/ուժը կորցրել է 04.12.96 թիվ 650 որոշում/
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 հուլիսի 1996 թ. թիվ 395
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՎԱՐԿԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության ներդրումների խրախուսման և վարկերի օգտագործման վարչություն:
i
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության կառուցվածքի մասին» թիվ 35 որոշման հավելվածում «Արտաքին կապերի վարչություն» տողից հետո ավելացնել «Ներդրումների խրախուսման և վարկերի օգտագործման վարչություն» տողը: