Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏՎՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 ապրիլի 1994 թ. թիվ 193

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով տեղեկատվական և համակարգչային ցանցերի կարևորությունը Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական ու մշակութային կապերի զարգացման, բանկային համակարգի, նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների գործունեության բարելավման գործում և ընդունելով Հայաստանի Հանրապետության կապի նախարարության առաջարկությունը իր համակարգում տվյալների փոխանցման ազգային ցանցի ստեղծման և շահագործման մասին, Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է.

1. Հայաստանի Հանրապետության տեղեկատվական և համակարգչային ցանցերի ստեղծման և շահագործման աշխատանքների կոորդինացումը դնել Հայաստանի Հանրապետության կապի նախարարության վրա:

i

2. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թ. մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու մասին» թիվ 161 որոշմամբ հաստատված կարգի Հայաստանի Հանրապետության տարածքում պետական լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների թիվ 2 ցանկի կապի նախարարության մասում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները լրացնել «տեղեկատվական և համակարգչային ցանցերի, այդ ոլորտում տեխնիկական և ծրագրային համակարգերի ստեղծում և շահագործում» տեսակներով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.04.1994
N 193
Որոշում