(ուժը կորցրել է 24.12.08 թիվ 17-Ն հրաման)
i
124.0009.250403
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«25» 04 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12403140
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
14 ապրիլի 2003 թվականի N 03/09-Ն
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՈՒ ՆՐԱՆՑ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՈՒ ՆՐԱՆՑ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԸ ՉՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ» ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության 25.08.2001թ. ՀՕ-212 օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը և 9-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 05.11.2001 թվականի «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գույքի և եկամուտների հայտարարագրումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի մասին» N 1067 որոշումը և Հայաստանի Հանրապետության կառավարության 27 դեկտեմբերի 2001 թվականի «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնողների մասին տվյալները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ներկայացնելու մասին» N 1289 որոշումը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերը ներկայացրած հայտարարատուների վերաբերյալ տվյալները Հայաստանի Հանրապետության իշխանության համապատասխան մարմիններ ներկայացնելու» կարգը:
2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների կողմից իրենց ղեկավար աշխատողների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերը չներկայացրած հայտարարատուների վերաբերյալ տվյալները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ներկայացնելու» կարգը:
Հաստատված է
ՀՀ կառավարությանն
առընթեր հարկային
պետական ծառայության պետի`
«14» ապրիլի 2003 թ.
N 03/09-Ն հրամանով
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՈՒ ՆՐԱՆՑ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` հարկային մարմին) կողմից Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերը ներկայացրած հայտարարատուների վերաբերյալ տվյալները Հայաստանի Հանրապետության իշխանության համապատասխան մարմիններ ներկայացնելու կարգը:
2. Հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության իշխանության համապատասխան մարմնին ներկայացնում է տվյալներ տվյալ մարմնի այն ղեկավար աշխատողների և նրանց փոխկապակցված անձանց վերաբերյալ, որոնք ներկայացրել են հաշվետու տարվա իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը` համաձայն սույն կարգի հավելվածի:
3. Հավելվածը կազմվում է ընդունված հայտարարագրերի հիման վրա և ներկայացվում է մագնիսական կրիչով` «EXEL» ֆորմատի ֆայլերով:
4. Հավելվածին ուղեկցող գրության մեջ նշվում է հավելվածում նշված հայտարարատուների թվաքանակը:
5. Յուրաքանչյուր մարմնին մինչև 10 հայտարարատուի վերաբերյալ տվյալներ կարող է ներկայացվել թղթային կրիչով:
6. Հավելվածի`
- աղյուսակի 2-րդ սյունակում նշվում է հայտարարագիր ներկայացրած ղեկավար աշխատողի կամ նրան փոխկապակցված անձի անունը, ազգանունը, հայրանունը.
- աղյուսակի 3-րդ սյունակը լրացվում է, եթե 2-րդ սյունակում նշված անձը հանդիսանում է ղեկավար աշխատող և նշվում է ղեկավար աշխատողի պաշտոնը: Ընդ որում, աղյուսակում 3-րդ սյունակը լրացնելու դեպքում չի լրացվում 4-րդ սյունակը.
- աղյուսակի 4-րդ սյունակը լրացվում է, եթե 2-րդ սյունակում նշված անձը հանդիսանում է ղեկավար աշխատողին փոխկապակցված անձ և նշվում է տվյալ հայտարարատուին փոխկապակցված ղեկավար աշխատողի պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը և թե որ փոխկապակցված անձն է: Ընդ որում, աղյուսակում 4-րդ սյունակը լրացնելու դեպքում չի լրացվում 3-րդ սյունակը:
Հավելված 1
ՀՀ կառավարությանն
առընթեր հարկային պետական
ծառայության
«14» ապրիլի 2003 թ.
N 03/09-Ն հրամանի 1-ին կետով
հաստատված կարգի
ՏՎՅԱԼՆԵՐ
__________________________-ի ղեկավար աշխատողների և նրանց օրենքով
(նշվում է իշխանության մարմինը)
սահմանված փոխկապակցված անձանց վերաբերյալ, որոնք գույքի և
եկամուտների ........ թվականի հայտարարագրեր են ներկայացրել
.___________________________________________________________.
|N |Հայտարարատուի անունը, | Պաշտոնը | Փոխկապակցվածությունը |
| |ազգանունը, հայրանունը | | |
|__|_______________________|_________|______________________|
|1.| 2. | 3. | 4. |
|__|_______________________|_________|______________________|
|__|_______________________|_________|______________________|
|__|_______________________|_________|______________________|
|__|_______________________|_________|______________________|
|__|_______________________|_________|______________________|
|__|_______________________|_________|______________________|
|__|_______________________|_________|______________________|
|__|_______________________|_________|______________________|
.___________________________________________________________.
Հաստատված է
ՀՀ կառավարությանն
առընթեր հարկային պետական
ծառայության պետի`
«14» ապրիլի 2003 թ.
N 03/09-Ն հրամանով
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՈՒ ՆՐԱՆՑ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԸ ՉՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների (այսուհետ` մարմին) կողմից իրենց ղեկավար աշխատողների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերը չներկայացրած հայտարարատուների վերաբերյալ տվյալները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն (այսուհետ` հարկային մարմին) ներկայացնելու կարգը:
2. Մարմինը հարկային մարմնից ստանում է իր ղեկավար աշխատողների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերը ներկայացրած հայտարարատուների վերաբերյալ տվյալները և համեմատում է Հայաստանի Հանրապետության կառավարության 27 դեկտեմբերի 2001 թվականի «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրեր ներկայացնողների մասին տվյալները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ներկայացնելու մասին» N 1289 որոշմամբ սահմանված կարգով ներկայացված հավելվածում նշված տվյալների հետ:
3. Մարմինը սույն կարգի 2-րդ կետում նշված տվյալները ստանալուց հետո 10-օրյա ժամկետում հարկային մարմին է ներկայացնում հայտարարագիր չներկայացրած անձանց վերաբերյալ տվյալներ` համաձայն սույն կարգի հավելվածի` մագնիսական կրիչով` «EXEL» ֆորմատի ֆայլերով:
4. Հավելվածին ուղեկցող գրության մեջ նշվում է հավելվածում նշված հայտարարատուների թվաքանակը, ինչպես նաև այդ մարմնում հայտարարատու հանդիսացող ղեկավար աշխատողների և նրանց փոխկապակցված անձանց ընդհանուր թվաքանակները:
5. Յուրաքանչյուր մարմին մինչև 10 հայտարարատուի վերաբերյալ տվյալներ կարող է ներկայացնել թղթային կրիչով:
6. Հավելվածի`
- աղյուսակի 2-րդ սյունակում նշվում է հայտարարագիր չներկայացրած ղեկավար աշխատողի կամ նրան փոխկապակցված անձի անունը, ազգանունը, հայրանունը.
- աղյուսակի 3-րդ սյունակը լրացվում է, եթե 2-րդ սյունակում նշված անձը հանդիսանում է ղեկավար աշխատող և նշվում է ղեկավար աշխատողի պաշտոնը: Ընդ որում, աղյուսակում 3-րդ սյունակը լրացնելու դեպքում չի լրացվում 4-րդ սյունակը.
- աղյուսակի 4-րդ սյունակը լրացվում է, եթե 2-րդ սյունակում նշված անձը հանդիսանում է ղեկավար աշխատողին փոխկապակցված անձ և նշվում է տվյալ հայտարարատուին փոխկապակցված ղեկավար աշխատողի պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը և թե որ փոխկապակցված անձն է: Ընդ որում, աղյուսակում 4-րդ սյունակը լրացնելու դեպքում չի լրացվում 3-րդ սյունակը.
- աղյուսակի 5-րդ սյունակում նշվում է հայտարարատուի հաշվառման հասցեն.
- աղյուսակի 6-րդ սյունակում նշվում է ղեկավար աշխատողի (փոխկապակցվածի դեպքում` իրեն փոխկապակցված ղեկավար աշխատողի) հեռախոսը:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավար աշխատողների (բացառությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետի և նրա տեղակալների և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի և նրա տեղակալների) մասին տվյալները լրացվում են հետևյալ կարգով`
հավելվածի`
- աղյուսակի 2-րդ սյունակում նշվում է ղեկավար աշխատողի կամ նրան փոխկապակցված անձի անունը, ազգանունը, հայրանունը.
- աղյուսակի 3-րդ սյունակը լրացվում է, եթե 2-րդ սյունակում նշված անձը հանդիսանում է ղեկավար աշխատող և նշվում է ղեկավար աշխատողի պաշտոնը (վարչության պետ, բաժնի պետ և այլն)` առանց նշելու ստորաբաժանման (վարչություն, բաժին և այլն) լրիվ անվանումը: Ընդ որում, աղյուսակում 3-րդ սյունակը լրացնելու դեպքում չի լրացվում 4-րդ սյունակը.
- աղյուսակի 4-րդ սյունակը լրացվում է, եթե 2-րդ սյունակում նշված անձը հանդիսանում է ղեկավար աշխատողին փոխկապակցված անձ և նշվում է տվյալ հայտարարատուին փոխկապակցված ղեկավար աշխատողի պաշտոնը (վարչության պետ, բաժնի պետ և այլն)` առանց նշելու ստորաբաժանման (վարչություն, բաժին և այլն) լրիվ անվանումը, անունը, ազգանունը, հայրանունը և թե որ փոխկապակցված անձն է: Ընդ որում, աղյուսակում 4-րդ սյունակը լրացնելու դեպքում չի լրացվում 3-րդ սյունակը.
- աղյուսակի 5-րդ և 6-րդ սյունակները չեն լրացվում:
Հավելված 2
ՀՀ կառավարությանն
առընթեր հարկային պետական
ծառայության
«14» ապրիլի 2003 թ.
N 03/09-Ն հրամանի 2-րդ կետով
հաստատված կարգի
ՏՎՅԱԼՆԵՐ
__________________________-ի ղեկավար աշխատողների և նրանց օրենքով
(նշվում է իշխանության մարմինը)
սահմանված փոխկապակցված անձանց վերաբերյալ, որոնք գույքի և
եկամուտների ........ թվականի հայտարարագրեր են ներկայացրել
.___________________________________________________________________.
|N |Հայտարարատուի |Պաշտոնը|Փոխկապակ-|Հայտարա-|Հայտարա-|Ծանոթա- |
| |անունը, ազգանունը,| |ցվածու- |րատուի |րատուի |գրություն|
| |հայրանունը | |թյունը |հասցեն |հեռախոսը| |
|__|__________________|_______|_________|________|________|_________|
|1.| 2. | 3. | 4. | 5. | 6. | 7. |
|__|__________________|_______|_________|________|________|_________|
|__|__________________|_______|_________|________|________|_________|
|__|__________________|_______|_________|________|________|_________|
|__|__________________|_______|_________|________|________|_________|
|__|__________________|_______|_________|________|________|_________|
|__|__________________|_______|_________|________|________|_________|
|__|__________________|_______|_________|________|________|_________|
|__|__________________|_______|_________|________|________|_________|
.___________________________________________________________________.