Սեղմել Esc փակելու համար:
ԱԵՐՈՆԱՎՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՌԵՍՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱԵՐՈՆԱՎՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԵՐԿԱՐԱ ...

 

01.01.2025 -

 

320.0037.160408

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «16»        04            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32008137

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

10 ապրիլի 2008 թվականի N 37-Ն

 

ԱԵՐՈՆԱՎՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել «Աերոնավտիկական արտադրատեսակների ռեսուրսների երկարաձգման կարգը» համաձայն հավելվածի:

2. Հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

2008 թվականի ապրիլի 10-ի

N 37-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԱԵՐՈՆԱՎՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ

 

1. Աերոնավտիկական արտադրատեսակների ռեսուրսների երկարաձգման կարգը (այսուհետ` Կարգ) սահմանում է աերոնավտիկական արտադրատեսակների ռեսուրսների երկարաձգման տեխնիկական աշխատանքներն իրականացնելու ընթացակարգերը:

2. Կարգի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության օդանավերի պետական ռեգիստրում գրանցված օդանավերի աերոնավտիկական արտադրատեսակների վրա:

3. Կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) աերոնավտիկական արտադրատեսակներ`` թռիչքային անվտանգության տեսակետից կարևոր համարվող օդանավի պահեստամասեր, հարմարանքներ և սարքավորումներ.

2) ռեսուրս` աերոնավտիկական արտադրատեսակի շահագործման տևողության չափման մեծություն` արտահայտված ժամերով, վայրէջքներով, ցիկլերով, օրացուցային տարիներով և չափման այլ միավորներով.

3) ծրագիր`` աերոնավտիկական արտադրատեսակների ռեսուրսների երկարաձգման ծրագիր.

4) ռեսուրսների երկարաձգման ծրագիրը մշակող` աերոնավտիկական արտադրատեսակի նախագծող, պատրաստող կամ այլ կազմակերպություն, որին տրվել է համապատասխան հանձնարարական նախագծողի, արտադրողի կամ գրանցման պետության լիազորված մարմնի կողմից.

5) նախագծող` աերոնավտիկական արտադրատեսակի տիպային կառուցվածքի համար պատասխանատու կազմակերպություն:

4. Օդանավերի շարժիչների ռեսուրսների երկարաձգումը իրականացվում է դրանց տրված միջվերանորոգման և նշանակված ռեսուրսների սահմաններում:

5. Օդանավերի շարժիչների միջվերանորոգման և նշանակված ռեսուրսների երկարաձգումը նախագծողի կողմից տրված համապատասխան ռեսուրսներից ավելի չի իրականացվում:

6. Օդանավերի շարժիչների և համալրող արտադրատեսակների միջվերանորոգման և նշանակված շահագործման օրացուցային ժամկետների երկարաձգումը իրականացվում է ժամերով, ցիկլերով, վայրէջքներով արտահայտված ռեսուրսների առկայության դեպքում:

7. Յուրաքանչյուր աերոնավտիկական արտադրատեսակի ռեսուրսների երկարաձգման համար օդանավ շահագործողը կամ օդանավի սեփականատերը Քաղաքացիական ավիացիայի կոմիտե (այսուհետ` Կոմիտե) ներկայացնում է հայտ (Ձև 1) և հայտին կից օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը: Մեկից ավելի արտադրատեսակների խմբի համար ներկայացվում է մեկ հայտ:

(7-րդ կետը փոփ. 13.12.2024 թիվ 1-Ն հրաման)

7.1. Կարգով նախատեսված` հայտի և կից փաստաթղթի անհամապատասխանության կամ փաստաթղթերի ոչ լրիվ ներկայացման դեպքում Կոմիտեն օդանավ շահագործողին կամ օդանավի սեփականատիրոջը գրավոր` հայտը Կոմիտեում մուտքագրվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացնում է թերությունների մասին: Հետագա քննարկումը կատարվում է թերությունները վերացնելուց և Կոմիտե այդ մասին գրավոր հայտնելուց ու համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 15 օրվա ընթացքում:

(7.1-ին կետը լրաց. 13.12.2024 թիվ 1-Ն հրաման)

8. Կոմիտեն հայտը ստանալուց հետո 15 օրվա ընթացքում` ուսումնասիրելով աերոնավտիկական արտադրատեսակի ռեսուրսների երկարաձգման հնարավոր բացասական ազդեցությունը թռիչքային անվտանգության վրա, տալիս է իր գրավոր եզրակացությունը նշված ավիացիոն արտադրատեսակի (արտադրատեսակների) ռեսուրսների երկարաձգման մասին և նշում Ծրագիր մշակող կազմակերպության անվանումը:

9. Ստանալով Կարգի 8-րդ կետով նախատեսված եզրակացությունը` օդանավ շահագործողը կամ օդանավի սեփականատերը Ծրագիրը մշակողից ստանում է Ծրագիրը: Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի հունիսի 1-ի N 10-Ն հրամանի N 2 հավելվածով սահմանված կարգով սերտիֆիկացված կամ այլ պետության տեխնիկական սպասարկման սերտիֆիկատ ունեցող և Կոմիտեի կողմից ճանաչված տեխնիկական սպասարկման կազմակերպություններում:

(9-րդ կետը փոփ. 13.12.2024 թիվ 1-Ն հրաման)

10. Ավիացիոն արտադրատեսակների ռեսուրսների երկարաձգման աշխատանքների ավարտից հետո, Ծրագիրը մշակողի կողմից իրականացվում է դրանց տեխնիկական վիճակի հետազոտում:

11. Աերոնավտիկական արտադրատեսակի ռեսուրսների երկարաձգման տեխնիկական աշխատանքների արդյունքները ձևակերպվում են աերոնավտիկական արտադրատեսակի տեխնիկական վիճակի գնահատման ակտում (այսուհետ` Ակտ), որը կազմվում է աշխատանքները կատարած տեխնիկական սպասարկման կազմակերպության հանձնաժողովի կողմից: Ակտը հաստատվում է տեխնիկական սպասարկման կազմակերպության ղեկավարի կողմից և ներկայացվում Ծրագիրը մշակողին դրա վերաբերյալ երկարաձգման որոշում ստանալու նպատակով:

12. Ծրագիրը մշակողը օդանավ շահագործողի կամ օդանավի սեփականատիրոջ կողմից ստացված Ակտի ուսումնասիրությունից հետո օդանավ շահագործողին կամ օդանավի սեփականատիրոջը տալիս է իր կողմից հաստատված գրավոր որոշում` աերոնավտիկական արտադրատեսակի ռեսուրսների երկարաձգման հնարավորության մասին:

13. Օդանավ շահագործողը կամ օդանավի սեփականատերը ռեսուրսների երկարաձգման ծրագիրը մշակողի կողմից հաստատված աերոնավտիկական արտադրատեսակի ռեսուրսների երկարաձգման որոշումը ներկայացվում է Կոմիտե` հաստատման: Միաժամանակ Կոմիտե են ներկայացվում Ծրագիրը և Ակտը:

14. Աերոնավտիկական արտադրատեսակի ռեսուրսների երկարաձգման որոշումը կիրառվում է Կոմիտեի կողմից օդանավի թռիչքային պիտանիության վերաբերյալ եզրակացություն տալիս:

15. Օդանավ շահագործողը կամ օդանավի սեփականատերը ապահովում են ռեսուրսները երկարաձգված աերոնավտիկական արտադրատեսակների շահագործումը` աերոնավտիկական արտադրատեսակի ռեսուրսների երկարաձգման որոշման մեջ նշված պայմաններին և ժամկետներին համապատասխան:

(հավելվածը փոփ. 13.12.2024 թիվ 1-Ն հրաման)

 

Ձև 1

 

ՀԱՅՏ

ԱԵՐՈՆԱՎՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ

 

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պետի 20.....թ....................-ի

(ամիսը, ամսաթիվը) թիվ ....... հրամանով հաստատված աերոնավտիկական արտադրատեսակի ռեսուրսների երկարաձգման կարգի»`

.......................................................................

.......................................................................

.......................................................................

.......................................................................

(նշել աերոնավտիկական արտադրատեսակի կամ արտադրատեսակների տիպը և գործարանային համարը, ինչպես նաև երկարաձգվող ռեսուրսների տեսակը և մեծությունը)

 

Ելակետային տվյալները`

1. Թողարկման ամսաթիվը .............................................

2. Նշանակված ռեսուրսը .............................................

3. Օգտագործված ռեսուրսը` շահագործման սկզբից սկսած .................

4. Նշանակված միջվերանորոգման ռեսուրսը .............................

5. Վերջին վերանորոգման իրականացման ամսաթիվը և վայրը ..............

6. Վերջին վերանորոգումից հետո օգտագործված ռեսուրսը ................

7. Ռեսուրսների նախորդ երկարաձգման ամսաթիվը ........................

8. Նախորդ երկարաձգումից հետո ծախսված ռեսուրսը .....................

9. Սույն հայտին կցված են հետևյալ փաստաթղթերը`

Աերոնավտիկական արտադրատեսակի տեղեկամատյանը (տեխնիկական անձնագիրը):

Սահմանափակ ռեսուրսներով ավիացիոն արտադրատեսակների ցանկը` նշելով սահմանափակումների և ռեսուրսների մեծությունները` օդանավում տեղադրվելու պահից սկսած:

Օդանավ շահագործողի կազմակերպության ղեկավարի կամ օդանավի սեփականատիրոջ ազգանունը, ստորագրությունը և հայտի ստորագրման ամսաթիվը

.......................................................................

_______________________________________________________________________

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի օդանավերի թռիչքային պիտանիության հարցերի գծով իրավասու ստորաբաժանման պետի եզրակացությունը նշված աերոնավտիկական արտադրատեսակների ռեսուրսների երկարաձգման թույլտվության, Ծրագիրը մշակողի և փորձագետների ընդգրկման անհրաժեշտության մասին`

................................................

.......................................................................

.......................................................................

.......................................................................

                      _____________________________

                      (ամսաթիվը, ստորագրությունը, ազգանունը)

 

(1-ին ձևը փոփ. 22.08.16 թիվ 156-Ն, 13.12.2024 թիվ 1-Ն հրամաններ)

 

 

pin
Քաղաքացիական ավիացիայի վարչություն
10.04.2008
N 37-Ն
Հրաման