124.0005.051102
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«05» 11 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12402269
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
14 հոկտեմբերի 2002 թվականի N 03/05-Ն
i
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2002 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի N 02/252 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմավորման մասին» N 662 որոշման 3-րդ կետի`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
ՀՀ պետական եկամուտների նախարարության 2002թ. փետրվարի 20-ի «Մանրածախ առևտրի ոլորտում իրացման համար թույլատրելի չափերով տարաների ցանկին չհամապատասխանող տարաներով Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման» կարգը հաստատելու մասին» N 02/252 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը (կցվում է):
Համաձայնեցված է Համաձայնեցված է Հաստատված է
ՀՀ ֆինանսների և ՀՀ կառավարությանն ՀՀ պետական եկամուտների
էկոնոմիկայի առընթեր ստանդարտացման, նախարարության
նախարարություն չափագիտության և «14» հոկտեմբերի 2002 թ.
«---» -------- 2002 թ. սերտիֆիկացման թիվ 03/05-Ն հրամանով
վարչություն
«___» ______ 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի «ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԵՐՈՎ ՏԱՐԱՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՏԱՐԱՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 02/252 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ
Հրամանով հաստատված «Մանրածախ առևտրի ոլորտում իրացման համար թույլատրելի չափերով տարաների ցանկին չհամապատասխանող տարաներով Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման» կարգի
i
1. «Հավելված 1»-ի աղյուսակի երրորդ սյունակի 6-րդ տողում «0.8-ից ավելի» բառերը փոխարինել «0.8 լ-ից մինչև 1.0 լ» բառերով:
2. «Հավելված 1»-ը լրացնել նոր տողով` հետևյալ բովանդակությամբ
.____________________________________________________________________.
| 2204, 2205,| Ոգելից խմիչքներ | 1.0 լ-ից ավելի | 1.0 լ |
| 2206, 2208 | | | |
.____________________________________________________________________.