Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԸ ՀՀ ...

25.01.2009 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.02.2003  -ից մինչեւ   25.01.2009  -ը:
 

(ուժը կորցրել է 24.12.08 թիվ 18-Ն հրաման)

i

124.0003.200103

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»         01           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12403018

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

10 հունվարի 2003 թվականի N 03/02-Ն

 

i

ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ 25.08.2001 թ. ՀՕ-212 օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ մասը, ՀՀ կառավարության 05.11.2001 թվականի «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գույքի և եկամուտների հայտարարագրումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի մասին» N 1067 որոշումը և նպատակ ունենալով սահմանել հայտարարատուների հայտարարագրման ենթակա գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը լիազորած մարմին ներկայացնելու դեպքերը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել ՀՀ իշխանության մարմինների այն ղեկավար աշխատողների ցանկը (կցվում է), որոնք հայտարարագրման ենթակա գույքի և եկամուտների իրենց հայտարարագրերը ներկայացնում են ՀՀ կառավարության լիազորած մարմին (ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն):

2. Սահմանել, որ սույն հրամանի 1-ին կետում ընդգրկված ղեկավար աշխատողների «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքով սահմանված փոխկապակցված անձինք հայտարարագրման ենթակա գույքի և եկամուտների հայտարարագրերը ներկայացնում են ՀՀ կառավարության լիազորած մարմին (ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն):

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր

հարկային պետական ծառայության

10 հունվարի 2003 թվականի

N 03/02-Ն հրամանով

 

ՑԱՆԿ

ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՅՆ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԻՐԵՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՄԱՐՄԻՆ (ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ)

 

1) ՀՀ Նախագահ,

2) ՀՀ վարչապետ,

3) ՀՀ Ազգային ժողովի նախագահ և պատգամավորներ,

4) ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, անդամներ և աշխատակազմի ղեկավար,

5) ՀՀ կենտրոնական բանկի նախագահ, նրա տեղակալ, խորհրդի անդամներ, խորհրդի աշխատակազմի ղեկավար,

6) ՀՀ վերաքննիչ և վճռաբեկ, ինչպես նաև Երևան քաղաքի համայնքների առաջին ատյանի դատարանների դատավորներ,

7) ՀՀ գլխավոր դատախազ և նրա տեղակալներ, ՀՀ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազներ,

8) ՀՀ նախարարներ և նրանց տեղակալներ,

9) ՀՀ մարզպետներ, Երևանի քաղաքապետ և նրանց տեղակալներ,

10) ՀՀ կառավարությանն առընթեր պետական մարմինների (այսուհետ` մարմինների) ղեկավարներ և նրանց տեղակալներ,

11) ՀՀ սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախագահ և տեղակալներ,

12) ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահ,

13) ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ և անդամներ,

14) ՀՀ օրենքի հիման վրա ստեղծված մշտական հանձնաժողովների (ծառայությունների, խորհուրդների) ղեկավարներ, տեղակալներ և անդամներ,

15) ՀՀ Նախագահի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ նախարարությունների և մարմինների աշխատակազմերի ղեկավարներ,

16) ՀՀ ոստիկանության վարչությունների պետեր,

17) ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների ստորաբաժանումների (այդ թվում` տարածքային) ղեկավարներ,

18) ՀՀ արտաքին գործերի հանրապետական գործադիր մարմնի ստորաբաժանումների (այդ թվում` տարածքային) ղեկավարներ` բացառությամբ բաժնի վարիչների (պետերի),

19) ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ,

20) ՀՀ օրենսդրության համաձայն ՀՀ Նախագահի աշխատակազմում և ՀՀ կառավարության աշխատակազմում հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք:

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
10.01.2003
N 03/02-Ն
Հրաման