106.0229.300902
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«30» 09 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10602214
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
19 օգոստոսի 2002 թվականի N 229-Ն
i
ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ՄՍԻ ԵՎ ՄՍԱՄԹԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ՓԱՍՏԱՑԻ ԿՈՐՍՏԻ (ԲՆԱԿԱՆ ԿՈՐՍՏԻ) ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 29-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի կորստի (բնական կորստի) չափերը սահմանելու կարգի մասին» N 272 որոշման համաձայն
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. ՈՒժը կորցրած ճանաչել ՀՀ գյուղնախարարի 2002 թվականի հուլիսի 4-ի N 188 հրամանը
2. Հաստատել «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող մսի և մսամթերքի պահպանման ժամանակ առաջացող փաստացի կորստի (բնական կորստի) չափերը»: / հավելվածը կցվում է /
3. Նախարարության սննդի և վերամշակող արդյունաբերության գլխավոր վարչությանը (Մ. Գրիգորյան)` յոթօրյա ժամկետում «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող մսի և մսամթերքի պահպանման ժամանակ առաջացող փաստացի կորստի (բնական կորստի) չափերը» ներկայացնել ՀՀ պետական եկամուտների նախարարություն` համաձայնեցման և ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման, համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին:
Համաձայնեցված է Հաստատված է
ՀՀ պետական եկամուտների ՀՀ գյուղատնտեսության նախարարության
նախարարություն «19» օգոստոսի 2002 թ.
«20» օգոստոսի 2002 թ. N 229- Ն հրամանով
Հավելված
ՉԱՓԵՐ
i
ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ՄՍԻ ԵՎ ՄՍԱՄԹԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ՓԱՍՏԱՑԻ ԿՈՐՍՏԻ (ԲՆԱԿԱՆ ԿՈՐՍՏԻ)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն նորմատիվ ակտը մշակված է հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածը և սահմանում է մսի և մսամթերքի պահպանման ընթացքում առաջացող բնական կորուստների թույլատրելի սահմանային չափերը:
2. Մսի և մսամթերքի պահպանման ընթացքում առաջացող բնական կորուստները հետևանք են դրանցում ընթացող ֆիզիկոքիմիական պրոցեսների և օդերևութաբանական գործոնների ազդեցության, տրանսպորտային միջոցների օգտագործման, ինչպես նաև պահպանման ժամանակ դրանց որակական ու քանակական պարամետրերի փոփոխություններից (պակասորդից) առաջացած կորուստների:
3. Բնական կորուստներին չեն դասվում մսի և մսամթերքի պահպանման ընթացքում ստանդարտների, տեխնիկական պայմանների, տեխնիկական շահագործման և պահպանման կանոնների, ինչպես նաև տեխնոլոգիական պահանջների խախտման հետևանքով առաջացած կորուստները:
II. ՄՍԻ ԵՎ ՄՍԱՄԹԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ՓԱՍՏԱՑԻ (ԲՆԱԿԱՆ) ԿՈՐՍՏԻ ՉԱՓԵՐԸ (ՏՈԿՈՍՆԵՐՈՎ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ)
1. Սպանդից անմիջապես հետո բնական պաղեցման կամ սառնարանում մինչև չորս աստիճան ցելսիուսի սառեցման ժամանակահատվածում
- տավարի մսի (երկատված, քառատված կամ մասնագիտացված մսեղիքով)-1.6 տոկոս
- ոչխարի և այծի մսի (ամբողջական կամ երկատված մսեղիքով)` - 1.7 տոկոս
- խոզի մսի (ամբողջական կամ երկատված մսեղիքով, խոճկոր)` - 1.5 տոկոս
- թռչնի միս (հավ, հնդկահավ, սագ, բադ` ամբողջական մսեղիքով)`- 1.0 տոկոս
2. Սառեցված միսը սառնարանում պահպանելիս
.________________________________________________________________.
| ՄՍԵՂԻՔԸ | Կորստի չափը|
| | տոկոսներով |
|___________________________________________________|____________|
| Տավարի երկատված, քառատված կամ մասնատված մսեղիք | 0.55 |
| Ոչխարի և այծի ամբողջական և երկատված մսեղիք | 0.65 |
| Խոզի ամբողջական և երկատված մսեղիք | 0.35 |
| Թռչնի միս (հավ, հնդկահավ, սագ, բադ` | |
| ամբողջական մսեղիքով) | 0.65 |
.________________________________________________________________.