111.0138.130303
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«13» 03 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11103088
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
13 մարտի 2003 թվականի N 138-Ն
i
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի հինգերորդ մասի
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորումն անցկացնող ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգը /հավելված 1/:
2. Հաստատել քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը /հավելված 2/:
3. Ապահովել աշխատակարգերի պետական գրանցումը:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
մշակույթի, երիտասարդության
հարցերի և սպորտի նախարարի
2003 թվականի մարտի 13-ի
N 138-Ն հրամանի
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով սահմանվում է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության /այսուհետ` Նախարարություն/ աշխատակազմի /այսուհետ` Աշխատակազմ/ առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների /այսուհետ` քաղաքացիական ծառայող/ ատեստավորման հանձնաժողովի /այսուհետ` Հանձնաժողով/ աշխատակարգը:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով /այսուհետ` Օրենք/, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի /այսուհետ` Խորհուրդ/ որոշումներով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:
3. Նախարարությունը, Խորհուրդը, տվյալ բնագավառի գիտական հաստատությունները և հասարակական միավորումները առաջադրում են Հանձնաժողովների անդամության թեկնածուներին, որոնց ցուցակները զետեղվում են համակարգչում:
4. Մինչև հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակները Նախարարին ներկայացնելը, ցուցակներում ընդգրկված անձինք, Աշխատակազմի, գիտական հաստատության և հասարակական միավորման միջոցով գրավոր տեղեկացվում են Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:
5. Աշխատակազմը անդամության թեկնածուների ցուցակները կոդերով տարանջատում է ըստ բնագավառների և մասնագիտությունների և զետեղում համակարգչում:
6. Հանձնաժողովը կազմում է համակարգչում նախօրոք զետեղված և համակարգչի կողմից պատահական ընտրված 9 թեկնածուներից, ատեստավորումն անցկացնելուց ոչ շուտ, քան 18 ժամ առաջ` հետևյալ հարաբերակցությամբ.
ա/ երեք թեկնածու` Խորհրդի ներկայացուցիչներ,
բ/ երեք թեկնածու` Նախարարության ներկայացուցիչներ,
գ/ երեք թեկնածու` տվյալ բնագավառի գիտական հաստատությունների և հասարակական միավորումների ներկայացուցիչներ:
7. Աշխատակազմը, ատեստավորումը սկսելուց առնվազն վեց ժամ առաջ, ընտրված թեկնածուներին տեղեկացնում է Հանձնաժողովի անդամ ընտրվելու, մրցույթի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:
8. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի /թեկնածուների/ Հանձնաժողովի կազմում ընդգրկվելը /ժամանակավոր անաշխատունակության, բացակայության և այլ պատճառներով/ անհնարին է, ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու` պահպանելով սույն աշխատակարգի 6-րդ կետում նշված հարաբերակցությունը:
9. Հանձնաժողովի կազմը, Հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը հաստատվում են Նախարարի հրամանով:
Եթե ատեստավորման ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:
Եթե ատեստավորման ընթացքում Հանձնաժողովի նախագահի և քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, Հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են համապատասխանաբար Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:
10. Հանձնաժողովն իր լիազորությունները իրականացնում է Նախարարի հրամանով` Հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում գործունեությունը` համաձայն սույն աշխատակարգի:
2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. Հանձնաժողովի խնդիրներն են` ատեստավորման միջոցով որոշել քաղաքացիական ծառայողի համապատասխանությունը իր զբաղեցրած պաշտոնին, ինչպես նաև ավելի բարձր դասային աստիճանի շնորհման նպատակահարմարությունը:
12. Հանձնաժողովը`
ա/ Աշխատակազմի ղեկավարից ստանում է ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողների ցանկը և այդ քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերի օրինակները, ծառայողական բնութագրերը և առարկությունները վերջիններիս վերաբերյալ /այդպիսիք լինելու դեպքում/, ինչպես նաև Հանձնաժողովի կնիքը.
բ/ իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ.
գ/ մինչև թեստավորում սկսելը ստուգում և կնքում է ամփոփաթերթերի և քվեարկության համար նախատեսված արկղը.
դ/ անցկացնում է փաստաթղթային ատեստավորում.
ե/ որոշում է կայացնում փաստաթղթային ատեստավորման արդյունքում իր ընդունած «ենթակա է ատեստավորման թեստավորման և հարցազրույցի միջոցով» որոշման հիման վրա քաղաքացիական ծառայողի թեստավորումն ու հարցազրույցը նույն օրը կամ հաջորդ օրը անցկացնելու մասին.
զ/ Խորհրդի սահմանած կարգով կազմում է թեստեր` թեստավորման փուլն անցկացնելու համար.
է/ անցկացնում է քաղաքացիական ծառայողների թեստավորում.
ը/ ստուգում և գնահատում է քաղաքացիական ծառայողների թեստավորման առաջադրանքները.
թ/ ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.
