Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն Ո ...

 

07.06.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 դեկտեմբերի 2021 թվականի N 1985-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) որոշման 1-ին կետը 5-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ ենթակետով.

«6) ճարտարապետահատակագծային առաջադրանքը, շինարարության թույլտվությունները, ճարտարապետաշինարարական նախագծերը, շինարարության ավարտի ակտերը և շահագործման թույլտվությունները տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե էլեկտրոնային եղանակով ներկայացման կարգը` համաձայն N 6 հավելվածի:».

2) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

3) որոշումը լրացնել նոր` N 6 հավելվածով` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի դրույթներն ուժի մեջ են մտնում`

1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի V և VI գլուխներով սահմանված գործառույթների մասով 2022 թվականի հունվարի 1-ից.

1.1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի V, VI, VII և VIII գլուխներով սահմանված գործառույթների մասով 2024 թվականի օգոստոսի 1-ից, բացառությամբ սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերի.

2) Հայաստանի Հանրապետության մյուս համայնքներում` 2024 թվականի դեկտեմբերի 30-ից:

(2-րդ կետը փոփ. 29.02.2024 թիվ 273-Ն, 06.06.2024 թիվ 837-Ն որոշումներ)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. դեկտեմբերի 6

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2021 թվականի դեկտեմբերի 2-ի

N 1985-Ն որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության

2015 թվականի մարտի 19-ի

N 596-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման համակարգը (այսուհետ` էլեկտրոնային համակարգ) գործում է քաղաքաշինական գործունեության իրականացման թույլտվությունների ստացման գործընթացը դյուրացնելու և փաստաթղթերի տրամադրման, ծանուցումների և համաձայնեցումների ընթացակարգերը մասնակից մարմինների կողմից թվային եղանակով, կարճ ժամկետներում և համակարգված իրականացնելու նպատակով: Համակարգը հնարավորություն է տալիս իրականացնելու միաժամանակյա տեղեկացումներ, մի քանի մարմինների և կազմակերպությունների հետ առցանց փոխհամաձայնեցումներ, ինչպես նաև ապահովում է ամբողջ ընթացակարգի թափանցիկությունը և գործընթացների մշտադիտարկումը:

2. Էլեկտրոնային համակարգի ավտոմատացման միջոցառումներն իրականացվում են երեք հիմնական ուղղություններով`

1) գործառույթների ներքին ավտոմատացում` ընթացակարգին մասնակից մարմինների և կազմակերպությունների կորպորատիվ ցանց.

2) քաղաքաշինական գործունեության իրականացման թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային մեկ պատուհանի գործառույթների իրականացում մեկ էլեկտրոնային միջավայրում (այսուհետ` ինստիտուցիոնալ ցանց), որտեղ գործում են ընթացակարգին մասնակից բոլոր այն մարմինները և կազմակերպությունները, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի (այսուհետ` N 1 հավելված) պահանջների շրջանակում ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անմիջական լիազորություն կամ գործառույթ համապատասխան վարչական վարույթի արդյունքում տրվող կամ ձևակերպվող էլեկտրոնային թույլտվության համար: Կառուցապատողը նախագծման, շինարարության, շահագործման թույլտվություն ստանալու իրավասու մարմնին ուղղված իր հայտերը (դիմումները) ներկայացնում է բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով` առցանց (օոliոe) անձամբ, կամ իրավասու մարմնի մեկ պատուհան ծառայության աշխատակցի միջոցով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 6 հավելվածի (այսուհետ` N 6 հավելված) 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի պահանջներին համապատասխան.

3) արտաքին ցանցի միջոցով հայտատուներին առցանց ծառայությունների մատուցման ապահովում` օրենքով սահմանված տեղական տուրքերի և վճարների էլեկտրոնային վճարումներ կատարելու, կառուցապատողի կողմից մուտքագրվող տվյալները` Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, պետական ռեգիստրի գործակալության, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի տվյալների շտեմարանների և այլ թվային շտեմարանների տվյալների հետ նույնականացնելու նպատակով:

3. Արտաքին փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է ինստիտուցիոնալ ցանցի միջոցով, որը համակարգվում է ինչպես նաև անխափան ու անվտանգ շահագործման սպասարկումն իրականացվում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից, իսկ ներքին փաստաթղթաշրջանառությունը` կորպորատիվ ցանցի միջոցով, որի անխափան ու անվտանգ շահագործման սպասարկումն իրականացվում է սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված յուրաքանչյուր մարմնի կամ կազմակերպության կողմից, որով կառուցապատողի կողմից ներկայացված ցանկացած հայտը (կամ դիմումը)` կից փաստաթղթերով, ուղարկվում է գործառույթի կատարման լիազորություն ունեցող իրավասու մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը:

4. Էլեկտրոնային ընդունարանը (իրավասու մարմնի մեկ պատուհան ծառայության էլեկտրոնային համարժեքը) կառուցապատող-իրավասու մարմին շղթայի միջանկյալ օղակն է, որի գործառույթները ներառում են կառուցապատողից դիմումներ (կից փաստաթղթերով) ընդունելու (համակարգում գրանցման համար (N) տրամադրելու և անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն մատուցելու), իսկ գործընթացի ավարտից հետո` կառուցապատողին ծանուցելու և համապատասխան փաստաթղթերը նրան հանձնելու պարտականություններով:

5. Էլեկտրոնային համակարգի միջոցով քաղաքաշինական գործունեության իրականացման թույլտվությունների (այդ թվում` նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային, տեխնիկական պայմաններ և ելակետային տվյալներ), կառուցապատման սխեմա, էսքիզային նախագծի, ճարտարապետաշինարարական նախագծի համաձայնեցում, շինարարության կամ քանդման թույլտվություն, ավարտական ակտ կամ շահագործման թույլտվություն) տրամադրման ընթացակարգերն իրականացվում են N 1 հավելվածով սահմանված հաջորդականությամբ, պայմաններով և ժամկետներում:

6. Էլեկտրոնային համակարգի միջոցով քաղաքաշինական գործունեության իրականացման թույլտվություններ ստանալու համար կառուցապատողն իրավասու մարմնի էլեկտրոնային ընդունարանում կարող է գրանցվել սույն կարգի 5-րդ կետում նշված գործառույթների իրականացման առաջին կամ յուրաքանչյուր հաջորդական փուլում, ընդ որում, գրանցման համարը` կառուցապատողի համար իր կողմից ներկայացված հայտի (դիմումի) հետագա շարժի մասին, հավաստի տեղեկություններ ստանալու միջոց է` ապահովելով գործընթացի թափանցիկությունը դրա իրականացման ամբողջ ընթացքում:

7. Էլեկտրոնային համակարգի միջոցով քաղաքաշինական գործունեության իրականացման համապատասխան թույլտվություն (նախագծման թույլտվություն` ճարտարապետահատակագծային և տեխնիկական պայմաններ, կառուցապատման սխեմա, էսքիզային նախագծի, ճարտարապետաշինարարական նախագծի համաձայնեցում, շինարարության կամ քանդման թույլտվություն, ավարտական ակտ կամ շահագործման թույլտվություն) ստանալու համար կառուցապատողը գրանցվում է էլեկտրոնային համակարգ միասնական համակարգի էլեկտրոնային ընդունարանի վեբ կայքում` նշելով իր էլեկտրոնային հասցեն ու հեռախոսահամարը, ստեղծում է հաշիվ (account) համակարգում և լրացնում է ու իր էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնում է N 1 հավելվածով սահմանված համապատասխան էլեկտրոնային հայտը (դիմումը): Իրավասու մարմնի մեկ պատուհանի աշխատակցի միջոցով հայտ ներկայացնելու դեպքում տվյալներն էլեկտրոնային համակարգ են մուտքագրվում աշխատակցի կողմից` միաժամանակ ստեղծելով կառուցապատողի համար նոր օգտատիրոջ հաշիվ: Նորաստեղծ հաշվի տվյալները (օգտատիրոջ անունը և գաղտնաբառը) ուղարկվում են դիմումատուի հայտում նշված էլեկտրոնային հասցեին: Օգտագործելով իր հաշիվը` կառուցապատողը հնարավորություն է ստանում հետևելու իր դիմումի համապատասխան գործառույթի ընթացքին: Հայտին կից պահանջվող փաստաթղթերն էլեկտրոնային համակարգի կարգավորումների շնորհիվ ավտոմատ եղանակով նույնականացվում են համապատասխան մարմինների տվյալների շտեմարանների միջոցով կամ դրա անհնարինության դեպքում` կառուցապատողի կողմից կցվում են փաստաթղթերի տեսաներածված պատճենները` N 6 հավելվածի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի պահանջներին համապատասխան ձևաչափով:

