Սեղմել Esc փակելու համար:
ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԳՐԱՍԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԵՎ ԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հոկտեմբերի 1996 թվականի թիվ 36

 

Բրոքերային ձեռնարկությունների, գրասենյակների և անկախ

բրոքերների կողմից արտարժույթի առք ու վաճառք իրականացնելու

արտոնագրեր ստացած կազմակերպությունների լիցենզավորման մասին

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային կարգավորման և վերահսկողության մասին» թիվ 141 որոշումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 1997 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 208 որոշման հիման վրա տրված «Բրոքերային ձեռնարկության, գրասենյակի և անկախ բրոքերի կողմից արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու» արտոնագրերը:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովին` սույն թվականի նոյեմբերի 15-ից սկսել և մինչև 1997 թվականի հունվարի 1-ը իրականացնել «Բրոքերային ձեռնարկության, գրասենյակի և անկախ բրոքերի կողմից արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու» արտոնագրեր ստացած կազմակերպությունների լիցենզավորումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1996 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային կարգավորման և վերահսկողության մասին» թիվ 141 որոշման պահանջներին համապատասխան:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
25.10.1996
N 36
Որոշում