ժ/ քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված քաղաքացիական ծառայողների բողոքները.
ժա/ հաստատում և հրապարակում է ատեստավորման հաջորդ` հարցազրույցի փուլ անցած քաղաքացիական ծառայողների ցուցակը.
ժբ/ որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրը անցկացնելու մասին.
ժգ/ քաղաքացիական ծառայողների հետ անցկացնում է հարցազրույց.
ժդ/ կազմում է քվեաթերթեր.
ժե/ հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն.
ժզ/ քվեարկության արդյունքում յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի վերաբերյալ կայացնում է որոշում.
ժէ/ ամփոփում է ատեստավորման արդյունքները.
ժը/ յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար կազմում է ատեստավորման թերթ.
ժթ/ ատեստավորման արդյունքները ներկայացնում է Աշխատակազմի ղեկավարին.
ի/ Աշխատակազմին հանձնում է կնիքը, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը և մյուս փաստաթղթերը.
իա/ իրականացնում է Օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
13. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
14. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:
15. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:
16. Հանձնաժողովի անդամի կողմից մրցույթի անցկացնելու կարգը խախտելու դեպքում մրցույթի տվյալ փուլի ավարտից հետո Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենը անմիջապես ներկայացնում է Նախարարին, և Նախարարը հրամանով կարող է ազատել Հանձնաժողովի անդամին տվյալ Հանձնաժողովի կազմից:
4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
17. Հանձնաժողովի նախագահը`
ա/ ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.
բ/ վարում է Հանձնաժողովի նիստերը.
գ/ կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները` համաձայն սահմանված կարգի.
դ/ իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.
ե/ հարցազրույցի ժամանակ կարևոր է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.
զ/ որոշում է ատեստավորման հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.
է/ իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
5. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
18. Հանձնաժողովի քարտուղարը`
ա/ արձանագրում է Հանձնաժողովի նիստերը.
բ/ բացատրում է քաղաքացիական ծառայողների թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.
գ/ իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
6. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
19. Հանձնաժողովի անդամը`
ա/ վարում է նիստերը` Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ.
բ/ իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողություն.
գ/ մասնակցում է քաղաքացիական ծառայողների հարցազրույցի անցկացմանն ու տալիս հարցեր մասնակիցներին.
դ/ բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում` տալիս է ճիշտ պատասխանը.
ե/ մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար անցկացվող փակ գաղտնի քվեարկությանը` քվեարկելով կողմ կամ դեմ.
զ/ ստորագրում է ատեստավորման թերթը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.
է/ ծանոթանում է նիստերի արձանագրություններին.
ը/ իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
7. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
20. Հանձնաժողովն ատեստավորման արդյունքները Աշխատակազմի ղեկավարին ներկայացնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:
21. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
մշակույթի, երիտասարդության
հարցերի և սպորտի նախարարի
2003 թվականի մարտի 13-ի
N 138-Ն հրամանի
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՎ ԿՐՏՍԵՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով սահմանվում է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության /այսուհետ` Նախարարություն/ աշխատակազմի /այսուհետ` Աշխատակազմ/ քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ /այսուհետ` մրցույթ/ անցկացնող մրցութային հանձնաժողովի /այսուհետ` Հանձնաժողով/ աշխատակարգը:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով /այսուհետ` Օրենք/, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի /այսուհետ` Խորհուրդ/ որոշումներով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:
3. Նախարարությունը, Խորհուրդը, տվյալ բնագավառի գիտական հաստատությունները և հասարակական միավորումները առաջադրում են Հանձնաժողովի անդամության թեկնածուներին, որոնց ցուցակները զետեղվում է համակարգչում:
4. Մինչև հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը նախարարին ներկայացնելը, ցուցակներում ընդգրկված անձինք, Աշխատակազմի, գիտական հաստատության և հասարակական միավորման միջոցով գրավոր տեղեկացվում են Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին:
5. Աշխատակազմը Հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակները կոդերով տարանջատում է ըստ բնագավառների ու մասնագիտությունների և զետեղում համակարգչում:
6. Հանձնաժողովը կազմում է համակարգչում նախօրոք զետեղված և համակարգչի կողմից պատահական ընտրված 9 թեկնածուներից` մրցույթն անցկացնելուց ոչ շուտ, քան 18 ժամ առաջ` հետևյալ հարաբերակցությամբ.
