Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 892-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 դեկտեմբերի 2023 թվականի N 2254-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 892-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի «Ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2147-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 892-Ն որոշմամբ սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 20-րդ կետում «սույն կարգի 12-րդ կետում նշված հրամանն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «սույն կարգի 11-րդ կետում նշված թմրամիջոցի և հոգեմետ (հոգեներգործուն) նյութի օգտագործման վերաբերյալ ստուգման արդյունքները ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

2) 26-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`

«Ընդհանուր բաժնի թեստավորման, մասնագիտական բաժնի թեստավորման փուլերից, ֆիզիկական պատրաստականության կամ կրակային պատրաստականության ստուգումներից միայն մեկում անցողիկ միավորներ չապահոված ծառայողն իրավունք ունի անցողիկ միավորներ ապահոված ծառայողների հետ միասին մասնակցելու ատեստավորման հաջորդ փուլերին:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 26.1-ին և 26.2-րդ կետերով`

«26.1. Ընդհանուր բաժնի թեստավորման, մասնագիտական բաժնի թեստավորման փուլերից, ֆիզիկական պատրաստականության և կրակային պատրաստականության ստուգումներից միայն մեկում անցողիկ միավորներ չապահոված ծառայողը այդ փուլը վերահանձնելու համար զեկուցագիրը ներկայացնում է կադրային ստորաբաժանման պետի անունով: Ծառայողը զեկուցագիրը պետք է ներկայացնի ատեստավորման մյուս բոլոր փուլերը (ստուգումները) հաջողությամբ անցնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Զեկուցագիրը նախարարության կադրային ստորաբաժանում է ուղարկվում համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման պետի ուղեկցող գրությամբ: Ծառայողը ներկայացված զեկուցագրի հիման վրա վերահանձնման իրավունքը ստանում է ոչ շուտ, քան իր խմբի ատեստավորման փուլերի ավարտը և ոչ ուշ, քան անցողիկ միավորներ չապահովելու օրվանից 3 ամսվա ընթացքում: Վերահանձնումն իրականացվում է սույն որոշմամբ սահմանված կարգով:

26.2. Սույն կարգի 26-րդ կետում նշված փուլերից և ստուգումներից երկուսում անցողիկ միավոր չապահոված, սույն կարգի 26.1-ին կետով սահմանված ժամկետներում վերահանձնմանը չմասնակցած, վերահանձնման արդյունքներով անցողիկ միավորներ չապահոված կամ հարցազրույցից բացասական եզրակացություն ստացած ծառայողի վերաբերյալ կայացվում է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 13-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետով կամ 15-րդ մասի 2-րդ կետով նախատեսված համապատասխան եզրակացություն:».

4) 62-րդ կետից հանել «Կրակային պատրաստականության ստուգմանը թույլատրվում են մասնակցելու այն ծառայողները, որոնք ֆիզիկական պատրաստականության ստուգման արդյունքներով ապահովել են անցողիկ միավոր:» նախադասությունը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

3. Սույն որոշումը տարածվում է նաև այն ծառայողների նկատմամբ, որոնց վերաբերյալ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կայացվել է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 13-րդ մասի 3-րդ կետով նախատեսված եզրակացություն: Նշված ծառայողների նկատմամբ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված եռամսյա ժամկետի հաշվարկի մեկնարկ է համարվում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը: Եթե սույն կետում նշված ծառայողները վերահանձնում են անցողիկ միավորը չապահոված փուլը և հաջողությամբ ավարտում են ամբողջ ատեստավորումը, ապա ատեստավորման հանձնաժողովը վերանայում է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 13-րդ մասի 3-րդ կետով նախատեսված եզրակացությունը և կայացնում է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 13-րդ մասի 1-ին կետով նախատեսված եզրակացություն: Ատեստավորման հանձնաժողովի կողմից նոր եզրակացություն կայացվելու դեպքում տվյալ ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իր հրամանով համապատասխան փոփոխություն է կատարում նախորդ եզրակացությունը հաստատած հրամանում և հաստատում է նոր եզրակացությունը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. դեկտեմբերի 21

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 21 դեկտեմբերի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.12.2023
N 2254-Ն
Որոշում