(ուժը կորցրել է 09.07.99 թիվ 111-ԴԶ հրաման)
i
(ուժը կորցրել է 21.11.02 թիվ 17-ԱՄ հրաման)
i
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
06.03.1996 Թ. ԹԻՎ 34-ԳՄ ՀՐԱՄԱՆՈՎ
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԼՐԻՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ
Կ Ա Ր Գ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 131 և 131.1 հոդվածները ձեռնարկության աշխատողների լրիվ նյութական պատասխանատվության մասին, ՀՀ էներգետիկայի համակարգում էլեկտրաէներգիայի արտադրության, մատակարարման և իրացման նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու, ինչպես նաև համակարգի աշխատակիցների պատասխանատվությունը բարձրացնելու նպատակով սահմանել`
1. Էլեկտրաէներգիա արտադրող և «Հայէներգո» պետական ձեռնարկությունները նշանակում են նյութական պատասխանատու անձինք, որոնք ամիսը մեկ անգամ կազմում են երկկողմանի ակտ, էլեկտրաէներգիայի մատակարարման, նրա քանակի և որակի մասին, որը հաստատվում է «Հայէներգո» ՊՁ-ի և էլեկտրաէներգիա արտադրող ձեռնարկությունների տնօրենների կողմից` եռակողմ կապարակնքված հաշվարկային հաշվառքի սարքերի ցուցմունքներից ելնելով, որտեղ երրորդ կողմ հանդես է գալիս «Էներգապետհսկողություն» գլխավոր վարչությունը:
2. «Հայէներգո» ՊՁ-ն և էլեկտրացանցային ձեռնարկությունները նշանակում են նյութական պատասխանատու անձինք, որոնք ամիսը մեկ անգամ կազմում են երկկողմանի ակտ էլեկտրաէներգիայի մատակարարման և գնման, նրա քանակի և որակի մասին, որը հաստատվում է «Հայէներգո» ՊՁ-ի և էլեկտրացանցային ձեռնարկությունների տնօրենների կողմից` սահմանային բարձր լարման ենթակայանների ելքում տեղադրված և եռակողմ կապարակնքված հաշվարկային հաշվառքի սարքերի ցուցմունքներից ելնելով, որտեղ երրորդ կողմ հանդես է գալիս «Էներգապետհսկողություն» գլխավոր վարչությունը:
3. Էլեկտրացանցային ձեռնարկությունները նշանակում են տարածքային ստորաբաժանումների նյութական պատասխանատու անձինք, որոնք սահմանային տրանսֆորմատորային ենթակայանների նյութական պատասխանատուների հետ ամիսը մեկ անգամ կազմում են երկկողմանի ակտեր ստացված էլեկտրաէներգիայի քանակի և որակի մասին, որը հաստատում է էլեկտրացանցային ձեռնարկության տնօրենը` սահմանային ենթակայանների ելքի և ստորաբաժանման ենթակայանների մուտքում տեղադրված և երկկողմ կապարակնքված հաշվարկային հաշվառքի սարքերի ցուցմունքներից ելնելով:
4. Էլեկտրացանցային ձեռնարկությունները նշանակում են իրենց տնօրինության տակ գտնվող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների /հետագայում` գործարանային/ և բանկային տրանսֆորմատորային ենթակայանների նյութական պատասխանատու անձինք, որոնք ամիսը մեկ անգամ կազմում են երկկողմանի ակտեր տարածքային ստորաբաժանման նյութական պատասխանատու անձանց հետ ստացած էլեկտրաէներգիայի քանակի և որակի մասին, որոնք հաստատվում են էլեկտրացանցային ձեռնարկությունների տնօրենի կողմից` տրանսֆորմատորային ենթակայաններում տեղադրված և երկկողմ կապարակնքված հաշվարկային հաշվառքի սարքերի ցուցմունքներից ելնելով:
5. Գործարանային ենթակայանների նյութական պատասխանատու անձինք ամիսը մեկ անգամ կազմում են երկկողմանի ակտեր էլեկտրաէներգիայի քանակի համար սպառողների /բացի բնակիչների/ հետ վաճառված էլեկտրաէներգիայի քանակի և որակի մասին, որը հաստատվում է էլեկտրացանցային պետական ձեռնարկության տնօրենի և սպառողների ղեկավարների կողմից գործարանային ենթակայաններում տեղադրված և եռակողմ կնքված հաշվարկային հաշվառքի սարքերի ցուցմունքներից ելնելով, որտեղ երրորդ կողմ հանդես է գալիս «էներգապետհսկողություն» գլխավոր վարչությունը:
6. Բանկային տրանսֆորմատորային ենթակայանների նյութական պատասխանատու անձինք լրիվ նյութական պատասխանատվություն են կրում իրենց բաժանորդներին վաճառած էլեկտրաէներգիայի քանակի և դրա դիմաց գումարների մուծման համար:
7. ՀՀ Էներգահամակարգի ձեռնարկությունները պարտավոր են օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկության նյութական պատասխանատու անձանց հետ կնքել լրիվ նյութական պատասխանատվության մասին պայմանագրեր, որոնցում պետք է սահմանվեն, որ նյութական պատասխանատու անձինք լրիվ նյութական պատասխանատվություն են կրում սահմանվածից ավել կորուստների համար օրենսդրությամբ սահմանված կարգով: Էլեկտրաէներգիայի կորուստների նորմաները ձեռնարկությունների համար հաստատվում են ՀՀ էներգետիկայի նախարարության, իսկ էլեկտրացանցային ձեռնարկության առանձին օղակների համար` ձեռնարկության տնօրենի կողմից:
8. Բոլոր նյութական պատասխանատու անձինք ամեն օր իրենց դիսպետչերական ծառայությանն են հաղորդում հաշվիչների ցուցմունքները և գրանցում կատարում համարակալված և տնօրենի կողմից կնքված համապատասխան մատյաններում:
ՁԵՎ Է` - Պ4
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր ԹԻՎ _____
ՀՀ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԼՐԻՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«_____»_________________1996 Թ.
______________________________________ /հետագայում Ձեռնարկություն/
/ձեռնարկության անվանումը /
Ի դեմս տնօրեն ___________________________________________________, որը
/ անուն, հայրանուն, ազգանուն/
գործում է համաձայն ձեռնարկության կանոնադրության, մի կողմից և
ձեռնարկության աշխատակից ________________________________________________
/պաշտոնը /հաստիքը/ անուն, հայրանուն, ազգանուն/
________________________________________________/հետագայում Աշխատող/,
հիմք ընդունելով ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում բանվորների կամ ծառայողների կողմից հասցված վնասի համար լրիվ պատասխանատվության մասին ՀՀ օրենսդրությունը, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. Աշխատողը իր վրա է վերցնում իրեն հանձնված տեղամասի ապրանքա-նյութական /այդ թվում նաև էլեկտրաէներգիայի քանակի/ արժեքների և դրամական միջոցների լրիվ նյութական պատասխանատվությունը և պարտավորվում է`
ա/ խստորեն կատարել ձեռնարկության կողմից սահմանված բոլոր կանոնները, հրամանները և կարգադրությունները, կապված ապրանքա-նյութական արժեքների և դրամական միջոցների ընդունման և բացթողման, պահպանման և հաշվառման հետ.
բ/ խնայողաբար վերաբերվել իրեն հանձնված ապրանքա-նյութական /այդ թվում նաև էլեկտրաէներգիայի քանակի/ արժեքների և դրամական միջոցների նկատմամբ և միջոցներ ձեռնարկել էլեկտրաէներգիայի կորուստների կանխարգելման համար.
գ/ ձեռնարկության ղեկավարությանը ժամանակին հայտնել այն բոլոր հանգամանքների մասին, որոնք սպառնում են իրեն հանձնված ձեռնարկության նյութական արժեքների ապահովությանը.
դ/ սահմանված կարգով իրականացնել իրեն հանձնված նյութական արժեքների հաշվառումը և դրանք ներկայացնել Ձեռնարկությանը.
ե/ սահմանված կարգով կազմել և Ձեռնարկությանը ներկայացնել իրեն հանձնված նյութական արժեքների ապրանքա-դրամային և այլ հաշվետվություններ.
զ/ մասնակցել իրեն հանձնված նյութական արժեքների գույքագրմանը:
2. Ձեռնարկությունը պարտավորվում է`
ա/ աշխատողի համար ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները /այդ թվում նաև հաշվառման սարքերը/ ապրանքա-նյութական արժեքների և դրամական միջոցների ընդունման և հաշվառման, պահպանման և բացթողման համար.
բ/ սահմանված կարգով իրականացնել Աշխատողին հանձնված նյութական արժեքների գույքագրում.
գ/ անհրաժեշտության դեպքում ստեղծել համապատասխան պահպանական խումբ ապրանքա-նյութական արժեքների պահպանությունը ապահովելու նպատակով:
3. Աշխատողի մոտ որևէ ապրանքա-նյութական արժեքի /այդ թվում նաև էլեկտրաէներգիայի քանակի հաստատված նորմայից ավել/, կամ դրամական միջոցների պակասորդի դեպքում, որը տեղի է ունեցել նրա անզգուշության, անտարբերության պատճառով կամ միտումնավոր, ենթակա է լրիվ չափով վերականգնման ինչպես ադմինիստրատիվ, այնպես էլ դատական կարգով, կախված պակասորդի չափից, օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Աշխատողը նյութական պատասխանատվություն չի կրում ոչ իր մեղքով իրեն հանձնված նյութական արժեքների կորուստի համար:
5. Սույն պայմանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից և գործում է Աշխատողի կողմից տվյալ պաշտոնում աշխատելու ամբողջ ժամանակամիջոցի ընթացքում:
6. Կողմերի իրավաբանական հասցեները:
Ձեռնարկություն Աշխատող
հասցեն ________________________ հասցեն ______________________
_______________________________ _____________________________
անձնագիր ____________________
_____________________________
Ձեռնարկություն ________________ Աշխատող _____________________
«____»___________________199 թ. «____»________________199 թ.
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է`
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
«06» 03 1996 Թ. ԹԻՎ 34-ԳՄ ՀՐԱՄԱՆՈՎ
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Ց Ա Ն Կ
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԼՐԻՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ
1. Իրացման գծով տնօրենի տեղակալ
2. Իրացման ծառայության պետ
3. Արտադրա-տեխնիկական ծառայության պետ
4. Լաբորատորիայի վարիչ
5. Ենթակայանի պետ
6. Ենթակայանների խմբի պետ
7. Տեղամասի պետ
8. Հաշվիչների խմբի պետ
9. Ավագ վարպետ-հսկիչ
10. Վարպետ-հսկիչ
11. Հսկիչ
12. Էլեկտրամոնտյոր-հսկիչ
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
08.04.1996թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10960014