/ուժը կորցրել է 19.11.96 թիվ 626 որոշում/
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 օգոստոսի 1996 թ. թիվ 457
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԻՎ 156 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի սեպտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 156 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
ա) որոշմամբ հաստատված կանոնադրության 1-ին կետի 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղար - նախարարն ունի տեղակալ, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղար -նախարարի հետ».
բ) որոշմամբ հաստատված կանոնադրության 15-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղար-նախարարի տեղակալի իրավասության շրջանակները»: