110.0016.200103
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«20» 01 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11003020
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
14 հունվարի 2003 թվականի N 16-Ն
i
«ՕՏԱՐ ՄԵԽԱՆԻԿ ՏԵՐՄԻՆԻ ՀԱՅԵՐԵՆ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՃՇԳՐՏՈՒՄ ՄՏՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեզվագործածության ասպարեզում միօրինակություն հաստատելու նպատակով, ղեկավարվելով «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 5-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրության 10-րդ կետի «ի» ենթակետի 2-րդ պարբերությունը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Օտար մեխանիկ տերմինի հայերեն գործածության մեջ ճշգրտում մտցնելու մասին» կանոնները (հավելված):
2. Ապահովել վերոնշյալ կանոնների պետական գրանցումը:
ՀԱՎԵԼՎԱԾ
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կրթության և գիտության նախարարի
2003 թվականի հունվարի 14-ի
N 16-Ն հրամանով
ՕՏԱՐ ՄԵԽԱՆԻԿ ՏԵՐՄԻՆԻ ՀԱՅԵՐԵՆ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՃՇԳՐՏՈՒՄ ՄՏՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մեխանիկ տերմինը հայերենում մե՛կ գործածվում է որպես մեքենաների սարքավորմամբ զբաղվող վարպետ` մեքենագործ, մե՛կ որպես մեխանիկա գիտաճյուղի մասնագետ, գիտնական` մեքենագետ:
Տերմինի այս բազմիմաստությունը վերացնելու նպատակով օտար մեխանիկ տերմինը այսուհետև գործածել մեքենագործ (վարպետ) նշանակությամբ միայն, իսկ մեխանիկա գիտաճյուղի մասնագետ` մեխանիկագետ նշանակությամբ, մեխանիկ բառի փոխարեն, այսուհետև գործածել (մաթեմաթիկոս, ֆիզիկոս, քիմիկոս շարքի) մեխանիկոս անվանումը` գրելով այն բարձրագույն կրթության վկայագրերում: