041.0217.130503
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
13 մայիսի 2003 թվականի N 217-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 861 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջերմամատակարարումը և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին աջակցության ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջերմամատակարարման ռազմավարության մշակման ծրագրի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 861 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
i
ա) որոշման վերնագիրը և 1-ին կետը «մշակման» բառից հետո լրացնել «ինչպես նաև Հայաստանի բնակավայրերի ջերմամատակարարման և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին աջակցության» բառերով, իսկ «ծրագրի» բառը փոխարինել «ծրագրերի» բառով.
բ) որոշման 1-ին կետով ստեղծված կառավարման խորհրդի կազմում «ՀՀ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ», «ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ», «ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ», «ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ», «Ջերմամատակարարման ծրագրեր» պետական հիմնարկի տնօրեն (խորհրդի քարտուղար)» բառերը համապատասխանաբար փոխարինել «ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ», «ՀՀ բնակամենաշնորհների կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ», «ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ», «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ», «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Ջերմամատակարարման և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին աջակցության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն (խորհրդի քարտուղար)` ի պաշտոնե» բառերով, իսկ Ա. Ներսիսյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության մթնոլորտի պահպանության բաժնի պետ Ա. Գաբրիելյանին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-ԻՆ