Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ...

 

10.02.2024 -

 

100.0021.281108

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»        11            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10008365

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

20 հոկտեմբերի 2008 թվականի N 21-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ N 3.1.1-010-08 ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում Տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողության N 3.1.1-010-08 սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը»` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ, Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ղեկավար Վ. Պողոսյանին, «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Թադևոսյանին`

1) Հայաստանի Հանրապետության տուբերկուլոզի դեպքերի հայտնաբերում, բնակչության հակատուբերկուլոզային բուժօգնություն, սպասարկում և համաճարակաբանական հսկողություն իրականացնող բոլոր հաստատություններում ապահովել «Հայաստանի Հանրապետությունում Տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողության N 3.1.1-010-08 սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի» ներդրումը:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Ա. Վանյանին`

1) հսկողություն իրականացնել սույն հրամանի 1-ին կետով հաստատված կանոնների իրականացման նկատմամբ:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին`

1) սույն հրամանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Գ. Սայադյանին:

(նախաբանը փոփ. 27.12.2023 թիվ 81-Ն հրաման)

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Հաստատում եմ

ՀՀ առողջապահության նախարար

2008 թ. հոկտեմբերի 20-ի

N 21-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ N 3.1.1-010-08 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողության N 3.1.1-010-08 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը»` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանին:

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2008 թվականի հոկտեմբերի 20-ի

թիվ 21-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ N 3.1.1-010-08 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. Տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողության կազմակերպման և իրականացման սույն սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը (այսուհետ` սանիտարական կանոններ) նախատեսված են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպությունների` անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից, ինչպես նաև գերատեսչական պատկանելությունից (այսուհետ բժշկական կազմակերպություններ) մասնագետների համար:

2. Սույն սանիտարական կանոնները ներառում են տուբերկուլոզի դեպքերի հայտնաբերման, հաղորդման ախտորոշման, դեպքերի վարման, շարունակական հսկողության, տուբերկուլոզի դեմ պատվաստումների, տուբերկուլոզի օջախների համաճարակաբանական հետազոտության, կոնտակտավորների հսկողության, բուժման, կանխարգելման, առողջարանային բուժման, տուբերկուլոզային բժշկական կազմակերպությունների տեղակայմանը, կառուցվածքին, շրջակա միջավայրի գործոնների բացասական ազդեցության կանխարգելմանը, սարքավորումների շահագործմանը ներկայացվող հիգիենիկ պահանջների և սանիտարահակահամաճարակային ռեժիմի և այլ հարցեր, որոնք ուղղված են տուբերկուլոզի համաճարակաբանական հսկողության ապահովմանը:

 

II. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ

 

3. Տուբերկուլոզով հիվանդների հայտնաբերումն իրականացնում են բոլոր բժշկական կազմակերպությունների բժիշկները, անհատական բժշկական գործունեությամբ զբաղվող և ընտանեկան բժիշկները, գյուղական բժշկական ամբուլատորիաների միջին բուժանձնակազմը, եթե դեպքը համապատասխանում է տուբերկուլոզ հիվանդության դեպքի ստանդարտ բնորոշմանը (այսուհետ` ստանդարտ բնորոշում)` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 26.12.2011թ. N 31-Ն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 11.01.2012թ. N 02-Ն, ՀՀ գյուղատնտեսության նախարարի 30.12.2011թ. N 258-Ն, ՀՀ բնապահպանության նախարարի 29.12.2011թ. N 301-Ն, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի 27.12.2011թ. N 325-Ն համատեղ հրամանի 17-րդ գլխի:

4. Բժշկական օգնության և սպասարկման դիմած անձանց մոտ տուբերկուլոզին բնորոշ ախտանշաններ հայտնաբերելիս (համաձայն ստանդարտ բնորոշման` կասկածելի դեպք)` առաջնային առողջության պահպանման կենտրոնի (այսուհետ` ԱԱՊԿ) բժիշկը (բուժքույրը), ախտորոշման նպատակով, 3 օրվա ընթացքում նրան ուղեգրում է բնակության վայրի տարածքային տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ:

5. Տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետի բժիշկը նշված անձին ժամանակին ենթարկում է ամբողջական կլինիկական և լաբորատոր-գործիքային հետազոտության (խորխի մանրէադիտում և, անհրաժեշտության դեպքում, ռենտգենաբանական հետազոտություն)` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2016 թվականի օգոստոսի 5-ի N 2462-Ա հրամանի:

6. Խորխի քսուքի մանրէադիտում կատարվում է համապատասխան տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա ունեցող կազմակերպության լաբորատորիայում:

7. Մշտական բնակության վայր չունեցող և տուբերկուլոզի կասկածելի դեպքի ստանդարտ բնորոշմանը համապատասխանող անձինք ուղեգրվում են կասկածելի դեպքը հայտնաբերած տարածքային տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ` ախտորոշման հաստատման և, անհրաժեշտության դեպքում, բուժման նպատակով:

8. Տուբերկուլոզային բժշկական կազմակերպությունը (տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ կամ մասնագիտացված տուբերկուլոզային բժշկական կազմակերպություն` ստացիոնար/հիվանդանոց) յուրաքանչյուր ուղեգրված դեպքի հետազոտության արդյունքների մասին տեղեկատվություն է տրամադրում ուղեգրող կազմակերպությանը:

9. Տեղամասային թերապևտը, մանկաբույժը, ընտանեկան բժիշկը, ինչպես նաև բուժքույրը (այդ թվում` բուժակ-մանկաբարձական կետի) իրենց կողմից սպասարկվող բնակչության տուբերկուլոզի առումով ռիսկի խմբերի շրջանում կանխարգելիչ բժշկական զննությունները կազմակերպելու և իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացնում տարածքային տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ:

10. Տուբերկուլոզի առումով ռիսկի խմբի մեջ ընդգրկվում են.

1) ՄԻԱՎ վարակով հիվանդներ,

2) նարկոլոգիական (թմրամոլներ, ալկոհոլամոլներ) և հոգեբուժական դիսպանսերներում հաշվառվածներ,

3) տուբերկուլոզային վարակի աղբյուրի հետ, մանրէազատ չբուժվող հիվանդի, դեղակայուն հիվանդի հետ սերտ կենցաղային և մասնագիտական շփում ունեցող անձինք (հիվանդի մոտ մանրէազատման դադարեցումից հետո և մահվան կամ տեղափոխվելու դեպքում ևս մեկ տարի տևողությամբ),

4) վերջին 2 տարում տուբերկուլոզով վարակվածները,

5) տուբերկուլոզի շարունակական հսկողության ենթակա անձինք,

6) անձինք, որոնք բուժվել են տուբերկուլոզից և թոքերում ունեն մնացորդային երևույթներ` հիվանդության բացահայտումից հաշված երեք տարի տևողությամբ,

7) կալանավորված անձինք և դատապարտյալները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման,

8) շնչառական, ստամոքս-աղիքային (ստամոքս-աղիքային համակարգի ոչ մասնահատուկ (ինքնատիպ, սպեցիֆիկ) հիվանդություններ, խոցային հիվանդություն), միզասեռական համակարգերի օրգանների ոչ մասնահատուկ քրոնիկ հիվանդություններով, խոցային հիվանդությամբ հիվանդները,

9) շաքարային դիաբետով հիվանդները,

10) անձինք, որոնք ստանում են կորտիկոստերոիդային, ճառագայթային և ցիտոստատիկ բուժում,

11) մշտական բնակության վայր չունեցող անձինք,

12) տուբերկուլոզի ծանր բեռով երկրներում (երկրների ցանկը տրամադրվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից) 3 ամսից ավելի արտագնա աշխատանքից վերադարձած անձինք,

13) միգրանտները, փախստականները, հարկադիր տեղաշարժվողները,

14) ծերանոցների, մանկատների և սոցիալական օգնության կազմակերպությունների բնակիչները, որոնք չունեն որոշակի բնակության վայր և զբաղմունք,

15) ստացիոնարներում թոքային ախտաբանությամբ բոլոր հիվանդները,

16) փոշեգարությամբ հիվանդները` սիլիկոզ, անտրակոզ, բերիլիոզ և այլն,

17) քաղցկեղի որոշակի տեսակներով հիվանդները` լեյկեմիա, գլխի կամ պարանոցի շրջանում քաղցկեղ,

18) երիկամային ծանր հիվանդություններով հիվանդները,

19) մարմնի զանգվածի նվազում` նորմայից 10 տոկոս և ավելի քաշի անկում ունեցող անձինք:

11. Տուբերկուլոզի առումով ռիսկի խմբերին պատկանող անձինք, համաձայն 10-րդ կետի, ցանկացած առիթով բժշկական օգնության դիմելիս, սպասարկող բուժաշխատողի կողմից հետազոտվում են նաև տուբերկուլոզին բնորոշ գանգատների առկայությունը բացահայտելու ուղղությամբ: Զննության արդյունքների մասին կատարվում է գրառում հիվանդի բժշկական փաստաթղթերում (հիվանդի ամբուլատոր քարտ, հիվանդության պատմություն և այլն): Զննության արդյունքում տուբերկուլոզին բնորոշ ախտանշանների հայտնաբերման դեպքում, հետազոտված անձինք ուղեգրվում են տուբերկուլոզային բժշկական կազմակերպություն` ֆթիզիատորի խորհրդատվության և, անհրաժեշտության դեպքում, հետագա հետազոտման և, անհրաժեշտության դեպքում` բուժման:

12. Տուբերկուլոզի վաղ հայտնաբերման նպատակով իրականացնում են նախնական և պարբերական բժշկական զննություններ այն գործունեության ոլորտներում ընդգրկված անձանց շրջանում, ովքեր ենթակա են առողջական վիճակի պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի թիվ 347-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

III. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

 

13. Տուբերկուլոզային վարակի ախտորոշումը կատարվում է բժշկական կազմակերպություններում` համապատասխան արագ ախտորոշիչ թեստերի կիրառմամբ, վերապատրաստված բուժաշխատողների կողմից:

14. Թոքային և արտաթոքային տուբերկուլոզի ախտանշաններով անձինք, հետազոտվում են տուբերկուլոզի նկատմամբ` համաձայն կոնկրետ արագ ախտորոշման թեստին ուղեկցող հրահանգի:

15. Նախազորակոչային և զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիները տուբերկուլոզի նկատմամբ հետազոտվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի N 748-Ն որոշման պահանջների:

16. Տուբերկուլոզի արագ ախտորոշման թեստից առաջ անձը ենթարկվում է բժշկական զննության, որի արդյունքները գրանցվում են բժշկական փաստաթղթերում (հիվանդի ամբուլատոր քարտ, հիվանդության պատմություն և այլն):

17. Կրթական կազմակերպություններ (նախադպրոցական ուսումնական հաստատություն, հանրակրթական, հատուկ ուսումնական հաստատություն, քոլեջ և այլն), ինչպես նաև մանկատուն, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաճախող երեխաների և դեռահասների շրջանում տուբերկուլոզի արագ ախտորոշման թեստի արդյունքները գրանցվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 15-ի N 20-Ն հրամանով հաստատված «Կանխարգելիչ պատվաստումների քարտում» (ձև 063) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2007 թվականի նոյեմբերի 26-ի N 1752-Ն հրամանի հավելվածներով հաստատված «Մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտում, երեխաների բժշկական հսկողության ամբուլատոր քարտերում, նախածննդային պատրոնաժի թերթիկի ձևերում», «Երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտում» (ձև 112/հ), Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2016 թվականի փետրվարի 18-ի N 03-Ն հրամանի հավելված 5-ով հաստատված «Նորածնի փոխանակման քարտում», Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի N 874-Ա հրամանի հավելված 4-ով հաստատված «Երեխայի բժշկական քարտում»` նշելով թեստն արտադրող կազմակերպության, երկրի անվանումը, սերիան, հսկման համարը, պիտանելիության ժամկետը, թեստի իրականացման ամսաթիվը և արդյունքները:

18. Տուբերկուլոզի արագ ախտորոշման թեստի դրական արդյունքի դեպքում անձը երեք օրվա ընթացքում ուղեգրվում է ֆթիզիատորի խորհրդատվության:

19. Տուբերկուլոզի արագ ախտորոշման թեստի դրական արդյունք ունեցող երեխաներին չի թույլատրվում հաճախել մանկական և դեռահասների կազմակերպություն, եթե չեն ներկայացնում 1 ամսվա ընթացքում տեղեկանք` տուբերկուլոզի բացառման մասին:

 

IV. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

 

20. Տուբերկուլոզ հիվանդության ախտորոշումը կատարվում է` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 26.12.2011թ. N 31-Ն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 11.01.2012թ. N 02-Ն, ՀՀ գյուղատնտեսության նախարարի 30.12.2011թ. N 258-Ն, ՀՀ բնապահպանության նախարարի 29.12.2011թ. N 301-Ն, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի 27.12.2011թ. N 325-Ն համատեղ հրամանի 17-րդ գլխի:

21. Ըստ ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի, դեղակայունության և բուժման արդյունքների տուբերկուլոզ հիվանդության ախտորոշումը կատարվում է` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2016 թվականի օգոստոսի 5-ի N 2462-Ա հրամանի:

22. Տուբերկուլոզի ախտորոշման համաճարակաբանական ցուցանիշները ներառում են հետևյալ համաճարակաբանական վերհուշի (անամնեզի) առկայությունը.

1) շփում տուբերկուլոզով հիվանդ (ոչ մանրէազատող, մանրէազատող և արտաթոքային) մարդու կամ կենդանու հետ, կամ անասնաբուժական փորձաքննության չենթարկված մսի, մսամթերքի, կաթի, կաթնամթերքի օգտագործումը.

2) տուբերկուլոզային վարակը կամ տուբերկուլոզ հիվանդությունը նախկինում.

3) տուբերկուլոզի զարգացմանը նպաստող գործոնների առկայություն (բնակությունը ծերանոցում, կալանավորված կամ ձերբակալված լինելը, ՄԻԱՎ-ով վարակված լինելը, ալկոհոլիզմ և թմրամոլություն, վերջին 2 տարում տուբերկուլոզով վարակվածություն, ռենտգենյան թոքանկարում նախկինում տարած տուբերկուլոզի մնացորդային երևույթներ, շաքարային դիաբետ, սիլիկոզ, երկարատև բուժում կորտիկոստերոիդներով, իմունաճնշիչ դեղերով բուժում, քաղցկեղի որոշակի տեսակներ` լեյկեմիա, գլխի կամ պարանոցի շրջանի քաղցկեղ, երիկամային ծանր հիվանդություններ, ստամոքս-աղիքային համակարգի ոչ սպեցիֆիկ հիվանդություններ, խոցային հիվանդություն, մարմնի զանգվածի անկում` նորմայից 10% և ավելի և այլն):

23. Տուբերկուլոզի ախտորոշման լաբորատոր-գործիքային ցուցանիշները ներառում են.

1) լաբորատոր հետազոտություններ.

ա. խորխի մանրադիտում,

բ. մանրէաբանական հետազոտություն (ցանք),

գ. դեղազգայունության որոշման թեստ,

դ. պոլիմերազային շղթայական ռեակցիա.

2) գործիքային հետազոտություններ.

ա. ռենտգենաբանական հետազոտություն,

բ. բրոնխադիտում,

գ. համակարգչային շերտագրում (ՇԱ):

24. Տուբերկուլոզի նկատմամբ լաբորատոր հետազոտության համար բժշկական կազմակերպության կողմից նմուշն ուղեգրվում է համապատասխան մանրադիտակային հետազոտություն իրականացնող լաբորատորիա` խորխի մանրադիտման և տուբերկուլոզի ռեֆերենս լաբորատորիա` ցանք, դեղազգայունության թեստ իրականացնելու նպատակով:

25. Տարածաշրջանային պոլիկլինիկայի տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ ուղեգրված թոքային տուբերկուլոզի կասկածով բոլոր հիվանդները (նույնիսկ ռենտգենաբանական փոփոխությունների բացակայության դեպքում) ենթարկվում են խորխի տարբեր նմուշների եռակի մանրադիտակային հետազոտության` թթվակայուն միկոբակտերիաներ հայտնաբերելու նպատակով: Բուժաշխատողները կլինիկական հետազոտման երկու օրվա ընթացքում, սահմանված կարգով, հավաքում են խորխի 3 նմուշ:

26. Երևան քաղաքում լաբորատոր մանրադիտման հետազոտությունները կազմակերպում են տարածքային պոլիկլինիկաների լաբորատորիաներում, իսկ դրանց բացակայության կամ խորխը հավաքելու, հավաքված նմուշները տեղափոխելու անհնարինության դեպքում, պայմանագրային կարգով` տվյալ գործունեությունն իրականացնելու լիցենզիա ունեցող այլ լաբորատորիայում:

27. Հայաստանի Հանրապետության մարզերում, լաբորատոր հետազոտություններն իրականացնելու նպատակով, նմուշն ուղեգրում են մարզերի այն բժշկական կազմակերպություններ, որոնց կազմում կան տուբերկուլոզի նկատմամբ մանրադիտման հետազոտություն իրականացնող լաբորատորիաներ, իսկ անհրաժեշտության դեպքում` «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեֆերենս լաբորատորիա (այսուհետ` տուբերկուլոզային ռեֆերենս լաբորատորիա):

28. Մանրէաբանական և հիվանդների խորխից անջատված միկոբակտերիաների դեղազգայունության որոշման հետազոտությունները կազմակերպում են գործունեության տվյալ տեսակն իրականացնելու լիցենզիա ունեցող լաբորատորիայում: Խորխի հետազոտման արդյունքներն ուղարկվում են ուղեգրող բժշկական կազմակերպություն:

29. Լաբորատոր հետազոտությունները ենթակա են որակի ներքին` եռամսյակային և արտաքին` տարեկան հսկողության` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի փետրվարի 20-ի N 303-Ա հրամանի: Այս գործընթացները փաստաթղթավորվում են:

30. Ախտորոշման նպատակով իրականացված հիվանդի խորխի մանրադիտման հետազոտության բացասական արդյունքի դեպքում կատարվում է ռենտգենաբանական հետազոտություն` թոքային ախտահարման տարբերակիչ ախտորոշման համար:

31. Սկզբնական ռենտգենաբանական հետազոտության արդյունքում կրծքավանդակի օրգաններում փոփոխություն արձանագրելիս` հիվանդներն ուղեգրվում են խորխի քսուքի մանրադիտման հետազոտության` տուբերկուլոզ ախտորոշման լաբորատոր հաստատման նպատակով:

32. Տուբերկուլոզը հաստատելու համար, անհրաժեշտության դեպքում, կարող են իրականացվել նաև հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի N 53-Ն հրամանի պահանջների:

33. Բուժման չենթարկվող թոքային ոչ մանրէազատ և քրոնիկ ընթացքով արտաթոքային տուբերկուլոզի ժամանակ, ախտորոշումը հաստատվում է մանրէաբանական կամ հյուսվածքաբանական հետազոտությունների հիման վրա:

34. Կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտությունների ժամանակ ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1219-Ն որոշման հավելվածով հաստատված բժշկական օգնության և սպասարկման դիմած անձի ռադիոգրաֆիկ հետազոտման դեպքում, դոզայի ուղղորդիչ մակարդակներով:

35. Ռենտգեն-ախտորոշիչ բաժանմունքներում (կաբինետներում) կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտության գործընթացին ներկայացվում են հետևյալ պահանջները.

1) ռենտգենաբանական հետազոտությունների արդյունքում տրվում է եզրակացություն,

2) ռենտգենաբանական հետազոտությունների ենթարկվածները հաշվառվում են գրանցամատյանում,

3) տուբերկուլոզի ակտիվ ձևերի դեպքում ռենտգենյան ժապավենները պահպանվում են մինչև գործընթացի մարումը: Տուբերկուլոզի նկատմամբ ցանկացած հետազոտության դեպքում ռենտգենյան ժապավենների համար վարվում է արխիվ` 3 տարի ժամկետով: Հոսպիտալացման դեպքում ռենտգենյան ժապավեններն ուղարկվում են ստացիոնար,

4) ռենտգենաբանական հետազոտություններ իրականացնելիս պահպանվում են ճառագայթային անվտանգության կանոնները,

5) ռենտգենաբանական հետազոտությունների արդյունքում հայտնաբերված փոփոխությունների դեպքում հիվանդներն ուղեգրվում են տարածքային տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ` հետագա հետազոտությունների համար:

36. Թոքային տուբերկուլոզը հաստատվում է.

1) խորխի քսուքի մանրադիտման,

2) կլինիկառենտգենաբանական հետազոտությունների,

3) դրական ցանքի արդյունքում:

37. Անկախ մանրադիտման արդյունքներից` բոլոր նմուշների համար կատարվում է ցանք:

 

V. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

38. Տուբերկուլոզի բոլոր ձևերով հիվանդները ենթակա են հաշվառման (գրանցման):

39. Տուբերկուլոզի դեպքերի հաշվառումը, հաղորդումը և հաշվետվությունն իրականացվում է` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների:

40. Տուբերկուլոզի դեպքերի հաշվառման, ինչպես նաև` դրանց մասին ժամանակին և օպերատիվ հաղորդման համար պատասխանատու է բժշկական կազմակերպության ղեկավարը:

41. Բոլոր բժշկական կազմակերպություններում, տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ ուղեգրված տուբերկուլոզի կասկածելի դեպքերը և դրանց հետազոտման արդյունքները, տուբերկուլոզին առնչվող բոլոր բժշկական տվյալները` ներառյալ համաճարակաբանական վերհուշության (անամնեզի), հաշվառվում և գրանցվում են բժշկական կազմակերպության պրոֆիլին համապատասխան փաստաթղթերում («Մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտ», «Երեխաների բժշկական հսկողության ամբուլատոր քարտ», «Մեծահասակի հիվանդության պատմագիր», «Երեխայի հիվանդության պատմագիր» և այլն): Բժշկական կազմակերպությունում տուբերկուլոզի յուրաքանչյուր դեպք հաշվառվում է` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 35-Ն հրամանի Ձև 5-ի:

(41-րդ կետը փոփ. 27.12.2023 թիվ 81-Ն հրաման)

42. Կյանքում առաջին անգամ կասկածելի կամ հաստատված տուբերկուլոզով (Ա15-Ա19` ըստ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ N 871-Ն հրամանի) յուրաքանչյուր հիվանդի համար այն հաղորդող բժշկական կազմակերպությունը, երեք օրվա ընթացքում, իրականացնում է տուբերկուլոզի ակտիվ դեպքերի և ախտադարձերի (ռեցիդիվ) մասին հաղորդում տարածքային տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ: Ինչպես նաև տրվում է շտապ հաղորդում` օրենսդրությամբ սահմանված կարգով: Շտապ հաղորդում ուղարկվում է նաև ախտադարձերի, ինչպես նաև տուբերկուլոզով հիվանդի մահվան դեպքում (այդ թվում` կյանքի ընթացքում հաշվառման մեջ չգտնված):

43. Տուբերկուլոզի կասկածելի բոլոր դեպքերը հաշվառվում և գրանցվում են տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետի կողմից:

44. ԲՑԺ (Կալմետ Գերենի ցուպիկներ) պատվաստումից հետպատվաստումային անբարեհաջող դեպքի վարումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 3108-Ա հրամանի:

45. Նախկին գրանցումներով բժշկական փաստաթղթերի բացակայության դեպքում (ազատազրկման վայրերից, արտագնա աշխատանքից, արտերկրից վերադարձած անձինք և այլն) բնակության վայրի տարածքային տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետում հաշվառվում են որպես առաջնակի:

46. Բուժումը շարունակելու նպատակով մեկ այլ տուբերկուլոզային բժշկական կազմակերպություն (կաբինետ, ստացիոնար) տեղափոխվող հիվանդների համար լրացվում է տեղափոխման ձևաթուղթ` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2016 թվականի օգոստոսի 5-ի N 2462-Ա հրամանի Ձև ՏԲ 09-ի:

47. Բժշկական կազմակերպությունների կողմից տուբերկուլոզին առնչվող հաշվետվությունները և դրանց իրականացման կարգը սահմանվում է տվյալ տարվա համար «Պետական պատվերի շրջանակներում տուբերկուլոզի դեմ պայքարի կազմակերպման մասին» չափորոշչով:

48. Տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետի ֆթիզիատորի կողմից յուրաքանչյուր կիսամյակ արձանագրված հիվանդների հաշվառման տվյալները համեմատվում է խորխի մանրէադիտման և մանրէաբանական հետազոտություն իրականացնող լաբորատորիաների հետազոտությունների հաշվառման մատյանի տվյալների (խորխի հետազոտման ուղեգրի տվյալներ և հետազոտության արդյունքներ) հետ` այդ մասին կատարելով գրառում և նշելով ամսաթիվը:

49. Տուբերկուլոզ ախտորոշող լաբորատորիան, հաստատված յուրաքանչյուր դեպքի մասին, եթե հիվանդը դիմել է լաբորատորիա առանց բժշկի ուղեգրի` անմիջապես, շտապ հաղորդում է ներկայացնում օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

VI. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՀԻՎԱՆԴԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

50. Տուբերկուլոզով հիվանդների շարունակական դիսպանսերային հսկողությունը կազմակերպվում է տարածքային տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետների կողմից:

51. Թոքային տուբերկուլոզով քսուք-բացասական հիվանդների շարունակական հսկողությունը սահմանվում է բուժման ավարտից հետո ևս 6 ամիս` կատարելով անհրաժեշտ հետազոտություններ հսկողության ավարտին` համաձայն տվյալ տարվա «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում տուբերկուլոզի դեմ պայքարի չափորոշչի»:

52. Թոքային տուբերկուլոզով քսուք-դրական հիվանդների հսկողությունը սահմանվում է առաջին կատեգորիայով բուժման ավարտից հետո մանրէազատումը դադարելու դեպքում` ևս 1 տարի, մանրէազատումը շարունակվելու դեպքում (5-6-րդ ամիսներին` քսուք դրական) կազմակերպվում է կրկնակի բուժում 2-րդ կատեգորիայով` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2016 թվականի օգոստոսի 5-ի N 2462-Ա հրամանի:

53. Թոքային տուբերկուլոզով քսուք-դրական հիվանդների հսկողությունը սահմանվում է 2-րդ կարգի բուժման ավարտից հետո մանրէազատումը դադարելու դեպքում` ևս մեկ տարի, մանրէազատումը շարունակվելու դեպքում` անժամկետ` կատարելով անհրաժեշտ հետազոտություններ 6 ամիսը մեկ անգամ` համաձայն տվյալ տարվա «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում տուբերկուլոզի դեմ պայքարի չափորոշչի»:

54. Արտաթոքային տուբերկուլոզով մնացորդային երևույթների բացակայության դեպքում հսկողությունը շարունակվում է ևս 6 ամիս, մնացորդային կայուն երևույթների (տուբերկուլոզային մենինգոէնցեֆալիտ, ողնաշարի տուբերկուլոզ և այլն) առկայության դեպքում հսկողությունը սահմանվում է 2 տարի:

55. Դեղակայուն տուբերկուլոզով հիվանդների հսկողությունը սահմանվում է 2-րդ կարգով բուժման ավարտից հետո, մանրէազատման դադարի դեպքում ևս 1 տարի, 2-րդ կարգով բուժման ավարտից հետո մանրէազատման պահպանման դեպքում` անժամկետ:

 

VII. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ՕՋԱԽՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

56. Տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետի բժիշկը, հաղորդում ստանալուց հետո 3 օրվա ընթացքում, մասնակցում է տուբերկուլոզի դեպքի ընտանեկան (տնային) օջախի համաճարակաբանական հետազոտությանը:

57. Տուբերկուլոզի օջախում վարակի տեղայնացման և հիվանդության տարածումը կանխելու նպատակով` տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետի մասնագետների կողմից կազմակերպվում են հետևյալ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները.

1) Մասնակցություն տուբերկուլոզով հիվանդի տնային (ընտանեկան) օջախի համաճարակաբանական հետազոտությանը,

2) հիվանդի հոսպիտալացում` ըստ ցուցման և բուժում, հոսպիտալացումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 14-ի N 59-Ն հրամանով հաստատված «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում տուբերկուլոզի դեմ պայքարի» չափորոշչի պահանջների,

3) հիվանդի մեկուսացում օջախի սահմաններում` հոսպիտալացման ցուցման բացակայության դեպքում,

4) կազմակերպ օջախում առողջացման միջոցառումների ծրագրի մշակում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության հետ համաձայնեցված, ինչպես նաև` օջախի շարունակական հսկողություն,

5) հիվանդի հետ կոնտակտի մեջ եղած 0-18 տարեկան երեխաների մեկուսացում, տուբերկուլոզային վարակով, տուբերկուլոզով հիվանդ, կոնտակտավոր երեխաների կանխարգելիչ, պահպանողական կամ վերականգնողական բուժման նպատակով` առողջարանային բուժման կազմակերպում,

6) 0-16 տարեկան կոնտակտավոր երեխաների կանխարգելիչ բուժման կազմակերպում,

7) մասնակցություն հիվանդի և ընտանիքի անդամների բժշկահիգիենիկ գիտելիքների ուսուցմանը,

8) կոնտակտավորների հետազոտությունների կազմակերպում և շարունակական հսկողություն,

9) մասնակցություն օջախի հսկողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշման կայացմանը:

58. Մանրէազատ տուբերկուլոզով հիվանդի օջախում հիվանդի հետ շփված անձանց հայտնաբերելու, այդ մարդկանց առողջական վիճակը գաղտնի (լատենտ) տուբերկուլոզով վարակի և հիվանդության առումով գնահատելու, նրանց համապատասխան բուժումն ապահովելու նպատակով` տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետի բժիշկը մասնակցում է շփման հետազոտությանը` համաձայն աղյուսակ 1-ի.

 

Աղյուսակ 1.

 

ՇՓՄԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ` ԸՍՏ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅԱՆ

 

._____________________________________________________________________.

|Տեղակայում  |Մանրէաբանություն    |         Գործողություն             |

|____________|____________________|___________________________________|

|Թոքային     |խորխ քսուք + ցանք + |իրականացնել շփման հետազոտություն   |

|____________|____________________|___________________________________|

|Թոքային     |խորխ քսուք + ցանք   |ընթացքի մեջ իրականացնել շփման      |

|            |                    |հետազոտություն (եթե ցանքը բացասական|

|            |                    |է և  կլինիկորեն տուբերկուլոզը      |

|            |                    |բացառվում է, դադարեցնել)           |

|____________|____________________|___________________________________|

|Թոքային     |խորխ քսուք + ցանք + |իրականացնել շփման հետազոտություն   |

|____________|____________________|___________________________________|

|Թոքային     |խորխ քսուք - ցանք`  |իրականացնել շփման հետազոտություն,  |

|            |ընթացքի մեջ         |եթե կա խիստ կասկած (եթե ցանքը      |

|            |                    |բացասական է և  կլինիկորեն          |

|            |                    |տուբերկուլոզը բացառվում է,         |

|            |                    |դադարեցնել)                        |

|____________|____________________|___________________________________|

|Թոքային     |խորխ քսուք + ցանք - |չիրականացնել շփման հետազոտություն, |

|            |                    |եթե տուբերկուլոզը բացառվում է      |

|____________|____________________|___________________________________|

|Թոքային և   |խորխ քսուք - ցանք - |իրականացնել 1 անգամ և  հետագայում` |

|արտաթոքային |                    |ըստ դիմելիության                   |

._____________________________________________________________________.

 

59. Շփման հետազոտությունը ներառում է բժշկական գրանցումների վերանայումը, հիվանդի հարցումը, միկոբակտերիաների փոխանցման ռիսկի գնահատումը, շփված անձանց տարբերակում և գնահատումը, հայտնաբերված տուբերկուլոզ հիվանդությամբ շփված անձանց բուժումը, վարակված շփված անձանց քիմկանխարգելման առաջարկումը, նշանակված ռեժիմի խստորեն պահպանման դիտարկումը և բուժման ավարտի ապահովումը, անհրաժեշտության դեպքում` հետազոտություններն ընդլայնելու վերաբերյալ որոշումը:

60. Հիվանդի հետ շփված անձանց շրջանում, տուբերկուլոզային վարակի հայտնաբերման նպատակով, իրականացվում է.

1) արագ ախտորոշման թեստ,

2) խորխի առկայության դեպքում` խորխի եռակի մանրադիտակային հետազոտություն,

3) թոքերի գործիքային հետազոտություն` ռենտգենաբանական, ֆլյուորոգրաֆիկ, համակարգչային տոմոգրաֆիայի և այլն հետազոտություն:

61. Շփված անձանց հետազոտությունները կազմակերպվում են հիվանդի ախտորոշումը հաստատելուց հետո 7 օրվա ընթացքում:

62. Մանրէազատ թոքային տուբերկուլոզով հիվանդի հետ շփված անձանց հսկողությունն իրականացվում է հիվանդի մանրէազատումը դադարելուց հետո ևս 1 տարի ժամկետով:

63. Տուբերկուլոզի արագ ախտորոշիչ թեստի դրական արդյունք, ինչպես նաև տուբերկուլոզի ախտանշաններ ունեցող յուրաքանչյուր շփված անձ ենթարկվում է կրծքավանդակի գործիքային (ռենտգենաբանական, ֆլյուորոգրաֆիկ և այլ) և խորխի (առկայության դեպքում) հետազոտությունների:

64. 5-15 տարեկան կոնտակտավոր, արագ ախտորոշիչ թեստի բացասական արդյունքով երեխաները ենթարկվում են կանխարգելիչ բուժման, թեստը կրկնվում է 3 ամիս հետո: Թեստի բացասական արդյունքի դեպքում կանխարգելիչ բուժումը դադարեցվում է: Տուբերկուլոզի կլինիկական ախտանշանների առկայության, արագ ախտորոշիչ թեստի բացասական արդյունքի դեպքում, երեխաները ենթարկվում են հետազոտությունների` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2016 թվականի օգոստոսի 5-ի N 2462-Ա հրամանի: Դրական արդյունքի դեպքում, սահմանված հետազոտությունների իրականացման արդյունքում, ժխտվում է ակտիվ տուբերկուլոզի առկայությունը: Հիվանդության բացակայության դեպքում իրականացվում է իզոնիազիդով 6 ամիս տևողությամբ (1 կգ քաշին 5 մգ հաշվարկով) կանխարգելիչ բուժում: Բուժման սկզբից մեկ անգամ, բուժման ընթացքում` երկու ամսից հետո և բուժման վերջում իրականացվում են լյարդային ֆերմենտների հետազոտություն` ցուցանիշների որոշման նպատակով: Ելնելով լաբորատոր տվյալներից հետազոտությունը իրականացվում է ավելի հաճախակի:

65. 6 ամսականից 5 տարեկան կոնտակտավոր, արագ ախտորոշիչ թեստի դրական արդյունքով երեխաները հիվանդությունը ժխտելու նպատակով, ենթարկվում են հետազոտությունների` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2016 թվականի օգոստոսի 5-ի N 2462-Ա հրամանի: Հիվանդության բացակայության դեպքում նրանք ստանում են իզոնիազիդով 6 ամիս տևողությամբ կանխարգելիչ բուժում: Երեք ամիս հետո, կրկնակի բացասական արդյունքի դեպքում, բուժումը դադարեցվում է: Դրական արդյունքի դեպքում` կանխարգելիչ իզոնիազիդով բուժումը շարունակվում է ևս 3 ամիս:

66. 6 ամսականից փոքր կոնտակտավոր երեխաները, հիվանդությունը ժխտելու նպատակով ենթարկվում են հետազոտությունների` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2016 թվականի օգոստոսի 5-ի N 2462-Ա հրամանի: Հիվանդության բացակայության դեպքում իրականացվում է 6 ամիս տևողությամբ իզոնիազիդով կանխարգելիչ բուժում` անկախ արագ ախտորոշիչ թեստի արդյունքների:

67. ԲՑԺ պատվաստումը կատարվում է կանխարգելիչ բուժման ավարտից հետո` կողմնորոշվելով մաշկային թեստի արդյունքով:

68. Իզոնիազիդով կանխարգելիչ բուժում առնվազն 6 ամիս տևողությամբ պետք է ստանան ՄԻԱՎ վարակ ունեցող կոնտակտավորները` անկախ իմունային անբավարարության աստիճանից, նրանց մոտ ակտիվ տուբերկուլոզի առկայությունը ժխտելուց հետո:

69. Կոնտակտավորների իզոնիազիդով կանխարգելիչ բուժումը տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետի ֆթիզիատորի կողմից պարտադիր կարգով իրականացվում է վարակի աղբյուր հանդիսացող հիվանդների դեղազգայունության թեստի արդյունքներից հետո: Կոնտակտավորները ենթակա են ակտիվ հսկողության և յուրաքանչյուր 3 ամիսը 1 անգամ ենթարկվում են հետազոտության:

70. Դեղակայուն տուբերկուլոզով հիվանդների կոնտակտավորները կանխարգելիչ բուժման չեն ենթարկվում: Կոնտակտավորները, տուբերկուլոզին բնորոշ ախտանշանների առկայության դեպքում, ստանում են նույն բուժումը, որը ստանում է հիվանդը:

71. Նոր հիվանդություն առաջացնելու հավանականությունից (հաստատված ՏԲ հիվանդի կենսանմուշի լաբորատոր հետազոտությունների արդյունքներ) ելնելով` տուբերկուլոզի օջախները բաժանվում են 5 խմբի` նոր հիվանդության առաջացման մեծ հավանականությամբ օջախ (առաջին խումբ), փոքր (2-րդ խումբ), առավել փոքր (3-րդ խումբ), պոտենցիալ հավանականությամբ (4-րդ խումբ) և զոոնոզ ծագումով (5-րդ խումբ) օջախներ: Օջախների խմբավորումը կատարում է տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետի մասնագետը` համաճարակաբանի հետ համատեղ:

72. Ելնելով օջախների դասակարգումից, համաճարակաբանի կողմից, այցելությունը օջախ կատարվում է հետևյալ պարբերականությամբ.

1) 1-ին խումբ` եռամսյակը մեկ անգամ,

2) 2-րդ խումբ` տարին 2 անգամ,

3) 3-րդ խումբ` տարին 1 անգամ,

4) 4-րդ խումբ` տարին 1 անգամ,

5) 5-րդ խումբ` տարին 1 անգամ:

73. Շփման հետազոտությունը չի իրականացվում ոչ տուբերկուլոզային միկոբակտերիաների կողմից հարուցված հիվանդության դեպքում:

 

VIII. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԴԵՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ՄԱՆԿԱԲԱՐՁԱԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՍՏԱՑԻՈՆԱՐՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

74. Տուբերկուլոզի իմունականխարգելման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 20-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման գործընթացի կազմակերպում և իրականացում» ՍԿ 3.1.6.009-08 սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի պահանջների համաձայն:

75. Տուբերկուլոզի դեմ պատվաստումներն իրականացվում են նորածիններին կյանքի 0-48 ժամվա ընթացքում: Տուբերկուլոզի դեմ նորածինների կանխարգելիչ պատվաստումները կազմակերպվում և իրականացվում են մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարներում, իսկ հակացուցումների կամ այլ պատճառների, ինչպես նաև տնային ծնունդների դեպքում` առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում:

76. Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարում պատվաստումներն իրականացվում են պատվաստումների սենյակում կամ հիվանդասենյակում` օգտագործելով պատվաստումների շարժական սեղանը, որի նախապատրաստումն իրականացվում է պատվաստումների սենյակում, իսկ առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում` առանձին սենյակում կամ իմունականխարգելման կաբինետում այս նպատակի համար առանձնացված սեղանին: Պատվաստանյութի բաց սրվակը (շշիկը) պահպանվում է սառնարան պայուսակում, պատվաստանյութը նախապես ներարկչի մեջ չի հավաքվում:

77. Պատվաստանյութի ներարկման տեղը մշակվում է միայն թորած ջրով, ախտահանիչ նյութ չի օգտագործվում: Պատվաստանյութը ներմուծվում է խիստ ներմաշկային` ձախ բազկի վերին հատվածում` 0,05 մլ ծավալով: Տուբերկուլոզի դեմ պատվաստումներ օրացուցային ժամկետում չստանալու դեպքում այն իրականացվում է մինչև 1 տարին լրանալը: 2 ամսականից բարձր երեխաներին ԲՑԺ պատվաստումից առաջ կատարվում է տուբերկուլինային մաշկային թեսթ կամ այլ արագ ախտորոշման թեսթ:

78. ԲՑԺ պատվաստումից հետո մի քանի շաբաթ անց (2 շաբաթ և ավել) ներարկման տեղում առաջանում է պապուլա /5 մմ տրամագծով/, որը հետագայում վերածվում է փոքր խոցի և մի քանի ամսից ձևավորվում է սպի /2-5 մմ/:

79. ԲՑԺ պատվաստումները հակացուցված են.

1) եթե նորածինների մոտ առկա է ցածր քաշ` մինչև 1700 գ,

2) իմունադեֆիցիտային ծանր վիճակ,

3) սուր ընթացքով հիվանդություն:

 

IX. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԱՅԻՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ (ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԻ) ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

80. Տուբերկուլոզային հիվանդանոցների (բաժանմունքների) տեղակայմանը և կառուցվածքին ներկայացվող հիգիենիկ պահանջների կատարումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր տուբերկուլոզային հիվանդանոցների (բաժանմունքների) և այն կազմակերպությունների համար, որոնք զբաղվում են տուբերկուլոզային հիվանդանոցների (բաժանմունքների) հողհատկացման, նախագծման, շինարարության և վերակառուցման աշխատանքներով:

81. Նոր կառուցվող, վերակառուցվող տուբերկուլոզային հիվանդանոցների (բաժանմունքների) շինարարության և վերակառուցման նախագծերը ենթարկվում են սանիտարահիգիենիկ փորձաքննության` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

82. Բնակելի գոտում տեղակայված տուբերկուլոզային հիվանդանոցների և հարակից բնակելի ու հասարակական շենքերի միջև ապահովվում է առնվազն 30 մ հեռավորություն:

83. Բժշկական կազմակերպությունների կազմում գործող ստացիոնար տուբերկուլոզային բաժանմունքի մասնաշենքը տեղակայվում է ավտոփոխադրամիջոցների մոտեցման ուղով ապահովված մեկուսացված գոտում: Նշված գոտին շրջապատից առանձնանում է մոտ 15 մ շառավղով կանաչապատ մասով:

84. Տուբերկուլոզային հիվանդանոցի տարածքում գործառնական կապ չունեցող այլ հիմնարկներ չեն տեղակայվում:

85. Տուբերկուլոզային հիվանդանոցը տեղակայվում է բարեկարգ, կանաչապատ, անձրևաջրերի հեռացման համապատասխան թեքությամբ հեղեղատար համակարգով ապահովված տարածքում: Կենցաղային կոշտ թափոնների կուտակման համար տեղադրվում է կափարիչով ամուր փակվող աղբահավաք տարողություն` ասֆալտածածկ, բետոնածածկ կամ հեշտ մաքրման, լվացման հնարավորություն ընձեռող այլ ծածկով և եռակողմ պատերով հարթակի վրա: Աղբահավաք տարողություն տեղակայվում են մասնաշենքերից առնվազն 15 մ հեռավորության, աղբամանները` մասնաշենքերի տեղակայման տարածքի յուրաքանչյուր 50 մ-ի վրա:

86. Բժշկական կազմակերպությունների կազմում կամ առանձին գործող տուբերկուլոզային ստացիոնարն ապահովվում է իր առանձին ընդունարանով և դուրս գրման սենքով: Տուբերկուլոզային ստացիոնարում առանձնացվում են դեղակայուն, մանրէազատ, թոքային ոչ մանրէազատ և արտաթոքային ձևերով հիվանդների, ինչպես նաև ախտորոշման համար ընդունված հիվանդների բաժանմունքներ: Ընդ որում ընդունարանից դեպի դեղակայուն, մանրէազատ տուբերկուլոզով հիվանդների բաժանմունքներ հիվանդները գնում են առանձնացված մուտքով` աստիճանավանդակով և/կամ վերելակով: Դեղակայուն, մանրէազատ տուբերկուլոզով հիվանդների բաժանմունքները տեղակայվում են թոքային ոչ մանրէազատ և արտաթոքային տուբերկուլոզով հիվանդների բաժանմունքներից ավելի վերևի հարկերում:

87. Տուբերկուլոզային հիվանդանոցում օդային ռեժիմի մեկուսացումն ապահովելու համար բաժանմունքների կամ կառուցահատվածների մուտքի մոտ նախատեսվում են անցախցեր: Անցախցերը դրանք բաժանմունքների կամ կառուցահատվածների օդային միջավայրը մեկուսացնող տարածքներ են (երկու հաջորդաբար հերմետիկ փակվող դռներով, միմյանցից առնվազն 1.5 մ հեռավորության վրա):

88. Բուժանձնակազմի մուտքը և ելքը հիվանդանոց իրականացվում է սանթողարանով:

89. Հիվանդասենյակային բաժանմունքները տարանցիկ չեն լինում:

90. Տուբերկուլոզային հիվանդանոցում դեղակայուն, մանրէազատ տուբերկուլոզով, ինչպես նաև ախտորոշման համար ընդունված հիվանդների հիվանդասենյակները ունենում են կիսաբոքսային կառուցվածք:

91. Կիսաբոքսը նախատեսվում է 1-2 մահճակալի համար, ապահովվում է սանհանգույցով` ցնցուղով: 1 մահճակալով կիսաբոքսն ունենում է 12 մ2, 2 մահճակալով կիսաբոքսը` 20 մ2, երեխայի և մոր շուրջօրյա մնալու կիսաբոքսը` 20 մ2 մակերես:

92. Ախտորոշիչ բաժանմունքն ապահովվում է 1 մահճակալով կիսաբոքս-հիվանդասենյակներով:

93. Բաժանմունքներում նախատեսվում են կիսաբոքսեր երեխայի և մոր շուրջօրյա մնալու համար` անցախցով և սանհանգույցով:

94. Մանկական բաժանմունքի համար հատկացվում է առանձին ընդունարան: Մասնագիտացված (ուռոլոգիական, վիրաբուժական, վերակենդանացման, ֆթիզիոհոգեբուժական և այլն) և մանկական բաժանմունքում ստեղծում են պայմաններ թոքային մանրէազատ, դեղակայուն և ոչ մանրէազատ հիվանդների առկայության դեպքում` դրանց տարանջատման և մեկուսացման համար:

95. Մինչև 7 տարեկան երեխաների հիվանդասենյակներն առանձնացված են ապակեպատ միջնապատերով:

96. Թոքային ոչ մանրէազատ և արտաթոքային տուբերկուլոզով հիվանդների բաժանմունքներում հիվանդասենյակները լինում են 1-3 տեղանոց` անցախցով կամ սանհանգույցով և անցախցով: Նշված հիվանդասենյակներում 1 մահճակալի համար ապահովվում է` մեծերի հիվանդասենյակներում` 7.5 մ2, երեխաների հիվանդասենյակներում` 6.5 մ2 մակերես:

97. Թոքային ոչ մանրէազատ և արտաթոքային տուբերկուլոզով հիվանդների բաժանմունքների հիվանդասենյակներում սանհանգույցների բացակայության դեպքում կազմակերպվում են սանհանգույցներ` կանանց 10 հոգուն, իսկ տղամարդկանց 15 հոգուն 1 զուգարանակոնքի (նույն քանակությամբ պիսուարներ) հաշվարկով: Կանանց սանհանգույցն ապահովվում է շարժական ցնցուղով հիգիենայի սենյակով: Հիվանդասենյակներն ունենում են լվացարաններ:

98. Հիվանդասենյակներում ցնցուղի բացակայության դեպքում նախատեսվում է ցնցուղարան` յուրաքանչյուր 15 հիվանդի համար 1 ցնցուղի հաշվարկով:

99. Տուբերկուլոզային հիվանդանոցին կամ պոլիկլինիկային կից գործող մանրադիտակային հետազոտությունների լաբորատորիայում հատկացվում է առանձնացված տարածք (լաբորատորիա) խորխի մանրադիտման (տուբերկուլոզի միկոբակտերիաների մանրադիտակային հետազոտությունների) համար:

100. Լաբորատորիան բաղկացած է լինում 3 մասից`

1) նմուշների ընդունման և գրանցման,

2) պատրաստուկների պատրաստման և ներկման,

3) մանրադիտման:

101. Բաժանմունքները ապահովվում են խորխի հավաքման համար նախատեսված խցերով` նվազագույնը 1,2x1,2մ2 մակերեսով, որն ունի ներկառուցված ապակե պատուհան, բուժքրոջ կողմից խորխի հավաքմանը հետևելու համար: Խորխի հավաքման խցում ապահովվում է առնվազն 20-ապատիկ (ԷՅՍԻԷՅՉ (ACH)) օդափոխանակություն կամ առաստաղին տեղադրվում է շուրջօրյա շահագործվող մանրէասպան ուլտրամանուշակագույն (այսուհետ` ՈՒՄ) ճառագայթման լամպ և էլեկտրական հովհարիչ` օդը պատշաճ կերպով տեղափոխելու համար կամ առանց պաշտպանիչ ծածկի ՈՒՄ ճառագայթման լամպ, որը պետք է անջատել, երբ հիվանդը մտնում է խորխի հավաքման խցիկ և միացնել, երբ այնտեղից դուրս է գալիս: Բոլոր դեպքերում խորխի հավաքման խցիկից հիվանդի դուրս գալուց հետո հաջորդ հիվանդին թույլատրվում է մտնել խցիկ առնվազն 15 րոպե հետո:

102. Բաժանմունքում խորխի հավաքման խցի կազմակերպման անհնարինության դեպքում այն կազմակերպվում է շենքից դուրս տեղակայված խորխի հավաքման բացօթյա խցիկներում: Բացօթյա խցիկը ունենում է ծածկ, 1.2-1.8 մ բարձրության մակարդակով շրջապատից տարանջատվում է պոլիէթիլենային, պլաստիկ կամ նմանատիպ այլ նյութից պատրաստված միջնապատով` քամու միջոցով խորխի տարածումը կանխելու նպատակով և մոտ է լինում խորխի նմուշը փոխանցելու պատուհանին: Խորխի հավաքումը և տեղափոխումը լաբորատորիա կատարվում է բուժքրոջ հսկողությամբ:

103. Խորխի նմուշները լաբորատորիա են մտնում հատուկ պատուհանով:

104. Միկոբակտերիայի կուլտուրայի անջատման աշխատանքներն իրականացվում են առանձին սենքում:

105. Տուբերկուլոզային հիվանդանոցի կեղտաջրերը ենթարկվում են վարակազերծման, եթե տվյալ բնակավայրի ջրահեռացման համակարգը ապահովված չէ մաքրման կայանով:

106. Լվացքատան առկայության դեպքում վերջինիս ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի մարտի 27-ի N 03-Ն հրամանով: Լվացքատան բացակայության դեպքում` աշխատանքներն իրականացվում են պայմանագրային կարգով այլ լվացքատանը:

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Առողջապահության նախարարություն
20.10.2008
N 21-Ն
Հրաման