային տնկումների դեպքում պետք է ընդունել ոչ պակաս 8 աղյուսակում նշված մեծություններից:
5.64 Հեռավորությունները ծառատնկի սահմանների և հովացնող լճակների ու ցողիչ ջրավազանների միջև, ափերի եզրից հաշված, պետք է լինեն 40մ ոչ պակաս:
5.65 Արդյունաբերական կազմակերպությունների հարթակներում, որպես կանաչապատման հիմնական տարր, պետք է նախատեսել սիզամարգը:
5.66 Կազմակերպության տարածքում աշխատողների համար պետք է նախատեսել հանգստի և մարմնամարզական վարժությունների հրապարակներ:
Մթնոլորտ վնասակար նյութեր արտանետող արտադրություններով շենքերի նկատմամբ, հրապարակները պետք է տեղադրել քամիների հողմակողմից:
5.67 Աերոզոլ արտանետող արտադրություններով կազմակերպությունների համար չպետք է նախատեսել դեկորատիվ ջրավազաններ, շատրվաններ, անձրևացման կայանքներ, որոնք կարող են նպաստել կազմակերպության հարթակում վնասակար նյութերի խտության ավելացմանը:
5.68 Մայրուղային և արտադրական ճանապարհների երկայնքով մայթեր պետք է նախատեսել բոլոր դեպքերում, անկախ հետիոտն շարժման ինտենսիվությունից, իսկ մատույցների և երթանցների երկայնքով` մեկ հերթափոխում 100 մարդուց ոչ պակաս շարժման ինտենսիվության դեպքում:
5.69 Կազմակերպության հարթակում մայթերը պետք է տեղադրվեն 3,75մ ոչ մոտ նորմալ ռելսամիջով երկաթուղային ճանապարհից: Այս հեռավորության կրճատումը (բայց ոչ պակաս շինությունների մոտեցման եզրաչափքից) թույլատրվում է մայթերը ցանկապատող բազրիքների սարքավորման դեպքում:
Այն երկաթուղային ճանապարհի առանցքից, որով փոխադրվում են այրվող բեռներ, մայթերի հեռավորությունը պետք է լինի 5մ ոչ պակաս:
Շենքերի երկայնքով մայթերը պետք է տեղադրել.
- շենքերի տանիքներից ջրի կազմակերպված հեռացման դեպքում, կառուցապատման գծին կից, ավելացնելով մայթի լայնությունը 0.5մ (5.71 կետում բերված նորմերի նկատմամբ),
- տանիքներից ջրի անկազմակերպ հեռացման դեպքում, կառուցապատման գծից 1,5մ ոչ պակաս:
5.70 Մայթի լայնությունը անհրաժեշտ է ընդունել 0,75մ շարժման շերտի բազմապատիկի չափով: Մայթով շարժման շերտերի քանակը պետք է սահմանվի, կախված շենքում (կամ շենքերի խմբում) առավել մեծաթիվ հերթափոխում զբաղված աշխատողների քանակից` մեկ շարժման շերտի վրա 750 մարդ հերթափոխում հաշվարկով: Մայթի նվազագույն լայնությունը պետք է լինի 1,5մ ոչ պակաս:
Երկու ուղղությամբ, 100մարդ/ժ պակաս հետիոտն շարժման ինտենսիվության դեպքում թույլատրվում է սարքել 1մ լայնությամբ մայթեր, իսկ հենասայլակներով հաշմանդամների շարժման դեպքում` 1,2մ լայնությամբ:
Հենասայլակներով հաշմանդամների հնարավոր անցման համար մայթերի թեքությունները չպետք է գերազանցեն` երկայնականը 5%-ից, լայնականը 1%-ից: Կազմակերպության ավտոճանապարհների երթևեկելի մասի հետ այդպիսի մայթերի հատման տեղերում, կողաքարի բարձրությունը չպետք է գերազանցի 4սմ:
5.71 Ավտոմոբիլային ճանապարհին կից կամ ընդհանուր հողային պաստառի վրա մայթերի տեղադրման դեպքում, մայթերը ճանապարհից պետք է անջատվեն 0,8մ ոչ պակաս լայնությամբ բաժանիչ շերտով: Ավտոմոբիլային ճանապարհի երթևեկելի մասին անմիջապես կից մայթերի տեղադրումը թույլատրվում է միայն կազմակերպության վերակառուցման պայմաններում:
Երթևեկելի մասին հարելու դեպքում, մայթը պետք է լինի հավասար կողաքարի մակարդակին, բայց երթևեկելի մասից ոչ պակաս 15սմ բարձր:
5.72 Նեղվածք տարածքներում տեղադրված կազմակերպությունների վերակառուցման ժամանակ, համապատասխան հիմնավորման դեպքում, թույլատրվում է ավելացնել ավտոմոբիլային ճանապարհների լայնությունը ի հաշիվ մայթերից բաժանող կանաչապատման շերտերի, իսկ դրանց բացակայության դեպքում մայթերի հաշվին` վերջիններիս տեղափոխմամբ:
5.73 Կազմակերպությունների հարթակներում երկաթուղային ճանապարհների հետ հետիոտն շարժման հատումն աշխատողների զանգվածային անցման տեղերում չի թույլատրվում: Նշված հատումների հիմնավորման դեպքում անցումները պետք է սարքավորել լուսացույցներով և ձայնային ազդանշաններով, ապահովելով տեսանելիությունը` ըստ ՀՀՇՆ IV-11.05.01:
Տարբեր մակարդակներում հատումներ (առավելապես թունելներում) անհրաժեշտ է նախատեսել. կայարանային ուղիների հատման, ներառյալ արտաձիգ ուղիները, երկաթուղով հեղուկ մետաղների և խարամի փոխադրումների, հատվող ուղիների վրա մանևրային աշխատանքի և աշխատողների զանգվածային անցման տեղերում, աշխատանքի դադարեցման անհնարինության, երկաթուղիների վրա վագոնների կանգնած մնալու և ինտենսիվ երթևեկության (օրվա ընթացքում երկու ուղղությամբ 50-ից ավելի մատուցում) դեպքերում:
Կազմակերպության տարածքում հենասայլակներով հաշմանդամների շարժման դեպքում, հետիոտն թունելները պետք է սարքավորվեն թեքամուտքերով:
Ավտոմոբիլային ճանապարհների հատումները հետիոտն ուղիների հետ պետք է նախագծել` ըստ ՍՆիՊ 2.07.01:
5.74 Կազմակերպությունների հարթակների ցանկապատումը պետք է նախատեսել` ըստ ՍՆ 441-ի:
6 ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ
Ընդհանուր դրույթներ
6.1 Արդյունաբերական կազմակերպությունների համար պետք է նախագծել ինժեներական ցանցերի միասնական համակարգ` տեղաբաշխված տեխնիկական շերտերում` ապահովելով տարածքների հողամասերի նվազագույն զբաղեցում, կապելով շենքերի ու շինությունների հետ:
6.2 Կազմակերպությունների հարթակներում ցանցերի տեղաբաշխման ձևը (վերգետնյա կամ ստորգետնյա) պետք է հիմնավորվի տեխնիկատնտեսական հաշվարկով:
Կազմակերպությունների մերձգործարանային գոտիներում պետք է նախատեսել ինժեներական ցանցերի ստորգետնյա տեղադրում:
6.3 Տարբեր նշանակության ցանցերի համար պետք է նախատեսել համատեղ տեղաբաշխում ընդհանուր խրամուղիներում, թունելներում, խուղակներում, ցածր հենարանների, փայտակոճերի կամ էստակադների վրա` ապահովելով համապատասխան սանիտարական և հակահրդեհային նորմերն ու ցանցերի շահագործման անվտանգության կանոնները:
Թույլատրվում է շրջանառու ջրամատակարարման, ջերմատար խողովակաշարերի, գազատարների համատեղ ստորգետնյա տեղադրում տեխնոլոգիական խողովակաշարերի հետ` անկախ ջերմակիրի պարամետրերի և տեխնոլոգիական խողովակաշարերում միջավայրի պարամետրերի:
6.4 Հատուկ բնական և կլիմայական պայմաններում տեղաբաշխված կազմակերպությունների հարթակներում, ինժեներական ցանցեր նախագծելիս, պետք է նաև պահպանվեն ջրամատակարարման, կոյուղու, գազամատակարարման ու ջերմային ցանցերի նորմերի պահանջները:
6.5 Շենքերի ու շինությունների տակ չի թույլատրվում դյուրաբոցավառվող և այրվող հեղուկներով ու գազերով արտաքին ցանցերի տեղադրում:
6.6 ՈՒժային մալուխային գծերի տեղաբաշխման ձևի ընտրությունը պետք է նախատեսել` ըստ ՀՀ էներգետիկայի նախարարության 24.06.98թ. N 189-ԳՄ հրամանով հաստատված ԷՍԿի:
6.7 Ջերմային ցանցերը տեղաբաշխելիս թույլատրվում է հատում` կազմակերպությունների արտադրական և օժանդակ շենքերի հետ:
Ստորգետնյա ցանցեր
6.8 Ստորգետնյա ցանցերն անհրաժեշտ է տեղադրել ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասի սահմաններից դուրս:
Վերակառուցվող կազմակերպությունների տարածքում թույլատրվում է ստորգետնյա ցանցերի տեղադրումը ավտոմոբիլային ճանապարհների տակ:
Ծանոթություն: Օդափոխման հորանները, մուտքերը, խուղակների և թունելների այլ սարքավորումները պետք է տեղադրել երթևեկելի մասից դուրս` կառուցապատումից ազատ տեղերում:
6.9 Խուղակներում և թունելներում թույլատրվում է այրվող գազերի (բնական, ուղեկցող, նավթային, արհեստական խառնված և հեղուկ ածխաջրածնային) մինչև 0,6ՄՊա (6կգու/սմ2) ճնշմամբ գազատարների համատեղ տեղաբաշխումն այլ խողովակաշարերի և կապի մալուխների հետ, օդափոխության և լուսավորության սարքավորման նորմերի ապահովման դեպքում:
Չի իրականացվում խուղակում և թունելում համատեղ տեղաբաշխում.
- այրվող գազերի գազատարները` ուժային և լուսավորման մալուխների հետ, բացառությամբ խուղակների և թունելների լուսավորման մալուխների,
- ջերմային ցանցերի խողովակաշարերը` հեղուկ գազի գազատարների, թթվածնի, ազոտի, ցրտատար, դյուրաբոցավառվող, քիմիական ցնդող, կծու և թունավոր նյութերի խողովակաշարերի ու կենցաղային կոյուղու հոսքերի հետ,
- դյուրաբոցավառվող և այրվող հեղուկների խողովակաշարերը` ուժային և կապի մալուխների, հակահրդեհային ջրատարների և ինքնահոս կոյուղու հետ,
- թթվածնի խողովակաշարերը` այրվող գազերի գազատարների, դյուրաբոցավառվող և այրվող հեղուկների, թունավոր հեղուկների խողովակաշարերի և ուժային մալուխների հետ:
Ծանոթություններ:
1. Թույլատրվում է դյուրաբոցավառվող և այրվող հեղուկների խողովակաշարերի համատեղ տեղաբաշխումն ընդհանուր խուղակներում և թունելներում` ջրի (բացի հակահրդեհային) և կոյուղու ճնշումային ցանցերի հետ:
2. Հրդեհապայթյունավտանգ և թունավոր նյութերի (հեղուկների) խողովակաշարերի տեղաբաշխման համար նախատեսված խուղակներն ու թունելները պետք է ունենան ելքեր առնվազն ամեն 60մ մեկ և իրենց վերջնամասերում:
6.10 Ստորգետնյա ինժեներական ցանցերն ընդհանուր խրամուղիներում պետք է տեղաբաշխել զուգահեռ, այդ դեպքում հեռավորությունն ինժեներական ցանցերի միջև, ինչպես նաև այդ ցանցերից մինչև շենքերի ու շինությունների հիմքերը պետք է ընդունել նվազագույն թույլատրելին, ելնելով խցիկների և հորանների, ցանցերի այլ սարքվածքների և ցանցերի մոնտաժի ու նորոգման պայմաններից:
Հեռավորությունները հորիզոնական ուղղությամբ (առլույս) մոտակա ստորգետնյա ինժեներական ցանցերից մինչև շենքերն ու շինությունները պետք է ընդունել ոչ պակաս 9 աղյուսակում նշված մեծություններից:
Հեռավորությունները հորիզոնական ուղղությամբ (առլույս) հարևան ստորգետնյա ինժեներական ցանցերի միջև, նրանց զուգահեռ տեղաբաշխման դեպքում, պետք է ընդունել ոչ պակաս 10 աղյուսակում նշված մեծություններից:
6.11 110կՎ և ավելի լարումով բարձրավոլտ գծերին զուգահեռ մալուխային գծերի տեղաբաշխման դեպքում, մալուխի հեռավորությունը հորիզոնական ուղղությամբ (առլույս) եզրային հաղորդալարից պետք է լինի ոչ պակաս 10մ:
Կազմակերպությունների վերակառուցման պայմաններում, մալուխային գծերից մինչև 1000Վ և ավելի լարման բարձրավոլտ գծերի հենարանների ստորգետնյա մասերը հողակցիչները թույլատրվում է ընդունել ոչ պակաս 2մ, այդ դեպքում հեռավորությունը հորիզոնական ուղղությամբ (առլույս) մինչև բարձրավոլտ գծերի եզրային հաղորդալարը չի նորմավորվում:
Աղյուսակ 9
._________________________________________________________________________.
| Ինժեներական ցանցեր |Հեռավորությունները ստորգետնյա ցանցերից |
| |հորիզոնական ուղղությամբ (առլույս), մ, մինչև |
| |_______________________________________________|
| |շենքերի |սրահների |1520 մմ |տրամվայի|
| |ու շինու-|էստակադների |ռելսամեջով |գծերի |
| |թյունների|խողովակաշարերի,|երկաթուղային|առանցքը |
| |հիմքերը |հպակային ցանցի,|ճանապարհների| |
| | |կապի |առանցքը, | |
| | |հենարանների և |բայց | |
| | |ցանկապատի |խրամուղու | |
| | |հիմքերը |խորությունից| |
| | | |ոչ պակաս | |
| | | |մինչև | |
| | | |լիրքի և | |
| | | |հանույթի | |
| | | |ստորոտը | |
|_________________________|_________|_______________|____________|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|_________________________|_________|_______________|____________|________|
|1. Ջրմուղ և ճնշումային |5 |3 |4 |2,75 |
| կոյուղի | | | | |
|2. Ինքնահոս կոյուղի և |3 |1,5 |4 |2,75 |
| ջրհոսներ | | | | |
|3. Ցամաքուրդներ |3 |1 |4 |2,75 |
|4. Այրվող գազերի | | | | |
| գազատարներ. | | | | |
|. ցածր ճնշման մինչև |2 |1 |3,75 |2,75 |
| 0.005 ՄՊա (0,05 | | | | |
| կգու/սմ2) | | | | |
|. միջին ճնշման 0,005 |4 |1 |4,75 |2,75 |
| (0,05) մինչև 0,03 ՄՊա | | | | |
| (3 կգու/սմ2) | | | | |
|. բարձր ճնշման 0,3 (3) |7 |1 |7,75 |3,75 |
| մինչև 0,6 ՄՊա (6 | | | | |
| կգու/սմ2) | | | | |
|. բարձր ճնշման 0,6 (6) |10 |1 |10,75 |3,75 |
| մինչև 1,2 ՄՊա (12 | | | | |
| կգու/սմ2) | | | | |
|5. Ջերմային ցանցեր |2 |1,5 |4 |2,75 |
|(խուղակի, թունելի արտաքին|(տես 2 | | | |
|պատից կամ անխուղակ |ծանոթ.) | | | |
|տեղադրման դեպքում` | | | | |
|թաղանթից) | | | | |
|6. Ուժային մալուխներ |0,6 |0,5 |3,25 |2,75 |
|բոլոր լարումների և կապի | | | | |
|մալուխներ | | | | |
|7. Խուղակներ, թունելներ |2 |1,5 |4 |2,75 |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
| Ինժեներական ցանցեր |Հեռավորությունները ստորգետնյա ցանցերից |
| |հորիզոնական ուղղությամբ (առլույս), մ, մինչև |
| |_______________________________________________|
| | ավտոճանապարհներ |օդային էլեկտրահաղորդման |
| | |գծերի հենարանների հիմքերը|
| |_____________________|_________________________|
| |կողաքարը, |կողային |մինչև 1կ |1 կՎ |35 |
| |երթևեկելի |առվի եզրը |և արտաքին |մինչև |կՎ-ից |
