Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ...

 

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«17» ՆՈՅԵՄԲԵՐԻ 1996 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 նոյեմբերի 1996 թ. թիվ 360

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

1. Վերանվանել`

ա/ Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն.

բ/ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն.

գ/ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն.

դ/ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությունը` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարություն.

ե/ Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

2. Միաձուլել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությունը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության:

3. Լուծարել Հայաստանի Հանրապետության տեղեկատվության նախարարությունը:

i

Այդ կապակցությամբ`

ա/ Հայաստանի Հանրապետության նախկին տեղեկատվության նախարարության լուծարման գործընթացի իրականացման նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`

 

      Հ. Թամրազյան           -  ՀՀ նախկին տեղեկատվության նախարար

                                /հանձնաժողովի նախագահ/

 

      Վ. Ղուկասյան           -  ՀՀ նախկին տեղեկատվության նախարարի տեղակալ

                                /հանձնաժողովի նախագահի տեղակալ/

 

      Է. Միլիտոնյան          -  ՀՀ նախկին տեղեկատվության նախարարի

                                առաջին տեղակալ

 

      Ա. Ասլիկյան            -  ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

                                գլխավոր գանձապետ

 

      Դ. Դերձակյան           -  ՀՀ կապի նախարարի տեղակալ

 

      Շ. Կիրակոսյան          -  ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

      Ռ. Հարությունյան       -  ՀՀ կապի նախարարի տեղակալ

 

      Ա. Մորիկյան            -  ՀՀ նախկին տեղեկատվության նախարարի տեղակալ

 

      Տ. Պետրոսյան           -  ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 

      Է. Սաֆարյան            -  ՀՀ նախկին տեղեկատվության նախարարի տեղակալ

 

      Մ. Հուրիխանյան         -  ՀՀ կառավարության աշխատակազմի մամուլի

                                ծառայության պետ

 

      Գ. Սիմոնյան            -  ՀՀ պետական  ունեցվածքի հաշվառման և

                                ապապետականացման վարչության պետի առաջին

                                տեղակալ

 

      Պ. Ստեփանյան           -  «Հեռուստատեսություն» ՊՁ-ի գլխավոր տնօրեն

 

      Լ. Վարդանյան           -  ՀՀ նախկին տեղեկատվության նախարարության

                                ֆինանսատնտեսական վարչության պետ

 

      Ռ. Խաչատրյան           -  ՀՀ նախկին տեղեկատվության նախարարության

                                գլխավոր հաշվապահ

 

բ/ հանձնաժողովին` մինչև 1997 թվականի մայիսի 1-ը`

i

/փոփ. 31.01.97 թիվ 15 և 10.03.97 թիվ 33 որոշումներ/

Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության նախկին տեղեկատվության նախարարության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և Հայկական պետական լրատվական գործակալության /Արմենպրես/ հետագա ենթակայության և կարգավիճակի, ինչպես նաև նախարարության գույքի հետագա տնօրինման մասին.

ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Հայաստանի Հանրապետության նախկին տեղեկատվության նախարարության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համակարգի կառավարման և լուծարման գործընթացի իրականացման, ինչպես նաև աշխատանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքներն ու երաշխիքներն ապահովելու համար.

անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի աշխատանքներում ներգրավել համապատասխան մասնագետների:

i

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել իրենց կանոնադրությունը, կառուցվածքը և կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը:

i

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մեջ չընդգրկված պետական կառավարման հանրապետական մարմինների լուծարման և վերակառուցման գործընթացի իրականացմանն ուղղված միջոցառումների մասին» թիվ 1 որոշման 1-ին կետի «ա», «է», և 2-րդ կետի «ը» ենթակետերը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի նոյեմբերի 17-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.11.1996
N 360
Որոշում