Սեղմել Esc փակելու համար:
ՀՀՇՆ I-2.03-03 «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀՇՆ I-2.03-03 «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐ» ...

 

 

117.0038.170703

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»         07           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11703226

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

5 հունիսի 2003 թվականի N 38-Ն

 

i

ՀՀՇՆ I-2.03-03 «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1 հոդվածի և ՀՀ կառավարության 2003 թ. փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին» N 156-Ն որոշման համաձայն

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել և 2003 թ. օգոստոսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում գործողության մեջ դնել ՀՀՇՆ I-2.03-03 «ՀՀ պետական քաղաքաշինական կադաստր» շինարարական նորմերը:

 

_______________________________________________________________________

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐ

 

ԳՕՍՈՒԴԱՐՍՏՎԵՆՆԻՅ ԳՐԱԴՕՍՏՐՕԻՏԵԼՆԻՅ ԿԱԴԱՍՏՐ ՐԵՍՊՈՒԲԼԻԿԻ ԱՐՄԵՆԻՅԱ

 

THE STATE URBAN CADASTR OF REPUBLIC OF ARMENIA _______________________________________________________________________

 

գործարկման թվականը

2003-08-01

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

Սույն շինարարական նորմերը կիրառվում են Հայաստանի Հանրապետության, մարզերի, համայնքների քաղաքաշինական կադաստրի ձևավորման, նորմատիվ ակտերի և քաղաքաշինական փաստաթղթերի մշակման համար:

 

2. ՏԵՐՄԻՆՆԵՐ ՈՒ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Սույն շինարարական նորմերում ընդունված են հետևյալ տերմիններն իրենց սահմանումներով.

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐ - Տարածքի, ներառյալ անշարժ գույքը, վիճակի և օգտագործման փոփոխությունների նախապատվությունները և սահմանափակումները (այդ թվում` ծանրաբեռնվածությունը, արգելքները, սերվիտուտները):

ՏԱՐԱԾՔԻ ՎԻՃԱԿ - Տարածքը բնութագրող բնական լանդշաֆտի, կառուցապատման, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների և այլ բաղադրիչների հատկությունների ամբողջություն:

ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ - Տվյալ տարածքում գործունեության որոշակի տեսակների իրականացում:

ՏԱՐԱԾՔԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԱՐԺԵՔ - Հասարակության կողմից տարածքի վիճակին և դրա օգտագործմանն առաջադրվող որոշակի պահանջներ բավարարելու տվյալ տարածքի հնարավորության չափը:

ԱՐՏԱՔԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ - Տարածքը վիճակի և դրա օգտագործման վրա ազդեցություն ունեցող բնապահպանական, ենթակառուցվածքային և բնապաշարային գործոններ:

 

3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

3.1. ՀՀ պետական քաղաքաշինական կադաստրը պետական տեղեկատվական համակարգ է, որը հիմք է ծառայում պետական քաղաքաշինական քաղաքականության, տարածքային զարգացման ռազմավարության, քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, քաղաքաշինական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման համար և պարունակում է ստույգ տեղեկություններ քաղաքաշինական գործունեության օբյեկտների, տարածքների գոտիավորման և օգտագործման, տարածքների և բնակավայրերի քաղաքաշինական պլանավորման զարգացման, քաղաքաշինական նորմերի սահմանափակումների և սերվիտուտների տարածքների սոցիալական, ինժեներատրանսպորտային և այլ ենթակառուցվածքների բարեկարգման, ինժեներաերկրաբանական, սեյսմիկ իրադրության, գեոդեզիայի և քարտեզագրության, քաղաքաշինական գործունեության վրա ազդող այլ գործոնների մասին:

3.2. Քաղաքաշինական կադաստրը իրականացվում է հետևյալ տարածքային մակարդակներում, ըստ «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի.

ա) Հայաստանի Հանրապետություն,

բ) Հայաստանի Հանրապետության մարզեր»

գ) Հայաստանի Հանրապետության համայնքներ:

3.3. Քաղաքաշինական կադաստրը Հայաստանի Հանրապետության պետական կադաստրային համակարգի բաղկացուցիչ մասն է, ներառում է քաղաքաշինական գործունեության իրականացման համար անհրաժեշտ տվյալներ այլ ճյուղային կադաստրներից և տեղեկատվական համակարգերից, ըստ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի:

3.4. Քաղաքաշինական կադաստրի տեղեկատվությունը ստացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թ. դեկտեմբերի 31-ի N 802 որոշմամբ հաստատված «Պետական քաղաքաշինական կադաստրի վարման կարգին» համապատասխան:

3.5. Տեղեկատվության աղբյուրի վկայակոչումը արձանագրվում է քաղաքաշինական կադաստրում:

 

4. ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ՎԱՐՈՒՄԸ

 

4.1. Քաղաքաշինական կադաստրի գործառույթները և վարումը կանոնակարգվում են «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թ. դեկտեմբերի 31-ի թիվ 802 որոշմամբ հաստատված «Պետական քաղաքաշինական կադաստրի վարման կարգով»:

4.2. Քաղաքաշինական կադաստրի տեղեկատվությունը տրամադրվում է օգտագործողներին կադաստրային փաստաթղթերի, տեղեկանքների ձևով, կամ անմիջական մուտքով դեպի տվյալների բանկ` հեռահաղորդակցության կապի միջոցների կիրառմամբ:

4.3. Քաղաքաշինական կադաստրային փաստաթուղթը` իրավաբանական ուժ ունեցող, որոշակի ձևով կազմված և բովանդակություն ունեցող, տարածքի քաղաքաշինական կանոնակարգերի, քաղաքաշինական արժեքի, տարածքի փաստացի վիճակի, օգտագործման, արտաքին և այլ պայմանների վերաբերյալ տեղեկություններ պարունակող քաղաքաշինական անձնագիրն է, որը տրվում է տվյալ տարածքի տնօրինման և օգտագործման իրավունք ունեցող պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմնին, իրավաբանական կամ ֆիզիկական անձին:

Քաղաքաշինական կադաստրային փաստաթուղթը հանդիսանում է տարածքների վիճակի և օգտագործման փոփոխությունների հետ կապված իրավահարաբերությունների տեղեկատվական հիմքը:

4.4. Կադաստրային տեղեկանք` օգտագործողին տրված քաղաքաշինական անձնագրից քաղվածք է, որը պարունակում է միայն նրա հարցմանը բավարարող տվյալներ:

4.5. ՀՀ յուրաքանչյուր տարածքային մակարդակում քաղաքաշինական կադաստրի վարումն իրականացվում է քաղաքաշինական բնագավառի լիազորված համապատասխան մարմնում ստեղծված քաղաքաշինական կադաստրի ծառայության միջոցով: Քաղաքաշինական կադաստրի ծառայությունները տվյալների ստացումը և օգտագործողներին կադաստրային փաստաթղթերի և տեղեկանքների տրամադրումը գրանցում են քաղաքաշինական մատյաններում (համայնքի, մարզի (Երևան քաղաքի), Հայաստանի Հանրապետության): Քաղաքաշինական մատյաններում պարտադիր հաշվառման և մուտքագրման ենթակա քաղաքաշինական կադաստրային փաստաթղթերի տեսակները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թ. դեկտեմբերի 31-ի N 802 որոշմամբ հաստատված «Պետական քաղաքաշինական կադաստրի վարման կարգով»:

 

5. ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

5.1. Ցանկացած տարածքային մակարդակներում օբյեկտի քաղաքաշինական կադաստրը պարունակում է տեղեկություններ`

ա/ քաղաքաշինական կանոնակարգերի մասին.

բ/ տարածքի վիճակի և օգտագործման, արտաքին պայմանների մասին.

գ/ տարածքի քաղաքաշինական արժեքի մասին.

դ/ ընդհանուր կամ տվյալ տարածքին վերաբերող քաղաքաշինական նորմատիվ իրավական փաստաթղթերի մասին.

ե/ տվյալ տարածքին վերաբերող նախագծահետազոտական փաստաթղթերի մասին.

զ/ քաղաքաշինական կանոնակարգերի պահպանման պատասխանատուների մասին:

5.2. Քաղաքաշինական չափորոշիչները բնութագրվում են գործունեության սահմանված ժամկետներում տարածքների վիճակի և օգտագործման փոփոխության ձևերով և պարամետրերով:

Տարածքի վիճակը բնութագրվում է նրա բաղադրիչների քանակական և որակական, նրանց տեղաբաշխվածության և կազմի ցուցանիշներով:

Տարածքի օգտագործումը բնութագրվում է գործառական կազմով, գործառական միավորների տեղաբաշխվածությամբ, նրանց որակական և քանակական ցուցանիշներով, շրջակա միջավայրի վրա նրանց ազդեցությամբ:

Արտաքին պայմանները բնութագրվում են տարածքը շրջապատող ենթակառուցվածքային, պաշարային, էկոլոգիական և այլ գործոնների տեղաբաշխվածության, որակական, քանակական ցուցանիշներով:

Տարածքի քաղաքաշինական արժեքը արտահայտվում է պայմանական համեմատական ցուցանիշներով:

Տարածքների փաստացի վիճակի և օգտագործման, արտաքին պայմանների բնութագրերը բերվում են ցուցանիշների ձևով` քաղաքաշինական կանոնակարգերի ցուցանիշների հետ համադրությամբ:

5.3. Նորմատիվ-իրավական, հետազոտական և նախագծային փաստաթղթերը բնութագրվում են իրենց տվյալներով, նշանակությամբ, բովանդակությամբ, համաձայնեցման և հաստատման մասին տվյալներով:

Տեղեկատվության աղբյուրներ են հանդիսանում փաստաթղթերը հաստատող կառավարման մարմինները, փաստաթղթերի պատվիրատուները և կատարողները:

Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական և ֆիզիկական անձինք բնութագրվում են իրենց տեղեկատվական տվյալներով:

 

6. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ /ՀԱՄԱԿԱՐԳՉԱՎՈՐՎԱԾ/ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐՈՒՄ

 

6.1. Քաղաքաշինական կադաստրի վարումը իրականացվում է համակարգչային տեխնոլոգիաների օգնությամբ:

Քաղաքաշինական կադաստրի համակարգչավորված կազմակերպման դեպքում տեղեկատվությունը կազմված է երեք հիմնական մասերից.

ա/ տվյալների բազա,

բ/ քարտեզագրական տեղեկատվություն,

գ/ տեղեկատվական-որոնողական համակարգ:

6.2. Տվյալների բազան պարունակում է քաղաքաշինական կանոնակարգերի, տարածքների փաստացի վիճակի և օգտագործման պայմանների, քաղաքաշինական արժեքի, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց մասին տվյալներ: Այդ տեղեկությունները ներկայացվում են տեղեկատվական հաշվառման միավորներով: Որպես հաշվառման միավորներ ընդունվում են տարածքային օբյեկտները, գոտիները, հողամասերը, կոմունիկացիաները և նրանց հանգույցներն ու տեղամասերը, կառույցները, պետական կառավարման տեղական ինքնակառավարման մարմինները, հիմնարկները, իրավաբանական և ֆիզիկական անձինք, փաստաթղթերը և այլն:

6.3. Քարտեզագրական տեղեկատվությունն արտահայտում է այն հաշվառման միավորների ուրվագիծը և տեղադիրքը, որոնց համար նպատակահարմար է քարտեզագրական տեղակապումը (տեղամասեր, կոմունիկացիաների գծային տեղամասեր, կետային օբյեկտներ) և ներկայանում են էլեկտրոնային քարտեզների (հատակագծերի) ամբողջականությամբ, որոնց վրա համապատասխան մասշտաբով պատկերված է ամբողջ օբյեկտի տարածքը կամ նրա առանձին մասերը:

6.4. Կադաստրի վարման համար տվյալների բազայի և քարտեզագրական տեղեկատվության կոնկրետ կապի միջոցն որոշվում է ծրագրային ապահովմամբ:

Տեղեկատվական-որոնողական համակարգը ներառում է նախագծային, հետախուզական, նորմատիվ իրավական փաստաթղթերի մասին տեղեկություններ և կարող է իրացվել որպես տվյալների բազա կամ տեքստային տեղեկատվական-որոնողական համակարգ, որտեղ մուտքագրվում են փաստաթղթերի և նրանց գտնվելու տեղի մասին տվյալները:

Փաստաթղթերի նկարագրությունը կարող է զուգորդվել նաև քարտեզագրական տեղեկատվության հետ. օրինակ` նախագծային և հետախուզական փաստաթղթերի նկարագրությունը կարող է ուղեկցվել տարածքների քարտեզագրական (ուրվագծային) պատկերմամբ, որին վերաբերում են տվյալ փաստաթղթերը:

Քաղաքաշինական կադաստրի ծրագրային միջոցները պետք է ապահովեն տեղեկատվության նշված բոլոր միջոցների աշխատանքը` նրանց տարբեր զուգորդմամբ:

Կադաստրային փաստաթղթերի և տեղեկանքների ձևակերպումը կարող է իրականացվել համակարգչային (ծրագրային) միջոցներով, ընտրված տվյալների բազայից և տեղեկատվական-որոնողական համակարգերից:

Կադաստրային փաստաթղթերն ունեն որոշակի սահմանված ձևեր և լրացվում են համապատասխան ծրագրային միջոցների օգնությամբ: Կադաստրային տեղեկանքները չունեն խիստ որոշակի կառուցվածք և ձևակերպվում են տվյալների մանիպուլյացիայի ծրագրային միջոցների օգնությամբ:

 

7. ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ

 

7.1. Քաղաքաշինական կադաստրի տվյալների բազայում տեղեկատվությունը ներկայացվում է տեղեկատվական հաշվառման միավորների հետևյալ հիմնական տեսակներով`

ա/ միայն հանրապետական քաղաքաշինական կադաստրում - Հայաստանի Հանրապետության տարածքների քաղաքաշինական իրացումը կանոնակարգող գոտիներ.

բ/ հանրապետական և մարզային քաղաքաշինական կադաստրերում - տարաբնակեցման համակարգեր, ադմինիստրատիվ-տարածքային միավորներ, քաղաքային կազմավորումներ.

գ/ մարզային և համայնքային քաղաքաշինական կադաստրերում - քաղաքաշինական կարգավորման գործառական և այլ գոտիներ:

7.2. Քաղաքաշինական կադաստրի ցանկացած տարածքային մակարդակում`

ա/ գոտիներ, ըստ ինժեներաշինարարական գոտևորման (շրջանացման).

բ/ արտակարգ իրավիճակներ ստեղծելու ընդունակ, բնական և տեխնածին վտանգավոր պրոցեսների աղբյուրներ հանդիսացող բնական կառուցվածքներ և տնտեսական օբյեկտներ.

գ/ արտակարգ իրավիճակներ ստեղծող բնական և տեխնածին վտանգավոր պրոցեսներից վնասված տարածքներ և օբյեկտներ.

դ/ հատուկ պահպանվող բնական տարածքներ.

ե/ պատմամշակութային օբյեկտներ.

զ/ ռեկրեացիոն տարածքներ և օբյեկտներ.

է/ տարածքների օգտագործման հատուկ կարգավորում պահանջող արտադրական օբյեկտներ.

ը/ հողամասեր.

թ/ տրանսպորտային կոմունիկացիաների տեղամասեր և հանգույցներ.

ժ/ ինժեներական կոմունիկացիաների տեղամասեր և հանգույցներ:

Որպես տեղեկատվական հաշվառման միավոր ներկայացվում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք (հողամասերի, օբյեկտների, կոմունիկացիաների տնօրինման և օգտագործման իրավունք ունեցող), որոնց մասին տվյալները մուտքագրված են քաղաքաշինական կադաստր:

 

8. ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ

 

Քաղաքաշինական գործունեության մոնիտորինգը` քաղաքաշինական գործունեության օբյեկտների փոփոխությունների և վիճակի վերաբերյալ դիտարկումների համակարգ է, որը կատարվում է միջավայրի կենսագործունեության վիճակի ուսումնասիրությունների միջոցով:

Մոնիտորինգի վարման կարգը կանոնակարգվում է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով:

Մոնիտորինգային դիտարկումների արդյունքում ստացված տեղեկատվությունը ներառվում է պետական քաղաքաշինական կադաստրում:

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
05.06.2003
N 38-Ն
Հրաման