Սեղմել Esc փակելու համար:
ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒ ...

 

 

100.0066.070203

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «07»         02           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10003048

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

4 փետրվարի 2003 թվականի N 66

 

i

ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդվածներ 12-ը և 16-ը, «Ստուգումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 2-ը, Հայաստանի Հանրապետության կառավարության «Դեղագործական գործունեության բնագավառում և դեղերի ոչնչացման գործում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի իրավասությունները վերապահելու մասին» N 487 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում կեղծ և չգրանցված դեղերի վաճառքը նվազեցնելու, դեղերի որակն ապահովելու, դեղերի որակի ապահովման վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու, դեղերի իրացման փուլում վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Դեղերի մեծածախ առևտրով զբաղվող կազմակերպություններին`

դեղերի վաճառքի հաշիվ-ապրանքագրերում պարտադիր նշել յուրաքանչյուր դեղի խմբաքանակի (սերիայի) համարը:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
04.02.2003
N 66
Հրաման