(ուժը կորցրել է 26.11.12 թիվ 655-Ն հրաման)
i
116.0065.030403
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«03» 04 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11603107
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
18 մարտի 2003 թվականի N 65-Ն
i
2003 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԱՌԱՆՁԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 658 որոշմամբ հաստատված բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների սակագների հաստատման կարգի
1. Հաստատել`
2003 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար բացառիկ իրավունքով մատուցվող հեռախոսակապի առանձին ծառայությունների սակագները, համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2000 թվականի մայիսի 19-ի «Բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության առանձին ծառայությունների սակագների հաստատման մասին» թիվ 9-Ս հրամանը:
Համաձայնեցված է` Հավելված 1
Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի տրանսպորտի և կապի նախարարի
նախարարի
24 մարտի 2003 թ. 20 մարտի 2003 թ.
թիվ 260-Ա հրամանով թիվ 65-Ն հրամանով
2003Թ. ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԱՌԱՆՁԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐ
._______________________________________________________________.
|N |Հեռախոսակապի ծառայությունների |Վարձակալման տարեկան |
| |անվանումը |սակագները (դրամ) |
| | |______________________|
| | |Սակագին|ԱԱՀ |Սակագին|
| | |առանց | |ԱԱՀ-ով |
| | |ԱԱՀ-ի | | |
|___|____________________________________|_______|______|_______|
|1. |Հեռահավաք միջքաղաքային կապուղու վարձ| 25300 | 5060 | 30360 |
|2. |Ուղիղ գծի վարձ | 6300 | 1260 | 7560 |
|3. |Միացնող գծի վարձ | 6300 | 1260 | 7560 |
|4. |Հիմնական հեռախոսի բաժանորդային վարձ | 2500 | 500 | 3000 |
| |(ամսական) | | | |
|___|____________________________________|______________________|
|5. |Տեղական խոսակցությունների րոպեավճար | Անվճար |
._______________________________________________________________.
ՀՀ ՊՆ մատուցվող հեռախոսակապի մնացած բոլոր ծառայությունների համար կիրառվում են «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ին տրամադրված թիվ 60 լիցենզիայի լրացված և խմբագրված տարբերակով հաստատված սակագները: