103.0026.020403
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«02» 04 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10303097
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
4 մարտի 2003 թվականի N 26-Ն
i
ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ՔԻՄԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ՓԱՅՏԵ-ՔԻՄԻԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՊՂՆՁԻ ԵՎ ՊՂՆՁԻ ԽՏԱՆՅՈՒԹԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳՈՅԱՑՈՂ ՓԱՍՏԱՑԻ ԿՈՐՍՏԻ (ԲՆԱԿԱՆ ԿՈՐՍՏԻ) ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999թ. ապրիլի 29-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի կորստի (բնական կորստի) չափերը սահմանելու կարգի մասին» N 272 որոշման համաձայն
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող քիմիական արտադրանքի, հանքային պարարտանյութերի, փայտե-քիմիական ապրանքների, պղնձի և պղնձի խտանյութի տեղափոխման և պահպանման ժամանակ գոյացող փաստացի կորստի (բնական կորստի) չափերը» (հավելվածը կցվում է):
2. Նախարարության ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության հավաստման վարչությանը տասնօրյա ժամկետում «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող քիմիական արտադրանքի, հանքային պարարտանյութերի, փայտե-քիմիական ապրանքների, պղնձի և պղնձի խտանյութի տեղափոխման և պահպանման ժամանակ գոյացող փաստացի կորստի (բնական կորստի) չափերը» ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն` համաձայնեցման ու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման, համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ա. Մալխասյանին:
Համաձայնեցված է Հաստատված է
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ առևտրի և տնտեսական
հարկային պետական ծառայության զարգացման նախարար
պետ ------------ Ե. Զախարյան ----------- Կ. Ճշմարիտյան
«04» 03. 2003 թ. «04» 03. 2003 թ.
ՉԱՓԵՐ
ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՓԱՍՏԱՑԻ (ԲՆԱԿԱՆ) ԿՈՐՍՏԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն նորմատիվ ակտը մշակված է հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածը և սահմանում է որոշ ապրանքների տեղափոխման ու պահպանման ընթացքում առաջացող բնական կորուստների թույլատրելի սահմանային չափերը:
ՉԱՓԵՐ
ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՓԱՍՏԱՑԻ (ԲՆԱԿԱՆ) ԿՈՐՍՏԻ
1. Քիմիական արտադրանքի պահպանման ժամանակ բնական կորստի չափեր
.____________________________________________________________.
|Արտադրանքի անվանումը|Բնական կորստի նորմի|Բնական կորստի չափը |
| |չափման միավորը | |
|____________________|___________________|___________________|
|Մրջնաթթու | կգ/մ3 | 0,23 |
.____________________________________________________________.
2. Հանքային պարարտանյութերի պահպանման և ավտոտրանսպորտով տեղափոխելուց բնական կորստի չափեր
.______________________________________________________________________.
| |Բնական կորստի չափերը|
| Պարարտանյութի անվանումը |(% ընդհանուր ապրանքի|
| |զանգվածից |
| |____________________|
| |ավտոմեքենայով |
| |տեղափոխելուց |
|_________________________________________________|____________________|
|սելիտրա ամոնիակի, կարբամիդ, ամոնի-նատրիի սուլֆատ | 0,05 |
| | |
|պրեցիպիտատ, կալիի սուլֆատ, ամոֆոս, դիամոնիֆոսֆատ,| 0,05 |
|սուպերֆոսֆատ հատիկավոր ապատիտի կոնցենտրատից | |
|առանց ավելացումի և մանրամասնիկի ավելացումով, | |
|սուպերֆոսֆատ կրկնակի մանրամասնիկի, նիտրոֆոս | |
| | |
|նիտրոֆոսկա, նիտրոամոֆոս | 0,05 |
| | |
|հանքային պարարտանյութ պինդ հատիկավոր - բոլոր | 0,05 |
|տեսակի կարբամիդ | |
| | |
|ամոնիի սուլֆատ, նիտրոֆոսկա | 0,15 |
| | |
|սուպերֆոսֆատ հատիկավոր ապատիտի կոնցենտրատից | 0,25 |
|առանց ավելացումի և մանրամասնիկի ավելացումով, | |
|սուպերֆոսֆատ ամոնիզացված կրկնակի հատիկավոր, | |
|ամոֆոս, նիտրոֆոս, ազոֆոսկա, դիամոնֆոսֆատ, | |
|դիամոֆոսկա | |
| | |
|քլորիդի կալի, կալիի աղ, կալինիտ, կալի մագնիի | 0,15 |
|կոնցենտրատ, կալի - մագնեզիա | |
| | |
|ֆոսֆորի ալյուր | 0,25 |
.______________________________________________________________________.
3. Հանքային պարարտանյութերի երկաթուղով տեղափոխելուց բնական կորստի չափեր
.___________________________________________________________________.
| |Բնական կորստի չափերը|
| Բեռների անվանումը տարիֆային նոմենկլատուրայով |(% ընդհանուր ապրանքի|
| |զանգվածից |
|______________________________________________|____________________|
| քիմիական և հանքային պարարտանյութ | 0,09 |
| | |
| ամոնիակի ջուր | 0,07 |
| | |
| միներալ պարարտանյութեր (ազոտի, կալիի) բացված | 0,33 |
| տարայի մեջ, փակ վագոններում առանց տարաների | |
| և հատուկ վագոններում տեղափոխվող | |
| | |
| միներալ պարարտանյութեր (ֆոսֆատի) բացված | 0,45 |
| տարայի մեջ, փակ վագոններում առանց տարաների | |
| և հատուկ վագոններում տեղափոխվող | |
.___________________________________________________________________.
4. Փայտե-քիմիական ապրանքների մեկ տարուց ավելի պահպանման ժամանակ բնական կորստի չափեր
.___________________________________________________________________.
|Հումքի անվանումը | Պահման մեթոդը |Բնական կորստի չափերը|
| | |(% ընդհանուր պահված |
| | |ծավալի համեմատ ամեն |
| | |ամիս պահելուց) |
|___________________________|__________________|____________________|
|Սկիպիդար | ռեզերվուարներում | 0.075 |
|Պիխտայի յուղ | ռեզերվուարներում | 0.075 |
|Էֆիր բուտիլային քացախաթթու | ցիստեռններում | 0.065 |
|(բուտիլացետատ) | | |
|Քացախաթթու փայտե-քիմիական | ցիստեռններում | 0.015 |
|սննդային | | |
|Ձյութ փայտե տերևային | մետաղական փակ | 0.025 |
|հանքատեսակ | տարողությունում | |
|Ինգիբիտոր փայտե-ձյութե | հորիզոնական | 0.015 |
| | ցիլինդրական | |
| | ցիստեռնում | |
|Ածուխ բնափայտի ռետորային | բաց տիպի | 0.01 |
| | բունկերներում | |
| | 200 խոր. մետր | |
| | տարողությունով | |
.___________________________________________________________________.
5. Բամբակյա շրոտի պահպանման ժամանակ բնական կորստի չափեր
.____________________________________________________________.
|Ապրանքի անվանումը | Պահման ժամկետը | Բնական կորստի չափերը |
| | | (% ընդհանուր զանգվածից)|
|__________________|________________|________________________|
|Բամբակյա շրոտ | մինչև 3 ամիս | 0,29 |
.____________________________________________________________.
6. Պղնձի և պղնձի խտանյութի տեղափոխման և պահպանման ժամանակ բնական կորստի չափեր
.____________________________________________________________.
|Հումքի անվանումը և նորմի տեսակը |Բնական կորստի չափերը|
| |(% առաքվող խտանյութի|
| |խմբաքանակից) |
|_______________________________________|____________________|
|Պղնձի խտանյութ փոշիատիպ (85%-80%) բաց | |
|վիճակում առանց թաղանթային ծածկույթի | |
| | |
|Մեխանիկական բարձում ավտոմեքենաների մեջ | 0,6 |
|և բեռնաթափում | |
| | |
|Տեղափոխումը ավտոմեքենաներով | 0,4 |
| | |
|Բարձում վագոններ մեջ և տեղափոխում | 0,6 |
|երկաթգծով | |
| | |
|Բեռնաթափում վագոններից և բարձում | 0,7 |
|ծովային տրանսպորտ | |
| | |
|Բաց պահեստներում պահեստավորման ժամանակ | 0,1 - 0,35 |
.____________________________________________________________.