118.0714.170903
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«17» 09 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11803292
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
8 սեպտեմբերի 2003 թվականի N 714-Ն
i
ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ` ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՀԱՎԱՍՏՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգը, գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգը, Պետական գնումների գործակալության գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 572 որոշման մեջ լրացում կատարելու մասին» թիվ 1267 որոշմամբ հաստատված «Գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման» կարգի 20-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել գնման ընթացակարգը և պայմանագիրը` գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխանելու հանգամանքը հավաստող եզրակացության ձևը` համաձայն հավելվածի:
Հավելված
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2003 թվականի սեպտեմբերի 8-ի
N 714-Ն հրամանի
Հաստատում եմ`
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
___________________________________
(անունը, ազգանունը)
___________________________________
(ստորագրություն)
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N...
Գնման ընթացակարգը և պայմանագիրը` գնումների հետ կապված
հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին
համապատասխանելու հանգամանքը հավաստող
«__» «_________» 200_ թ.
Պայմանագրի անվանումը` ___________________________________________
_____________________________________________________________________
Պայմանագրի կնքման ամսաթիվը` «__» «_________» 200__թ.
Պայմանագրի համարը` __________
Պատվիրատուի անվանումը ___________________________________________
Կատարողի անվանումը ______________________________________________
Գնման ձևը` Օ Մեկ աղբյուր` գնանշման միջոցով, Օ Գնանշման հարցում, Օ Բաց նպատակային մրցույթ, Օ Բաց պարբերական մրցույթ Օ Մեկ աղբյուր` մեկ անձին պահանջ ներկայացնելով Օ Փակ նպատակային մրցույթ, Օ Փակ պարբերական մրցույթ
Սույն եզրակացությունը տրվում է այն մասին, որ լիազոր մարմնին ներկայացված գնման ընթացակարգի արձանագրությունը և դրա շրջանակներում կնքված վերոհիշյալ գնման պայմանագիրը համապատասխանում են գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին:
Գնման ընթացակարգի արձանագրությունը ստուգած`
ստորաբաժանման ղեկավար ___________________ _________________
(անունը, ազգանունը) (ստորագրությունը)
պաշտոնատար անձ` ___________________ _________________
(անունը, ազգանունը) (ստորագրությունը)