ա/ երեք թեկնածու` Խորհրդի ներկայացուցիչներ,
բ/ երեք թեկնածու` Նախարարության ներկայացուցիչներ,
գ/ երեք թեկնածու` տվյալ բնագավառի գիտական հաստատությունների և հասարակական միավորումների ներկայացուցիչներ:
7. Աշխատակազմը, մրցույթն սկսելուց առնվազն վեց ժամ առաջ, ընտրված թեկնածուներին տեղեկացնում է Հանձնաժողովի անդամ ընտրվելու, մրցույթի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:
8. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի /թեկնածուների/ Հանձնաժողովի կազմում ընդգրկվելը /ժամանակավոր անաշխատունակության, բացակայության և այլ պատճառներով/ անհնարին է, ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու` պահպանելով սույն աշխատակարգի 6-րդ կետում նշված հարաբերակցությունը:
9. Հանձնաժողովի կազմը, Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը հաստատվում են Նախարարի հրամանով:
Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:
Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի նախագահի և քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, Հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են համապատասխանաբար Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:
10. Հանձնաժողովն իր լիազորությունները իրականացնում է Նախարարի հրամանով` Հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում գործունեությունը` համաձայն սույն աշխատակարգի:
2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. Հանձնաժողովի խնդիրներն են`
ա/ ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.
բ/ համաձայն քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգի` ապահովել անցկացվող մրցույթի թափանցիկությունը և հրապարակայնությունը:
12. Հանձնաժողովի լիազորություններն են`
ա/ Աշխատակազմի ղեկավարից ստանալ մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների փաստաթղթերը, ինչպես նաև թեստավորման անցկացման համար անհրաժեշտ ամփոփաթերթերը, Հանձնաժողովի կնիքը և տվյալ թափուր պաշտոնի անձնագրի օրինակը.
բ/ քննության առնել դիմած քաղաքացիների փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը և կայացնել որոշում մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին.
գ/ մինչև թեստավորում սկսելը ստուգել և կնքել ամփոփաթերթերը և քվեարկության համար նախատեսված արկղը.
դ/ Խորհրդի սահմանած կարգով կազմել թեստեր` թեստավորման փուլն անցկացնելու համար.
ե/ անցկացնել մրցույթի մասնակիցների /այսուհետ` մասնակիցներ/ թեստավորում.
զ/ ստուգել և գնահատել մասնակիցների թեստավորման առաջադրանքները.
է/ ամփոփել և հրապարակել թեստավորման արդյունքները.
ը/ քննարկել թեստավորման արդյունքների հետ կապված մասնակիցների բողոքները.
թ/ հաստատել և հրապարակել մրցույթի հաջորդ` հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը.
ժ/ որոշում կայացնել հարցազրույցը անցկացնելու մասին թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրը.
ժա/ անցկացնել մասնակիցների հետ հարցազրույց.
ժբ/ կազմել քվեաթերթեր.
ժգ/ անցկացնել փակ գաղտնի քվեարկություն` հարցազրույցից անմիջապես հետո.
ժդ/ կայացնել որոշում քվեարկության արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ.
ժե/ ամփոփել մրցույթի արդյունքները.
ժը/ տալ եզրակացություն հաղթող ճանաչված մասնակցի /մասնակիցների/ վերաբերյալ Աշխատակազմի ղեկավարին.
ժթ/ Աշխատակազմի ղեկավարին հանձնել կնիքը, թեստավորում անցկացնելու համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը և մյուս փաստաթղթերը.
ի/ իրականացնել Օրենքով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
13. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
14. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:
15. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:
16. Հանձնաժողովի անդամի կողմից մրցույթի անցկացնելու կարգը խախտելու դեպքում, մրցույթի տվյալ փուլի ավարտից հետո Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենն անմիջապես ներկայացնում է Նախարարին, և Նախարարը հրամանով կարող է ազատել Հանձնաժողովի անդամին տվյալ Հանձնաժողովի կազմից:
4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
17. Հանձնաժողովի նախագահը`
ա/ ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.
բ/ վարում է Հանձնաժողովի նիստերը.
գ/ կազմակերպում է թեստերի կազմման աշխատանքները` համաձայն սահմանված կարգի.
դ/ իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.
ե/ հարցազրույցի ժամանակ կարող է ընդհատել անհարկի ծավալված բանավեճը.
զ/ որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.
է/ իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
5. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
18. Հանձնաժողովի քարտուղարը`
ա/ արձանագրում է Հանձնաժողովի նիստերը.
բ/ բացատրում է մասնակիցներին թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.
գ/ իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
6. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
19. Հանձնաժողովի անդամը`
ա/ վարում է նիստերը` Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ.
բ/ իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողություն.
գ/ մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և տալիս հարցեր մասնակիցներին.
դ/ բարձրաձայն հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում` տալիս է ճիշտ պատասխանը.
ե/ մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվող փակ գաղտնի քվեարկությանը` քվեարկելով կողմ կամ դեմ.
զ/ ստորագրում է մրցույթի եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրառում է «հատուկ կարծիքը կցվում է» բառերը.
է/ ծանոթանում է նիստերի արձանագրություններին.
ը/ իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
7. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
20. Հանձնաժողովը, մրցույթի արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` եռօրյա ժամկետում, մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացություն է տալիս Աշխատակազմի ղեկավարին, ինչպես նաև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգով նախատեսված դեպքերում, դադարեցնում է իր գործունեությունը:
21. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: