118.0449.110603
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«11» 06 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11803198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
21 մայիսի 2003 թվականի N 449-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության «Պետական դրամաշնորհների հաշվառման և հաշվետվությունների կազմման ու հրապարակման կարգը հաստատելու մասին» 2003 թվականի հունվարի 16-ի N 32-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 8-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» 2002 թվականի հունվարի 18-ի N 48 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 17-րդ կետի «ե)» ենթակետի պահանջներին համապատասխան
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել.
ա/ «Հայաստանի Հանրապետությանն օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև այլ անձանց կողմից տրամադրված ապրանքային վարկերի և դրամաշնորհների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևը» (օրինակելի ձև Հ-12-Ա)` համաձայն Հավելված N 1-ի և «Օրինակելի ձև Հ-12-Ա-ի լրացման պահանջները»` համաձայն Հավելված N 2-ի,
բ/ «Հայաստանի Հանրապետությանն օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև այլ անձանց կողմից տրամադրված ոչ ապրանքային դրամաշնորհների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևը» (օրինակելի ձև Հ-12-Բ)` համաձայն Հավելված N 3-ի և «Օրինակելի ձև Հ-12-Բ-ի լրացման պահանջները»` համաձայն Հավելված N 4-ի,
2. Սահմանել, որ.
1) Հայաստանի Հանրապետությանն օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև այլ անձանց կողմից տրամադրված դրամաշնորհների և ապրանքային վարկերի վերաբերյալ հաշվետվությունները (այսուհետև` հաշվետվություն) ներկայացվում են միայն թվային հաշվետվության տեսքով` սույն հրամանի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով հաստատված օրինակելի ձևերին համապատասխան,
2) հաշվետու մարմիններ են հանդիսանում պետական կառավարման մարմինները և դրանց ենթակայությամբ գործող հիմնարկները,
3) հաշվետվությունները կազմվում, ամփոփվում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացվում եռամսյակային և տարեկան պարբերականությամբ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի N 930-Ն հրամանի 1-ին կետով հաստատված «Բյուջեների կատարման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա հիմնարկների ֆինանսական գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմման, ներկայացման և ամփոփման ընդհանուր պայմանների» (այսուհետև` Ընդհանուր պայմաններ) 16-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետի պահանջներին համապատասխան,
4) հաշվետվությունները կազմվում, ամփոփվում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացվում Ընդհանուր պայմաններով` եռամսյակային և տարեկան հաշվետվությունների ներկայացման համար սահմանված պահանջներին` մասնավորապես 5-ից 7-րդ կետերի և 18-րդ կետի պահանջներին համապատասխան:
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի 21 մայիսի 2003 թվականի
թիվ 449-Ն հրամանի
Օրինակելի ձև Հ-12-Ա
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ
01._________ ._ 01. _________ . ժամանակահատվածի համար
1. Հիմնարկի անվանումը ________________________________________________
2. Փոստային հասցեն _________________________________________________
3. Հիմնարկի տեղաբաշխման մարզի կոդը ըստ բյուջետային ծախսերի տարածքային դասակարգման
4. Պետական կառավարման վերադաս մարմնի անվանումը _____________________
5. Պետական կառավարման վերադաս մարմնի կոդը ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման
6. Հիմնարկը սպասարկող տեղական գանձապետական բաժանմունքի անվանումը ______
7. Հիմնարկի տեղական գանձապետական բաժանմունքում հաշվառման համարը ______
8. Չափի միավորը` հազար դրամ ___________________________________________
._________________________________________________________________________.
