Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ԵՎ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂԻ ...

25.10.2009 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.02.2003  -ից մինչեւ   25.10.2009  -ը:
 

(ուժը կորցրել է 29.07.09 թիվ 108-Ն հրաման)

i

320.0002.030203

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «03»         02           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32003040

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

10 հունվարի 2003 թվականի N 2-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ԵՎ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ (ՄԱՍՆԱԳՐԻ) ՏՐՄԱՆ ԿԱՐԳԻ, ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ԵՎ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ (ՄԱՍՆԱԳՐԻ) ՁԵՎԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածը, Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության (ԻԿԱՕ) համապատասխան պահանջները, Հայաստանի Հանրապետությունում օդանավ շահագործողներին օդանավ շահագործողի սերտիֆիկատ և ավիափոխադրողի սերտիֆիկատ (մասնագիր) հատկացնելու գործընթացը կանոնակարգելու նպատակով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. ՈՒժը կորցրած ճանաչել 1993 թվականի օգոստոսի 13-ի ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի թիվ 258 «Օբ ուտվերժդենիի «Պօլօժենիյա օբ էկսպլուատացիոննօյ սերտիֆիկացիի ի ինսպեկցիի էկսպլուատանտօվ վօզդուշնօգօ տրանսպօրտա»» հրամանը:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողի սերտիֆիկատի և ավիափոխադրողի սերտիֆիկատի (մասնագրի) տրման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

3. Ճանաչել և կիրառել Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության կողմից ընդունված և հրապարակված «Օդանավ շահագործողի սերտիֆիկացման, մշտական վերահսկողության և շահագործման գործընթացային տեսչության կանոնակարգ»-ը` ռուսերեն լեզվով:

4. Հաստատել.

ա) Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողներին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից տրվող Շահագործողի սերտիֆիկատի ձևը` համաձայն N 2 հավելվածի,

բ) Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողներին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից տրվող Ավիափոխադրողի սերտիֆիկատի (մասնագրի) ձևը` համաձայն N 3 հավելվածի,

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը թողնում եմ ինձ վրա:

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության

2003 թվականի հունվարի 10-ի

N 2-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ԵՎ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ (ՄԱՍՆԱԳՐԻ) ՏՐՄԱՆ

 

1. Սույն կարգը մշակված է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ և 44-րդ հոդվածների, Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության «Օդանավ շահագործողի սերտիֆիկացման, մշտական վերահսկողության և շահագործման գործընթացային տեսչության կանոնակարգ» նորմատիվային փաստաթղթի հիման վրա:

2. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողներին ավիացիոն գործունեություն իրականացնելու համար օդանավ շահագործողի սերտիֆիկատի և ավիափոխադրողի սերտիֆիկատի (մասնագրի) տրման գործընթացը:

3. Օդանավ շահագործողին շահագործողի սերտիֆիկատ տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` գլխավոր վարչություն) պետի հրամանով հաստատված` Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության «Օդանավ շահագործողի սերտիֆիկացման, մշտական վերահսկողության և շահագործման գործընթացային տեսչության կանոնակարգ» ռուսերեն լեզվով հրապարակված նորմատիվային կանոնակարգի պահանջների համաձայն, հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի բ) կետը:

4. Շահագործողի սերտիֆիկատ ստանալու համար գլխավոր վարչության պետին ներկայացվում է հայտ` կցելով հետևյալ փաստաթղթերը.

ա) Ընկերության կանոնադրություն,

բ) Պետական գրանցման վկայական,

գ) Օդանավ շահագործողի միջազգային թռիչքների կանոններին համապատասխանության նկարագրությունը,

դ) Միջազգային օդային երթուղիներում թռիչքների իրականացման ուղեցույց,

ե) Օդանավերի տեխնիկական սպասարկման ուղեցույց,

զ) Ավիաընկերության ավիացիոն անվտանգության ծրագիր,

է) Օդանավերի պետական գրանցման վկայական,

ը) Օդանավերի թռիչքային պիտանելիության վկայական,

թ) Օդանավերի, անձնակազմերի, երրորդ անձանց, ուղևորների, ուղեբեռի և բեռի նկատմամբ պատասխանատվության ապահովագրման վկայականներ:

5. Ներկայացված փաստաթղթերի փաթեթի վերաբերյալ գլխավոր վարչության կառուցվածքային ստորաբաժանումները գրավոր ներկայացնում են դիտողություններ ու առաջարկություններ, շրջաբերականի վրա կատարելով համապատասխան նշագրում:

6. Գրավոր հայտը ստանալուց հետո 25 (քսանհինգ)-օրյա ժամկետում գրավոր պատասխան է ներկայացվում հայտատուին` դիտողությունների, առաջարկությունների և լրամշակումների անհրաժեշտության վերաբերյալ:

7. Աննպատակահարմարության պատճառաբանությամբ հայտի մերժումն արգելվում է:

8. Շահագործողի սերտիֆիկատը, «Օդանավ շահագործողի սերտիֆիկացման, մշտական վերահսկողության և շահագործման գործընթացային տեսչության կանոնակարգ»-ի պահանջներին բավարարելու դեպքում, ստորագրվում է գլխավոր վարչության պետի կողմից և գործողության մեջ է դրվում համապատասխան հրամանով:

9. Շահագործողի սերտիֆիկատը տրվում է մինչև 2 (երկու) տարի ժամկետով:

10. Շահագործողի սերտիֆիկատի գործողության ժամկետի լրանալուց 60 (վաթսուն) օր առաջ, օդանավ շահագործողը կարող է հայտ ներկայացնել սերտիֆիկատի գործողության ժամկետը երկարացնելու վերաբերյալ, սույն կարգի պահանջների համաձայն:

11. Օդանավ շահագործողի գործունեության վերահսկողությունն իրականացվում է «Օդանավ շահագործողի սերտիֆիկացման, մշտական վերահսկողության և շահագործման գործընթացային տեսչության կանոնակարգ»-ի դրույթների համաձայն:

12. «Օդանավ շահագործողի սերտիֆիկացման, մշտական վերահսկողության և շահագործման գործընթացային տեսչության կանոնակարգ»-ի 4-րդ գլխի 3-րդ մասի, 6-րդ գլխի 1-ին և 2-րդ մասերի, 10-րդ գլխի 2-րդ և 4-րդ մասերի, 11-րդ գլխի, հատուկ դրույթներ բաժնի Էյ, Բի, Սի, Դի, Ի, Էֆ և Ջի մասերի պահանջների խախտման դեպքում, շահագործողի սերտիֆիկատի գործողությունը կարող է կասեցվել գլխավոր վարչության պետի կողմից` 2 (երկու) ամիս ժամկետով: Նշված ժամկետում կանոնադրության պահանջներին չհամապատասխանելու դեպքում, օդանավ շահագործողի սերտիֆիկատի գործողությունը կարող է դադարեցվել:

13. ՈՒղևորների, բեռների և փոստի առևտրային ավիափոխադրումների իրականացման համար գործող օդանավ շահագործողի սերտիֆիկատ ունեցող ընկերությանը, ներկայացված գրավոր հայտի և ծրագրի հիման վրա տրվում է ավիափոխադրողի սերտիֆիկատ (մասնագիր), որտեղ նշվում է գործունեության մանրամասները և սերտիֆիկատի նկատմամբ կիրարկելի հատուկ պայմանները և սահմանափակումները, ելնելով օդանավ շահագործողի կազմակերպական, ֆինանսական, տեխնիկական, թռիչքների անվտանգության ապահովման առկա հնարավորություններից:

14. Օդանավ շահագործողին ավիափոխադրողի սերտիֆիկատ (մասնագիր) տրվում է իրականացվելիք օդային փոխադրումների և մատուցվող ծառայությունների վերաբերյալ ներկայացվող հետևյալ տեղեկությունների հիման վրա`

ա) իրականացվելիք ավիափոխադրումների տեսակը (ուղևորային, բեռնային, փոստային, համակցված),

բ) առաջարկվող ծառայությունները,

գ) օդային փոխադրումների իրականացման տարածաշրջաններն ու երկրները, դրանց կողմից ներկայացվող համապատասխան թռիչքային, տեխնիկական պահանջների բավարարման հիմնավորում:

15. Ավիափոխադրողի սերտիֆիկատը (մասնագիրը), համապատասխան սահմանափակումների վերաբերյալ մասնագրով, գործում է շահագործողի սերտիֆիկատի գործունեության ժամկետում: Նրա գործունեությունը կարող է դադարեցվել գլխավոր վարչության պետի կողմից, եթե օդանավ շահագործողը չի բավարարում սերտիֆիկատով և մասնագրով նախատեսված պայմաններին:

16. Ավիափոխադրողի սերտիֆիկատի (մասնագրի) առկայության դեպքում, օդանավ շահագործողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է դիմել չվացուցակի ենթակա և չվացուցակին չենթարկվող օդային տրանսպորտի գործունեության լիցենզիա և օդային երթուղիների շահագործման թույլտվություն ստանալու համար:

._____________________________________________________________________.

|                                           Հավելված N 2              |

|                                        ՀՀ կառավարությանն առընթեր    |

|                                        քաղաքացիական ավիացիայի       |

|                                        գլխավոր վարչության           |

|                                        2003 թվականի հունվարի 10-ի   |

|                                        N 2-Ն հրամանի                |

|                                                                     |

|                    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ                        |

|           ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ                |

|                                                                     |

|     ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ ԱՐՄԵՆԻԱ                 REPUBLIC OF ARMENIA         |

|     ԳԼԱՎՆՕԵ ՈՒՊՐԱՎԼԵՆԻԵ                 GENERAL DEPARTMENT          |

|     ԳՐԱԺԴԱՆՍԿՕՅ ԱՎԻԱՑԻԻ                 OF CIVIL AVIATION           |

|                                                                     |

|                     ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ                          |

|                    ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ԷԿՍՊԼՈՒԱՏԱՆՏԱ                         |

|                    AIR OPERATOR CERTIFICATE                         |

|                                                                     |

|                   Սույնով հավաստիացվում է, որ                       |

|                Նաստօյաշիմ ուդօստօվերյաետսյա, չտօ                    |

|                       This certifies that                           |

|            ________________________________________                 |

|            ________________________________________                 |

|            ________________________________________                 |

|            (Շահագործողի անվանումը և  գտնվելու վայրը)                |

|                (Նազվանիե ի ադրես էկսպլուատանտա)                     |

|                 (Operator's name and location)                      |

|                                                                     |

|բավարարում է Հայաստանի Հանրապետության has met the requirements of the|

|օրենսդրությանը և  Միջազգային          Republic of Armenia Legislation|

|քաղաքացիական ավիացիայի մասին          and the terms of the Chicago   |

|Չիկագոյի Կոնվենցիայի դրույթներին,     Convention on International    |

|որոնք կանոնակարգում են քաղաքացիական   Civil Aviation for the issuance|

|ավիացիայի օդանավեր շահագործողների     of Civil Aviation Air Operator |

|հավաստագրումը, և  կարող է կատարել     Certificate and is hereby      |

|ավիացիոն գործունեություն համաձայն     authorized for air operations  |

|շահագործման վերաբերյալ հատուկ         in accordance with the         |

|դրույթներում պարունակվող պայմաններին  conditions and limitations     |

|ու սահմանափակումներին, որոնք          contained in the operation     |

|հանդիսանում են սույն վկայականի        specifications which are       |

|անքակտելի մասը:                       integral part of this          |

|Սույն Սերտիֆիկատը չի թույլատրվում     Certificate.                   |

|փոխանցել, այն կարող է չեղյալ          This Certificate is not        |

|համարվել, կասեցվել, գործողությունը    transferable and may be        |

|կարող է դադարեցվել, փոփոխվել համաձայն suspended, superseded or       |

|գործող կարգի:                         revoked in accordance with the |

|                                      established order.             |

|                                                                     |

|Սերտիֆիկատի   000    Տրման   00.00.200..  ՈՒժի մեջ է  00.00.200..    |

|համարը               ամսաթիվը             մինչև                      |

|Նօմեր                Դատա                 Դեյստվիտելեն դօ            |

|սերտիֆիկատա          ուտվերժդենիա         Valid till                 |

|Certificate          Effective from                                  |

|number                                                               |

|                                                                     |

|Գլխավոր վարչության պետ        (ստորագրություն) Կ.Տ. ............     |

|Նաչալնիկ գլավնօգօ ուպրավլենիա (պօդպիս)         Մ.Պ. ............     |

|Director General              (signature)      Seal ............     |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|                                           Հավելված N 3              |

|                                        ՀՀ կառավարությանն առընթեր    |

|                                        քաղաքացիական ավիացիայի       |

|                                        գլխավոր վարչության           |

|                                        2003 թվականի հունվարի 10-ի   |

|                                        N 2-Ն հրամանի                |

|                                                                     |

|                    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ                        |

|           ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ                |

|                                                                     |

|     ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ ԱՐՄԵՆԻԱ                 REPUBLIC OF ARMENIA         |

|     ԳԼԱՎՆՕԵ ՈՒՊՐԱՎԼԵՆԻԵ                 GENERAL DEPARTMENT          |

|     ԳՐԱԺԴԱՆՍԿՕՅ ԱՎԻԱՑԻԻ                 OF CIVIL AVIATION           |

|                                                                     |

|               ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ (ՄԱՍՆԱԳԻՐ)                   |

|             ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ԱՎԻԱՊԵՐԵՎՕԶՉԻԿԱ (ԴՕՊՕԼՆԵՆԻԵ)                 |

|                 AIR CARRIER CERTIFICATE (ANNEX)                     |

|                                                                     |

|                   Սույնով հավաստիացվում է, որ                       |

|                Նաստօյաշիմ ուդօստօվերյաետսյա, չտօ                    |

|                       This certifies that                           |

|                                                                     |

|                                                                     |

|            (Շահագործողի անվանումը և  գտնվելու վայրը)                |

|                (Նազվանիե ի ադրես էկսպլուատանտա)                     |

|                 (Operator's name and location)                      |

|                                                                     |

|բավարարում է Հայաստանի Հանրապետության has met the requirements of the|

|օրենսդրությանը և  Միջազգային          Republic of Armenia Legislation|

|քաղաքացիական ավիացիայի մասին          and the terms of the Chicago   |

|Չիկագոյի Կոնվենցիայի դրույթներին և    Convention on International    |

|...................... պահանջներին,   Civil Aviation and requirements|

|որպես առևտրային  օդային               of the ....................... |

|փոխադրումներ իրականացնող              organizations, as an Airline   |

|ավիաընկերություն:                     for operating commercial       |

|Ավիաընկերությանը թույլատրվում է       operations.                    |

|իրականացնել ...(ուղևորային,           Airline is permits for         |

|բեռնային, փոստային  կամ համակցված)..  operation ...(passenger, cargo,|

|փոխադրումներ ..................       mail or combined)... flights in|

|տարածաշրջաններում:                    the ................. regions. |

|Սույն Սերտիֆիկատը ուժի մեջ է          This Certificate is valid      |

|Շահագործողի սերտիֆիկատի հետ           with Air Operator Certificate. |

|համատեղ ներկայացնելու դեպքում:                                       |

|                                                                     |

|Սերտիֆիկատի   000    Տրման   00.00.200..  ՈՒժի մեջ է  00.00.200..    |

|համարը               ամսաթիվը             մինչև                      |

|Նօմեր                Դատա                 Դեյստվիտելեն դօ            |

|սերտիֆիկատա          ուտվերժդենիա         Valid till                 |

|Certificate          Effective from                                  |

|number                                                               |

|                                                                     |

|Գլխավոր վարչության պետ        (ստորագրություն) Կ.Տ. ............     |

|Նաչալնիկ գլավնօգօ ուպրավլենիա (պօդպիս)         Մ.Պ. ............     |

|Director General              (signature)      Seal ............     |

._____________________________________________________________________.

 

.__________________________________________________________________.

|       Օդանավի տիպ                                                |

|       Տիպ վօզդուշնօգօ սուդնա                                     |

|       Type of aircraft                                           |

| _______________________________   ______________________________ |

| _______________________________    ամսաթիվ, ստորագրություն, կնիք |

| _______________________________    դատա, պօդպիս, պեչատ           |

| _______________________________    date, signature, seal         |

| _______________________________                                  |

|                                                                  |

| _______________________________   ______________________________ |

| _______________________________    ամսաթիվ, ստորագրություն, կնիք |

| _______________________________    դատա, պօդպիս, պեչատ           |

| _______________________________    date, signature, seal         |

| _______________________________                                  |

.__________________________________________________________________.

 

.__________________________________________________________________.

| Փոփոխություններ և  լրացումներ                                    |

| Իզմենենիյա ի դօպօլնենիյա                                         |

| Authorized revisions                                             |

|                                                                  |

| _______________________________   ______________________________ |

| _______________________________    ամսաթիվ, ստորագրություն, կնիք |

| _______________________________    դատա, պօդպիս, պեչատ           |

| _______________________________    date, signature, seal         |

| _______________________________                                  |

|                                                                  |

| _______________________________   ______________________________ |

| _______________________________    ամսաթիվ, ստորագրություն, կնիք |

| _______________________________    դատա, պօդպիս, պեչատ           |

| _______________________________    date, signature, seal         |

| _______________________________                                  |

|                                                                  |

| _______________________________   ______________________________ |

| _______________________________    ամսաթիվ, ստորագրություն, կնիք |

| _______________________________    դատա, պօդպիս, պեչատ           |

| _______________________________    date, signature, seal         |

| _______________________________                                  |

.__________________________________________________________________.

 

ԳԼԽԱՎ

 

 

pin
Քաղաքացիական ավիացիայի վարչություն
10.01.2003
N 2-Ն
Հրաման