Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի «ՀՀ-ՈՒՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հոկտեմբերի 1993 թ. թիվ 522

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՐՈՇ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 383 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում դրամաշրջանառության կարգավորման որոշ միջոցառումների մասին» թիվ 383 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1. Որոշման 1-ին կետում «150 հազ. ռուբլի» և «35 հազ.ռուբլի» բառերը փոխարինել համապատասխանաբար «500 հազ.ռուբլի» և «150 հազ. ռուբլի» բառերով:

2. Որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` բոլոր մաքսատներում և մաքսային կետերում ապահովել Հայաստանի Հանրապետություն ժամանող`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար 5ՕՕ հազ. ռուբլու չափը գերազանցող գումարների ձևակերպումը Հայխնայբանկի բաժանմունքներում որպես հատուկ ժամկետային ավանդներ` վեց ամիս ժամկետով, բարդելով նրանց վրա սահմանված տոկոսադրույքը, և սահմանել, որ այդ ավանդների նկատմամբ գործառնությունները թույլատրվում են ավանդը ձևակերպելու օրվանից վեց ամիս հետո.

բ) այն անձանց համար 150 հազ.ռուբլու չափը գերազանցող գումարը ի պահ ընդունել Հայաստանի Հանրապետությունից այդ անձանց մեկ ամսվա ընթացքում մեկնելու դեպքում վերադարձման պայմանով:

Սահմանել, որ նշված ժամկետը լրանալու դեպքում ի պահ ընդունված գումարները վերադարձման ենթակա չեն և գանձվում են հանրապետության բյուջե:

Սահմանել, որ նշված անձինք, ովքեր ցանկություն են հայտնում հետ վերադառնալու, ի պահ ընդունված գումարը հետ ստանալու համար մեկնելուց 3 օր առաջ պետք է դիմեն Հայաստանի Հանրապետության մաքսային վարչություն, դիմումի մեջ նշելով մեկնելու ժամկետը և տրանսպորտային միջոցը, ներկայացնելով մեկնելու տոմսը:

Համապատասխան դիմում ստանալու դեպքում ապահովել վերը նշված անձանց Հայաստանի Հանրապետության սահմանն անցնելու ժամանակ ի պահ ընդունված գումարների վերադարձումը»:

3. Որոշման 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Առանձին դեպքերում (փախստականի կարգավիճակ ունեցող անձանց համար և այլն) վերոհիշյալ գումարներին տնօրինման և մյուս վիճելի հարցերը լուծում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, կենտրոնական բանկի, մաքսային վարչության և ներքին գործերի նախարարության կողմից ստեղծված համատեղ հանձնաժողովը»:

4. Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ համատեղ 2-օրյա ժամկետում մշակել ոչ ռեզիդենտների Հայաստանի Հանրապետության սահմանն անցնելու ժամանակ ի պահ ընդունված գումարների վերադարձման կարգ:

Ոչ ռեզիդենտների Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դեպքում ի պահ ընդունված գումարներն օգտագործվում են սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված կարգով»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.10.1993
N 522
Որոշում