/ուժը կորցրել է 27.05.97 թիվ 199 որոշում/
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 դեկտեմբերի 1995 թվականի թիվ 363
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՅՈՒՍ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին, պետական կառավարման մյուս հանրապետական մարմիններին`
i
ա) 1996 թվականի հունվարի 3-ից մինչև մարտի 3-ը կենտրոնական ապարատներում անցկացնել աշխատողների որակավորման ստուգում (ատեստավորում)` Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայողների որակավորման ստուգման կարգի մասին» թիվ 165 որոշմամբ սահմանված կարգով.
բ) մինչև 1996 թվականի մարտի 15-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել աշխատողների որակավորման ստուգման արդյունքների, ներառյալ կենտրոնական ապարատների կառուցվածքի, աշխատողների թվաքանակի կրճատման մասին տեղեկատվություն:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 10-օրյա ժամկետում ամփոփել Հայաստանի Հանրապետության նախարարություններից, վարչություններից և պետական կառավարման մյուս հանրապետական մարմիններից ստացված` կենտրոնական ապարատների աշխատողների որակավորման ստուգման վերաբերյալ տեղեկատվությունը և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների ու պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների կենտրոնական ապարատների կառուցվածքի, աշխատողների թվաքանակի կրճատման մասին: