Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՇԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՇԵՆՔԵՐ, ՇԻՆՈՒԹՅ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 նոյեմբերի 1996 թ. թիվ 630

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՇԵՆՔԵՐ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՏԱՐԱԾՔՆԵՐ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համայնքների սեփականություն հանդիսացող գույքի ցանկի հաստատումը, Երևան քաղաքի թաղային համայնքների գործունեության ապահովման նպատակով`

Երևանի քաղաքապետին` երկշաբաթյա ժամկետում

i

ա/ Երևան քաղաքի թաղային համայնքների օգտագործմանը հանձնել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի փետրվարի 23-ի «Պատգամավորների շրջանային, Երևանի քաղաքային և Երևան քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների լուծարման գործընթացն ապահովող միջոցառումների մասին» թիվ 78 որոշմամբ Երևանի քաղաքապետարանին ի պահ տրված Երևան քաղաքի պատգամավորների նախկին շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների շենքերը, շինությունները, տարածքները և այլ գույքը.

բ/ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ըստ թաղային համայնքների շենքերի, շինությունների, տարածքների և այլ գույքի բաշխման ու նոր հատկացումների վերաբերյալ:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
22.11.1996
N 630
Որոշում