(ուժը կորցրել է 15.09.17 թիվ 501-Ն հրաման)
i
111.0152.020503
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«02» 05 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11103150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
1 ապրիլի 2003 թվականի N 152-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասին համապատասխան.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի դասակարգման կարգը համաձայն հավելվածի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության պետի 1996 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի դասակարգման կարգը հաստատելու մասին» N 38 հրամանը:
Հավելված
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության
մշակույթի, երիտասարդության
հարցերի և սպորտի նախարարի
2003 թվականի ապրիլի 1-ի
N 152-Ն հրամանով
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ
1. Սույն կարգը նպատակ ունի գիտականորեն կազմակերպել և կարգավորել Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (այսուհետև` ՀԱԱՖ) պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի դասակարգումը:
2. Փաստաթղթերի դասակարգման հիմնական միավորը արխիվային ֆոնդն է, որն անբաժանելի է: Արխիվային ֆոնդի անբաժանելիության սկզբունքը բացառում է մեկ արխիվային ֆոնդի փաստաթղթերի տրոհումը մի քանի մասերի:
3. Փաստաթղթերի դասակարգումն իրականացվում է ՀԱԱՖ-ի և արխիվային ֆոնդի շրջանակներում:
3.1. ՀԱԱՖ-ի փաստաթղթերի դասակարգումը դրանց գիտական խմբավորումն է ըստ`
ա) պատմական ժամանակաշրջանի.
բ) գործունեության ճյուղի.
գ) տեղեկատվության ամրագրման եղանակի.
դ) վարչատարածքային բաժանման:
3.2. Պետական արխիվում փաստաթղթերի դասակարգումը դրանց խմբավորումն է ըստ արխիվային ֆոնդերի (ֆոնդերի տեսակների):
3.2.1. Արխիվային ֆոնդը ՀԱԱՖ-ի հաշվառման կամ դասակարգման այն միավորն է, որը կազմում է պետական պահպանության վերցված փաստաթղթային ֆոնդի մի մասը և հանդիսանում է պատմականորեն և (կամ) տրամաբանորեն միմյանց հետ կապված փաստաթղթերի` արխիվում առանձնացված մի ամբողջություն:
3.2.2. Արխիվային ֆոնդի տեսակներն են.
ա) կազմակերպության արխիվային ֆոնդ` արխիվային ֆոնդ, որը կազմված է մեկ կազմակերպության գործունեությամբ առաջացած ՀԱԱՖ-ի փաստաթղթերից.
բ) միացյալ արխիվային ֆոնդ` արխիվային ֆոնդ, որը կազմված է 2 և ավելի ֆոնդառաջացողների փաստաթղթերից, որոնք ունեն պատմական և (կամ) տրամաբանական փոխկապվածություն.
գ) անձնական ծագման արխիվային ֆոնդ` արխիվային ֆոնդ, որը կազմված է մեկ անձի, ընտանիքի, տոհմի կյանքի և գործունեությամբ առաջացած փաստաթղթերից.
դ) արխիվային հավաքածու` արխիվային ֆոնդ, որն իրենից ներկայացնում է տարբեր ֆոնդառաջացողների գործունեությամբ ստեղծված և մեկ կամ մի քանի հատկանիշով միավորված առանձին փաստաթղթերի ամբողջություն:
3.3. ՀԱԱՖ-ի շրջանակներում «փաստաթղթերի դասակարգումը» փաստաթղթերի խմբավորումն ու դասավարումն է հաշվառման և (կամ) դասակարգման միավորում` ֆոնդում: Արխիվային ֆոնդի շրջանակներում որպես փաստաթղթերի դասակարգման և հաշվառման միավոր ընդունվում է պահպանման միավորը (գործը): Պահպանման միավորը (գործը) մեկ հարցի կամ գործունեության ոլորտին վերաբերող փաստաթղթերի ամբողջությունն է կամ մեկ փաստաթուղթը` զետեղված առանձին կազմի (թղթապանակի) մեջ:
4. Ֆոնդառաջացնող է համարվում այն կազմակերպությունը կամ անձը, որի գործունեությամբ ստեղծվում է փաստաթղթային ֆոնդ:
5. ՀԱԱՖ-ի փաստաթղթերի մշտական պահպանությունն իրականացնող պետական արխիվների համակարգը կազմված է Հայաստանի ազգային արխիվից, նրա մասնաճյուղերից և ներկայացուցչություններից:
6. Հայաստանի ազգային արխիվում պահպանվում են պետական և ազգային նշանակություն ունեցող ֆոնդառաջացնողների գործունեությամբ առաջացած ՀԱԱՖ-ի փաստաթղթերը:
7. Հայաստանի ազգային արխիվի մասնաճյուղը և ներկայացուցչությունը վարչատարածքային հատկանիշով գործող արխիվային հաստատություն է, որը պահպանում է ՀԱԱՖ-ի վարչատարածքային նշանակության փաստաթղթերը:
8. ՀԱԱՖ-ի փաստաթղթերի դասակարգման հիմքում դրվում է փաստաթղթերի տեսակների գերակայության չափանիշը:
@