(ուժը կորցրել է 21.12.04 թիվ 476-Ն հրաման)
i
111.0153.020503
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«02» 05 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11103151
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
1 ապրիլի 2003 թվականի N 153-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎԻՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ 1917-1987 ԹԹ. ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի ապրիլի 22-ի N 246 որոշմանը համապատասխան.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական արխիվին հանձնված բռնադատվածների վերաբերյալ խորհրդային իշխանության 1917-1987թթ. ժամանակաշրջանի փաստաթղթերի օգտագործման կարգը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համաձայն հավելվածի:
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ազգային անվտանգության ՀՀ ոստիկանության հետ ՀՀ մշակույթի,
ծառայության հետ երիտասարդության
հարցերի և սպորտի
նախարարի
2003 թ. ապրիլի 1-ի
N 153-Ն հրամանով
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎԻՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ 1917-1987 ԹԹ. ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
1. Սույն կարգը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պետական արխիվին մշտական պահպանության հանձնված բռնադատվածների վերաբերյալ խորհրդային իշխանության 1917-1987թթ. ժամանակաշրջանի փաստաթղթերի (այսուհետ` բռնադատվածների փաստաթղթեր) օգտագործումը:
2. Բռնադատվածների փաստաթղթերի օգտագործումը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կառավարության 1998 թ. ապրիլի 22-ի N 246 որոշմամբ հաստատված Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի օգտագործման և հրապարակման ընդհանուր կարգին համապատասխան:
3. Պետական արխիվին հանձնված բռնադատվածների փաստաթղթերից օգտվելու թույլտվություն ստանալու համար օգտվողները (բռնադատվածներ, նրանց ընտանիքների անդամներ և (կամ) օրինական ժառանգորդներ, ֆիզիկական և իրավաբանական անձինք) ներկայացնում են դիմում կամ պետական արխիվին հասցեագրված պաշտոնական նամակ, ուր նշվում է օգտվողի ազգանունը, անունը, տեղեկատվության օգտագործման նպատակը, բռնադատվածի հետ նրա կապը (ընտանիքի անդամ, օրինական ժառանգորդ, եթե կան այդպիսիք):
4. Պետարխիվի ղեկավարությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքի առնչությամբ որոշում է կայացնում բռնադատվածների վերաբերյալ պահանջվող փաստաթղթերն օգտվողներին տրամադրելու մասին, հիմնավորելով պահանջվող փաստաթղթերի մերժումը և (կամ) սահմանափակումը (բովանդակած տեղեկատվության վարկաբեկիչ բնույթը, այլ քաղաքացիների նկատմամբ հնարավոր բարոյական վնասների պատճառումը, տեղեկատվության հրապարակման աննպատակահարմարությունը և այլն):
5. Օգտվողների դիմում-հարցումների պատասխանները կամ պահանջվող արխիվային տեղեկանքները կազմվում են բացառապես ըստ արխիվային փաստաթղթերի բովանդակած տեղեկատվության:
6. Օգտվողների հարցումների պատասխանները, արխիվային տեղեկանքները, կամ փաստաթղթերից քաղվածքները և պատճենները օգտվողներին տրամադրվում են առձեռն (անձը ներկայացնող փաստաթղթերի ներկայացմամբ ու ստորագրությամբ) կամ փոստային ծառայության միջոցով:
Արտերկրից ստացված հարցումների արխիվային պատասխան-տեղեկատվությունը կարող է հասցեատիրոջն առաքվել նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջնորդությամբ:
7. Բռնադատվածների փաստաթղթերից օգտվողները պատասխանատվություն են կրում փաստաթղթերի բովանդակությունը սխալ կամ աղավաղված (խեղաթյուրված) ներկայացնելու համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: