118.0293.160403
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«16» 04 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11803133
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
1 ապրիլի 2003 թվականի N 293-Ն
i
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ, ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ, ՓՈՍՏԱՅԻՆ ՆԱՄԱԿԱՆԻՇԵՐԻ, ԱՆՁԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՎԱՍՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածի երրորդ մասի, 17 հոդվածի երրորդ մասի 4-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի թիվ 1458-Ն որոշման պահանջներին համապատասխան
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
հաստատել պետության կարիքների համար անձնագրերի, ակցիզային դրոշմանիշերի, փոստային նամականիշերի, անձը և իրավունքները հավաստող հատուկ պաշտպանվածության վկայականների ձեռքբերման նպատակով կատարվող գնումների մասնակիցների կողմից մասնագիտական, տեխնիկական և աշխատանքային ռեսուրսների առկայության մասին տվյալները հավաստելու համար պատվիրատուին ներկայացվող փաստաթղթերի ձևերը` համաձայն հավելված N 1-ի:
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի 2003 թվականի
ապրիլի 1-ի N 293-Ն հրամանի
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ, ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ, ՓՈՍՏԱՅԻՆ ՆԱՄԱԿԱՆԻՇԵՐԻ, ԱՆՁԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՎԱՍՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐԸ
1. Տեղեկանք` մասնագիտական տվյալների առկայության մասին (Ձև N 1).
2. Տեղեկանք` ռեզիդենտ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի տեխնիկական տվյալների առկայության մասին (Ձև N 2).
3. Տեղեկանք` ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի տեխնիկական տվյալների առկայության մասին (Ձև N 3).
4. Տեղեկանք` ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի աշխատանքային ռեսուրսների առկայության մասին (Ձև N 4):
Ձև N 1
ՏԵՂԵԿԱՆՔ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
(ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց և անհատ
ձեռնարկատերերի համար)
_______________ ծածկագրով մրցույթի մասնակից _______________________
մրցույթի ծածկագիրը մասնակցի անվանումը
հայտարարում և հավաստում է, որ մրցույթի հրավերի համաձայն կնքվելիք պայմանագրով կատարվելիք պարտավորությունների համար ունի անհրաժեշտ մասնագիտական տվյալներ:
Կից ներկայացվում է հատկապես պաշտպանված տպագրական նյութերի արտադրության` միջազգայնորեն ընդունված` ԻՍՕ (ISO)-9001 կամ ԻՍՕ (ISO)-9002 որակի ստանդարտին համապատասխանությունը հաստատող սերտիֆիկատի պատճենը:
Առդիր` _________ թերթ:
_______________________________ _____________
մասնակցի ղեկավարի անունը, ազգանունը ստորագրություն
Կ.Տ.
Ձև N 2
i
ՏԵՂԵԿԱՆՔ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (ՌԵԶԻԴԵՆՏ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ)
__________________ ծածկագրով մրցույթի մասնակից ____________________
Մրցույթի ծածկագիրը Մասնակցի անվանումը
հայտարարում և հավաստում է, որ մրցույթի հայտը ներկայացնելու պահին և կնքվելիք պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման ժամանակահատվածում`
- արտադրական տարածքների ամբողջ պարագիծը գտնվում է տեսախցիկների տեսադաշտում և իրականացվում է շուրջօրյա գրանցում.
- արտադրական տարածքի բոլոր մուտքերը և ելքերը (դռները) աշխատում են «Շլյուզ» տիպի սկզբունքով, ունեն յուրաքանչյուր անձի նույնականությունը որոշելու հնարավորություն և իրականացվում է տեսախցիկների շուրջօրյա գրանցում.
- արտադրական տարածքի բոլոր մուտքերը և ելքերը (դռները), ինչպես նաև ներքին հատուկ գոտիները, պահոցներն ու առանձին սենյակները սարքավորված են պահպանիչ ազդարարման համակարգով` ոստիկանության հետ ուղիղ կապով.
- ինքնատիպ գործիքները, տպագրաձևերը, թղթերը, կիսավարտ և ավարտուն արտադրանքները պահեստավորելու ու պահպանելու նպատակով արտադրական տարածքները ունեն երկաթբետոնյա պատերով (ծածկով) առանձնացված սենյակ (պահոց), որի դռները փակվում են «երեք բանալու» սկզբունքով.
- արտադրական տարածքը պահպանվում է _____________________ կառուցվածքում
Մասնակցի անվանումը
մշտական գործող մյուս ստորաբաժանումներից անկախ արտադրական տարածքների արտաքին և ներքին անվտանգության, ինչպես նաև արտադրական գործընթացի հսկողության ծառայության կողմից, որն ունի տեխնիկական միջոցներով հագեցված համակարգ.
- այցելուների մուտքն արտադրական տարածք իրականացվում է ընդունող անձի գրավոր հայտարարության ու այցելուի անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, և այցելուներն այցելության ամբողջ ընթացքում ուղեկցվում են անձնակազմի ներկայացուցչի կողմից.
- ամբողջ արտադրական գործընթացը, սկսած հումքի (թղթեր, ներկեր, քիմիկատներ և այլն) արտադրական տարածք ներկրումից մինչև պատրաստի արտադրանքի առաքումը ընթանում է տեսախցիկների ու անվտանգության ծառայության աշխատողների հսկողության ներքո.
- ինքնատիպ գործիքները, տպագրաձևերը, թղթերը, կիսավարտ և ավարտուն արտադրանքները պահեստավորվում ու պահպանվում են երկաթբետոնյա պատերով (ծածկով) առանձնացված սենյակում (պահոցում), որի դռները փակվում են «Երեք բանալու» սկզբունքով.
- հաստատված են պետական լիազոր մարմնի հետ նախապես համաձայնեցված համապատասխան կարգեր և հրահանգներ, որոնք կարգավորում են արտադրական տարածքում ու ցանկացած փուլում ինքնատիպ գործիքների, տպագրաձևերի, թղթերի, կիսավարտ և ավարտուն արտադրանքի բոլոր տեղաշարժերի գրանցումն ու հաշվառումը.
- արտադրության համար օգտագործվում են այնպիսի թղթեր, ներկեր, նյութեր և տեխնոլոգիաներ, որոնք հասու չեն բաց շուկայում և որոնց արտադրությունն իրականացվում է անվտանգության հուսալի համակարգ ունեցող կազմակերպություններում:
Կից ներկայացվում է`
- ոստիկանության հետ կնքված պայմանագրի պատճենը` արտադրական տարածքի բոլոր մուտքերի և ելքերի (դռների), ինչպես նաև ներքին հատուկ գոտիների, պահոցների ու առանձին սենյակների պահպանիչ ազդարարման համակարգը ոստիկանության հետ ուղիղ կապով ապահովված լինելու մասին.
- ամբողջ արտադրական գործընթացի, սկսած հումքի (թղթեր, ներկեր, քիմիկատներ և այլն) ներկրումից մինչև պատրաստի արտադրանքի առաքման նկատմամբ հսկողություն իրականացնելու մասին անվտանգության ծառայության հետ կնքված պայմանագրի պատճենը, եթե հսկողությունը իրականացվում է ոչ սեփական անվտանգության ծառայության միջոցով.
- արտադրական տարածքում ու ցանկացած փուլում ինքնատիպ գործիքների, տպագրաձևերի, թղթերի, կիսավարտ և ավարտուն արտադրանքի բոլոր տեղաշարժերի գրանցումն ու հաշվառումը կարգավորող պետական լիազոր մարմնի հետ նախապես համաձայնեցված համապատասխան կարգի և (կամ) հրահանգի պատճենը.
- այն կազմակերպությունների անվանումները, որոնք իրականացնում են արտադրության համար օգտագործվող այնպիսի թղթերի, ներկերի, նյութերի և տեխնոլոգիաների արտադրությունը, որոնք հասու չեն բաց շուկայում:
Առդիր` _________ թերթ:
______________________________________________ _____________
Մասնակցի (ղեկավարի) պաշտոնը, անունը, ազգանունը ստորագրություն
Կ.Տ.
(2-րդ ձևը փոփ. 08.09.03 թիվ 715-Ն հրաման)
Ձև N 3
ՏԵՂԵԿԱՆՔ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ)
________________ ծածկագրով մրցույթի մասնակից _____________________
Մրցույթի ծածկագիրը Մասնակցի անվանումը
հայտարարում և հավաստում է, որ հատուկ պաշտպանվածության իրականացման գործունեությունը իրականացնում է ___________________ երկրում և մրցույթի հայտը ներկայացնելու
Երկրի անվանումը
պահին ունի այդ երկրի իրավասու մարմնի կողմից տրված հատուկ պաշտպանվածության տպագրական արտադրանքի լիցենզիա:
Կից ներկայացվում է երկրի իրավասու մարմնի կողմից տրված հատուկ պաշտպանվածության տպագրական արտադրանքի լիցենզիայի պատճենը և նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը:
Առդիր` _________ թերթ:
______________________________________________ _____________
Մասնակցի (ղեկավարի) պաշտոնը, անունը, ազգանունը ստորագրություն
Կ.Տ.
Ձև N 4
ՏԵՂԵԿԱՆՔ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (ՌԵԶԻԴԵՆՏ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ)
________________ ծածկագրով մրցույթի մասնակից ______________________
Մրցույթի ծածկագիրը Մասնակցի անվանումը
հայտարարում և հավաստում է, որ մրցույթի հայտը ներկայացնելու պահին և կնքվելիք պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման ժամանակահատվածում`
- արտադրական գործընթացում ներգրավված կամ տեխնոլոգիական գործընթացների մասին ի պաշտոնե տեղեկացված անձինք ունեն պետական գաղտնիքին առնչվելու իրավունք, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողների հետ կնքվել են տեղեկատվության գաղտնիության պահպանման մասին պարտավորագրեր.
- աշխատողները ունեն անհատական հատուկ քարտեր, որոնց միջոցով գրանցվում են աշխատողների մուտքն ու ելքը արտադրական տարածք և նրանց բոլոր տեղաշարժերը տարբեր արտադրամասերի միջև.
- արտադրական առանձին տարածքներում (գոտիներում) աշխատողների տեղաշարժերը սահմանափակված են` ելնելով աշխատողների իրավասություններից:
Կից ներկայացվում է արտադրական գործընթացում ներգրավված կամ տեխնոլոգիական գործընթացների մասին ի պաշտոնե տեղեկացված անձանց անունները, ազգանունները, պաշտոնները և նրանց հետ կնքված գաղտնիության պահպանման մասին պարտավորագրերի պատճենները:
Առդիր` _________ թերթ:
______________________________________________ _____________
Մասնակցի (ղեկավարի) պաշտոնը, անունը, ազգանունը ստորագրություն
Կ.Տ.