| |մասի եզրը,|կամ լիրքի |լուսավորու-|35 կՎ |բարձր |
| |կողնակի |ստորոտը |թյան | | |
| |ամրացված | | | | |
| |շերտը | | | | |
|_________________________|__________|__________|___________|______|______|
| 1 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
|_________________________|__________|__________|___________|______|______|
|1. Ջրմուղ և ճնշումային |2 |1 |1 |2 |3 |
| կոյուղի | | | | | |
|2. Ինքնահոս կոյուղի և |1,5 |1 |1 |2 |3 |
| ջրհոսներ | | | | | |
|3. Ցամաքուրդներ |1,5 |1 |1 |2 |3 |
|4. Այրվող գազերի | | | | | |
| գազատարներ. | | | | | |
|. ցածր ճնշման մինչև |1,5 |1 |1 |5 |10 |
| 0.005 ՄՊա (0,05 | | | | | |
| կգու/սմ2) | | | | | |
|. միջին ճնշման 0,005 |1,5 |1 |1 |5 |10 |
| (0,05) մինչև 0,03 ՄՊա | | | | | |
| (3 կգու/սմ2) | | | | | |
|. բարձր ճնշման 0,3 (3) |2,5 |1 |1 |5 |10 |
| մինչև 0,6 ՄՊա (6 | | | | | |
| կգու/սմ2) | | | | | |
|. բարձր ճնշման 0,6 (6) |2,5 |1 |1 |5 |10 |
| մինչև 1,2 ՄՊա (12 | | | | | |
| կգու/սմ2) | | | | | |
|5. Ջերմային ցանցեր |1,5 |1 |1 |2 |3 |
|(խուղակի, թունելի արտաքին| | | | | |
|պատից կամ անխուղակ | | | | | |
|տեղադրման դեպքում` | | | | | |
|թաղանթից) | | | | | |
|6. Ուժային մալուխներ |1,6 |1 |0,5* |5* |10* |
|բոլոր լարումների և կապի | | | | | |
|մալուխներ | | | | | |
|7. Խուղակներ, թունելներ |1,7 |1 |1 |2 |3 |
|_________________________________________________________________________|
| . Վերաբերվում է միայն ուժային մալուխների հեռավորություններին: Կապի |
| մալուխներից հեռավորություններն անհրաժեշտ է ընդունել ըստ հատուկ |
| նորմերի: |
| Ծանոթություններ. |
| 1. Էլեկտրաֆիկացված երկաթուղային ճանապարհների համար, երկաթուղու |
|առանցքից հեռավորությունը մինչև ուժային և կապի մալուխները անհրաժեշտ է |
|ընդունել 10, 75մ-ից ոչ պակաս: |
| 2. Ջերմային ցանցերի անխուղակ տեղադրման դեպքում, նրանց հեռավորությունը |
|շենքերից և շինություններից պետք է ընդունել 5 մ: |
| 3. Ստորգետնյա ինժեներական ցանցերի տեղադրումը, բացառությամբ |
|հակահրդեհային ջրամատակարարման և այրվող ու թունավոր գազերի գազատարների, |
|թույլատրվում է նախատեսել հենարանների և խողովակաշարերի, էստակադների, |
|սրահների և հպման ցանցերի հիմքերի սահմաններում` միջոցառումների ձեռնարկման|
|պայմանների դեպքում, որոնք բացառում են ցանցերի վնասվածքների |
|հնարավորությունը հիմքերի նստվածքների դեպքում, ինչպես նաև հիմքերի |
|վնասվածքները, այդ ցանցերի վթարի դեպքում: |
._________________________________________________________________________.
Աղյուսակ 10
._________________________________________________________________________.
|Ինժեներական ցանցեր| Հեռավորություններ, հորիզոնական ուղղությամբ, մ, միջև |
| |______________________________________________________|
| |ջրմուղի|կոյուղու|ցամա- | այրվող գազերի գազատարների |
| | | |քուրդի|______________________________|
| | | |կամ |ցածր |միջին |բարձր |բարձր |
| | | |ջրհոս-|ճնշման|ճնշման |ճնշման |ճնշման |
| | | |ների |մինչև |0,005 |0,3 (3)|0,6 (6)|
| | | | |0,005 |(0,05) |մինչև |մինչև |
| | | | |ՄՊա |մինչև |0,6ՄՊԱ |1,2ՄՊԱ |
| | | | |(0,05 |0,3ՄՊա |(6կգու/|(12կգու|
| | | | |կգու/ |(3կգու/|սմ2) |/սմ2) |
| | | | |սմ2) |սմ2) | | |
|__________________|_______|________|______|______|_______|_______|_______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|__________________|_______|________|______|______|_______|_______|_______|
|1. Ջրմուղ |1,5 |(տես |1,5 |1 |1 |1,5 |2 |
| | |ծանոթ.) | | | | | |
|2. Կոյուղի |(տես |0,4 |0,4 |1 |1,5 |2 |5 |
| |ծանոթ.)| | | | | | |
|3. Ցամաքուրդային |1,5 |0,4 |0,4 |1 |1,5 |2 |5 |
|և ջրահոսային | | | | | | | |
|4. Այրվող գազերի | | | | | | | |
|գազատարներ | | | | | | | |
|. ցածր ճնշման |1 |1 |1 | |տես | |- |
|մինչև 0,005ՄՊա | | | | |ծանոթ.2| | |
|(0,05կգու/սմ2) | | | | | | | |
|. միջին ճնշման |1 |1,5 |1,5 | |տես | |- |
|0,05 (0,05) մինչև | | | | |ծանոթ.2| | |
|0,03ՄՊա (3կգու/ | | | | | | | |
|սմ2) | | | | | | | |
|. բարձր ճնշման 0,3|1,5 |2 |2 | |տես | |- |
|(3) մինչև 0,6ՄՊա | | | | |ծանոթ.2| | |
|(6կգու/սմ2) | | | | | | | |
|. բարձր ճնշման 0,6|2 |5 |5 | |տես | |- |
|(6) մինչև 1,2ՄՊա | | | | |ծանոթ.2| | |
|(12կգու/սմ2) | | | | | | | |
|5. ՈՒժային |0,5* |0,5* |0,5* |1 |1 |1 |2 |
|մալուխներ բոլոր | | | | | | | |
|լարումների | | | | | | | |
|6. Կապի մալուխներ |0,5 |0,5 |0,5 |1 |1 |1 |1 |
|7. Ջերմային ցանցեր| | | | | | | |
|. խուղակի, թունելի|1,5 |1 |1 |2 |2 |2 |4 |
|արտաքին պատ | | | | | | | |
|. անխուղակ |1,5 |1 |1 |1 |1 |1,5 |2 |
|տեղադրման դեպքում`| | | | | | | |
|թաղանթից | | | | | | | |
|8. Խուղակներ, |1,5 |1 |1 |2 |2 |2 |4 |
|թունելներ | | | | | | | |
._________________________________________________________________________.
.___________________..___________________________________________________ .
|Ինժեներական ցանցեր ||Հեռավորություններ, հորիզոնական ուղղությամբ, մ, միջև |
| ||___________________________________________________ |
| ||ուժային |կապի |ջերմային ցանցերի |խուղակների, |
| ||մալուխների|մալուխների|_________________|թունելների |
| ||բոլոր | |խուղակի|անխուղակ | |
| ||լարումների| |արտաքին|տեղադրման| |
| || | |պատը |դեպքում | |
| || | | |թաղանթի | |
|___________________||__________|__________|_______|_________|____________|
| 1 || 9 | 10 | 11 | 12 | 13 |
|___________________||__________|__________|_______|_________|____________|
|1. Ջրմուղ ||0,5* |0,5 |1,5 | |1,5 |
|2. Կոյուղի ||0,5* |0,5 |1 |1 |1 |
|3. Ցամաքուրդային ||0,5* |0,5 |1 |1 |1 |
|և ջրահոսային || | | | | |
|4. Այրվող գազերի || | | | | |
|գազատարներ || | | | | |
|. ցածր ճնշման ||1 |1 |2 |1 |2 |
|մինչև 0,005ՄՊա || | | | | |
|(0,05կգու/սմ2) || | | | | |
|. միջին ճնշման ||1 |1 |2 |1 |2 |
|0,05 (0,05) մինչև || | | | | |
|0,03ՄՊա (3կգու/սմ2)|| | | | | |
|. բարձր ճնշման 0,3 ||1 |1 |2 |1,5 |2 |
|(3) մինչև 0,6ՄՊա || | | | | |
|(6կգու/սմ2) || | | | | |
|. բարձր ճնշման 0,6 ||2 |1 |4 |2 |4 |
|(6) մինչև 1,2ՄՊա || | | | | |
|(12կգու/սմ2) || | | | | |
|5. ՈՒժային ||0,1 մինչև |0,5 |2 |2 |2 |
|մալուխներ բոլոր ||0,5* | | | | |
|լարումների || | | | | |
|6. Կապի մալուխներ ||0,5 |- |1 |1 |1 |
|7. Ջերմային ցանցեր || | | | | |
|. խուղակի, թունելի ||2 |1 |- |- |2 |
|արտաքին պատ || | | | | |
|. անխուղակ ||2 |1 |- |- |2 |
|տեղադրման դեպքում` || | | | | |
|թաղանթից || | | | | |
|8. Խուղակներ, ||2 |1 |2 |2 |- |
|թունելներ || | | | | |
|_________________________________________________________________________|
| * ՀՀ էներգետիկայի նախարարության 24.06.98 թ. N 189-ԳՄ հրամանով |
| հաստատված ԷՍԿ-ի պահանջներին համապատասխան: |
| Ծանոթություններ. |
| 1. Հեռավորություններ կոյուղուց մինչև տնտեսական-խմելու ջրատարը պետք է |
|ընդունվեն, երկաթբետոնյա և ասբեստյա խողովակներով ջրատարներից, կավային |
|գրունտներում տեղադրելու դեպքում-5 մ, խոշորաբեկորային և ավազային |
|գրունտներում-10 մ, թուջե խողովակով ջրատարներից 200 մմ տրամագծի |
|դեպքում-1,5 մ, 200 մմ ավելի տրամագծժով-3 մ, պլաստմասսայի խողովակներով |
|ջրատարներից-1,5 մ: |
| 2. Այրվող գազերի երկու և ավելի գազատարների մեկ խրամուղում համատեղ |
|տեղադրման դեպքում, նրանց միջև հեռավորությունները պետք է լինեն 300 մմ |
|տրամագծով խողովակների համար-0,4 մ, 33 մմ-ից ավել է-0,5 մ: |
| 3. Աղյուսակում հեռավորությունները նշված են մինչև մետաղական |
|խողովակներով գազատարները; Ոչ մետաղական խողովակներից գազատարների |
|ստորգետնյա տեղադրումը, պետք է նախատեսել` ըստ ՍՆիՊ 2.04.08: |
._________________________________________________________________________.
6.12 Ինժեներական ցանցերի հատման դեպքում, հեռավորություններն ըստ ուղղաձիգի (առլույս) պետք է լինեն ոչ պակաս:
- խողովակաշարի կամ էլեկտրական ու կապի մալուխների և երկաթուղային ու տրամվայի գծերի միջև, հաշված ռելսի ներբանից կամ ավտոմոբիլային ճանապարհների պատվածքի վրայից մինչև խողովակի (կամ նրա պատյանի) կամ էլեկտրական մալուխի վերևը` ըստ ցանցերի ամրության հաշվարկի, բայց ոչ պակաս 1.0մ: Աշխատանքները փակ եղանակով իրականացնելիս (ճզմանցում, հորիզոնական հորատում և վահանային հորատանցում) ոչ պակաս 1,5մ,
- խուղակներում կամ թունելներում տեղաբաշխված խողովակաշարի կամ էլեկտրական մալուխների ու երկաթուղային ճանապարհների միջև, խուղակի կամ թունելի ծածկի վերևից հաշված մինչև երկաթուղու ռելսի ներբանը` 1մ, մինչև կողային առուների կամ ջրահեռացման այլ շինությունների և երկաթուղու լիրքի հիմնատակը` 0,5մ,
- խողովակաշարերի և մինչև 35կՎ լարումով ուժային մալուխների և կապի մալուխների միջև` 0,5մ»
- խողովակաշարերի և 110-220կՎ լարումով ուժային մալուխների միջև` 1մ,
- կազմակերպությունների վերակառուցման պայմաններում և ՀՀ էներգետիկայի նախարարության 24.06.98թ. N 189-ԳՄ հրամանով հաստատված ԷՍԿ-ի պահանջները պահպանելու դեպքում, բոլոր լարումների մալուխների և խողովակաշարերի միջև հեռավորությունը թույլատրվում է նվազեցնել մինչև 0,25մ,
- տարբեր նշանակության խողովակաշարերի միջև (բացառությամբ ջրատարների, թունավոր և վատ հոտերով հեղուկների խողովակաշարերը հատող կոյուղիների)` 0,2մ»
- խմելու որակի ջուր տեղափոխող խողովակաշարերը պետք է տեղադրել կոյուղու, թունավոր կամ վատ հոտերով հեղուկների խողովակաշարերից 0,4մ բարձր,
- խմելու որակի ջուր տեղափոխող, պատյանով ներառված մետաղական խողովակաշարերը թույլատրվում է տեղաբաշխել կոյուղուց ցածր, այդ դեպքում հեռավորությունը կոյուղու խողովակի պատից մինչև պատյանի շուրթը յուրաքանչյուր կողմում պետք է լինի ոչ պակաս 5մ` կավային գրունտներում և 10մ` խոշորաբեկոր և ավազային գրունտներում, իսկ կոյուղին պետք է նախատեսել թուջե խողովակներից,
- տնտեսական-խմելու ջրատարների ներանցումները, մինչև 150մմ տրամագծով խողովակի դեպքում թույլատրվում է նախատեսել կոյուղագծերից ցածր, առանց պատյանի սարքման, եթե հատվող խողովակների պատերի միջև հեռավորությունը 0,5մ,
- ջերմամատակարարման բաց համակարգի ջրային և ջերմային ցանցերի կամ տաք ջրամատակարարման անխուղակային տեղաբաշխման դեպքում, հեռավորությունն այդ խողովակներից մինչև ցածր կամ բարձր տեղադրված կոյուղու խողովակաշարերը պետք է ընդունել 0,4մ:
6.13 Արդյունաբերական կազմակերպությունների հարթակներում, ինժեներական ցանցերի ուղղաձիգ տեղաբաշխման դեպքում, պետք է պահպանվեն ջրամատակարարման, կոյուղու, գազամատակարարման, ջերմային ցանցերի համապատասխան նորմերի և ՀՀ էներգետիկայի նախարարության 24.06.98թ. N 189-ԳՄ հրամանով հաստատված ԷՍԿ-ի պահանջները:
6.14 Գազատարները, տարբեր նշանակության խուղակների կամ թունելների հետ հատման դեպքում, պետք է տեղաբաշխել այդ շինությունների վրա կամ տակ` պատյաններում, որոնք երկու կողմից 2մ պետք է դուրս գան խուղակի կամ թունելի արտաքին պատերից: Մինչև 0,6ՄՊա (6կգու/սմ2) ճնշմամբ, պատյանի մեջ ստորգետնյա գազատարները թույլատրվում է տարբեր նշանակության թունելներով տեղադրել միջանցիկ:
6.15 Խողովակաշարերի հատումները երկաթուղային և տրամվայի գծերի, ինչպես նաև ավտոճանապարհների հետ պետք է նախատեսվեն 900 անկյան տակ: Առանձին դեպքերում, համապատասխան հիմնավորմամբ, թույլատրվում է հատման անկյունը պակասեցնել մինչև 450:
Հեռավորությունը գազատարներից և ջերմային ցանցերից մինչև լեզվակի սկզբնամասն ու ուղեփոխիչի վերջամասը և արտածծող մալուխների ռելսերին միացման տեղերը պետք է ընդունել 3մ տրամվայի գծերի և 10մ երկաթուղային ճանապարհների համար:
6.16 Անմիջապես հողում տեղադրվող մալուխային գծերի հատումներն էլեկտրիֆիկացված ռելսային տրանսպորտի ուղիների հետ պետք է նախատեսել նրանց առանցքների նկատմամբ 75-900 անկյան տակ: Հատման տեղը պետք է հեռացնել լեզվակի սկզբնամասից ու ուղեփոխիչի վերջամասից և արտածծող մալուխների ռելսերին միացման տեղից` ոչ պակաս 10մ երկաթուղու համար և ոչ պակաս 3մ տրամվայի գծերի համար:
Մալուխային գծի օդայինի անցման դեպքում, մալուխը պետք է դուրս գա մակերևույթ ոչ պակաս 3,5մ հեռավորության վրա երկաթուղային կամ ավտոմոբիլային ճանապարհների լիրքի ստորոտից կամ պաստառի եզրից:
Գետներեսային ցանցեր
6.17 Գետներեսային ցանցերի տեղադրման դեպքում անհրաժեշտ է ապահովել դրանց պաշտպանությունը մեխանիկական վնասվածքներից և մթնոլորտային անբարենպաստ ազդեցություններից:
Գետներեսի ցանցերը պետք է տեղադրել բաց վաքերում դասավորված փայտակոճերի վրա` հարթակի (տարածքի) հատակագծային նիշերից ցածր: Թույլատրվում են գետներեսային ցանցերի տեղադրման այլ ձևեր (տարածքի մակերևույթի կամ համապատասխան լիրքի վրա տեղադրված խուղակներում և թունելներում, կիսախորացված խուղակներում և թունելներում, բաց խրամուղիներում և այլն):
6.18 Չի թույլատրվում տեղաբաշխել բաց խրամուղիներում և վաքերում այրվող գազերի, թունավոր նյութերի, թթուների և ալկալի տեղափոխող խողովակաշարեր, ինչպես նաև կենցաղային կոյուղու խողովակաշարեր:
6.19 Շահագործման ընթացքում պարբերաբար մոտեցումներ պահանջող խրամուղիներում և խուղակներում տեղաբաշխված ստորգետնյա ցանցերի համար հատկացված շերտի սահմաններում, գետներեսային ցանցերի տեղաբաշխում չի իրականացվում:
Վերգետնյա ցանցեր
6.20 Վերգետնյա ինժեներական ցանցերը պետք է տեղադրել հենարանների և էստակադների վրա, սրահներում կամ շենքերի ու շինությունների պատերի վրա:
6.21 Մալուխային էստակադների և սրահների հատումն էլեկտրահաղորդման օդային գծերի, ներգործարանային երկաթուղային ու ավտոմոբիլային ճանապարհների, ճոպանուղիների, կապի ու ռադիոյի օդային գծերի և խողովակալարերի հետ պետք է կատարել 300 ոչ պակաս անկյան տակ:
6.22 Վերգետնյա ցանցերի տեղաբաշխում չի իրականացվում.
- դյուրաբոցավառվող և այրվող հեղուկներով և գազերով ներհարթակային տարանցիկ խողովակաշարերի անցումն էստակադներով, այրվող նյութերից իրականացված առանձին կանգնած սյուներով և հենարաններով, ինչպես նաև շենքերի տանիքներով և պատերի վրայով, բացառությամբ Թ, թ և Ժ կարգի արտադրություններով I, II հրակայունության աստիճանի շենքերի,
- սրահներում` այրվող հեղուկներ և գազանման նյութեր տեղափոխող խողովակաշարերի, եթե այդ նյութերի խառնվելը կարող է առաջացնել պայթյուն կամ հրդեհ,
- դյուրաբոցավառվող և այրվող հեղուկներով ու գազերով խողովակաշարերի,
- այրվող նյութերից տանիքներով և պատերի վրայով,
- շենքերի տանիքներով և պատերի վրայով, որտեղ պահվում են պայթյունավտանգ նյութեր»
- այրվող գազերի գազատարների,
- դյուրաբոցավառվող և այրվող հեղուկների ու նյութերի պահեստների տարածքներով:
Ծանոթություն: Ներհարթակային խողովակաշարը հանդիսանում է տարանցիկ այն շենքերի նկատմամբ, որոնց տեխնոլոգիական սարքերը նշված խողովակաշարերով տեղափոխվող հեղուկներ և գազեր չեն արտադրում և չեն օգտագործում:
6.23 Առանձին հենարանների, էստակադների և այլնի վրա տեղադրվող դյուրաբոցավառվող և այրվող հեղուկների վերգետնյա խողովակաշարերը պետք է տեղաբաշխել բացվածքով շենքերի պատերից ոչ պակաս 3մ հեռավորության վրա: Առանց բացվածքի պատերից այդ հեռավորությունը կարելի է պակասեցվել մինչև 0,5մ:
6.24 Հեղուկներով և գազերով ճնշումային խողովակաշարերը, ինչպես նաև ուժային և կապի մալուխները ցածր հենարանների վրա պետք է տեղաբաշխել.
- կազմակերպությունների հարթակներում այդ նպատակների համար հատուկ հատկացված տեխնիկական գոտիներում,
- հեղուկ նյութերի և հեղուկացված գազերի պահեստների տարածքներում:
6.25 Բարձրությունը գետնի մակարդակից մինչև ցածր հենարանների վրա տեղադրված խողովակների տակը (կամ նրանց մեկուսիչի մակերևույթը), տրանսպորտային միջոցների երթանցներից և մարդկանց անցումներից դուրս, ազատ տարածքներով պետք է ընդունել ոչ պակաս.
- խողովակների խմբի ոչ պակաս 1,5մ լայնության դեպքում` 0,35մ, 1,5մ և ավելի լայնության խողովակների խմբի դեպքում` 0,5մ»
- 300մմ և պակաս տրամագծով խողովակաշարերի տեղադրումը ցածր հենարանների վրա պետք է նախատեսել ուղղաձգով` երկու կամ ավելի շարքով:
6.26 Բարձրությունը գետնի մակարդակից մինչև բարձր հենարանների վրա տեղադրված խողովակների տակը կամ մեկուսացման մակերևույթը պետք է ընդունել.
- հարթակի (տարածքի) ոչ երթևեկելի մասում և մարդկանց անցման տեղերում` 2.2մ,
- ավտոճանապարհների հետ հատման տեղերում (երթևեկելի մասի պատվածքի վրայից)` 5մ,
- ներգործարանային, մատույցային և ընդհանուր ցանցի երկաթուղային ճանապարհների հատման տեղերում` ըստ ԳՕՍՏ 9238,
- տրամվայի գծերի հատման տեղերում` 7,1մ ռելսի գլխիկից,
- տրոլեյբուսի հպակային ցանցի հատման տեղերում (ճանապարհի երթևեկելի մասի պատվածքի վերևից)` 7,3 մ»
- դյուրաբոցավառվող և այրվող հեղուկներով ու գազերով խողովակաշարերի և հալված թուջ կամ տաք խարամ տեղափոխող ներգործարանային և մատույցային երկաթուղային ճանապարհների (մինչև ռելսի գլխիկը) հատման տեղերում` 10մ, իսկ խողովակաշարերի ջերմային պաշտպանության սարքավորման դեպքում` 6մ:
Հավելված Ա
ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
._________________________________________________________________________.
|Հ/հ| Տերմիններ | Սահմանումներ |
|___|____________________|________________________________________________|
| 1 | 2 | 3 |
|___|____________________|________________________________________________|
|1 |Արդյունաբերական |Կազմակերպությունների խումբ` լուծված մեկ |
| |հանգույց |միասնական ճարտարապետահատակագծային մտահղացման |
| | |հիմքի վրա, ընդհանուր հաղորդակցուղիներով, |
| | |ինժեներական շինություններով և օժանդակ |
| | |արտադրություններով, տեղաբաշխված մեկ կամ կից |
| | |հարթակների վրա, սոցիալ-կենցաղային և սպասարկման |
| | |այլ տեսակների մեկ միասնական համակարգով, իսկ |
| | |համապատասխան պայմանների դեպքում` հիմնական |
| | |արտադրությունների կոոպերացմամբ: |
|___|____________________|________________________________________________|
|2 |Արդյունաբերական |Նախագծի այն մասը, որը պարունակում է |
| |կազմակերպության |կազմակերպության տարածքի համահարթեցման ու |
| |գլխավոր հատակագիծ |բարեկարգման, շենքերի ու շինությունների, |
| | |հաղորդակցուղիների, ինժեներական ցանցերի և |
| | |տեղաբաշխման, տնտեսական ու կենցաղսպասարկման |
| | |համակարգերի կազմակերպման հարցերի համալիր |
| | |լուծումը: |
|___|____________________|________________________________________________|
|3 |Արդյունաբերական |Արդյունաբերական կազմակերպության տարածքի |
| |կազմակերպության |պայմանական բաժանումը հիմնական և օժանդակ |
| |տարածքի գործառական |արտադրությունների` տեխնոլոգիական, |
| |գոտիավորում |սանիտարահիգիենական, հակահրդեհային և այլ |
| | |պահանջների հաշվառմամբ: |
|___|____________________|________________________________________________|
|4 |Արտադրական շենք |Շենք, որն ապահովում է անհրաժեշտ պայմաններ, |
| | |արդյունաբերական և գյուղատնտեսական |
| | |արտադրությունների գործառույթն ապահովելու, նրանց |
| | |տեխնոլոգիական սարքավորանքի տեղադրման ու |
| | |շահագործման համար: |
|___|____________________|________________________________________________|
|5 |Բնակվելու տարածք |Բնակավայրի տարածքի այն մասը, որը նախանշանակված է|
| | |բնակելի տների, հասարակական շենքերի և հանգստի |
| | |գոտիների համար: |
|___|____________________|________________________________________________|
|6 |Երթանց |Փողոց կամ նրբանցք, որը միացնում է զուգահեռ |
| | |փողոցները: |
|___|____________________|________________________________________________|
|7 |Հողային աշխատանքների|Բնահողի հանվածքի և լիրքի հաշվեկշիռը ուղղաձիգ |
| |հաշվեկշիռ |համահարթման դեպքում: |
|___|____________________|________________________________________________|
|8 |Հողային կադաստր |Որևէ տարածքի հողերի վերաբերյալ որոշակի |
| | |չափանիշներով գնահատված տեղեկությունների |
| | |համակարգված ամբողջություն, որոնք ստացվում են |
| | |հողերի պարբերական կամ անընդմեջ դիտարկումների |
| | |միջոցով: |
|___|____________________|________________________________________________|
|9 |Կազմակերպության |Գերատեսչական ավտոճանապարհ, որը նախատեսված է |
| |ավտոճանապարհ |կազմակերպության սպասարկման և նրա բեռների |
| | |տեղափոխման համար և գտնվում է կազմակերպության |
| | |հաշվեկշռում: |
|___|____________________|________________________________________________|
|10 |Կազմակերպության |Ընդհանուր օգտագործման համար չնախատեսված |
| |երկաթուղի |երկաթուղու, որը ծառայում է կազմակերպության |
| | |բեռները տեղափոխելուն: |
|___|____________________|________________________________________________|
|11 |Նախագործարանային |Գործարանների գլխավոր մուտքերի մոտ գտնվող տարածք,|
| |հրապարակ |որը ծառայում է տրանսպորտի կայանատեղերի և |
| | |հետիոտն շարժման կազմակերպմանը, վարչական, |
| | |փորձարարական շենքերի և աշխատավորներին սպասարկող|
| | |կազմակերպությունների տեղադրմանը: |
|___|____________________|________________________________________________|
|12 |Շենք |Շինարարական համակարգ` կազմված կրող, պատող կամ |
| | |համատեղված կոնստրուկցիաներից, որոնք ստեղծում են |
| | |վերգետնյա պարփակված ծավալային տարածություն` |
| | |նախատեսված մարդկանց բնակվելու կամ տարբեր |
| | |գործառական նպատակներով այնտեղ գտնվելու համար: |
|___|____________________|________________________________________________|
|13 |Շինություն |Ծավալային, հարթային կամ գծային` վերգետնյա, |
| | |գետներեսի կամ ստորգետնյա շինարարական համակարգ` |
| | |կազմված կրող, որոշ դեպքերում նաև պատող |
| | |կոնստրուկցիաներից, որը նախատեսված է տարբեր |
| | |արտադրական գործընթաց կատարելու, նյութերի և |
| | |սարքավորումների պահեստավորման, մարդկանց |
| | |ժամանակավոր գտնվելու, մարդկանց ու բեռների |
| | |տեղաշարժման համար: |
|___|____________________|________________________________________________|
|14 |Սանիտարական |Տարածք արդյունաբերական կազմակերպությունների և |
| |պահպանության գոտի |բնակվելու գոտու միջև, որը նախանշված է վնասակար |
| | |գործոններից բնակչության պահպանության համար: |
|___|____________________|________________________________________________|
|15 |Տարածքի բարեկարգում |Աշխատանքների և միջոցառումների համալիր, որը |
| | |կատարվում է տարածքի շինարարության և բնականոն |
| | |օգտագործման, բնակչության առողջ, հարմարավետ և |
| | |բարեկիրթ կենսապայմանների ստեղծման համար: |
|___|____________________|________________________________________________|
|16 |Տարածքի լանդշաֆտային|Այն աշխատանքների և միջոցառումների |
| |կազմակերպում |ամբողջություն, որը տարածքի կառուցապատման |
| | |ժամանակ հաշվի է առնում բնության գործոնը: |
|___|____________________|________________________________________________|
|17 |ՈՒղղաձիգ համահարթում|Նախագծին համապատասխան բնահողի հանվածքի և լիրքի |
| | |միջոցով տեղանքի ռելիեֆի փոփոխում` օբյեկտի |
| | |շինարարության և հետագա շահագործման համար: |
._________________________________________________________________________.