117.0091.190303
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«19» 03 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11703087
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
29 դեկտեմբերի 2002 թվականի N 91-Ն
i
ՀՀՇՆ IV-11.02-02-02 «ԲԱՆԿԵՐԻ ՇԵՆՔԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1294-Ն որոշման 7-րդ կետի գ/ ենթակետի և ՀՀ կառավարության 1999 թ. մայիսի 26-ի «Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգը սահմանելու մասին» N 351 որոշման ա/ կետի համաձայն
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել և 2003թ. մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում գործողության մեջ դնել ՀՀՇՆ IV-11.02.02-02 «Բանկերի շենքեր» շինարարական նորմերը:
ՆՈՐՄԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ
ԲԱՆԿԵՐԻ ՇԵՆՔԵՐ ՀՀՇՆ IV-11.02.02-02
Հայաստանի Հանրապետության
Քաղաքաշինության նախարարություն
ԵՐԵՎԱՆ 2002
Հանգուցային բառեր` գլխավոր գրասենյակի շենք, դրամարկղային կենտրոն, ինքնուրույն մուտք, սահմանափակ մուտքի գոտի, շենքերի տեխնիկական ամրացվածություն, սերվերային սենքեր, դրամապահոց, նախադրամապահոց, գործառնական դրամարկղեր, գործառական գոտիներ, ինկասատորական մեքենաների բոքսեր, դրամարկղային սրահ, վաքեր:
ՆԱԽԱԲԱՆ
1. ՄՇԱԿՎԵԼ ԵՆ` «Երևաննախագիծ» ՓԲԸ կողմից
2. ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ԵՆ` ՀՀ Կենտրոնական բանկի կողմից
3. ԸՆԴՈՒՆՎԵԼ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ ԴՐՎԵԼ`
ՀՀ Քաղաքաշինության նախարարության կողմից.
հրաման N 91-Ն առ 2002-12-29
4. ԳՐԱՆՑՎԵԼ ԵՆ ՀՀ Արդարադատության նախարարության
պետական գրանցամատյանում թիվ ... առ ....
5. ԳՈՐԾԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ
Սույն նորմերից օգտվելիս անհրաժեշտ է հաշվի առնել շինարարական նորմերի և ստանդարտների հաստատված փոփոխությունները:
Խմբագիրներ`
Ա. Աբրահամյան, Ս. Ամիրաղյան, Ա. Ավետիսյան,
Ա. Ասրիյան, Գ. Մուշեղյան, Հ. Մուրադյան, Պ. Սողոմոնյան
(«Երևաննախագիծ» ՊՓԲԸ)
Հայաստանի Հանրապետության շինարարական նորմեր
ԲԱՆԿԵՐԻ ՇԵՆՔԵՐ ԶԴԱՆԻՅԱ ԲԱՆԿՈՎ BANKS' BUILDINGS
Գործարկման թվականը 2003-05-01
1 ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
Սույն շինարարական նորմերը տարածվում են նոր կառուցվող և վերակառուցվող բանկերի, դրանց ստորաբաժանումների, մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, այդ թվում` օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի շենքերի, ինչպես նաև բազմագործառական շենքերում տեղաբաշխվող բանկային կազմակերպությունների սենքերի նախագծման վրա:
2 ՆՈՐՄԱՏԻՎ ՎԿԱՅԱԿՈՉՈՒՄՆԵՐ
Սույն շինարարական նորմերում վկայակոչված նորմատիվ փաստաթղթերը բերված են Ա Հավելվածում:
3 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
3.1 Զբաղեցրած հողամասի և դրա կազմակերպման, շենքերի ներքին հատակագծագործառական կառուցվածքի, ինչպես նաև սենքերի նկատմամբ ներկայացվող պահանջների առումով բանկերը ստորաբաժանվում են`
- ՀՀ Կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակի շենք, ՀՀ Պահուստային բանկի շենք, Կենտրոնական բանկի տարածքային դրամարկղային կենտրոնների (այսուհետ` ՏԴԿ), մասնաճյուղերի և ներկայացուցչությունների շենքեր կամ սենքեր,
- Առևտրային բանկերի գլխավոր գրասենյակների, ներկայացուցչությունների, մասնաճյուղերի շենքեր կամ սենքեր,
- Օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի, ներկայացուցչությունների շենքեր կամ սենքեր:
Առևտրային բանկերի և դրանց մասնաճյուղերի, ինչպես նաև օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների (այսուհետ` Բանկեր) շենքերի կամ սենքերի, դրամարկղային հանգույցների անվտանգության ու պաշտպանության ապահովումը, հրդեհային անվտանգության, ինչպես նաև համակարգչային ցանցերին ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 2002 թ. փետրվարի 19 N 49 որոշմամբ հաստատված 1 Կանոնակարգին և սույն նորմերին:
3.2 ՀՀ Կենտրոնական բանկի (այսուհետ` ԿԲ) գլխավոր գրասենյակը, ինչպես նաև Պահուստային բանկը (այսուհետ` ՊԲ) պետք է զբաղեցնեն ինքնուրույն առանձին շենքեր: ԿԲ գլխավոր գրասենյակի և ՊԲ շենքերը պետք է զբաղեցնեն անվտանգության գոտիով շրջապատված տարածքներ, որոնց սահմանները որոշվում են ԿԲ պաշտպանության և անվտանգության ծառայության կողմից:
3.3 ԿԲ մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները, ՏԴԿ, առևտրային բանկերն ու դրանց մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները պետք է տեղաբաշխվեն առանձին շենքերում կամ զբաղեցնեն տարածք (մակերես)` վարչական, հասարակական և այլ կարգի ու նշանակության կազմակերպությունների հետ նույն շենքում: Համատեղ տեղաբաշխման դեպքում բանկային կազմակերպությունները պետք է ունենան առանձնացված, հատակագծային մեկուսացմամբ և ինքնուրույն գործունեության հնարավորությամբ ապահովված տարածք:
Բանկերի, դրանց մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների, ինչպես նաև ՏԴԿ տեղադրումը թույլատրվում է բնակելի շենքերի առաջին և երկրորդ հարկերում կամ դրանց կցակառույց բլոկներում: Այս դեպքերում բանկերը պետք է ունենան առանձնացված ինքնուրույն մուտք, պետք է ապահովված լինի համապատասխան ձայնամեկուսացումը, բացառված լինի գերնորմատիվ աստիճանի աղմուկի ու մթնոլորտ վնասակար նյութերի արտանետվածքների աղբյուր հանդիսացող սարքավորանքի կիրառումը:
Բանկերի զբաղեցրած տարածքը պետք է բավարարի ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 2002 թ. փետրվարի 19 N 49 որոշմամբ հաստատված 1 Կանոնակարգին և սույն նորմերին:
3.4 Բանկերի, դրանց ներկայացուցչությունների, ստորաբաժանումների և ՏԴԿ տեղաբաշխումը չի թույլատրվում`
- պայթյունավտանգ արտադրական կազմակերպությունների կամ պայթյունավտանգ սենքեր պարունակող կազմակերպությունների շենքերում,
- դպրոցների, մանկատների շենքերում, գիշերօթիկ տների և դրանց ննջարանային մասնաշենքերում,
- ստացիոնար բուժական և նախադպրոցական մանկական հիմնարկների շենքերում:
3.5 ԿԲ, ՊԲ, ՏԴԿ և բանկերի շենքերի պատասխանատվության աստիճանը պետք է ընդունել 2 կարգի ըստ ՍՆԻՊ 2.01.07:
3.6 ԿԲ, ՊԲ և բանկերի շենքերին ներկայացվող նորմատիվ պահանջները սահմանող աշխատողների հաշվարկային թվաքանակում չեն ընդգրկվում պահակախումբը և սպասարկող անձնակազմը (հասարակական սննդի, շենքը սպասարկող նորոգման արհեստանոցների և հանդերձարանի աշխատողներ, վարորդներ և հավաքարարներ):
3.7 Աշխատողների հաշվարկային թվաքանակը սույն նորմերում ներկայացված ցուցանիշներին չհամընկնելու դեպքում պետք է որոշվի միջարկման կամ արտարկման միջոցով:
3.8 Բանկերի շենքերի նախագծման ընթացքում նախագծային առաջադրանքին համապատասխան անհրաժեշտ է նախատեսել քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում ինժեներատեխնիկական միջոցառումներ` ըստ ՍՆիՊ 2.01.51 և ՍՆիՊ II-11:
3.9 Բանկերի շենքերը նախագծելիս անհրաժեշտ է նախատեսել հաշմանդամ աշխատողների և հաճախորդների համար մատչելիության բարենպաստ պայմանների ապահովման միջոցառումներ ըստ ՎՍՆ 62:
4 ՀՈՂԱՄԱՍԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
4.1 Բանկի (ներառյալ ԿԲ և ՊԲ) շենքի կառուցման համար ընտրվող հողամասը պետք է բավարարի`
- շենքերի պաշտպանության, անվտանգության և հակահրդեհային ապահովման պայմաններին,
- հաճախորդների, աշխատողների և հատուկ ավտոմեքենաների համար մատչելիության պայմաններին:
4.2 Բանկերի տեղաբաշխման հողամասի նկատմամբ շրջակա միջավայրի վնասակար գործոնների ազդեցության աստիճանը բանկի աշխատակազմի վրա չպետք է գերազանցի բնակեցման գոտիների համար թույլատրելի սահմանները, իսկ տեխնոլոգիական սարքավորանքի համար դրանց շահագործային տեխնիկական պայմանների (քիմիական ագրեսիվություն, էլեկտրամագնիսական ազդեցություն, թրթռումներ, փոշոտվածություն և այլն) նորմատիվային չափանիշները:
4.3 ԿԲ և ՊԲ հողամասի սահմանափակ մուտքի գոտու սահմաններում տարանցիկ ինժեներատեխնիկական, այդ թվում ստորգետնյա, կոմունիկացիաների առկայություն չի թույլատրվում:
4.4 Քաղաքաշինական իրավիճակում, երբ կառուցապատման պայմաններից ելնելով ԿԲ և ՊԲ հողամասերի տարածքը կարող է դիտարկվել հարակից կողմնակի շենքերից` պահանջվում է առանձնացնել սահմանափակ մուտքի անհրաժեշտ գործառական գոտիներ, որոնց տեխնիկական անվտանգության ապահովման պահանջները պետք է սահմանվեն Կենտրոնական բանկի կողմից տրվող տեխնիկական առաջադրանքով:
4.5 Բանկերի (ներառյալ ԿԲ և ՊԲ) շենքերի շինարարության համար հողամասի նվազագույն մակերեսը պետք է ընդունել ըստ 1 աղյուսակում բերված ցուցանիշների:
Աղյուսակ 1
._______________________________________________________________.
| Օբյեկտի անվանումը |Աշխատողների|Մեկ օբյեկտին |
| |հաշվարկային|անհրաժեշտ |
| |քանակը |հողամասերի |
| | |մակերեսները, |
| | |ոչ պակաս, հա |
|_____________________________________|___________|_____________|
|Մասնաճյուղեր, ներկայացուցչություններ,| 15 | 0.15 |
|հաշվարկային և դրամարկղային | 25 | 0.20 |
|կենտրոններ, Բանկերի գլխավոր | 35 | 0.30 |
|գրասենյակներ, ԿԲ և ՊԲ | 50 | 0.40 |
| | 100 | 0.50 - 0.54 |
| | 150 | 0.60 - 0.65 |
| | 200 | 0.75 - 0.80 |
| | 300 | 0.85 - 0.90 |
| | 400 | 0.95 - 1.01 |
| | 500 | 1.05 - 1.12 |
| | 700 | 1.15 - 1.24 |
._______________________________________________________________.
Ծանոթություն. Բերված ցուցանիշները հաշվի չեն առնում առանձին տեղադրվող օժանդակ շենքերի և կառույցների համար պահանջվող հողատարածքները (պահեստներ, ավտոկայանատեղեր, տրանսֆորմատորային ենթակայան, դիզելային էլեկտրակայան, ջերմակարգավորման կետ, կաթսայատուն և այլն):
4.6 Բանկերի (ներառյալ ԿԲ ու ՊԲ) ծառայողական և հատուկ ավտոտրանսպորտի կայանատեղերի քանակը որոշվում է նախագծային առաջադրանքով:
4.7 Բանկերի (ներառյալ ԿԲ ու ՊԲ) ծառայողների և հաճախորդների անձնական օգտագործման ավտոմեքենաների կայանատեղերի ներկառուցումը բանկի ծառայողական շենքերում չի թույլատրվում: Բնակելի շենքում բանկի տեղաբաշխման, դրա ծառայողական ավտոմեքենաների, ինչպես նաև ծառայողների և հաճախորդների անձնական օգտագործման ավտոմեքենաների կայանատեղերը պետք է տեղաբաշխվեն փողոցի կամ շենքի կողապատի կողմից: Այս նպատակների համար բնակելի շենքերի բակերի տարածքի օգտագործումը չի թույլատրվում:
4.8 ԿԲ և ՊԲ շենքերի տարածքում շրջակա միջավայրի աղտոտման աղբյուր հանդիսացող ավտոկայանատեղերի, կաթսայատների, դիզելային էլեկտրակայանների և այլ նման օբյեկտների տեղադրման դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել ՍՆիՊ 2.07.01 և ՍՆ N 2.III-11.3 դրույթներով:
5. ՇԵՆՔԵՐԻ ԾԱՎԱԼԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԵՎ ԿՈՆՍՏՐՈՒԿՏԻՎ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
5.1 Ընդհանուր դրույթներ
5.1.1 Բանկերի (ներառյալ ԿԲ ու ՊԲ) ծառայողական սենքերի բարձրությունը (հատակից մինչև առաստաղը) պետք է լինի ոչ պակաս 3.3 մ, իսկ միջանցքների բարձրությունը ոչ պակաս 2.5 մ: Ինկասատորական ավտոմեքենաների բեռնավորման-բեռնաթափման բոքսերի բարձրությունը որոշվում է ըստ օգտագործվող ավտոմեքենաների եզրաչափքերի:
5.1.2 ԿԲ և ՊԲ շենքերն` անկախ դրանց հարկայնությունից պետք է կահավորված լինեն բեռնամարդատար վերելակներով արժեքների, տեխնոլոգիական սարքավորանքի և նյութերի փոխադրման համար, ինչպես նաև սույն նորմերի 3.9. կետի պահանջների հաշվառմամբ:
Վերելակների բեռնունակությունը և խցիկների եզրաչափքերը սահմանվում են տեխնոլոգիական առաջադրանքով, իսկ դրանց քանակը որոշվում է հաշվարկներով:
5.1.3 Բանկերի (ներառյալ ԿԲ և ՊԲ) նոր կառուցվող շենքերում միջանցքների լայնությունը պետք է լինի ոչ պակաս 1.4 մ (վերակառուցվող շենքերում ոչ պակաս 1.2 մ): Միջանցքների լայնությունը պետք է բավարարի էվակուացիայի պահանջներին, ինչպես նաև արժեքների, կահույքի, նյութերի և սարքավորանքի փոխադրման պահանջներին:
5.1.4 Բանկերի (ներառյալ ԿԲ ու ՊԲ) ծառայողական սենքերի աղմուկից պաշտպանության միջոցառումները պետք է բավարարեն ՍՆիՊ II-12 դրույթներին:
5.2 Գլխավոր գրասենյակների շենքեր և ծառայողական շենքեր
5.2.1 Բանկերի (ներառյալ ԿԲ ու ՊԲ) գլխավոր գրասենյակների շենքերում սենքերն ըստ գործառական խմբերի ստորաբաժանվում են`
- ծառայողական սենքեր (գրասենյակներ կամ օֆիսներ, ղեկավարների աշխատասենյակներ, կառուցվածքային ստորաբաժանումների ընդհանուր ծառայողական սենքեր),
- էլեկտրոնային հաշվիչ տեխնիկայի և կապի սարքավորանքի սենքեր,
- արխիվների և գործավարական նշանակության սենքեր,
- օժանդակ և սպասարկման նշանակության սենքեր,
- օբյեկտի պաշտպանության և անվտանգության ծառայության սենքեր,
- ինժեներատեխնիկական նշանակության սենքեր:
Բանկերի գլխավոր գրասենյակների շենքերում կամ սենքերում որպես ինքնուրույն գործառահատակագծային գոտի, տեղաբաշխվում է դրամարկղային հանգույցը, իսկ ԿԲ շենքում` ՏԴԿ:
5.2.2 ԿԲ գլխավոր գրասենյակի շենքում համատեղ տեղաբաշխվող ՏԴԿ սենքերի կազմը և դրանց ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն առանձին տեղաբաշխվող ՏԴԿ կամ դրամարկղային հանգույցների նախագծման պայմաններին:
5.2.3 Բանկերի (ներառյալ ԿԲ և ՊԲ) ղեկավարների և նրանց տեղակալների աշխատասենյակների և ընդունարանների մակերեսները պետք է ընդունվեն ըստ նախագծային առաջադրանքի:
5.2.4 Կառուցվածքային ստորաբաժանումների ընդհանուր աշխատասենյակների նվազագույն մակերեսները պետք է ընտրել 2 աղյուսակին համապատասխան:
Աղյուսակ 2
.________________________________________________________________.
|Գործունեության բնույթը |Մեկ աշխատանքային|
| |տեղին հասանելիք |
| |մակերես, մ2 |
|_______________________________________________|________________|
|Ստորաբաժանման ղեկավար ընդհանուր աշխատասենյակում| 8.5 |
|Մասնագետներ և ԷՀՄ օգտագործող կատարողներ, | |
|գանձապահներ | 6.0 |
|Հաճախորդներին սպասարկող մասնագետներ | 7.5 |
|Տեխնիկական կատարողներ (առանց ԷՀՄ օգտագործման, | |
|գրասենյակային բնույթի աշխատանքով զբաղված) | 4.5 |
.________________________________________________________________.
5.3 Էլեկտրոնային տեղեկատվահաշվողական տեխնիկայի, կապի միջոցների և դրանց ցանցերի սենքեր
5.3.1 Տեղեկատվահաշվողական տեխնիկայի և կապի միջոցների համար հատուկ սենքերի կազմն ու մակերեսները սահմանվում են տեխնիկական առաջադրանքով և տեղեկատվական ստորաբաժանումների սենքերի վերաբերյալ ԿԲ տեղեկատվական համակարգերի բաժանմունքի կողմից մշակված գերատեսչական նորմատիվահրահանգչական փաստաթղթերի դրույթներով:
5.3.2 Հատուկ կապի ստորաբաժանման բլոկը պետք է զբաղեցնի առնվազն 3 սենք, որոնց մակերեսները որոշվում են ըստ տեղադրվող սարքավորանքին ներկայացվող պահանջների` ոչ պակաս 10 մ2 կատարողների համար, ոչ պակաս 15 մ2 գործավարության համար և ոչ պակաս 20 մ2 սարքավորանքի տեղադրման համար:
Տվյալ սենքերի խումբը այլ սենքերից, ինչպես նաև կատարողների սենքը ծառայողականներից բաժանող պատերն ու միջնորմները պետք է ապահովեն ոչ պակաս 40 դԲ ձայնամեկուսացում, իսկ օդափոխության անցուղիները պետք է կահավորվեն ձայնակլանիչ սարքերով:
5.3.3 Բանկերի (ներառյալ ԿԲ և ՊԲ) տեղային համակարգչային ցանցի սերվերային սենքերը փոշուց պաշտպանելու, անհրաժեշտ ջերմաստիճանի և խոնավության ապահովման և հակահրդեհային անվտանգության միջոցների արդյունավետ գործունեության համար պետք է նախատեսվեն հերմետիկության պայմաններն ապահովող կոնստրուկտիվ լուծումներ: Դրանք պետք է ապահովված լինեն անհրաժեշտ կլիմայական ռեժիմի պահպանման և հակահրդեհային ավտոմատ համակարգով` ըստ սույն նորմերի 7 բաժնի:
Սերվերային սենքերը պետք է կահավորված լինեն մուտքի և ելքի թույլատրման քարտային տիպի ավտոմատ համակարգով:
5.3.4 Միջբանկային համակարգչային ցանցի կառավարման կենտրոնում, ի լրումն միջբանկային համակարգչային ցանցի համար սույն նորմերի 5.14.6. կետում սահմանված պահանջների, ՀՀ Կենտրոնական բանկի ցանցի կառավարման կենտրոնի սենքում պետք է նախատեսվեն`
- անհրաժեշտ ուղիներ` հեռախոսակայանների կապի գծերը մինչև կենտրոն հասցնելու համար,
- ցանցի օպերատորների կողմից ցանցային սարքավորանքի աշխատանքային վիճակի վերահսկման համար` պատերից մեկը ապակուց ըստ ԳՕՍՏ Ռ 51136-98,
- կեղծ հատակ և առաստաղ` սարքավորանքի մալուխային լարանցումների համար:
5.3.5 Ինտերնետ միջազգային համակարգչային ցանցի սերվերային սենքերին ներկայացվում են սույն նորմերի 5.3.3. կետում սահմանված պահանջները:
5.4 Գործավարական նշանակության և արխիվային սենքեր
5.4.1 Թղթակցություն ընդունող-առաքող ծառայությունների սենքերը պետք է տեղաբաշխված լինեն սահմանափակ մուտքով գոտում:
Հաճախորդներին հասցեագրված թղթակցության փոխանցման սենքերը պետք է անմիջական կապ ունենան սահմանափակ մուտքով գոտուց դուրս գտնվող սրահի հետ: Թղթակցության փոխանակումը պետք է կատարվի պաշտպանական միջոցներով օժտված պատուհանի ըստ` ԳՕՍՏ Ռ 51112, ԳՕՍՏ Ռ 51113, ԳՕՍՏ Ռ 51136 և վաքի միջոցով: Նշված սենքերի մակերեսները պետք է ընդունել ըստ 2 աղյուսակի:
5.4.2 Օպերատիվ պոլիգրաֆիայի ծառայության և փաստաթղթերի պատճենահանման սենքերի կազմն ու մակերեսները որոշվում են սարքավորման շահագործման տեխնիկական պայմաններով` 1 աշխատատեղի հաշվարկով ոչ պակաս 6 մ2:
5.4.3 Արխիվային սենքերի նախագծումը պետք է իրականացվի արխիվացման համար էլեկտրոնային հաշվողական տեխնիկայի կիրառման հնարավորության ապահովման և համապատասխանի ՍՆԻՊ 2.01.50 և գերատեսչական արխիվների հիմնական կանոններին:
5.4.4 Արխիվների պահոցները պետք է տեղադրվեն շենքերի ստորին հարկերում և պաշտպանված լինեն խոնավությունից:
5.5 Գլխավոր գրասենյակների օժանդակ սենքեր
5.5.1 Օժանդակ և սպասարկման սենքերն են` դահլիճները, խորհրդակցությունների և բանակցությունների սրահները, հասարակական սննդի, կենցաղային, սանիտարական, բուժական և շենքի մուտքի խմբի սենքերը, նորոգման արհեստանոցները, նյութերի և տնտեսական պահեստանոցները:
5.5.2 Դահլիճների տարողությունը պետք է կազմի աշխատողների ընդհանուր թվաքանակի մինչև 70%: Դահլիճի մակերեսը ընդունվում է` մեկ մարդուն ոչ պակաս 1.2 մ2 հաշվարկից:
5.5.3 Խորհրդակցությունների և բանակցությունների սենքերում տեղերի քանակը որոշվում է նախագծային առաջադրանքով:
5.5.4 Հասարակական սննդի սենքերի կազմն ու մակերեսները որոշվում են նախագծային առաջադրանքով և ըստ ՍՆԻՊ 2.08.02:
5.5.5 Արտադրական նշանակության նյութերի (կազմտեխնիկա, պահեստամասեր, ծախսանյութեր, փաթեթանյութեր և այլն) պահեստանոցների կահավորումը, կազմն ու մակերեսները որոշվում է համապատասխան տեխնոլոգիական առաջադրանքով և ըստ գործառնական պաշարների անհրաժեշտ ծավալների:
5.5.6 Շենքերի հարկերում հարկավոր է նախատեսել հավաքարարական գույքի պահեստանոցներ` ոչ պակաս 1.5 մ2 մակերեսով:
5.5.7 Սանհանգույցները պետք է տեղաբաշխվեն բոլոր հարկերում: Սարքերի քանակը որոշվում է` յուրաքանչյուր 50 տղամարդու 1 միզարան և մեկ զուգարանակոնք, յուրաքանչյուր 30 կնոջ մեկ զուգարանակոնք հաշվարկով: Յուրաքանչյուր 3 սարքի համար պետք է նախատեսվի մեկ լվացարան:
5.5.8 Անձնական հիգիենայի սենյակները պետք է նախատեսվեն կանանց սանհանգույցներին կից, ոչ պակաս 4 մ2 մակերեսով, ընդսմին յուրաքանչյուր 50 կնոջ համար պետք է նախատեսել ոչ պակաս 1 սենյակ:
5.5.9 Սպասարկող անձնակազմի հանդերձարանները հաշվարկվում են ըստ ինժեներական համակարգերը սպասարկողների և հավաքարարների գումարային թվաքանակի: Հանդերձարանները պետք է լինեն նախատեսված առանձին` տղամարդկանց և կանանց համար, և կահավորվեն անհատական պահարաններով: Հանդերձարանի մեկ պահարանին հարկավոր է տրամադրել 1.5 մ2 մակերես: Հանդերձարանը պետք է ունենա ցնցուղարան` 10 պահարանին մեկ ցնցուղի հարաբերությամբ:
5.5.10 Լարված և կենտրոնացած ուշադրություն պահանջող աշխատանքով զբաղված (ԷՀՄ-ի օպերատորներ և այլն) աշխատողների համար պետք է նախատեսել կարճատև հանգստի և հոգեբանական լիցքաթափման սենյակներ, ըստ տվյալ սենյակում սպասարկվող աշխատողների թվաքանակի` յուրաքանչյուր աշխատողի համար 0.7 մ2 մակերեսի հատկացմամբ, բայց ոչ պակաս 12 մ2 ընդհանուր մակերեսով:
5.5.11 Սպասարկող և շահագործող անձնակազմի (վարորդներ, հանդերձարանի և շենքի տեխնիկական սպասարկման աշխատողներ) հանգստի սենյակի մակերեսը որոշվում է` այդ սենյակում սպասարկվող յուրաքանչյուր աշխատողին հասնող ոչ պակաս 0.5 մ2 մակերեսի հաշվարկով:
5.5.12 Շենքի մուտքի սենքերն են` նախասրահը, որը գտնվում է մուտքի դռան և պահակակետի միջև, անցագրային բաժինը, նախամուտք-անցախցերով կահավորված պահակակետը, սրահը և հաճախորդների հանդերձարանը:
5.5.13 Նախասրահը ծառայում է որպես հաճախորդների անցագրերի ձևակերպման սպասասրահ, թղթակցության փոխանակման և բանկի աշխատողների հետ կարճատև շփման վայր: Նախասրահին հաջորդում է սահմանափակ մուտքի գոտին, որտեղ պետք է տեղաբաշխվի թղթակցական առաքումների փոխանակային հանգույցը: Նախասրահը պետք է կահավորված լինի ներքին հեռախոսակապով:
Նախասրահի մակերեսն ընդունվում է հետևյալ հաշվարկով. բանկի աշխատողների թիվը պետք է բազմապատկվի 0.06 մ2 մակերեսով և ստացված արդյունքին գումարվի 10 մ2:
Նախասրահին կից պետք է նախատեսվեն բանակցությունների սենյակներ ոչ պակաս 12 մ2 մակերեսով, որոնց թիվը սահմանվում է նախագծային առաջադրանքով:
5.5.14 Հաճախորդների հանդերձարանը տեղադրվում է սրահին կից` սահմանափակ մուտքի գոտում: Դրա մակերեսը որոշվում է ըստ շենքում միաժամանակ գտնվող հաճախորդների հաշվարկային թվաքանակի:
5.5.15 ԿԲ գլխավոր գրասենյակի շենքում հաճախորդների ուղեբեռի պահանոցի տեղաբաշխում չի թույլատրվում: Անհրաժեշտության դեպքում այն պետք է տեղաբաշխվի գլխավոր գրասենյակի շենքից դուրս գտնվող օժանդակ շենքերում:
5.5.16 Անցագրային բաժնի սենքերի կազմն ու մակերեսը որոշվում է տեխնոլոգիական առաջադրանքով և պայմանավորվում է աշխատողների թվաքանակով և կիրառվող տեխնիկական միջոցներով: Անցագրային բյուրոյի ծառայողական մուտքը պետք է նախատեսվի սահմանափակ մուտքի գոտուց:
5.5.17 Բանկերի շենքերի և կահավորման շահագործումն ապահովող նորոգման արհեստանոցների և տնտեսական պահեստանոցների մակերեսները պետք է լինեն երեք աղյուսակում բերված ցուցանիշներից ոչ պակաս:
Բանկերի շենքերի ընդհանուր մակերեսների սույն նորմերում ներկայացված ցուցանիշներին չհամընկնելու դեպքում նշված սենքերի մակերեսները պետք է որոշվեն միջարկման կամ արտարկման միջոցով:
Աղյուսակ 3
.______________________________________________________________.
| Սենքեր | Սենքերի մակերեսը, մ2 |
| |__________________________________|
| | Շենքի ընդհանուր մակերեսի դեպքում`|
| | հազար մ2 |
| |__________________________________|
| | 1.0 | 1.0 | 1.0 | 1.0 | 1.0 |
|___________________________|_____|_____|_____|_____|__________|
| Նորոգման արհեստանոցներ | | | | | |
| - էլեկտրատեխնիկական | 10 | 12 | 16 | 18 | 24 |
| - փականագործական | 12 | 15 | 18 | 24 | 36 |
| - հյուսնային | 16 | 20 | 27 | 36 | 54 |
| Պահեստանոցներ` | | | | | |
| - տնտեսական գույքի | 15 | 18 | 24 | 30 | 48 |
| - կահույքի և կահավորանքի | 20 | 25 | 30 | 48 | 72 |
| - շինանյութերի | 18 | 20 | 24 | 27 | 36 |
| Թղթաթափոնի կուտակման | 12 | 15 | 18 | 24 | 36 |
.______________________________________________________________.
5.6 Տարածքային դրամարկղային կենտրոնների սենքեր
5.6.1 ՏԴԿ դրամարկղային հանգույցի նախագծային բնութագրերը և նախագծմանը ներկայացվող պահանջները ներկայացվում են նախագծային առաջադրանքով ըստ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի սահմանված պահանջների և պետք է բավարարեն`
ԳՕՍՏ Ռ 50862, ԳՕՍՏ Ռ 50941, ԳՕՍՏ Ռ 51072, ԳՕՏՍ Ռ 51110 և սույն նորմերի 5.7 բաժնի պահանջներին:
5.6.2 ՏԴԿ սենքերը ըստ գործառական խմբերի ստորաբաժանվում են`
- դրամարկղային հանգույց և արժեքների փոխանցման բլոկ,
- դրամարկղային սրահ,
- հաշվարկագործառնական հանգույց (հաշվապահության, գործառնական սրահ, տեխնոլոգիական ապահովման խմբի, այդ թվում` էլեկտրոնային հաշվողական տեխնիկայի, կապի և գաղտնապաշտպանության սարքավորանքի, հրշեջ պաշտպանության և ազդարարային համակարգերի սենքեր),
- վարչակազմի և այլ ստորաբաժանումների աշխատասենյակներ,
- անվտանգության ծառայության և արտագերատեսչական պաշտպանության սենքեր,
- օժանդակ և սպասարկման նշանակության սենքեր,
- ինժեներատեխնիկական նշանակության սենքեր:
5.6.3 ՏԴԿ սենքերի գործառահատակագծային գոտևորումը պետք է նպաստի փաստաթղթերի փոխադրման տեխնոլոգիական երթուղիների նվազեցմանը, արժեքների փոխանցման, պահպանման և մշակման գործընթացների խստիվ համապատասխանության ընդունված կարգին, ինչպես նաև սահմանափակ մուտքի գոտևորման պահանջներին:
5.6.4 Գործառնական սրահի և գործառնական դրամարկղերի աշխատանքային գոտիների դիրքը պետք է ապահովի դրանց միջև փոխադարձաբար հարմար հաղորդակցման կապը:
5.7 Դրամարկղային հանգույցի սենքեր
5.7.1 Դրամարկղային հանգույցը պետք է մեկուսացված լինի բանկի այլ ստորաբաժանումներից և ապահովի հանգույցի գործառահատակագծային միասնականությունը: Այն պետք է տեղաբաշխված լինի շենքի առաջին հարկում և անմիջական կապ ունենա հաշվապահության հետ:
Դրամարկղային հանգույցի կապը բանկի մյուս գործառական խմբի սենքերի հետ պետք է իրականացվի միակ հսկվող և ըստ ԳՕՍՏ Ռ 50072 պաշտպանական դռնով կահավորված փակվող մուտքի միջոցով:
Դրամարկղային հանգույցի հիմնական սենքերն են`
- դրամական պահուստների ու շրջանառու դրամարկղի դրամապահոց` իր նախադրամապահոցով,
- երեկոյան դրամարկղ` իր դրամապահոցով,
- շրջանառու դրամարկղի գանձապահի խուց ըստ ԳՕՍՏ Ռ 50941,
- գործառնական դրամարկղերի խցեր,
- դրամի վերահաշվման սենք հաճախորդների համար,
- գանձապահների անձնական իրերի պահեստանոց,
- տնտեսական և կենցաղային սենքեր,
- դրամապահոցներ` իրենց նախադրամապահոցներով և դիտողական միջանցքներով,
- գործառնական դրամարկղեր, այդ թվում` ինկասատորական բոքսին կից,
- արժեքների մշակման սենքերի խումբ (թղթադրամի և մետաղադրամի վերահաշվման դրամարկղեր, փորձաքննության սենքեր, ռադիոակտիվ աղտոտվածքով դրամանշանների մշակման սենքեր),
- փաթեթավորման և սպառողական նյութերի պահեստանոցներ,
- ինկասատորական մեքենաներով բերվող և առաքվող արժեքների փոխանակման սենքեր,
- դրամարկղային բաժնի պետի աշխատասենյակ,
- սանիտարակենցաղային սենքեր հետևյալ կազմով` դրամարկղային աշխատողների անձնական իրերի պահեստանոց, հանգստի և սննդի ընդունման, անձնական հիգիենայի սենյակներ, ցնցուղարաններ, զուգարաններ,
- դրամարկղային տեխնիկայի նորոգման սենյակ:
Դրամարկղային հանգույցի անհրաժեշտ սենքերի ցանկը որոշվում է նախագծային առաջադրանքով:
5.7.2 Արժեքների պահպանման, փոխադրման և մշակման գոտիներում ծածկերի վրա հավասարաչափ բաշխված ժամանակավոր բեռնվածության նորմատիվ ցուցանիշները պետք է որոշվեն ըստ կիրառված տեխնոլոգիայի: Դրանք պետք է սահմանվեն տեխնոլոգիական առաջադրանքով: Կախված տեղադրվող սարքավորանքից` ծածկի բեռնվածությունը կարող է տատանվել 250 մինչև 700 կԳ/մ2 սահմաններում:
5.7.3 Դրամարկղային հանգույցի էվակուացիոն ելքերի քանակը չպետք է գերազանցի հակահրդեհային նվազագույն պահանջը: Չի թույլատրվում տարանցիկ էվակուացիոն անցում այն սենքերում, որոնցում արժեքներով աշխատանքներ են կատարվում:
Էվակուացիային ներկայացվող պահանջները բերված են սույն նորմերի 7 բաժնում:
5.7.4 Դրամարկղային հանգույցի հատակագծային լուծումները պետք է ապահովեն հետևյալ գործառական փոխադարձ կապը`
- դրամական պահուստների արժեքների փոխանակման սենքը և ինկասատորական մեքենաների բոքսին կից գործառնական դրամարկղը պետք է հարմար կապ ունենան դրամապահոցի հետ,
- դրամապահոցի մուտքը պետք է իրականացվի միայն նախադրամապահոցից,
- թղթադրամի և մետաղադրամի վերահաշվման դրամարկղերի սենքերը պետք է կարճ ու հարմար կապ ունենան նախադրամապահոցի հետ,
- դրամանիշերի փորձաքննության սենքերը պետք է գտնվեն գործառնական դրամարկղի բլոկում` դրամարկղային սրահին հարակից:
5.7.5 Դրամարկղային հանգույցի բոլոր սենքերը պետք է կազմեն պարփակ խումբ և բացառեն արժեքներով աշխատանքը և դրանց փոխադրումը կողմնակի անձանց կողմից դիտելու հնարավորությունը:
5.7.6 Դրամարկղային հանգույցի միջանցքների լայնությունը որոշվում է փոխադրամիջոցների երկկողմանի անխափան շարժման ապահովման անհրաժեշտությունից: Արժեքների փոխադրման ուղիներում դռների լայնությունը պետք է լինի ոչ պակաս 1 մ: Պետք է խուսափել շեմերից և հատակի մակարդակների անկումներից, միայն վերակառուցվող շենքերում կատարվող հարմարեցումների պայմաններում թույլ է տրվում մինչև 15% թեքությամբ հարթակներ (պանդուսներ):
5.7.7 Արժեքների ուղղաձիգ փոխադրման համար դրամարկղային հանգույցի սահմաններում պետք է նախատեսվեն մեկուսացված տեխնոլոգիական աստիճաններ և վերելակներ: Դրամարկղային հանգույցից տեխնոլոգիական աստիճանների և վերելակների միջոցով դեպի այլ գործառական սենքեր ելք չի թույլատրվում:
5.7.8 Դրամարկղային հանգույցի ներքին հարդարման ու հատակների ծածկույթի նյութերը պետք է բավարարեն երկարակեցության և սանիտարահիգիենիկ պահանջներին: Հատակների ծածկանյութը պետք է օժտված լինի բարձր մաշակայունությամբ և հարվածադիմացկունությամբ: Հաշվարկման դրամարկղերի հատակի ծածկանյութը պետք է օժտված լինի նաև հակաստատիկ հատկություններով:
5.7.9 Արժեքների պահպանման սենքերի խումբը պետք է նախագծվի միասնական կառուցվածքահատակագծային բլոկի տեսքով, որի մեջ ընդգրկվում են նախադրամապահոցները ու դրամապահոցները, ինչպես նաև դրամապահոցների պարագծով տեղադրված, պահպանման ազդանշանային միջոցների տեխնիկական սպասարկման և պարփակող կոնստրուկցիաների ամբողջականության հսկման համար նախատեսվող դիտողական միջանցքները: Դրանց լայնությունը պետք է լինի 0.7 մինչև 0.8 մ:
Միջանցքների, տամբուրների և դրամարկղային հանգույցի դռների բացվածքների չափերը պետք է ապահովեն սայլակներով արժեքների փոխադրման հնարավորությունը: Դրամարկղային հանգույցի սահմաններում հատակի մակարդակների անկումներ չեն թույլատրվում:
Արգելվում է տվյալ խմբի սենքերում նախատեսել պատուհանների բացվածքներ:
Դրամապահոցի տեղադրումը ինժեներատեխնիկական, պահեստային և այլ նշանակության (որոնց մշտական վերահսկման իրականացումը դժվար է) սենքերի պարփակող կոնստրուկցիաներին հարակից ձևով չի թույլատրվում:
5.7.10 Դրամապահոցը պատող կոնստրուկցիաների հիդրոմեկուսացումը պետք է բացառի խոնավության ներթափանցումը շենքի հաշվարկային շահագործման ողջ ժամանակահատվածում:
5.7.11 Շենքի տարբեր հարկերում տեղաբաշխված դրամապահոցներից յուրաքանչյուրը պետք է ունենա դիտողական միջանցքներից վերահսկվող ինքնուրույն ծածկ, որը պետք է իրականացվի երկաթբետոնից ըստ ՍՆԻՊ 2.03.01 և ՍՆԻՊ 3.03.01 կամ մետաղից, լինի հոծ կամ վանդակապատ: Ծածկերի նորմատիվ բեռնվածությունը պետք է ընդունել 150 կգ ուժ/մ2: Դրամապահոցի ծածկի և շենքի միջհարկային ծածկի միջև պետք է թողնել ոչ պակաս 250 մմ արանք:
5.7.12 Դրամապահոցը պետք է ունենա ըստ ԳՕՍՏ Ռ 51072 բանկային պաշտպանիչ դռնով մեկ մուտք: Դռան բացվածքի զուտ չափերը տրվում են տեխնոլոգիական առաջադրանքով և կախված են արժեքների փոխադրման կիրառվող միջոցների չափերից: Պաշտպանիչ դուռը բաց վիճակում չպետք է փոքրացնի միջանցքի և դռան բացվածքի լայնությունը:
5.7.13 Դրամապահոցի բարձրությունը սահմանվում է տեխնոլոգիական առաջադրանքով, ընդ որում` նվազագույն զուտ բարձրությունը պետք է լինի ոչ պակաս 2.4 մ, իսկ առավելագույնը` չգերազանցի 2 հարկի բարձրությունը:
5.7.14 Դրամապահոցների տեղադրումը արտաքին պատերին կամ այլ կազմակերպությունների սենքերին կից պատերին չի թույլատրվում: Դիտողական միջանցքների առկայությունը բոլոր դեպքերում պարտադիր է` ներառյալ վերակառուցման պայմանները:
5.7.15 Դրամապահոցների և դիտողական միջանցքների տակ տեխնիկական ընդհատակների ու նկուղների տեղադրում չի թույլատրվում:
5.7.16 Կախված պահվող արժեքների ծավալից, ինչպես նաև պահելու և փոխադրելու տեխնոլոգիայից` դրամապահոցների մակերեսները որոշվում են նախագծային առաջադրանքով և պետք է լինեն ոչ պակաս 20 մ2` մեկ գործառնական դրամարկղի հաշվարկով:
5.7.17 Դրամապահոցների մակերեսը մետաղյա վանդակավոր կոնստրուկցիաների միջոցով, թույլատրվում է պաշտպանիչ պատող կոնստրուկցիաների սահմաններում բաժանել տեխնոլոգիական հատվածամասերի:
5.7.18 Արժեքների փոխադրման և դասավորման մեխանիզացման միջոցների կիրառման դեպքում պետք է նախատեսվեն օժանդակ սենքեր` դրանց պահման, սպասարկման, ակումուլյատորների լիցքավորման և նորոգման համար, որոնք պետք է գտնվեն դրամապահոցներից, նախադրամապահոցներից, դիտողական միջանցքներից և արժեքների փոխադրման ուղղաձիգ կապի հանգույցից դուրս:
5.7.19 Դրամապահոցների տեխնոլոգիական կահավորումն իրականացվում է ըստ ՀՀ Կենտրոնական բանկի գործող հրահանգների:
5.8 Նախադրամապահոցներ
5.8.1 Նախադրամապահոցների մակերեսները որոշվում են տեխնոլոգիական առաջադրանքով և կախված են արժեքների ընդունման-հանձնման տեխնոլոգիայից, փաթեթավորման, փոխադրման տեսակից ու միջոցներից և պետք է լինեն ոչ պակաս 20 մ2:
5.8.2 Նախադրամապահոցը պետք է ունենա մեկ մուտք:
5.8.3 Նախադրամապահոցում անհրաժեշտ է նախատեսել տեղային արտածծման սարքավորումով տեղ զմուռս (կնքամոմ) տաքացնելու համար:
5.9 Գործառնական դրամարկղեր
5.9.1 Գործառնական դրամարկղերը պետք է տեղադրվեն դրամարկղային սրահին հարակից, որի տարածքում պետք է նախատեսվեն հաճախորդների սպասարկման համար անհատական խցեր:
Մեծ ծավալի արժեքներ հանձնողստացող և դրանց փոխադրման նպատակով ինկասատորական մեքենաներ օգտագործող հաճախորդների համար հատուկ գործառնական դրամարկղերը և հաճախորդների սպասարկման անհատական խցերը պետք է տեղաբաշխվեն ինկասատորական ավտոմեքենաների բոքսերին կից: Խցերի մուտքերը պետք է նախատեսվեն անմիջականորեն ինկասատորական մեքենաների բոքսից:
5.9.2 Դրամարկղային հանգույցի գործառնական դրամարկղերը պետք է նախագծվեն միասնական բլոկով: Դրամարկղերի մուտքը պետք է նախատեսվի դրանց թիկունքում նախատեսվող միջանցքից: Միջանցքը պետք է լինի ոչ պակաս 1.4 մ լայնությամբ (1.2 մ` վերակառուցման դեպքում), իսկ միջանցքի մուտքի դուռը պետք է փակվի ըստ ԳՕՍՏ Ռ 51053 կողպեքով:
Դրամարկղերից բացի միջանցքից կարող են մուտք ունենալ միայն դրամարկղի վարիչի և փորձագետի սենքերը: Երեքից պակաս դրամարկղերի տեղադրման դեպքում միջանցքի առկայությունը պարտադիր չէ:
Դրամարկղերի թիկունքում գտնվող միջանցքի տարանցիկ օգտագործումը, ինչպես նաև դրամարկղային հանգույցից ելք չի թույլատրվում նույնիսկ արտակարգ իրավիճակներում էվակուացման նպատակներով:
5.9.3 Գործառնական դրամարկղերի գոտին հաճախորդների սպասարկման գոտիներից պետք է անջատվի զրահապակյա պաշտպանիչ միջնորմով ըստ ԳՕՍՏ Ռ 51136 և կահավորված լինի արժեքների փոխանցման սարքերով:
Գործառնական դրամարկղերի և հաճախորդների անհատական խցերի միջև գտնվող պատուհանների դիրքը և չափերը պետք է ապահովեն հաճախորդի և գանձապահի կողմից դրամի հաշվարկման տեսողական հսկողություն իրականացնելու հնարավորությունը: Պատուհանի ներքնամասը պետք է գտնվի աշխատասեղանի մակարդակին, իսկ վերին մասը` հատակից 1.8 մ բարձրության վրա: Լայնությունը պետք է պահանջվող դիտանկյուն ապահովի գանձապահի աշխատատեղից դեպի հաճախորդի սեղանը: Գանձապահների և հաճախորդների միջև կապն իրականացվում է խոսակցակապի միջոցների տեղադրմամբ:
Գործառնական դրամարկղերի միջև տեղադրվող միջնորմերը հատակից առնվազն 0.75 մինչև 1.8 մ բարձրություն պետք է լինեն զրահապակյա ըստ ԳՕՍՏ Ռ 51136:
5.9.4 Գործառնական դրամարկղերի (ներառյալ ինկասատորական մեքենաների բոքսերին կից) մակերեսը կախված է օրական հաշվարկային դրամաշրջանառությունից և տրվում է տեխնոլոգիական առաջադրանքով: Այն պետք է լինի ոչ պակաս 8 մ2:
Գործառնական դրամարկղերում պետք է նախատեսվեն փոխանցասարքեր, որոնց չափերը նշվում են տեխնիկական առաջադրանքում: Արժեքների փոխանցման սարքերի գործառական բնութագրերը պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51223:
Գործառնական դրամարկղի և հաճախորդների անհատական խցերի դռների լայնությունը պայմանավորված է կիրառվող փոխադրամիջոցներով և պետք է լինի ոչ պակաս մեկ մ:
5.10 Արժեքների մշակման սենքեր
5.10.1 Արժեթղթերի և մետաղադրամի հաշվարկման դրամարկղերի մակերեսները պայմանավորված են հիմնական և օժանդակ սարքավորանքի տեղադրման պահանջներով և ընդունվում են ըստ նախագծային առաջադրանքի:
Հաշվարկման դրամարկղերի սենքերը պետք է աղմուկից պաշտպանված լինեն ՍՆ N 2.III-1.1.3 պահանջներին համապատասխան, իսկ ձայնակլանիչ հարդարումը պետք է իրականացվի փոշի չկուտակող և էկոլոգիապես մաքուր նյութերից:
Մետաղադրամի հաշվարկման դրամարկղի համար պետք է նախատեսվի առանձին ձայնամեկուսացված ոչ պակաս 10 մ2 մակերեսով սենք:
5.10.2 Դրամարկղի վարիչի աշխատասենյակի մակերեսը պետք է ընդունել ոչ պակաս 12 մ2:
Երեքից ավելի ստորաբաժանում (մուտքի, ելքի, մուտքի-ելքի, հաշվարկման դրամարկղեր) ունեցող դրամարկղային գործառնական բաժինների համար պետք է նախատեսվի բաժնի պետի աշխատասենյակ` ոչ պակաս 9 մ2 մակերեսով:
5.10.3 Դրամանիշերի իսկության փորձաքննության սենքերից յուրաքանչյուրի մակերեսը պետք է ընդունել ոչ պակաս 10 մ2:
Սենքերում պետք է առանձնացված լինեն հատուկ գոտիներ` փորձագիտական սարքավորանքի և վնասված դրամանիշերի հետ աշխատելու համար: Աշխատատեղերը պետք է ունենան բնական և արհեստական լուսավորում: Վնասված դրամանիշերի հետ աշխատելու տեղերը պետք է կահավորվեն տաք և սառը ջրով և կոյուղով:
5.10.4 Գանձապահների և փորձագետների աշխատատեղերի կահավորումը կատարվում է ԿԲ կողմից տրվող տեխնիկական առաջադրանքով:
5.10.5 Ռադիոակտիվ աղտոտմամբ արժեթղթերի հետ աշխատելու սենյակի մակերեսը որոշվում է տեխնոլոգիական առաջադրանքով, բայց ոչ պակաս 12մ2:
5.10.6 Ծախսվող և փաթեթանյութերի պահեստանոցի մակերեսը պետք է լինի ոչ պակաս 6 մ2:
5.10.7 Դրամարկղային տեխնիկայի նորոգման արհեստանոցի մակերեսը որոշվում է տեխնոլոգիական առաջադրանքով` 8 մ2 մեկ աշխատատեղի հաշվարկով, բայց ոչ պակաս 20 մ2, իսկ տեղեկատվապաշտպանիչ սարքերի համար` ոչ պակաս 4 մ2:
5.11 Արժեքների փոխանցման սենքեր
5.11.1 Դրամական պահուստների և հաճախորդների արժեքները տեղափոխող ինկասատորական մեքենաների բեռնման-բեռնաթափման համար անհրաժեշտ է նախատեսել բոքսեր, որոնց կից պետք է տեղադրված լինեն հաճախորդների սպասարկման գործառնական դրամարկղային խցեր:
Դրամական պահուստների փոխանցման համար պետք է նախատեսվի ըստ ԳՕՍՏ Ռ 51223 արժեքների փոխանցման սարքով առանձին սենք:
Փոքրածավալ կանխիկ դրամ ունեցող դրամարկղային կենտրոններում (ներառյալ ՏԴԿ) արժեքների փոխանցման սենքը թույլատրվում է օգտագործել գործառնական դրամարկղի հետ համատեղ, եթե այն օժտված է ԳՕՍՏ Ռ 51223 պահանջներին համապատասխանող արժեքների փոխանցման սարքով:
Մեծաքանակ արժեքների փոխանակման դեպքում, երբ փոխանակումը մեկ աշխատանքային օրից երկար է տևելու, փոխանակման սենքին հարակից պետք է նախատեսվի արժեքների կարճաժամկետ դրամապահոց:
Բոքսերի չափերը պետք է համապատասխանեն կիրառվող ավտոմեքենաների չափքերին:
5.11.2 Դրամարկղային հանգույցի դրամական պահուստների և արժեքների փոխանակման սենքերին ներկայացվող պահանջները շարադրված են սույն նորմերի 5.7 բաժնում:
5.11.3 Դրամական պահուստների արժեքների փոխանակման սենքերի մակերեսը որոշվում է տեխնոլոգիական առաջադրանքով և կախված է միանվագ փոխանցվող արժեքների ծավալից: Այն պետք է լինի ոչ պակաս 24 մ2:
Փոխանցվող արժեքների կարճաժամկետ դրամապահոցի մակերեսը որոշվում է միանվագ փոխանցվող արժեքների ծավալով և պահման ընդունված կարգով:
5.11.4 Արժեքների փոխանցման սենքը պետք է ունենան երկու մուտք`
- ինկասատորական մեքենաների բոքսից` ինկասատորների համար,
- դրամարկղային հանգույցից` դրամարկղային հանգույցի աշխատողների համար:
Դրամական պահուստների կարճաժամկետ դրամապահոցը պետք է ունենա միայն մեկ մուտք` արժեքների փոխանցման սենքից:
5.11.5 Պետք է բացառվի բեռնման-բեռնաթափման ընթացքում արժեքների փոխանցման մեկ բլոկի սենքերից աշխատակազմի մուտքի հնարավորությունը արժեքների փոխանցման այլ բլոկի տարածք:
5.11.6 Բեռնման-բեռնաթափման մեծածավալ աշխատանքների կատարման ընթացքում ինկասատորների համար բոքսերին կից պետք է նախատեսվեն սանիտարական հանգույցներ և ոչ պակաս 9 մ2 մակերեսով հանգստի սենյակներ:
5.11.7 Ավտոմեքենաների բոքսերի դարպասները պետք է պաշտպանիչ լինեն, իսկ բոքսերի ջեռուցման դեպքում` նաև ջերմամեկուսացված: Դարպասների փեղկերի բացումն ու փակումը պետք է կատարվի տեղական կառավարմամբ` բոքսում տեղադրված էլեկտրամեխանիկական սարքի միջոցով, իսկ դրա վթարման դեպքում` նաև ձեռքով:
Դարպասի կոնստրուկցիաները պետք է ապահովեն անձնակազմի հուսալի և անվտանգ աշխատանքը և համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51072: Ավտոմեքենաների բոքսից պետք է նախատեսվի վթարային ելք` ներսից փակվող դռնակով:
5.12 Դրամարկղային հանգույցի սանիտարակենցաղային սենքեր
5.12.1 Գործառնական և վերահաշվարկման դրամարկղերի գանձապահների անձնական իրերի պահեստանոցների մակերեսը որոշվում է մեկ գանձապահին 1.5 մ2, բայց ոչ պակաս 6 մ2:
5.12.2 Դրամարկղային հանգույցի կազմում գանձապահների համար պետք է նախատեսվեն` սանհանգույց, հանգստի և սննդի ընդունման սենյակ:
5.12.3 Դրամարկղային հանգույցի սանհանգույցները հաշվարկվում են համաձայն սույն նորմերի 5.5.7. կետի:
5.13 Դրամարկղային սրահ
5.13.1 Դրամարկղային սրահը ներառում է` սպասասրահի գոտի և փաստաթղթերի հետ աշխատելու համար նստատեղերով ու փոքրաչափ սեղաններով կահավորված յուրաքանչյուր գործառնական դրամարկղին հարակից հաճախորդների սպասարկման անհատական խցիկների գոտի:
5.13.2 Հաճախորդների սպասարկման անհատական խցերի մակերեսը պետք է լինի 4 մ2, վերակառուցման պայմաններում` 3.4 մ2:
5.13.3 Հաճախորդների սպասարկման անհատական խցերում սեղանի դիրքը պետք է ապահովի գանձապահի և հաճախորդի միջև տեսողական կապի հնարավորություն` դրամի հաշվարկման ընթացքի հսկման համար:
Խցերի պարփակող միջնորմերը պետք է ապահովեն կողմնակի անձանցից հաճախորդի մեկուսացման հնարավորությունը: Խցերի դռները պետք է փակվեն սևեռիչ չունեցող կողպեքով, որը ներսից բացվում է առանց բանալու, իսկ դրսից` բանալիով:
5.13.4 Դրամարկղային սրահի մակերեսը պետք է ընդունել 8 մ2 մեկ գործառնական դրամարկղի հաշվով, իսկ վերակառուցման պայմաններում` 6 մ2:
5.14 Հաշվարկագործառնական հանգույց
5.14.1 Հաշվարկագործառնական հանգույցը ներառում է` հաճախորդների սպասարկման և գործառնավարների ծառայողական գոտիների կազմի մեջ մտնող գործառնության սրահ, բանկային հաշվարկային գործառնույթներ կատարող ստորաբաժանումների սենքեր և էլեկտրոնահաշվողական տեխնիկայի, կապի և գաղտնապաշտպանության սարքավորանքի սենքեր:
5.14.2 Գործառնական սրահի ծառայողական գոտին հաճախորդների գոտուց պետք է անջատված լինի բազրիքով:
5.14.3 Գործառնական սրահի ծառայողական գոտու մակերեսը որոշվում է, այդ գոտում տեղաբաշխված յուրաքանչյուր ծառայողին 6 մ2 մակերեսի հաշվարկով:
5.14.4 Գործառնական սրահի սպասասրահի և հաճախորդների սպասարկման գոտիների մակերեսը որոշվում է գոտում տեղաբաշխված` հաճախորդներին սպասարկող յուրաքանչյուր ծառայողին 6 մ2 մակերեսի հաշվով:
5.14.5 Հաշվարկագործառնական հանգույցի ծառայողների աշխատասենյակների ընդհանուր մակերեսը ԷՀՄ կահավորման դեպքում հաշվարկվում է մեկ ծառայողին ոչ պակաս 6 մ2:
5.14.6 ԷՀՄ տեղային ցանցերի կենտրոնային սարքավորման, կապի միջոցների և գաղտնապաշտպանության սարքավորանքի տեղադրման համար սենքերի կազմն ու մակերեսները որոշվում են տեխնիկական առաջադրանքով: Այդ սենքերին ներկայացվող պահանջները որոշվում են ՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվ հրահանգչական փաստաթղթերով և` ԳՕՍՏ Ռ 51112, ԳՕՍՏ Ռ 51113 և ԳՕՍՏ Ռ 51136 համապատասխան:
Սենքերի պահանջվող մակերեսները հաշվարկվում են սարքավորանքի մոնտաժման և շահագործման տեխնիկական պահանջներից ելնելով, ինչպես նաև մեկ աշխատատեղին հասանելիք հաշվարկային ցուցանիշներից` գործառնավարի աշխատատեղերին` 6 մ2, ծրագրավորողի` 8 մ2, տեխսպասարկող անձնակազմի` 9 մ2:
5.15 Դրամարկղային կենտրոնների ծառայողական, օժանդակ և սպասարկման սենքեր
5.15.1 Դրամարկղային կենտրոնների և ՏԴԿ ծառայողական սենքերի կազմում ընդգրկվում են` ղեկավարների աշխատասենյակներն ու ընդունարանները և ստորաբաժանումների ծառայողների ընդհանուր աշխատանքային սենքերը:
5.15.2 Դրամարկղային կենտրոնների և ՏԴԿ ղեկավարների աշխատասենյակներն ու ընդունարանները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների աշխատասենյակների մակերեսները որոշվում են նախագծային առաջադրանքով:
5.15.3 Բաժինների ընդհանուր աշխատասենյակների մակերեսները որոշվում են ըստ 3 աղյուսակի:
5.15.4 Ֆինանսական փաստաթղթերի արխիվները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 50862 և տեղաբաշխվեն առանձին սենքերում, արտակարգ իրավիճակում էվակուացման ուղիների նախատեսմամբ:
Աղյուսակ 4
.________________________________________________________________.
|Սենքերի նշանակությունը | Մակերես, մ2, ծառայողների |
| | քանակությունից ելնելով, մարդ |
| |______________________________|
| | 25 | 50 | 75 |100 |150 |200 |
|_________________________________|_____|____|____|____|____|____|
|Գործավարական արխիվ | 12 | 18 | 24 | 36 | 48 | 54 |
|Բլանկների պահեստանոց | 18 | 20 | 24 | 30 | 36 | 40 |
|Տնտեսական գույքի պահեստանոց | 24 | 30 | 36 | 48 | 54 | 80 |
|Սպասարկող անձնակազմի սենքեր | 18 | 24 | 30 | 36 | 48 | 54 |
|Նորոգման արհեստանոցներ` | | | | | | |
|- էլեկտրամեխանիկական | 9 | 12 | 16 | 18 | 20 | 24 |
|- հյուսնի | 12 | 18 | 24 | 36 | 48 | 54 |
|Թղթաթափոնի կուտակման սենք | 12 | 16 | 18 | 24 | 30 | 30 |
.________________________________________________________________.
5.15.5 Արտադրական նշանակության նյութերի (կազմտեխնիկա, պահեստամասեր, սպառվող և փաթեթավորման նյութեր) պահեստանոցների կազմն ու մակերեսները, ինչպես նաև նրանց կահավորման տեսակը որոշվում են տեխնոլոգիական առաջադրանքով և կախված են հաշվարկային պահուստածավալներից: Գրասենյակային օգտագործման նյութերի և պարագաների պահեստանոցների մակերեսը հաշվարկվում է ըստ ծառայողների հաշվարկային թվաքանակի` մեկ ծառայողի հաշվով ոչ պակաս 0.1 մ2` գումարած 6 մ2 մակերես` նյութերի ընդունման և հանձնման համար:
5.15.6 Լարված և կենտրոնացած ուշադրություն պահանջող աշխատանք կատարող ծառայողների կարճատև հանգստի և հոգեբանական բեռնաթափման սենյակներին ներկայացվող պահանջները բերված են սույն նորմերի 5.6.10. կետում:
5.15.7 Դահլիճների, խորհրդակցությունների և բանակցությունների սենքերում տեղերի քանակը և դրանց մակերեսը որոշվում է համաձայն սույն նորմերի 5.5.2. և 5.5.3. կետերի:
5.15.8 Սանիտարական հանգույցներում տեղադրվող սարքերի քանակը հաշվարկվում է համաձայն սույն նորմերի 5.5.7. և 5.5.8. կետերին:
5.15.9 Օժանդակ և սպասարկման սենքերի մակերեսները պետք է ընտրվեն 4 աղյուսակում բերված ցուցանիշներից ոչ պակաս:
6 Բանկերի շենքերի պաշտպանության և անվտանգության ծառայության սենքեր
6.1 Բանկերի շենքերի պաշտպանության և անվտանգության ծառայության սենքերի պաշտպանվածությունը պետք է համապատասխանի ԳՕՍՏ Ռ 51110 և ԳՕՍՏ Ռ 51111 պահանջներին: Դրանց կազմում պետք է ընդգրկվեն`
- պաշտպանության հերթապահ խմբի սենյակը` ոչ պակաս 12 մ2 մակերեսով, ԳՕՍՏ Ռ 50941 և ԳՕՍՏ Ռ 51113 պահանջներին համապատասխան,
- կառավարակետի վահանակի և հեռուստադիտողական վերահսկողության մոնիտորի սենյակը` ոչ պակաս 18 մ2, կահավորված պահպանման, հրդեհային և տագնապային ազդանշանման համակարգերի սարքավորումներով,
- պահակախմբի հանգստասենյակը` ոչ պակաս 12 մ2,
- զենքը և դրա փամփուշտների պահպանելու համար հատուկ սարքավորված, մեկուսացված զետեղարանը, ինչպես նաև զենքը լիցքավորելու-լիցքաթափելու համար նախապատրաստված սենյակը` յուրաքանչյուրը 6 մ2 մակերեսով, որոնք պետք է նախագծվեն ըստ ՀՀ կառավարության 1999 թ. 26 հոկտեմբերի թիվ 673 որոշման պահանջների և ՆԳՆ 2002 թ. 15 մարտի թիվ 101 հրամանով ընդունված հրահանգի:
Վերը նշված սենքերի քանակն ամեն կոնկրետ դեպքում պետք է ճշգրտվի նախագծային առաջադրանքով:
6.2 Շենքի մուտքում անհրաժեշտության դեպքում նախագծային առաջադրանքին համապատասխան պետք է տեղակայվեն գործարանային արտադրության ավտոմատ անցախցեր և մնայուն անշարժ մետաղաբացահայտիչներ:
6.3 Պաշտպանության և անվտանգության ծառայության սենքերի` դեպի փողոց բացվող պատուհանները պետք է պաշտպանված լինեն մետաղյա վանդակապատ ճաղերով կամ ԳՕՍՏ Ռ 51136 համապատասխան գնդադիմակայուն ապակիներով:
6.4 Բանկերի մասնաճյուղերում պետք է նախատեսվեն միայն զենքի պահման և լիցքավորման սենքեր սույն նորմերի 6.1 կետի պահանջներին համապատասխան` յուրաքանչյուրը 6 մ2 մակերեսով:
6.5 Բանկերի գլխավոր գրասենյակներում, մասնաճյուղերում և ներկայացուցչություններում պետք է ապահովվի գործառնական սրահից կամ նախասրահից դեպի անհատական սեյֆերի դրամապահոց, բանկի ղեկավարության աշխատասենյակներ, հաշվապահություն, վարկավորման բաժին, արտարժույթով գործառնության բաժին և իրավաբանական անձերի սպասարկման բաժին հաճախորդների վերահսկվող մուտք գործելու հնարավորություն:
6.6 Արտակարգ իրավիճակներում գործառնական դրամարկղի և արտարժույթի փոխանակման կետերի աշխատանքը կազմակերպելու համար շարժական մոդուլների (տաղավարների) օգտագործման դեպքում պետք է ապահովվեն հետևյալ պահանջները`
- գործառնական դրամարկղի տարածքը պետք է բաժանված լինի գործառնագանձապահական աշխատանքային և խորհրդատվական գոտիների,
- գործառնագանձապահական աշխատանքային գոտին պատող կոնստրուկցիաները պետք է իրականացվեն ըստ ԳՕՍՏ Ռ 50941,
- հաճախորդների սպասարկումը պետք է նախատեսվի գործառնագանձապահական աշխատանքային գոտու պարագծով,
- հաճախորդների սպասարկման և գործառնագանձապահական աշխատանքային գոտիների միջև տեղադրվող դուռը պետք է համապատասխանի կոտրման դիմակայության 3 դասի և ԳՕՍՏ Ռ 51072 պահանջների:
6.7 Շենքից դուրս տեղակայվող արտարժույթի փոխանակման կետի գանձապահի խուցը պետք է համապատասխանի ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 2002 թ. փետրվարի 19 N 49 որոշմամբ հաստատված 10 Կանոնակարգի պահանջներին և ԳՕՍՏ Ռ 50941:
6.8 Բանկի անվտանգության ծառայության և օբյեկտի պահպանման սենքերի կազմն ու մակերեսները ընդունվում են ըստ տեխնիկական առաջադրանքի, իսկ դրանց ամրացվածությունը պետք է համապատասխանի ԳՕՍՏ Ռ 50941 պահանջներին:
6.9 Անվտանգության ծառայության և օբյեկտի պահպանման սենքերի քանակը կախված է տեղաբաշխվող սարքավորումից, յուրաքանչյուրը ոչ պակաս 15 մ2 մակերեսով:
Այն կառավարակետի սենքերի պահանջվող մակերեսը, որտեղ ազդանշանային համակարգերի սարքավորանքի հետ մեկտեղ զետեղվում են նաև տեղեկատվության հավաքագրման և մշակման սարքավորանքի մոդուլները, մուտքի հսկողության և տեսադիտարկման սարքավորանքը ընդունվում է` 1000 մ2 պահպանվող տարածքների հաշվարկով 15 մ2 մակերես, գումարած 2 մ2 յուրաքանչյուր հաջորդող 1000 մ2 համար:
6.10 Շենքի մուտքի պահակակետի սենյակը պետք է ընդունվի մեկ պահակին ոչ պակաս 3 մ2 մակերեսի հաշվարկով: Պահակակետի մուտքը պետք է նախատեսվի պահպանվող շենքի սահմանափակ մուտքի գոտուց, իսկ դրա ամրացվածությունը պետք է համապատասխանի ԳՕՍՏ Ռ 50941:
Պահակին փաստաթղթերի փոխանցման վաքի առկայության անհրաժեշտությունը, նրա տեսակն ու դիրքը որոշվում է տեխնիկական առաջադրանքով նախատեսված ընթացակարգին և ԳՕՍՏ Ռ 51223 պահանջներին համապատասխան:
Պահակակետի խցերի և ստուգիչ նախամուտք-անցախուցերի տակ ընկնող ծածկերի նորմատիվ բեռնվածությունը պետք է ընդունվի կիրառվող սարքերի քաշային բնութագրերից ելնելով, սակայն ոչ պակաս 500 կգ/մ2:
6.11 Կիրառվող նախամուտք-անցախուցերի տեսակը սահմանվում է տեխնիկական առաջադրանքով: Նրանց քանակը առաջարկվում է ընդունել` մեկը 120 ծառայողների հաշվարկով:
6.12 Տեղադրվող նախամուտք-անցախուցերի լայնությունը տարահանման նկատմամբ հակահրդեհային պահանջներին չբավարարելու դեպքում, անհրաժեշտ է նախատեսել դեպի դուրս բացվող դռնով պահուստային ելք հաշվարկով պահանջվող անցունակությամբ և ԳՕՍՏ Ռ 51072 պահանջներին համապատասխան:
7 Հակահրդեհային պահանջներ
7.1 Սույն նորմերի 3.2, 3.3 և 3.4 կետերում նշված բանկերի և դրանց ստորաբաժանումների տեղաբաշխման համար նախատեսվող շենքերը կամ նրանց մասերը (սենքերը) պետք է լինեն հրակայունության II աստիճանից ոչ ցածր:
7.2 Սույն նորմերի և ՍՆիՊ 2.08.02. համաձայն նոր նախագծվող կամ վերակառուցվող շենքերի նկուղային հարկերում չի թույլատրվում տեղադրել`
- գազային վառելիքով աշխատող ավտոմեքենաների կայանատեղեր (բոքսեր),
- ավտոմեքենաների նորոգման, տեխնիկական սպասարկման արհեստանոցներ և լվացման տեղամասեր,
- դյուրավառ և այրվող գազեր, հեղուկներ և նյութեր պարունակող սենքեր,
- լողավազաններ, շոգեբաղնիքներ:
Առաջին ստորգետնյա հարկից ցածր չի թույլատրվում տեղաբաշխել` ինկասատորների սենքերը, տնտեսական պահեստանոցները, ինչպես նաև բուֆետներ, ճաշարաններ, սրճարաններ և սպորտային դահլիճներ, զենքի պահման սենյակները, պոմպակայաններ, հրդեհաշիջման համակարգի սարքավորանքը և դիզելային էլեկտրակայաններ:
7.3 Բանկերի շենքերի (ներառյալ ԿԲ և ՊԲ) ցոկոլային հարկերում թույլատրվում է տեղադրել բոլոր այն սենքերը, որոնք թույլատրելի են նկուղային հարկերում, ինչպես նաև գործառնական և դրամարկղային դահլիճներ, դրամարկղային հանգույցներ, անցագրային և գրասենյակային սենքեր, լողավազաններ, շոգեբաղնիքներ և ծառայողական մեքենաների լվացման տեղամասեր:
7.4 Բանկերի շենքերի ու շինությունների և այլ շենքերի ու շինությունների (այդ թվում նաև պայթյունավտանգ) միջև հակահրդեհային հատվածամասերը պետք է համապատասխանեն ՍՆիՊ 2.07.01 և ՍՆիՊ II-89 պահանջներին:
7.5 Վերգետնյա հարկերում թույլատրվող առավելագույն մակերեսները` հակահրդեհային պատերի միջև գտնվող հրդեհային հատվածամասերը, անհրաժեշտ է նախատեսել համաձայն ՍՆիՊ 2.08.02 1 աղյուսակի:
Հրդեհային հատվածամասերի մակերեսները թույլատրվում է մեծացնել ոչ ավելի 2,2 անգամ, եթե նախատեսվում է հրդեհաշիջման ավտոմատ համակարգի և հրդեհի ահազանգման ավտոմատ համակարգի տեղակայումը, որի ահազանգը փոխանցվում է անմիջապես հրշեջ մաս կամ ՆԳ բաժին:
7.6 Բանկերի շենքերի նկուղային հարկերի հրդեհային հատվածամասերի առավելագույն մակերեսը անհրաժեշտ է նախատեսել ըստ ՍՆիՊ 2.08.02:
7.7 Դրամարկղային հանգույցները հարակից սենքերից պետք է բաժանվեն 1-ին տիպի հակահրդեհային պատերով և ծածկերով:
7.8 Այլ կազմակերպությունների հետ միևնույն շենքում բանկերի ստորաբաժանումների տեղակայման դեպքում պետք է նախատեսվի դրանց բաժանում 3-րդ տիպի հակահրդեհային ծածկերով և 2-րդ տիպի հակահրդեհային պատերով ըստ ՀՀՇՆ II-8.04-01 1 աղյուսակի: Առանձին հրդեհային հատվածամասերի են բաժանվում 2-րդ տիպի պատերով, 1-ին տիպի պատնեշներով, 2-րդ տիպի դռներով և 3-րդ տիպի ծածկերով հետևյալ խմբերի սենքերը`
- դրամարկղային հանգույցները,
- տեղեկատվահաշվողական կենտրոնների հիմնական տեխնոլոգիական նշանակության սենքերը,
- օժանդակ սարքերի, կապի և գաղտնապահպանման սարքավորանքի համար նախատեսված սենքերը,
- ֆինանսական փաստաթղթերի արխիվները,
- նորոգման արհեստանոցները և պահեստանոցները, որտեղ պահվում են այրվող նյութեր:
7.9 Դրամարկղային և գործառնական դահլիճների առանձնացման համար թույլատրվում է օգտագործել ապակեպատ կամ զրահապակյա պատնեշներ: Դրամարկղային դահլիճների գործառնական դրամարկղերի ապակյա միջնորմերը պետք է համապատասխանեն սույն նորմերի 5.9.3. կետի և ԳՕՍՏ Ռ 51136 պահանջներին:
7.10 Բանկերի կամ դրանց ստորաբաժանումների շենքերում (սենքերում) հատակի, պատերի, առաստաղների, դռների և պատուհանների հարդարման նյութերի և երեսպատումների օգտագործման կարգը պետք է համապատասխանի ՍՆիՊ 2.08.02 պահանջներին:
7.11 Հակահրդեհային դռները, դարպասները և մտոցները պետք է համապատասխանեն ՀՀՇՆ II-8.04.01 պահանջներին, ընդ որում դրանց ծխագազաթափանցելիության դիմադրությունը պետք է լինի ոչ պակաս 5000 կգ/մ` 1 մ2 մակերեսին:
7.12 Էվակուացման ուղիները, ինչպես նաև դրանց ելքերի տեղաբաշխումը պետք է նախագծվեն ՀՀՇՆ II-8.04.01 և ՍՆիՊ 2.08.02 համաձայն` հաշվի առնելով նախագծային գոտիների և սենքերի բաժանումը սահմանափակ մուտքի գոտիների: Ավելի խիստ ռեժիմով գոտու միջով տարանցիկ անցում չի թույլատրվում:
Թույլատրվում է նախատեսել դրամապահոցներից և նախադրամապահոցներից տարահանման մեկական ելք` պայմանով, որ դրանցից յուրաքանչյուրում միաժամանակ աշխատողների թիվը չգերազանցի 5-ից, և դրամապահոցում տարահանման ուղու առավելագույն երկարությունը լինի ոչ ավելի 50 մ: Ընդ որում, տարահանման ժամանակը պետք է չգերազանցի 1,5 րոպե` հաշվի առնելով առավել հեռավոր տեղամասում սպասարկող անձնակազմի գտնվելու հանգամանքը:
Երկու ստորգետնյա հարկերի առկայության դեպքում ներքին հարկում տեղակայված արժեքների պահման գոտուց տարահանման ելքերի քանակը պետք է լինի 2-ից ոչ պակաս: Սանդղավանդակները պետք է մեկուսացված լինեն մեկը մյուսից: Այդ դեպքում դրանցից ելքը թույլատրվում է իրականացնել դրամարկղային հանգույցի ընդհանուր միջանցքով, որն ունի անմիջականորեն դեպի դուրս բացվող մեկ ելք` նշված միջանցքում այլ սենքերից ելքերի բացակայության պայմանով:
7.13 Էվակուացման ելքեր են համարվում ստորգետնյա հարկերում տեղակայված նախադրամապահոցների, դրամապահոցների և մինչև 300 մ2 մակերեսով ավանդապահոցների սենքերի տեխնոլոգիական սանդուղքները (բացի պտուտակային և վազքուղային սանդուղքներից): Եթե դրամապահոցները տեղակայված են մեկ ստորգետնյա հարկում, ապա սանդղավանդակի մուտքի դիմաց սարքավորվում է օդի դիմհարով նախամուտք-անցախուց (3-րդ տիպի չծխապատվող սանդուղք): Եթե դրամապահոցները տեղակայված են երկու և ավելի ստորգետնյա հարկերում, ապա տեխնոլոգիական սանդուղքները պետք է համապատասխանեն 2-րդ տիպի չծխապատվող սանդղավանդակներին ներկայացվող պահանջներին:
Նշված տիպի սանդղավանդակներից ելքերը առաջին հարկի մակարդակում պետք է իրականացվեն դեպի դուրս տանող միջանցքով, որը կահավորված լինի հսկիչ անցուղով: Դեպի միջանցք տանող դռները պետք է լինեն հակահրդեհային ծխագազաանթափանց կատարմամբ` հաշվի առնելով սույն նորմերի 7.11. կետի պահանջները:
7.14 Դրամարկղային հանգույցի տեխնոլոգիական վերելակի հորանը կամ առանձին սենքը, որտեղ այն տեղակայված է, պետք է ունենա 2-րդ տիպի հակահրդեհային պատեր և ծխագազաանթափանց կատարմամբ 1-ին տիպի հակահրդեհային դռներ: Վերելակների հորանները պետք է սարքավորվեն օդի ավելցուկային ճնշում ապահովող համակարգով:
7.15 Վթարային հակածխային օդափոխությունը պետք է իրականացվի ըստ ՀՀՇՆ IV-12.02.01:
7.16 Ծխահեռացման համակարգ անհրաժեշտ է նախատեսել նախադրամապահոցներով և դիտողական միջանցքներով դրամապահոցներում, ինչպես նաև երեկոյան դրամարկղի դրամապահոցներում և հաճախորդների արժեքների պահման սենքերում, դրամարկղային և գործառնական դահլիճներում, ստորգետնյա հարկերում տեղակայված ինկասատորական ավտոմեքենաների բեռնման-բեռնաթափման բոքսերում:
Հրդեհից հետո ծխի և գազերի հեռացումը գազային հրդեհաշիջման համակարգերով պահպանվող սենքերից անհրաժեշտ է նախագծել ըստ ՀՀՇՆ IV-12.02.01 և ՍՆիՊ 2.04.09:
7.17 Դրամարկղային հանգույցի և ավտոմեքենաների կայանատեղի վթարային հակածխային օդափոխությունը անհրաժեշտ է կատարել ինքնավար համակարգով:
7.18 Վթարային հակածխային օդափոխության համակարգերում թույլատրվում է կիրառել միայն շարժիչի հետ միևնույն լիսեռի վրա սարքավորված այնպիսի օդափոխիչներ, որոնք ունակ լինեն 600օC ջերմաստիճան ունեցող գազերը տեղափոխելու մեկ ժամում, կամ 400օC ջերմաստիճան ունեցող գազերը` 2 ժամում: Սովորական օդափոխիչներ թույլատրվում է կիրառել միայն տեղափոխվող գազի ջերմաստիճանը մինչև 80օC-ի իջեցում ապահովող սարքերի հետ մեկտեղ:
7.19 Վթարային հակածխային օդափոխության օդափոխիչները պետք է տեղադրվեն այլ նշանակության օդափոխիչներից մեկուսացված սենքերում, որոնց պարփակող կառուցատարրերի հրակայունությունը պետք է լինի ոչ պակաս 0,75 ժ:
Այդպիսի սենքերի դռները պետք է լինեն ծխագազաանթափանց կատարմամբ, հակահրդեհային 0,5 ժ-ից ոչ պակաս հրակայունությամբ:
7.20 Տեղեկատվահաշվողական կենտրոնների և կապի սարքավորումների սենքերը պետք է կահավորված լինեն հրդեհաշիջման միջոցներով` համաձայն էլեկտրոնային հաշվիչ մեքենաների համար նախատեսված շենքերի և սենքերի նախագծման պահանջների:
7.21 Կեղծ հատակի առկայության դեպքում դրա տակի տարածությունները չայրվող դիաֆրագմաներով պետք է բաժանվեն ոչ ավելի 100 մ2 մակերեսով առանձին հատվածների և կահավորվեն հրդեհի ահազանգման ավտոմատ համակարգով: Հրդեհաշիջման ավտոմատ համակարգի առկայության դեպքում առանձին հատվածամասերի մակերեսները թույլատրվում է մեծացնել մինչև 300 մ2: Կեղծ հատակը հիմնական հատակի կողմից պետք է ունենա ոչ պակաս 1 ժ հրակայունություն և կրակի տարածման զրոյական սահման: Թույլատրվում է կեղծ հատակի հրակայունության իջեցում մինչև 0,5 ժ դրա տակ հրդեհաշիջման ավտոմատ համակարգի տեղակայման դեպքում:
7.22 Բոլոր սենքերը (այդ թվում նաև միջանցքները և նախասրահները), բացի այն սենքերից, որտեղ տեղի են ունենում թաց տեխնոլոգիական գործընթացներ, պետք է կահավորվեն հրդեհի ահազանգման ավտոմատ համակարգերով: Այդ համակարգերի նախագծումը անհրաժեշտ է կատարել գործող նորմերի պահանջներին համապատասխան:
7.23 Հրդեհի ահազանգման և հրդեհաշիջման ավտոմատ համակարգերով շենքերի կահավորումը անհրաժեշտ է իրականացնել գործող հիմնական նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան: Հրդեհաշիջման ավտոմատ համակարգի տեղադրման ձևը (սպրինկլերային, դրենչերային), դրա տեսակը (ծավալային, մակերեսային, տեղային) և հրդեհաշեջ նյութերի ընտրությունը (ջուր, փրփուր, գազ և այլն) որոշվում է տեխնոլոգիական առաջադրանքով և ըստ ՍՆիՊ 2.04.09: Թույլատրվում է տեղադրել հրդեհաշիջման տեղային համակարգեր մինչև 15 մ2 մակերեսով և 0,75 ժ հրակայունությամբ պատող կոնստրուկցիաներ ունեցող առանձին սենքերում:
7.24 Դրամապահոցները, որպես կանոն, պետք է կահավորվեն գազային հրդեհաշիջման ավտոմատ համակարգերով:
Թույլատրվում է ցանկացած չափերի դրամապահոցները չկահավորել գազային հրդեհաշիջման համակարգերով, եթե արժեքները պահվում են միայն մետաղական պահարաններում և բեռնարկղներում:
Թույլատրվում է դրամապահոցների` մինչև 100 մ3 ծավալի սենքերը հրդեհաշիջման գազային համակարգով չկահավորել:
7.25 Հրդեհաշիջման ավտոմատ համակարգով կահավորելու ենթակա սենքերը ներկայացված են 5 աղյուսակում:
Աղյուսակ 5
.___________________________________________________________.
| հ/հ|Սենքերի նշանակությունը |Սենքերի ծավալը, մ3 |
|____|__________________________________|___________________|
| 1. |Դրամապահոցներ | 100 և ավելի |
| 2. |Արժեքների ժամանակավոր պահման | |
| |դրամապահոցներ | 150 և ավելի |
| 3. |Տեղեկատվահաշվողական համալիրների, | |
| |ԷՀՄ-ների տեղային ցանցերի | |
| |սերվերների, բանկային ընդհանուր | |
| |հեռուստահաղորդակցման ցանցի | |
| |հանգույցների, գաղտնապահպանության | |
| |սարքերի սենքեր | ծավալից անկախ |
| 4. |Ֆինանսական փաստաթղթերի ակտիվներ | ծավալից անկախ |
| 5. |Դիզելային էլեկտրակայաններ | ծավալից անկախ |
.___________________________________________________________.
7.26 Արգելվում է`
- դրամապահոցների, արխիվների, ԷՀՄ կենտրոնական սարքերի և դրանց պահման համար նախատեսված սենքերի հրդեհաշիջման համար կիրառել գազաաէրոզոլային հրդեհաշեջ նյութեր:
- ԷՀՄ կենտրոնական սարքերի սենքերում, էլեկտրոնային հաշվիչ տեխնիկայի պահման համար նախատեսված սենքերում, ինչպես նաև թղթե, մագնիսական և օպտիկական կրող սարքերով փաստաթղթերի պահման համար նախատեսված արխիվներում կիրառել փոշիով հրդեհաշիջման կայանքներ:
7.27 Հրդեհաշիջման համակարգի գործարկումը պետք է լինի ավտոմատ` ոչ պակաս, քան հրդեհի ահազանգման երկու տվիչների ազդանշաններից:
Հրդեհաշեջ նյութի միանգամյա նորմատիվային զանգվածի մատուցման ժամանակը 120 վրկ է, իսկ եռակիի դեպքում` 360 վրկ: Դռների բացվելը և վթարային օդափոխության գործարկումը պետք է տեղի ունենա ոչ շուտ, քան հրդեհաշեջ նյութի մատուցումից 20 րոպե անց:
7.28 Գազային հրդեհաշիջման ավտոմատ համակարգերով պահպանվող սենքերում աշխատողներից յուրաքանչյուրը պետք է ապահովվի ինքնափրկիչով, որը պահվում է այդ սենքերում տեղակայված հատուկ պահարաններում: Դրամապահոցներում աշխատողների ինքնափրկիչները պահվում են նախադրամապահոցներում:
7.29 ԷՀՄ-ներով, աբոնենտային կետերով և այլ էլեկտրոնային հաշվիչ տեխնիկայով սարքավորված սենքերում, որոնք ենթակա չեն հրդեհաշիջման ավտոմատ համակարգով սարքավորման, անհրաժեշտ է նախատեսել ծխային տվիչներով հրդեհի ահազանգման ավտոմատ համակարգ և այդ սենքերը կահավորել հրդեհաշիջման սկզբնական միջոցներով` ըստ հետևյալ հաշվարկների. 1 կրակմարիչ սենքերի յուրաքանչյուր 100 մ2 մակերեսի համար, բայց ոչ պակաս 2 կրակմարիչ:
7.30 Բանկերի շենքերում կամ դրանց ստորաբաժանումների սենքերում անհրաժեշտ է նախատեսել հրդեհի, վթարային կամ այլ արտակարգ իրավիճակների մասին ահազանգման կենտրոնացված համակարգ: Մեկ և երկու հարկանի շենքերում հրդեհի ահազանգման համար թույլատրվում է օգտագործել տոնայնությամբ այլ ազդանշաններից տարբերվող զանգեր, շչակներ և այլն:
7.31 Հրշեջ կետի սենքը, այդ թվում նաև պահպանության սենքի հետ համակցվածը, պետք է ունենա բնական լուսավորություն և տեղակայված լինի շենքի առաջին կամ պատվանդանային հարկում:
7.32 Հաճախորդային և ծառայողական հատվածների բաժանված գործառնական և դրամարկղային դահլիճներից տարահանումը պետք է ապահովվի յուրաքանչյուր հատվածի համար առանձին:
7.33 Սերվերների, արխիվների, զենքի պահման պահեստանոցների, տնտեսական պահեստանոցների, նախապահեստանոցների, օդափոխության խցերի, վերելակների էլեկտրավահանակային և մեխանիկական հատվածների սենքերի դռները պետք է լինեն հակահրդեհային 2-րդ տիպի:
7.34 Դրամապահոցների, նախադրամապահոցների, ինչպես նաև դրանց հարակից տեխնոլոգիական սանդուղքների և սպասասրահների սենքերում արգելվում է կիրառել կախովի առաստաղներ: Այդ սենքերի բոլոր մալուխները պետք է անցկացվեն չայրվող պարուրակներով: Լուսավորման սարքերը անհրաժեշտ է օգտագործել միայն հրդեհաանվտանգ կատարմամբ:
7.35 Էլեկտրատաքացուցիչ սարքերը անհրաժեշտ է տեղադրել չայրվող հիմքերի վրա: Զմռսող սարքերը պետք է ապահովվեն տեղային օդափոխությամբ և անջատման ավտոմատ սարքերով:
7.36 Դրամապահոցներում արգելվում է զմռսող սարքերի, էլեկտրատաքացուցիչ սարքերի, էլեկտրական վարդակների, էլեկտրական անջատիչների և տեխնոլոգիական սարքերի միացման հարմարանքների տեղակայում:
7.37 Սենքերի ձայնամեկուսիչ հարդարումը պետք է կատարվի չայրվող կամ դժվար այրվող նյութերով:
7.38 Մարդկանց շուրջօրյա ներկայությամբ բոլոր սենքերը անհրաժեշտ է կահավորել հրդեհի ահազանգման սարքերով (տվիչներով):
8 Ջրամատակարարում և կոյուղի
8.1 Բանկերի շենքերի, ինչպես նաև դրանց ստորաբաժանումների սենքերի տաք և սառը ջրամատակարարման, կոյուղացման և ջրահեռացման համակարգերը նախագծվում են ըստ ՍՆԻՊ 2.04.01 և սույն նորմերի պահանջների համաձայն:
8.2 Նախագծային առաջադրանքով կարող են առանձին սպառողների համար նախատեսվել տաք ջրամատակարարման ինքնուրույն աղբյուրներ:
8.3 Դրամապահոցներում, նախադրամապահոցներում և դիտողական միջանցքներում, զենքի պահման սենքերում, սերվերային սենքերում և ֆինանսական փաստաթղթերի արխիվային պահոցներում սույն նորմերի 8.1 կետում նշված խողովակաշարերի անցկացումն արգելվում է:
8.4 Ինկասատորական մեքենաների բոքսերում պետք է նախատեսվեն ձնհալից և ավտոմեքենայի վրա մակասառցաշերտերից առաջացող ջրահոսքերի հեռացման սարքավորում:
9 Ջերմամատակարարում, ջեռուցում, օդափոխություն և օդի լավորակում
9.1 Բանկերի շենքերի, ինչպես նաև դրանց ստորաբաժանումների սենքերի ջերմամատակարարման, ջեռուցման, օդափոխության և օդի լավորակման համակարգերը պետք է նախագծվեն սույն նորմերի և այլ գործող շինարարական նորմերի և պահանջների համաձայն:
9.2 Ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման համակարգերի կառավարումը, որպես կանոն, պետք է իրականացվի դիսպետչերական կետից:
9.3 Բանկերի շենքերը, ինչպես նաև դրանց ստորաբաժանումների սենքերը ջերմամատակարարման հուսալիության տեսակետից պատկանում են երկրորդ կարգի սպառողներին:
9.4 Բանկերի շենքերի, ինչպես նաև դրանց ստորաբաժանումների սենքերի ջերմամատակարարումը պետք է նախատեսվի ջերմամատակարարման արտաքին ցանցերից կամ ջերմության ինքնուրույն աղբյուրներից ըստ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի:
9.5 Առանձին սենքեր, որոնց ջեռուցման ընդհատումը խախտում է բանկային սարքավորանքի գործունեությունը, պետք է ջեռուցվեն ջերմության պահուստային աղբյուրից: Երաշխավորված ջեռուցում պահանջող սենքերի ցանկը որոշվում է նախագծային առաջադրանքով:
9.6 Ջեռուցման համակարգերը պետք է նախագծվեն ոչ աշխատանքային ժամերին ջերմային հզորության նվազեցման հնարավորությամբ:
9.7 Արժեքների դրամապահոցներում, նախադրամապահոցներում և դիտողական միջանցքներում ջրալցված խողովակաշարերի անցկացումն արգելվում է:
Վերակառուցման և կապիտալ նորոգման պայմաններում տարանցիկ խողովակաշարերի անցկացումը, բացառության կարգով, թույլատրվում է զոդման տեղում փակիչ և կարգավորող ամրաններ չունեցող պողպատե խողովակների կիրառման պայմանով:
9.8 Գործառնական և դրամարկղային դահլիճների, ինչպես նաև ներկառուցված ճաշարանների ջեռուցումը պետք է իրականացվի առանձին ճյուղերով և, որպես կանոն, ջերմաստիճանի ավտոմատացված կարգավորմամբ:
9.9 Սենքերում օդի պարամետրերը (ջերմաստիճան, հարաբերական խոնավություն, շարժման արագություն) և օդափոխության բազմապատիկությունը հաշվվում են ըստ ՀՀՇՆ IV-12.02.01:
9.10 Օդի լավորակումն անհրաժեշտ է նախատեսել տեխնոլոգիական առաջադրանքում նշված սենքերում: Օդի լավորակման համակարգի ընտրությունը պետք է կատարվի տեխնիկատնտեսական գնահատման հիման վրա:
9.11 Հաշվողական տեխնիկայի միջոցների սենքերի, ինչպես նաև գործառնական և դրամարկղային դահլիճների համար արհեստական դրդմամբ օդափոխանակության համակարգի տեղադրման դեպքում անհրաժեշտ է նախատեսել նաև ինքնուրույն օդաքաշման համակարգեր:
9.12 Զմուռսի (կնքամոմի) տաքացման սարքերի տեղակայման վայրերում (տես սույն նորմերի 5.9.3. կետը) և վնասակար գազերի արտադրման հետ կապված այլ դեպքերում անհրաժեշտ է նախատեսել տեղային արտածծում:
9.13 Միջանցքների, սրահների և դռներով բաժանված այլ սենքերի միջոցով, այն է` օդի անուղղակի մատուցմամբ, թույլատրվում է միայն նորմատիվ բազմապատիկությունը ժամում 1,5 անգամ չգերազանցելու և օդափոխման` այդ սենքերը միմյանց հետ միացնող հատուկ անցքերի նախատեսման դեպքում:
9.14 Դրամապահոցների, նախադրամապահոցների և դիտողական միջանցքների պարբերաբար օդափոխության համար պետք է նախատեսվի ներհոսման և օդաքաշման ինքնուրույն օդափոխիչի համակարգերի տեղակայում:
9.15 Դրամապահոցներում օդի հարաբերական խոնավությունը չպետք է գերազանցի 80 %:
9.16 Արժեքների դրամապահոցներում օդի ներհոսքը պետք է կատարվի նախադրամապահոցների և դիտողական միջանցքների միջով, ինչի նպատակով ընդհանուր պատերի վերին մասում միջադրվում են հորիզոնական 200 մմ քայլով օդափոխիչ օդահավաքներ: Անհրաժեշտության դեպքում տեղադրվում են ուղղահայաց 400 մմ քայլով մի քանի շարք արտուղմասարքեր: Արտուղմասարքերի տեղաբաշխումը կատարվում է դարակաշարերի դասավորության և օդի շրջանառության օպտիմալ պայմանների հաշվառմամբ: Արտուղմասարքերի թիվը որոշվում է հաշվարկային եղանակով: Մատակարարվող օդի ծավալը պետք է համապատասխանի սենքերից ամենամեծին:
9.17 Օդահեռացման նպատակով արտուղմասարքերը պետք է տեղադրվեն ներհոսքային անցքերի տեղաբաշխման պատին հակառակ պատի մեջ` առաստաղի տակ և հատակի մոտ:
9.18 Օդահավաքները պատրաստվում են 200 մմ արտածքով, 76 x 3,5-ից մինչև 100 x 4,5 մմ պողպատյա խողովակներից և տեղադրվում են արժեքների դրամապահոցներում միմյանց հակադիր ուղղությամբ:
9.19 Հրդեհաշիջման ավտոմատ համակարգով կահավորված սենքերի օդափոխման համակարգերում անհրաժեշտ է նախատեսել`
- հրդեհային ազդանշանման ոչ պակաս քան երկու ազդասարքերի գործարկման դեպքում օդափոխության անջատումը,
- օդահեռատարների վրա հրակասեցման և հերմետիկացնող սահափականների և կափույրների տեղադրումը և դրանց ավտոմատ փակումը հրդեհի դեպքում,
- հրդեհի մարման գազային միջոցների մատակարարման և մատակարարումից հետո հարակից սենքեր ծխի և գազերի արտամղման հնարավորության բացառումը,
- պաշտպանվող սենքերից հրդեհից հետո ծխի և գազի հեռացումը օդափոխության ոչ պակաս քան ժամում 3-պատիկ ծավալով: Այդ նպատակով կարող են օգտագործվել ընդհանուր փոխանակմամբ կամ արհեստական դրդմամբ ինքնուրույն համակարգեր` նախատեսված անմիջապես պաշտպանվող սենքերից հրդեհի մարման ավտոմատ համակարգի գործարկման դեպքում այրման արգասիքների և գազի հեռացման համար:
Պահեստային սենքերում հրդեհի մարման գազային միջոցների օգտագործման դեպքում ծխագազերի հեռացումը չպետք է գերազանցի 1,5 ժամ:
9.20 Դրամապահոցների համար նախատեսված օդահեռատարների հրակասեցման (հրապաշտպան) կափույրները պետք է տեղադրել դրամարկղային հանգույցների սահմաններում` բացառությամբ նախադրամապահոցները և դիտման միջանցքները: Կափույրների դիրքը պետք է կառավարվի դիսպետչերականում տեղադրված կենտրոնական կառավարակետից:
10 Բնական և արհեստական լուսավորություն
10.1 Բանկերի շենքերի բնական և արհեստական լուսավորության նախագծման ժամանակ անհրաժեշտ է պահպանել սույն նորմերի և ՀՀՇՆ II - 8.03 պահանջները: Առանց բնական լուսավորության թույլ է տրվում նախատեսել գանձապահների անձնական իրերի պահման, ժողովների, խորհրդակցությունների և բանակցությունների սենքերը, ինկասատորական մեքենաների բեռնման-բեռնաթափման բոքսերը, արժեքների փոխանցման և հաճախորդների համար նախատեսված սենքերը:
Դրամապահոցների, նախադրամապահոցների, զենքի պահման, մաքրման և լիցքավորման սենքերը, ինչպես նաև դիտողական միջանցքները պետք է նախագծվեն միայն արհեստական լուսավորությամբ:
10.2 Լուսավորության նախագծման ընթացքում պետք է հիմնվել տեսողական աշխատանքի վերաբերյալ 6 աղյուսակում ըստ ՀՀՇՆ II - 8.03 2 աղյուսակի բերված բնութագրերի վրա:
10.3 Վերգետնյա հարկերի միջանցքները, որպես կանոն, պետք է լուսավորվեն լուսային գրպանների միջոցով` բնական լուսավորությամբ:
10.4 6 մ ավելի խորությամբ և 36 մ2 ավելի տարածքով դրամարկղային և գործառնային դահլիճներում պետք է նախատեսվի համատեղված լուսավորություն:
Աղյուսակ 6
.__________________________________________________________.
|Սենքերի նշանակությունը |Տեսողական|
| |աշխատանքի|
| |տարակարգը|
|________________________________________________|_________|
|Գրասենյակային բնույթի աշխատասենյակներ | |
|Գործառնական և դրամարկղային դահլիճներում | |
|հաճախորդների գոտի | |
|Դրամապահոց | Բ1 |
|Նախադրամապահոց | |
|Շենքի շահագործման ծառայության արհեստանոցներ | |
|________________________________________________|_________|
|Գործառնական և հաշվման դրամարկղեր, արժեքների | |
|փոխանցման, փորձաքննության սենյակներ և | |
|հաճախորդների խցեր | Ա2 |
|Գործառնական դահլիճի գործավարների գոտի | |
|Դրամարկղային և կազմտեխնիկայի նորոգման սենյակներ| |
|________________________________________________|_________|
|Դրամարկղային և կազմտեխնիկայի պահեստանոցներ | |
|Ծախսանյութերի և գույքի պահեստանոցներ | |
|Արխիվների պահոցներ | |
|Ինկասատորական մեքենաների բոքսեր | Բ2 |
|Ժողովների, խորհրդակցությունների և | |
|բանակցությունների սենքեր | |
|Վերահսկվող մուտքի գոտի | |
|Զենքի պահման, մաքրման և լիցքավորման սենքեր | |
|________________________________________________|_________|
|Հանգստի և սնունդի ընդունման սենքեր | Վ2 |
|________________________________________________|_________|
|Պահակախմբի անձնակազմի սենքեր | Վ1 |
|________________________________________________|_________|
|Հանդերձարան, սանիտարական և կենցաղային սենքեր | Դ |
|________________________________________________|_________|
|Նախասրահ, դիտման և ընդհանուր միջանցքներ | |
|Արժեքների տեղափոխման միջանցքներ | Ե |
|Ինժեներատեխնիկական սենքեր | |
.__________________________________________________________.
10.5 Հաշվողական տեխնիկայով և ջերմության լրացուցիչ աղբյուր հանդիսացող այլ սարքավորանքով հագեցած սենքերի պատուհանների բացվածքները` 130օ մինչև 135օ ազիմուտի սահմաններում կողմնորոշման դեպքում պետք է պաշտպանել կառավարվող արևապաշտպան սարքերով:
11 Էլեկտրամատակարարում և էլեկտրատեխնիկական սարքեր
11.1 Բանկերի շենքերի (սենքերի) էլեկտրամատակարարման և էլեկտրասարքավորման համակարգերը պետք է համապատասխանեն Էլեկտրասարքավորանքի տեղակայման և սպառիչների էլեկտրասարքերի շահագործման կանոններին, ՎՍՆ 59, ՌԴ 34.21.122 և սույն նորմերին:
11.2 Բանկերի շենքերում (սենքերում) գտնվող էլեկտրաէներգիայի սպառողների էլեկտրասարքավորանքի էլեկտրամատակարարման հուսալիության աստիճանը դասվում է 2-րդ կարգին:
Սպառողների ընդհանուր կազմից առանձնանում են 1 կարգի հուսալիության հատուկ խմբի էլեկտրաընդունիչները:
11.3 Հուսալիության 1-ին կարգի էլեկտրաընդունիչների թվին դասվում են`
- տեխնոլոգիական սարքավորանքը և դրամարկղային հանգույցների աշխատանքային լուսավորությունը,
- հրդեհային /հրշեջ/ պոմպերը,
- հրդեհի դեպքում ծխահեռացման և օդի էջքի օդափոխիչ սարքավորանքը,
- մինչև 2-րդ հարկ աշխատող տեխնոլոգիական վերելակները,
- ազդարարման միջոցները,
- արժեքների փոխադրման աշխատանքային լուսավորությունը,
- հերթապահ պահակախմբի սենքերի պաշտպանության ինժեներատեխնիկական միջոցների համալիրի կառավարման կենտրոնական կետի, ինժեներական համակարգի և շենքերի տեխնիկական միջոցների կառավարման դիսպետչերականների աշխատանքային լուսավորությունը:
11.4 Հուսալիության 1-ին կարգի հատուկ խմբի էլեկտրաընդունիչներն են`
- ԿԲ գլխավոր գրասենյակի, ՊԲ, վարչությունների, ՏԴԿ, և դրամարկղային կենտրոնների ղեկավարների աշխատասենյակների վթարային լուսավորությունը,
- բանկերի վարչությունների, դրամարկղային կենտրոնների ղեկավարների աշխատասենյակների վթարային լուսավորությունը,
- էլեկտրոնային հաշվողական և համակարգչային տեխնիկայի միջոցները */, տեղեկատվության փոխանցման սարքավորանքը */,
- հեռահաղորդակցական համակարգերի */ և արբանյակային կապի համակարգերի */ սարքավորանքը,
- պաշտպանության ինժեներատեխնիկական միջոցները */, հրդեհի ազդանշանման համակարգերը */,
- դիրքային կապը */,
- ավտոմատ հրշեջ սարքավորանքը,
- անխափան սնուցմամբ սենքերի լավորակման և օդափոխության համակարգերը,
- կապի միջոցները,
- դրամարկղային հանգույցի, գործառնական և դրամարկղային դահլիճների վթարային լուսավորությունը,
- պաշտպանական լուսավորությունը,
- արժեքների փոխադրման ուղիների վթարային լուսավորությունը,
- ինժեներական համակարգերի և տեխնիկական միջոցների կառավարման դիսպետչերականների սենքերի վթարային լուսավորությունը,
- 2-րդ հարկից բարձր տեխնոլոգիական վերելակները:
11.5 1-ին կարգի հուսալիության էլեկտրաընդունիչները (այդ թվում նաև հատուկ խմբի էլեկտրաընդունիչները) լինում են հետևյալ տեսակների`
- երաշխավորված էլեկտրամատակարարում պահանջող էլեկտրասպառիչներ, որոնք թույլ են տալիս էլեկտրամատակարարման ընդհատումներ, պահուստի ավտոմատ միացման սարքի (այսուհետ` ՊԱՄ) գործարկման ժամանակաընթացքում,
- անխափան էլեկտրամատակարարում պահանջող, առանց էլեկտրամատակարարման ընդհատման թույլտվածքի և էլեկտրասարքավորման աշխատանքի բոլոր ռեժիմներում էլեկտրաէներգիայի որակի նկատմամբ բարձր պահանջմունքով էլեկտրաընդունիչներ (նախորդ կետում նշված են */):
1-ին կարգի հուսալիության սպառողների էլեկտրամատակարարման համար անհրաժեշտ է նախատեսել երաշխավորված էլեկտրամատակարարման համակարգ (այսուհետ` ԵԷՀ) և անխափան էլեկտրասնուցման համակարգ (այսուհետ` ԱԷՀ):
11.6 Երաշխավորված էլեկտրամատակարարման համակարգը նախատեսում է սպառողների սնուցում` նորմալ ռեժիմում արտաքին էլեկտրամատակարարման ՊԱՄ սարքով երկու անկախ աղբյուրներից, արտաքին մուտքերում լարման բացակայության դեպքում` ինքնավար ավտոմատացված դիզելային էլեկտրակայանից (այսուհետ` ԴԷԿ):
11.7 Անխափան սնուցման համակարգում սպառողների էլեկտրամատակարարումը նորմալ ռեժիմում նախատեսվում է ԵԷՀ` անխափան սնուցման աղբյուրների (այսուհետ` ԱՍԱ) միջոցով, իսկ վթարային ռեժիմում, մուտքերում լարման բացակայության դեպքում` դրանցում նախատեսված ակումուլյատորային մարտկոցների հաշվին: Ինքնավար ռեժիմում անխափան սնուցման աղբյուրների աշխատանքային ժամանակում անհրաժեշտ է մինչև դիզելային էլեկտրամատակարարման համակարգով սնուցմանն անցնելը նախատեսել սպառողների հուսալի սնուցումը կամ տվյալների ամբողջականության երաշխավորված պահպանումով տեղեկատվական համակարգի հուսալի փակումը (որոշվում է տեխնոլոգիական սարքավորման պահանջներով և նախագծային առաջադրանքով):
11.8 Անխափան սնուցման աղբյուրների համակարգի կառուցվածքը կազմվում է կենտրոնացված, լոկալիզացված կամ համատեղ սկզբունքներով: Անհրաժեշտ է նախատեսել ԱՍԱ պահուստավորում: Քանակի և հզորության ընտրությունը կախված է էլեկտրաընդունիչների հզորությունից և տեխնոլոգիական պատկանելիությունից:
11.9 ԿԲ գլխավոր գրասենյակի և ՊԲ շենքերի, բանկերի վարչությունների, ՏԴԿ և դրամարկղային կենտրոնների էլեկտրամատակարարումն իրականացվում է արտաքին էլեկտրամատակարարման ոչ պակաս 2 անկախ աղբյուրներից էլեկտրահաղորդման փոխպահուստավորվող գծերով` ըստ էլետրամատակարարման կազմակերպման տեխնիկական պայմանների: Մալուխային գծերն օգտագործվում են որպես մուտքեր: Սնուցող տրանսֆորմատորային ենթակայանները պետք է տեղադրվեն որպես կանոն շենքի պաշտպանվող գոտում:
11.10 Արտակարգ իրավիճակներում բանկի աշխատանքի հնարավորության ապահովման համար որպես էլեկտրամատակարարման պահուստային աղբյուր նախատեսվում են ԴԷԿ, որոնք կարող են տեղադրվել վերգետնյա և ստորգետնյա հարկերում ներկառուցված և կցակառույց սենքերում կամ պաշտպանվող տարածքում գտնվող առանձին սենքերում և հատուկ բեռնարկղերում: ԴԷԿ գազարտանետող ուղիները անհրաժեշտ է կահավորել հեռացվող գազերի չեզոքարարներով:
ԴԷԿ միացման նախագծային լուծումները պետք է համապատասխանեն ՊԷԷՊ Գլուխ 3.3. «Փոքր էլեկտրակայաններ» պահանջներին:
11.11 ԴԷԿ նախատեսվում է որպես էլեկտրամատակարարման անկախ 3 աղբյուր` ԵԷՀ և ԱԷՀ սպառողների համար ավտոմատ և ձեռքի միացման ռեժիմներում, արտակարգ իրավիճակներում, առանց հարմարավետ պայմանների ստեղծման, բանկի աշխատանքը ապահովող այլ սպառողների պահուստավորման համար:
11.12 Արտակարգ իրավիճակներում ԴԷԿ էլեկտրամատակարարվող սպառողների ցանկը որոշվում է նախագծով: Դրանից ելնելով, դիզել-գեներատորների քանակը և հզորությունը ընտրվում են հիմնվելով տեխնիկատնտեսական հաշվարկների վրա:
Էլեկտրամատակարարման երկու աղբյուրների ապահովման անհնարինության դեպքում ավտոնոմ ԴԷԿ կարելի է դիտարկել որպես անկախ էլեկտրամատակարարման երկրորդ աղբյուր: Այդ դեպքում ԴԷԿ հզորությունը պետք է ապահովի հաշվարկադրամարկղային կենտրոնի բոլոր էլեկտրաընդունիչների հաշվարկային բեռնվածությունը:
11.13 Վառելիքի և յուղի պաշարը պետք է ապահովի ԴԷԿ ոչ պակաս 8 ժամից անընդմեջ աշխատանքի հնարավորություն ավտոնոմ ռեժիմում (ժամանակը բավականաչափ է պաշարների լրացման համար):
11.14 Գլխավոր վարչությունների, բանկերի և հաշվարկադրամարկղային կենտրոնների շենքերում անհրաժեշտ է նախատեսել հողակցող սարք ոչ ավելի` 4.0 Օհմ դիմադրությամբ:
11.15 Բանկերի շենքերի և շինությունների էլեկտրամատակարարման համակարգերի նոր նախագծման և վերակառուցման դեպքում պետք է նախատեսել էլեկտրական ցանցերի հողակցման TN-S և TN- C - S տիպի համակարգեր: TN- C-S համակարգում TN-C համակարգից TN-S համակարգին անցման սահմանը, որպես կանոն, պետք է իրականացվի մուտքի սարքում: Բաժանման տեղում անհրաժեշտ է նախատեսել զրոյական աշխատանքային (N) և պաշտպանիչ (PE) հաղորդակիցների առանձին հաղորդաձողեր: PEN հաղորդակիցը պետք է միացվի PE հաղորդաձողին:
11.16 Յուրաքանչյուր էլեկտրասարքում պետք է նախատեսվի հողակցման գլխավոր սեղմակ կամ հաղորդաձող, որոնց միացվում են հողակցող հաղորդիչները, պաշտպանիչ հաղորդիչները, ներուժերի հավասարեցման գլխավոր համակարգի հաղորդիչները և աշխատանքային հողակցման հաղորդիչները:
11.17 Շենքերի էլեկտրամատակարարման համակարգերի հուսալիության և անվտանգության աստիճանի բարձրացման համար մինչև 16 մմ2 կտրվածքով լարերը և կաբելները պետք է լինեն պղնձից և կրկնակի մեկուսացմամբ:
11.18 Ֆազային հաղորդիչների, զրոյական աշխատանքային և պաշտպանիչ հաղորդիչների կտրվածքների ընտրությունը պետք է կատարվի ՊՈՒԷ պահանջներին համապատասխան:
11.19 Անհատական համակարգիչների, հաշվիչ մեքենաների, լուսավորող սարքերի և այլ էլեկտրասարքավորման միացման համար էլեկտրական վարդակների տեղադրումը պետք է կատարվի հողակցվող հպակներով:
11.20 Սարքավորանքի, լուսավորման, ազդանշանման և կապի միջոցների էլեկտրասնուցման մուտքերը պետք է տեղադրվեն դրամապահոցների պատերում դեպի դուրս ուղղված թեքությամբ, մինչև 76 մմ տրամագծով մետաղական խողովակներ: Դրանց ծայրերը պետք է լինեն պարուրակված և ճգված:
Էլեկտրասնուցման կաբելների մուտքերը պետք է նախատեսել թույլ հոսանքագծերի մուտքերից առանձին:
11.21 Դրամապահոցների էլեկտրասնուցման անջատիչները անհրաժեշտ է տեղադրել նախադրամապահոցներում: Պահեստի էլեկտրահաղորդալարերը պետք է տեղադրվեն խողովակներում կամ մետաղաբազուկներում:
11.22 Անհրաժեշտ է նախատեսել էլեկտրասարքավորանքի պաշտպանիչ անջատումների սարքեր (այսուհետ` ՊԱՍ), որոնք արձագանքում են դիֆերենցված հոսանքին: ՊԱՍ պարտադիր են խմբային գծերի, արտաքին սարքերը սնուցող վարդակների ցանցերի, հատուկ վտանգավոր և բարձր վտանգավորությամբ սենքերի համար:
11.23 Բանկերի և դրամարկղային կենտրոնների էլեկտրաընդունիչների մոնիտորինգի համակարգի անհրաժեշտությունը որոշվում է նախագծային առաջադրանքով:
12 Կապի, ազդանշանման, ազդարարման, դիսպետչերացման ավտոմատացված
համակարգեր
12.1 Կապի, ազդանշանման, ազդարարման, դիսպետչերացման և ավտոմատ կառավարման համակարգերի նախագծումը պետք է կատարվի պետական և գերատեսչական նորմերին, ինչպես նաև բանկի ինֆորմացիոն ստորաբաժանման առաջադրանքին համապատասխան:
12.2 Կապի, ազդանշանման և ձայնավորման համակարգերի նախագծման պարամետրերը և նախատեսվող տեսակների ցանկը, ինչպես նաև կառուցվածքավորված մալուխային ցանցի նախագծման անհրաժեշտությունը և սարքավորանքի տեղադրման համար նախատեսված սենքերի նկատմամբ ներկայացվող պահանջները որոշվում են բանկի ինֆորմացիոն ծառայության տեխնիկական առաջադրանքով:
12.3 Պաշտպանական և հակահրդեհային ազդանշանման համակարգերի, պաշտպանական հեռուստատեսության, պահակակետային կապի և մուտքի հսկման համակարգի նախագծումը պետք է իրականացվի հատուկ տեխնիկական առաջադրանքով:
12.4 Տեղեկատվության պաշտպանության միջոցները պետք է նախագծվեն տեխնիկական առաջադրանքին համապատասխան:
12.5 Տեխնոլոգիական գործընթացներով ավտոմատացված կառավարման համակարգերի և տեխնոլոգիական հեռուստատեսության նախագծումը պետք է իրականացվի բանկի տեղեկատվության համակարգերի և սպառող պրոֆիլային ստորաբաժանումների հետ համաձայնեցված տեխնոլոգիական առաջադրանքին համապատասխան:
12.6 Բանկերի շենքերում կամ սենքերում քաղաքային ռադիոցանցի ներքին լարանցումը պետք է լինի միազույգ:
12.7 Տեղային կայանքների և ռադիոցանցերի տեղակայման դեպքում քաղաքային ռադիոցանցերի ռադիոկետերը պետք է նախատեսվեն միայն ղեկավարության աշխատասենյակներում և պահակային սենքերում:
Հավելված Ա Նորմատիվ վկայակոչումներ
Սույն շինարարական նորմերում վկայակոչված են հետևյալ նորմատիվ փաստաթղթերը`
ՀՀՇՆ II - 8.03-96 «Բնական և արհեստական լուսավորում»
ՀՀՇՆ II - 8.04.01-97 «Շենքերի և կառուցվածքների հրդեհային
անվտանգություն»
ՀՀՇՆ IV-12.02.01-00 «Ջեռուցում, օդափոխություն և օդի լավորակում»
ՍՆ N 2.III-11.3 «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական
շենքերում և բնակելի կառուցապատման
տարածքներում»
ՍՆիՊ 2.01.07-85 «Բեռնվածքներ և ազդեցություններ»
ՍՆիՊ 2.01.50-83 «Գաղտնի փաստաթղթերի պահպանման և նրանց հետ
աշխատելու սենքերի նախագծման նորմեր»
ՍՆիՊ 2.01.51-90 «Քաղաքացիական պաշտպանության ինժեներատեխնիկական
միջոցառումներ»
ՍՆիՊ 2.03.01-84 * «Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ»
ՍՆիՊ 2.04.01-85 «Շենքերի ներքին ջրամատակարարում և կոյուղի»
ՍՆԻՊ 2.04.09
ՍՆիՊ 2.07.01-89 «Քաղաքաշինություն: Քաղաքային և գյուղական
բնակավայրերի հատակագծում և կառուցապատում»
ՍՆիՊ 2.08.02-89 «Հասարակական շենքեր և կառուցվածքներ»
ՍՆիՊ II-89-80 * «Արդյունաբերական ձեռնարկությունների գլխավոր
հատակագծեր»
ՍՆիՊ 3.03.01-87 «Կրող և պատող կոնստրուկցիաներ»
ՍՆիՊ II - 11-77 * «Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական
կառույցներ»
ՍՆիՊ II - 12-77 «Պաշտպանությունը աղմուկից»
ՎՍՆ 59-8 «Բնակելի և հասարակական շենքերի
էլեկտրասարքավորանք. Նախագծման նորմեր»
ՎՍՆ 62-91 «Հաշմանդամների և ազգաբնակչության
սակավաշարժուն խմբերի պահանջմունքներին համաձայն
կենսագործունեության միջավայրի նախագծում» ՀՀ
Կենտրոնական բանկի Կանոնակարգեր: ՆԳՆ 2002 թ. 15
մարտի թիվ 101 հրամանով ընդունված «Ներքին
գործերի մարմինների կողմից Հայաստանի
Հանրապետության տարածքում քաղաքացիական ու
ծառայողական զենքի և դրա փամփուշտների
շրջանառության նկատմամբ իրականացվող
վերահսկողության կազմի մասին»
ՌԴ 34.21.122-87 «Շենքերի և կառուցվածքների շանթապաշտպան սարքի
պատրաստման ցուցումներ»
ԳՕՍՏ 9731-79 «Բալոններ պողպատյա անկար»
ԳՕՍՏ 12.1.004-91 * «Հրդեհային անվտանգություն: Ընդհանուր պահանջներ»
ԳՕՍՏ 22011-90 «Վերելակներ մարդատար և բեռնատար: Տեխնիկական
պահանջներ»
ԳՕՍՏ 26633-91 «Բետոններ ծանր և մանրահատիկ: Տեխնիկական
պահանջներ»
ԳՕՍՏ 380-94 «Պողպատ ածխածնային սովորական որակի: Մակնիշներ»
ԳՕՍՏ Ռ 50776-95 «Տագնապային ազդանշանման համակարգ. Մաս 1.
Ընդհանուր պահանջներ. Բաժին 4. Նախագծման,
մոնտաժման և տեխնիկական սպասարկման ձեռնարկ»
ԳՕՍՏ Ռ 50862-96 «Սեյֆեր և արժեքների պահոցներ. Կոտրելուն
դիմակայության և հրակայունության փորձարկման
մեթոդներ»
ԳՕՍՏ Ռ 50941-96 «Խուց պաշտպանական. Ընդհանուր տեխնիկական
պահանջներ և փորձարկման մեթոդներ»
ԳՕՍՏ Ռ 510-53-97 «Փականներ սեյֆերի. Քրեական բացման և կոտրելուն
դիմակայության պահանջներ և փորձարկման մեթոդներ»
ԳՕՍՏ Ռ 51072-97 «Դռներ պաշտպանական. Կոտրելուն դիմակայության և
գնդադիմակայության ընդհանուր տեխնիկական
պահանջներ և փորձարկման մեթոդներ»
ԳՕՍՏ Ռ 51110-97 «Միջոցներ պաշտպանական բանկային. Ընդհանուր
տեխնիկական պահանջներ»
ԳՕՍՏ Ռ 51111-97 «Միջոցներ պաշտպանական բանկային. Ընդունման
կանոններ և փորձարկման մեթոդներ»
ԳՕՍՏ Ռ 51112-97 «Միջոցներ պաշտպանական բանկային. Պահանջներ
գնդադիմակայության և փորձարկման մեթոդներ»
ԳՕՍՏ Ռ 51113-97 «Կոտրելուն դիմակայության պահանջներ և
փորձարկման մեթոդներ»
ԳՕՍՏ Ռ 51136-98 «Ապակիներ պաշտպանական բազմաշերտ. Ընդհանուր
տեխնիկական պահանջներ»
ԳՕՍՏ Ռ 51223-98 «Միջոցներ պաշտպանական բանկային. Անցախուցեր
արժեքների փոխանցման համար. Ընդհանուր
տեխնիկական պահանջներ»