8. Իրավասու մարմնի կողմից մատակարար կազմակերպություններին, պետական լիազոր և այլ մարմիններին` N 1 հավելվածով սահմանված դեպքերում ու ժամկետներում ներկայացվող հարցումները, վերջիններիս հետ հետադարձ կապը, ինչպես նաև կառուցապատողներին իրավասու մարմնի ղեկավարի էլեկտրոնային ստորագրությամբ համապատասխան թույլտվությունների տրամադրումն ապահովվում է էլեկտրոնային հաղորդակցության ինստիտուցիոնալ ցանցի միջոցով:

9. Էլեկտրոնային համակարգի միջոցով` կառուցապատողներին իրավասու մարմնի ղեկավարի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված համապատասխան թույլտվությունների (կամ թույլտվության տրամադրումը մերժելու մասին գրությունների) տրամադրման պահին, էլեկտրոնային համակարգի ավտոմատ կարգավորումների միջոցով կառուցապատողին ծանուցում է ուղարկվում նաև հայտում նշված էլեկտրոնային հասցեով, ընդ որում, հայտը (դիմումը) կարող է մերժվել միայն N 1 հավելվածով սահմանված հիմքերով:

10. Այն դեպքերում, երբ էլեկտրոնային համակարգ մուտքագրված փաստաթղթերի տվյալների ինքնաշխատ եղանակով նույնականացումը հնարավոր չէ իրականացնել առկա տվյալների շտեմարանների հիման վրա, N 1 հավելվածով սահմանված պահանջներով և սույն կարգով նախատեսված ընթացակարգով հարուցված ցանկացած վարչական վարույթի շրջանակում իրավասու մարմինը, ըստ անհրաժեշտության, կարող է էլեկտրոնային ծանուցմամբ առաջարկել կառուցապատողին, վերջինիս հայեցողությամբ, իրավասու մարմնին ներկայացնել նաև N 1 հավելվածով սահմանված կարգերի շրջանակներում նախատեսված հայտին (դիմումին) կցվող որոշ փաստաթղթերի (մասնավորապես, մասնագիտական եզրակացություններ, տեղական տուրքի կամ վճարի մուծումը հավաստող անդորրագրեր) բնօրինակները:

11. Կառուցապատողը կեղծ տվյալներ ներկայացնելու դեպքում կրում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:»:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2021 թվականի դեկտեմբերի 2-ի

N 1985-Ն որոշման

 

«Հավելված N 6

ՀՀ կառավարության

2015 թվականի մարտի 19-ի

N 596-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ, ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ, ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻ ԱԿՏԵՐԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. N 1 հավելվածով նախատեսված քաղաքաշինական գործունեության իրականացման թույլտվությունները տեղական ինքնակառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե է ներկայացնում բացառապես էլեկտրոնային եղանակով` էլեկտրոնային համակարգի ինստիտուցիոնալ ցանցի միջոցով:

2. Էլեկտրոնային եղանակով ներկայացվող փաստաթղթերը ներկայացվում են դրանց բնօրինակների տեսաներածված պատճեններն էլեկտրոնային համակարգ վերբեռնելու միջոցով, ընդ որում`

1) փաստաթղթերի տեսաներածված պատճեններն պետք է ներկայացվեն PDF ֆորմատի ֆայլերով.

2) փաստաթղթերի բնօրինակները պետք է տեսաներածված լինեն գունավոր` առնվազն 300 ՀՏՎ (DPI) խտությամբ, այնպես, որպեսզի փաստաթղթի տեսաներածված պատճենի ֆայլը պարունակի բնօրինակ փաստաթուղթն ամբողջությամբ:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 6 դեկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.12.2021
N 1985-Ն
Որոշում