|Հ|Դրամա- |Դրա- |Պայմանագրով կամ |Պայմանագրով կամ համաձայնագրի |
|ե|շնորհի |մա- |համաձայնագրով |շրջանակներում փաստացի ստացված |
|ր|կամ |շնոր-|դրամաշնորհի և |դրամաշնորհի կամ ապրանքային վարկի |
|թ|ապրանքա- |հը |ապրանքային վարկի |___________________________________|
|ա|յին վարկի|կամ |տրամադրման |Ամբողջ ծրագրի համար |Հաշվետու |
|կ|տրամադր- |ապ- |(Հայաստանի | |ժամանակահատվա-|
|ա|ման |րան- |Հանրապետության | |ծի համար |
|ն|պայմանա- |քային|ներկրման) համար |____________________|______________|
| |գրի կամ |վարկը|նախատեսված ամբողջ |Ապ- |Ք |Գ |Գու-|Գու-|Ք |Գ |Գու-|Գ |
|հ|համաձայ- |տրա- |ծրագրի համար |րան-|ա |ու|մարը|մարը|ա |ու|մարը|ու |
|ա|նագրի |մա- |___________________|քի |ն |մ |ՍԻՊ |այլ |ն |մ |ՍԻՊ |մ |
|մ|_________|դրող |Ապ- |Ք|Գու-|Գու-|Գ |ան- |ա |ա | | |ա |ա | |ա |
|ա|Անվա-|Ամ-|մի- |րան-|ա|մարը|մարը|ու|վա- |կ |ր | | |կ |ր | |ր |
|ր|նումը|սա-|ջազ- |քի |ն|ՖՕԲ |ՍԻՊ |մ |նու-|ը |ը | | |ը |ը | |ը |
|ը|(ծրա-|թի-|գային|ան- |ա| | |ա |մը | | | | | | | |ա |
| |գիր) |վը |կազ- |վա- |կ| | |ր | | |Ֆ | | | |Ֆ | |յ |
| | | |մա- |նու-|ը| | |ը | | |Օ | | | |Օ | |լ |
| | | |կեր- |մը | | | | | | |Բ | | | |Բ | | |
| | | |պութ-| | | | |ա | | | | | | | | | |
| | | |յու- | | | | |յ | | | | | | | | | |
| | | |նը, | | | | |լ | | | | | | | | | |
| | | |օտար-| | | | | | | | | | | | | | |
| | | |երկր-| | | | | | | | | | | | | | |
| | | |յա | | | | | | | | | | | | | | |
| | | |պե- | | | | | | | | | | | | | | |
| | | |տութ-| | | | | | | | | | | | | | |
| | | |յունը| | | | | | | | | | | | | | |
| | | |կամ | | | | | | | | | | | | | | |
| | | |այլ | | | | | | | | | | | | | | |
| | | |անձը | | | | | | | | | | | | | | |
|_|_____|___|_____|____|_|____|____|__|____|__|__|____|____|__|__|____|___|
|1| 2 | 3 | 4 | 5 |6| 7 | 8 |9 | 10 |11|12| 13 | 14 |15|16| 17 | 18|
|_|_____|___|_____|____|_|____|____|__|____|__|__|____|____|__|__|____|___|
|_|_____|___|_____|____|_|____|____|__|____|__|__|____|____|__|__|____|___|
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|Յուրաքանչյուր ապրանքային դրամաշնորհի |Ապ- |Յուրաքանչյուր |
|կամ ապրանքային վարկի գծով |րանք-|դրամաշնորհի կամ |
|_____________________________________________|ների |ապրանքային վարկի գծով|
|Պահա-|Պա- |Պա- |Պահառուներին|Պահա-|Պահա-|Պա- |տնօ- |_____________________|
|ռուի |հա- |հա- |տրված |ռութ-|ռու- |հա- |րին- |Իրացնող |Պայ-|Պայմա- |
|անվա-|ռու-|ռու-|ապրանքների |յան |ների |ռու-|ման |գործակա-|մա- |նագրի |
|նումը|թյան|թյան|____________|գինը |մոտ |ների|եղա- |լի անվա-|նա- |կնքման |
|և |պայ-|պայ-|Ար-|Քա-|Չափ-| |հաշ- |վճար|նակը |նումը |գրի |ամսաթի-|
|գտնվե|մա- |մա- |ժե-|նա-|ման | |վետու|ված |և |և |հեր-|վը |
|լու |նա- |նա- |քը |կը |միա-| |ժամա-|գու-|իրա- |գտնվելու|թա- | |
|վայ- |գրի |գրի | | |վորը| |նակա-|մարը|վական|վայրը, |կան | |
|րը, |հեր-|կնք-| | | | |հատ- | |հիմ- |այլ |հա- | |
|այլ |թա- |ման | | | | |վածի | |քերը |անձի |մարը| |
|անձի |կան |ամ- | | | | |վեր- | | |դեպքում`| | |
|դեպ- |հա- |սա- | | | | |ջին | | |անունը | | |
|քում`|մարը|թիվը| | | | |օրվա | | |և | | |
|անու-| | | | | | |դրութ| | |բնակութ-| | |
|նը և | | | | | | |յամբ | | |յան | | |
|բնա- | | | | | | |առկա | | |վայրը | | |
|կութ-| | | | | | |ապ- | | | | | |
|յան | | | | | | |րանք-| | | | | |
|վայրը| | | | | | |ների | | | | | |
| | | | | | | |քանա-| | | | | |
| | | | | | | |կը | | | | | |
|_____|____|____|___|___|____|_____|_____|____|_____|________|____|_______|
| 19 | 20 | 21 |22 |23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|_____|____|____|___|___|____|_____|_____|____|_____|________|____|_______|
|_____|____|____|___|___|____|_____|_____|____|_____|________|____|_______|
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|Յուրաքանչյուր դրամաշնորհի կամ |Գոյացած միջոցների օգտագործումը |Այլ |
|ապրանքային վարկի գծով | |տեղե-|
|___________________________________|_______________________________|կութ-|
|Գործակալութ-|Գործակալ- |Գոր-|Գոր- |Գոյացած|Ուղղութ-|Նախա- |Փաստա-|յուն-|
|յան կողմից |ների կողմից|ծա- |ծա- |միջոց- |յունը` |տեսված |ցի |ներ |
|հաշվետու |հաշվետու |կալ-|կալ- |ների |փաստացի |(Հայաս-|(Հայաս| |
|ժամանակահատ-|ժամանակա- |ներ-|նե- |օգտա- | |տանի |տանի | |
|վածի վերջին |հատվածի |ին |րին |գործման| |Հանրա- |Հանրա-| |
|օրվա |վերջին օրվա|նա- |վճար-|ուղղու-| |պետութ-|պետու-| |
|դրությամբ |դրությամբ |խա- |ված |թյուն- | |յան |թյան | |
|իրացված | |տես-|վար- |ները, | |դրամ) |դրամ) | |
|ապրանքների | |ված |ձա- |որոնք | | | | |
|____________|___________|վար-|վճարի|նախա- | | | | |
|Միա-|Միավորի|Վա- |Իրաց- |ձա- |չափը |տեսված | | | | |
|վորի|վաճառքի|ճառ-|ված |վճա-| |են | | | | |
|մեկ-|առավե- |քի |ապրանք|րի | |պայմա- | | | | |
|նար-|լագույն|հան-|ների |չափը| |նագրե- | | | | |
|կա- |գինը |ված |քանակը| | |րով | | | | |
|յին | |ապ- | | | |կամ | | | | |
|գինը| |րանք| | | |համա- | | | | |
| | |ների| | | |ձայնա- | | | | |
| | |ընդ-| | | |գրերով | | | | |
| | |հա- | | | | | | | | |
| | |նուր| | | | | | | | |
| | |քա- | | | | | | | | |
| | |նակը| | | | | | | | |
|____|_______|____|______|____|_____|_______|________|_______|______|_____|
| 32 | 33 |34 | 35 | 36 | 37 | 38 | 39 | 40 | 41 | 42 |
|____|_______|____|______|____|_____|_______|________|_______|______|_____|
|____|_______|____|______|____|_____|_______|________|_______|______|_____|
._________________________________________________________________________.
«___» ______________________» 200 __ թ.
ԳԼԽԱՎՈՐ ՖԻՆԱՆՍԻՍՏ __________________________________________________
(Անուն, Ազգանուն, Հայրանուն)
Կնիքի տեղ
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ __________________________________________________
(Անուն, Ազգանուն, Հայրանուն)
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի 21 մայիսի 2003 թվականի
թիվ 449-Ն հրամանի
ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Հավելված N 1-ով հաստատված Օրինակելի ձև Հ-12-Ա-ի
Օրինակելի ձև Հ-12-Ա-ն լրացվում է հետևյալ կերպ.
1. Աղյուսակի «2-րդ» և «3-րդ» սյունակներում համապատասխանաբար լրացվում են դրամաշնորհի կամ ապրանքային վարկի տրամադրման պայմանագրի կամ համաձայնագրի կնքման ամսաթիվը և անվանումը:
2. Աղյուսակի «4-րդ» սյունակում լրացվում է դրամաշնորհը կամ ապրանքային վարկը տրամադրող օտարերկրյա պետության անունը, միջազգային կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը, կամ այլ անձի անունը և բնակվելու վայրը:
3. Աղյուսակի «5-րդ», «6-րդ», «7-րդ», «8-րդ» և «9-րդ» սյունակներում համապատասխանաբար լրացվում է պայմանագրով կամ համաձայնագրով` դրամաշնորհի և ապրանքային վարկի տրամադրման (Հայաստանի Հանրապետություն ներկրման) համար սահմանված յուրաքանչյուր ծրագրի համար նախատեսված ապրանքների անվանումները և քանակը, դրանց արժեքը` ՖՕԲ, ՍԻՊ և այլ գներով (եթե դրանք առկա են):
4. Աղյուսակի «10-րդ», «11-րդ», «12-րդ», «13-րդ» և «14-րդ» սյունակներում համապատասխանաբար լրացվում են պայմանագրի կամ համաձայնագրի հիման վրա փաստացի ստացված դրամաշնորհի կամ ապրանքային վարկի շրջանակներում ներկրված ապրանքի անվանումը և քանակը, դրանց արժեքը` ՖՕԲ, ՍԻՊ և այլ գներով (եթե դրանք առկա են):
5. Աղյուսակի «15-րդ», «16-րդ», «17-րդ» և «18-րդ» սյունակներում համապատասխանաբար լրացվում է հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն ներկրված ապրանքների քանակը, դրանց արժեքը` ՖՕԲ, ՍԻՊ և այլ գներով (եթե դրանք առկա են):
6. Աղյուսակի «19-րդ», «20-րդ», «21-րդ», «22-րդ», «23-րդ», «24-րդ», «25-րդ», «26-րդ» և «27-րդ» սյունակներում համապատասխանաբար լրացվում են յուրաքանչյուր ապրանքային դրամաշնորհի կամ ապրանքային վարկի գծով ներկրված ապրանքների պահպանության նպատակով ընտրված պահառուների անվանումները և գտնվելու վայրը, կամ այլ անձանց անունները և բնակվելու վայրը, պահառության պայմանագրերի հերթական համարները և կնքման ամսաթվերը, պահառուներին ի պահ տրված ապրանքների արժեքը, քանակը և չափի միավորը (տոննա, հատ, լիտր կամ այլ չափման միավոր), պահառության գինը (նշել մեկ միավորի համար, կամ ընդհանուր արժեքը), պահառուների մոտ հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ առկա ապրանքների քանակը և պահառուներին վճարված գումարը:
7. Աղյուսակի «28-րդ» սյունակում լրացվում է ապրանքների տնօրինման եղանակը և իրավական հիմքերը (աճուրդային կարգով, վարձակալություն, տարաժամկետ վճարման պայմանով վաճառք և այլն)` նշելով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի համարը:
8. Աղյուսակի «29-րդ», «30-րդ», «31-րդ», «32-րդ», «33-րդ», «34-րդ», «35-րդ», «36-րդ» և «37-րդ» սյունակներում համապատասխանաբար լրացվում են յուրաքանչյուր ապրանքային դրամաշնորհի կամ ապրանքային վարկի գծով ներկրված ապրանքների իրացման նպատակով ընտրված գործակալների անվանումները և գտնվելու վայրը, կամ այլ անձանց անունները և բնակվելու վայրը, պայմանագրերի հերթական համարները և ամսաթվերը, գործակալների կողմից հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ իրացված ապրանքների մեկնարկային գինը և միավորի վաճառքի առավելագույն գինը, վաճառքի հանված ապրանքների ընդհանուր քանակը և իրացված ապրանքների քանակը, գործակալներին նախատեսված և փաստացի վճարված վարձավճարի չափը:
9. Աղյուսակի «38-րդ», «39-րդ», «40-րդ» և «41-րդ» սյունակներում համապատասխանաբար լրացվում են ապրանքային դրամաշնորհի կամ ապրանքային վարկի դրամայնեցումից գոյացած միջոցների օգտագործման ուղղությունները: Եթե պայմանագրով դրամաշնորհի կամ վարկի օգտագործման ուղղության համար նախատեսված է որոշակի նախապայման, ապա լրացվում է «38-րդ» սյունը, հակառակ դեպքում այդ սյունը չի լրացվում: «39-րդ», «40-րդ» և «41-րդ» սյունակներում լրացվում են դրամաշնորհի կամ վարկի օգտագործման փաստացի ուղղությունները նախատեսված ու փաստացի գումարներով:
10. Աղյուսակի «42-րդ» սյունակում հաշվետու անձանց կողմից կարող են ներկայացվել դրամաշնորհի կամ ապրանքային վարկի հետ կապված այլ անհրաժեշտ տեղեկություններ, որոնք չեն ներառվել հաշվետվության այլ սյունակներում:
11. Մեկ էջում հաշվետվության ողջ տեղեկատվությունը չտեղավորվելու դեպքում, հաշվետվությունը կարող է ներկայացվել մի քանի (միմյանց լրացնող և համարակալված) էջերով:
Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի 21 մայիսի 2003 թվականի
թիվ 449-Ն հրամանի
Օրինակելի ձև Հ-12-Բ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ
01._________ ._ 01. _________ . ժամանակահատվածի համար
1. Հիմնարկի անվանումը ________________________________________________
2. Փոստային հասցեն _________________________________________________
3. Հիմնարկի տեղաբաշխման մարզի կոդը ըստ բյուջետային ծախսերի տարածքային դասակարգման
4. Պետական կառավարման վերադաս մարմնի անվանումը _____________________
5. Պետական կառավարման վերադաս մարմնի կոդը ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման
6. Հիմնարկը սպասարկող տեղական գանձապետական բաժանմունքի անվանումը ______
7. Հիմնարկի տեղական գանձապետական բաժանմունքում հաշվառման համարը ______
8. Ծրագիր իրականացնողը
___________________________________________________________________________
9. Չափի միավորը` հազար դրամ ___________________________________________
._________________________________________________________________________.
|Հեր-|Դրամաշնորհի |Դրամաշնորհը| Դրամաշնորհի |
|թա- |տրամադրման |տրամադրող |________________________________________|
|կան |պայմանագրի կամ |միջազգային |Ծրագրի|Ուղղությունը |Շրջանառման եղանակը|
|հա- |համաձայնագրի |կազմակեր- |անվա- |(Հայաստանի |(գանձապետական |
|մարը|_______________|պությունը, |նումը |Հանրապետության|հաշիվներով/ |
| |Հերթական|Ամսա- |օտարերկրյա | |պետական բյուջե|գանձապետական |
| |կան |թիվը |պետությունը| |/արտաբյուջե, |հաշիվներից դուրս) |
| |համարը | |կամ այլ | |այլ) | |
| | | |անձը | | | |
|____|________|______|___________|______|______________|__________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|____|________|______|___________|______|______________|__________________|
|____|________|______|___________|______|______________|__________________|
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|Պայմանագրով կամ համաձայնագրով |Պայմանագրով կամ համաձայնագրով |Այլ |
|դրամաշնորհի շրջանակներում |դրամաշնորհի շրջանակներում |տեղե- |
|նախատեսված |փաստացի |կութ- |
|________________________________|________________________________|յուններ|
|Ընդհանուր ծրագրի|Հաշվետու |Ընդհանուր ծրագրի|Հաշվետու | |
|համար |ժամանակահատվածի|համար |ժամանակահատվածի| |
| |համար | |համար | |
|________________|_______________|________________|_______________| |
|Գումարը|Ուղղութ-|Գումարը|Ուղղու-|Գումարը|Ուղղութ-|Գումարը|Ուղղու-| |
| |յունը | |թյունը | |յունը | |թյունը | |
|_______|________|_______|_______|_______|________|_______|_______|_______|
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 |
|_______|________|_______|_______|_______|________|_______|_______|_______|
|_______|________|_______|_______|_______|________|_______|_______|_______|
._________________________________________________________________________.
«___» ______________________» 200 __ թ.
ԳԼԽԱՎՈՐ ՖԻՆԱՆՍԻՍՏ (ստորագրություն) ______________________________
(Անուն, Ազգանուն, Հայրանուն)
Կնիքի տեղ
ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ (ստորագրություն) ______________________________
(Անուն, Ազգանուն, Հայրանուն)
Հավելված N 4
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի 21 մայիսի 2003 թվականի
թիվ 449-Ն հրամանի
ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Հավելված N 3-ով հաստատված Օրինակելի ձև Հ-12-Բ-ի
Օրինակելի ձև Հ-12-Բ-ն լրացվում է հետևյալ կերպ.
1. Աղյուսակի «2-րդ» և «3-րդ» սյունակներում լրացվում են դրամաշնորհի տրամադրման պայմանագրի կամ համաձայնագրի կնքման հերթական համարը և ամսաթիվը:
2. Աղյուսակի «4-րդ» սյունակում լրացվում է դրամաշնորհը տրամադրող օտարերկրյա պետության անունը, միջազգային կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը, կամ այլ անձի անունը և բնակվելու վայրը:
3. Աղյուսակի «5-րդ» կետում լրացվում է պայմանագրով կամ համաձայնագրով սահմանված` դրամաշնորհի ծրագրի անվանումը:
4. Աղյուսակի «6-րդ» և «7-րդ» սյունակներում համապատասխանաբար լրացվում է պայմանագրով կամ համաձայնագրով սահմանված` դրամաշնորհի տրամադրման ուղղությունը (Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, արտաբյուջետային հաշիվներ կամ այլ) և դրա շրջանառման եղանակը (գանձապետական հաշիվներով կամ գանձապետական հաշիվներից դուրս):
5. Աղյուսակի «8-րդ» և «9-րդ» սյունակներում լրացվում է համապատասխանաբար պայմանագրով կամ համաձայնագրով նախատեսված (հատկացվելիք) դրամաշնորհի ընդհանուր գումարը և ուղղությունները:
6. Աղյուսակի «10-րդ» և «11-րդ» սյունակներում համապատասխանաբար լրացվում է պայմանագրի կամ համաձայնագրով հաշվետու ժամանակահատվածի համար նախատեսված (հատկացվելիք) դրամաշնորհի գումարը և ուղղությունները:
7. Աղյուսակի «12-րդ» և «13-րդ» սյունակներում համապատասխանաբար լրացվում է պայմանագրի կամ համաձայնագրի շրջանակներում փաստացի ստացված (հատկացված) դրամաշնորհի ընդհանուր գումարը և դրա ծախսման ուղղությունները:
8. Աղյուսակի «14-րդ» և «15-րդ» սյունակներում համապատասխանաբար լրացվում է պայմանագրի կամ համաձայնագրի շրջանակներում հաշվետու ժամանակահատվածում փաստացի ստացված (հատկացված) դրամաշնորհի գումարը և ուղղությունները:
9. Աղյուսակի «16-րդ» սյունակում հաշվետու անձանց կողմից կարող են ներկայացվել դրամաշնորհի հետ կապված այլ անհրաժեշտ տեղեկություններ, որոնք չեն ներառվել հաշվետվության այլ սյունակներում:
10. Մեկ էջում հաշվետվության ողջ տեղեկատվությունը չտեղավորվելու դեպքում, հաշվետվությունը կարող է ներկայացվել մի քանի (միմյանց լրացնող և համարակալված) էջերով: