i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 նոյեմբերի 1996 թ. թիվ 602
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով երեխաներ ունեցող ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման անհրաժեշտությունը`
1. Սահմանել, որ երեխաների համար նպաստը տրվում է`
i
ա) մինչև 6 տարեկան բոլոր երեխաների համար.
բ) ծնողազուրկ, մանկուց հաշմանդամ, 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաների, ինչպես նաև միայնակ մայրերի երեխաների համար` մինչև այդ երեխաների 17 տարին լրանալը /պետական պատվերով սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարին լրանալը, բացի 10 ամսից ավելի ուսման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից/:
(1-ին կետն ուժը կորցրել են ՀՀ կառավարության 13.06.97 թիվ 172 որոշմամբ)
2. 1997 թվականի հունվարի 1-ից երեխաների համար տրվող ամենամսյա նպաստի չափը սահմանել 1380 դրամ:
(2-րդ կետն ուժը կորցրել են ՀՀ կառավարության 13.06.97 թիվ 172 որոշմամբ)
3. Մինչև երեխայի 2 տարին լրանալը նրա խնամքի համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվելու դեպքում երեխայի խնամողի ամսական նպաստի չափը սահմանել 1730 դրամ:
(3-րդ կետն ուժը կորցրել են ՀՀ կառավարության 13.06.97 թիվ 172 որոշմամբ)
4. Մինչև 17 տարեկան /պետական պատվերով սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարին լրանալը, բացի 10 ամսից ավելի ուսման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից/ երեխաներ ունեցող միայնակ մայրերի ամենամսյա նպաստների չափը սահմանել 1730 դրամ:
(4-րդ կետն ուժը կորցրել են ՀՀ կառավարության 13.06.97 թիվ 172 որոշմամբ)
5. Գործազուրկի կարգավիճակ ստացած և մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերին երեխայի խնամքի համար վճարվող ամսական նպաստի չափը սահմանել 1730 դրամ:
(5-րդ կետն ուժը կորցրել են ՀՀ կառավարության 13.06.97 թիվ 172 որոշմամբ)
i
6. Երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի չափը սահմանել 4500 դրամ:
(6-րդ կետն ուժը կորցրել է 19.04.99 թիվ 235 որոշում)
i
7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, նպաստների և կրթաթոշակների չափերի բարձրացման մասին» թիվ 367 որոշման 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերը: