Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹ ...

 

 

102.0067.070203

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «07»         02           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10203080

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

7 փետրվարի 2003 թվականի N 67-Ն

 

i

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1917-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրության» 8-րդ կետի իթ) ենթակետի համաձայն.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի կարգադրությունների գրանցման գրանցամատյանի վարման կարգը /հավելված 1/:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի կարգադրությունների գրանցման գրանցամատյանի ձևը /հավելված 2/:

 

Հավելված N 1

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2003 թվականի փետրվարի 7-ի

թիվ 67-Ն հրամանով

 

ԿԱՐԳ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի կարգադրությունների /այսուհետ` կարգադրություն/ գրանցման գրանցամատյանի վարման հետ կապված հարաբերությունները:

2. Կարգադրության պետական գրանցումն իրականացվում է պետական գրանցման գրանցամատյանում (այսուհետ` գրանցամատյան) համապատասխան գրառում կատարելու միջոցով:

3. Գրանցամատյանում ըստ հերթականության գրառվում են`

ա/ կարգադրության համարը.

բ/ կարգադրության վերնագիրը.

գ/ կարգադրության ստորագրման տարին, ամիսը, ամսաթիվը:

Գրանցամատյանում կարող են կատարվել նաև այլ գրառումներ:

4. Գրանցամատյանում գրանցման համարների հերթականությունը վերսկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի մեկից:

5. Գրանցամատյանում գրառումները պետք է արվեն առանց կրճատումների, ջնջումների և տողեր բաց թողնելու, պարզ ու ընթեռնելի ձեռագրով: Գրանցամատյանում նշումները պետք է կատարվեն գրիչով:

6. Գրանցամատյանը խիստ հաշվառման փաստաթուղթ է: Այն պետք է լինի կարված (ժապավենված), իսկ թերթերը` համարակալված:

7. Թերթերի քանակը պետք է հաստատվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կնիքով:

 

Հավելված N 2

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2003 թվականի փետրվարի 7-ի

թիվ 67-Ն հրամանով

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

.________________________________________________________.

|Կարգադրության|Կարգադրության|Կարգադրության    |  Այլ     |

|համարը       |վերնագիրը    |ստորագրման տարին,|գրառումներ|

|             |             |ամիսը, ամսաթիվը  |          |

|_____________|_____________|_________________|__________|

|_____________|_____________|_________________|__________|

|_____________|_____________|_________________|__________|

|_____________|_____________|_________________|__________|

.________________________________________________________.

 

 

pin
Արդարադատության նախարարություն
07.02.2003
N 67-Ն
Հրաման